21:17 14.04.2025
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Ժամը 10։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Երևան քաղաքի Դավթաշեն 4 թաղամաս և հարակից տարածքների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևան քաղաք՝ 10:00-16:00 Նոր Նորք 1-ին զանգ.՝ Ֆ․Նանսենի, Լվովյան փողոցներ մասնակի և […]
21:00 14.04.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը հայտարարել է, որ ակնկալում է «շատ լավ առաջարկներ» մոտ ապագայում ուկրաինական հակամարտությունը լուծելու համար։ «Ես ուզում եմ դադարեցնել սպանությունը: Եվ ես կարծում եմ, որ մենք դրանում լավ ենք աշխատում: Կարծում եմ, որ շատ լավ առաջարկներ կլինեն շատ շուտով», – ասել է Թրամփը լրագրողներին՝ խոսելով ուկրաինական հակամարտության կարգավորման մասին: Անցյալ […]
20:50 14.04.2025
Ուկրաինայի իշխանությունները մշտապես դիմում են ԱՄՆ-ին՝ հրթիռներ ձեռք բերելու խնդրանքով։ Այս մասին լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրան խնդրել են մեկնաբանել Վլադիմիր Զելենսկու խոսքերը, ով ասել է, որ Ուկրաինան պատրաստ է ԱՄՆ-ին վճարել 15 միլիարդ դոլար Patriot զենիթահրթիռային համակարգերի համար, սակայն Վաշինգտոնը հրաժարվում է վաճառել։ «Նա միշտ ձգտում է հրթիռներ ձեռք […]
20:46 14.04.2025
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 15-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան և Արագածի փողոցներով պարփակված թաղամասի առանձնատների գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 15-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտայի թիվ 19/1, 19/3 բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների գազասպառողների և տարբեր նշանակության հանրային […]
20:40 14.04.2025
Հայաստանի և Լիտվայի ՆԳ նախարարները Սևանա լճում հետևել են ծառայողների ցուցադրական հնարքներին՝ արտակարգ իրավիճակներում արձագանքման արագությանն ու մասնագիտական հմտություններին։ Այս մասին ՆԳՆ-ից։
20:31 14.04.2025
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ զրույցում կոչ է արել վերացնել ՀԱՄԱՍ-ը և բարեփոխել Պաղեստին պետությունը, գրել է նա X սոցիալական ցանցում։ «Ֆրանսիան լիովին հավատարիմ է բոլոր պատանդների ազատմանը, տեւական հրադադարի վերականգնմանը և Գազա մարդասիրական անհապաղ մուտքին: Կարևոր է ապագայի հիմքերը դնել՝ զինաթափել և վերացնել ՀԱՄԱՍ-ը, հաստատել վստահելի կառավարում և բարեփոխել Պաղեստինի […]
20:23 14.04.2025
Թուրքիայի և Իրանի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարներ Հաքան Ֆիդանը և Աբբաս Արաղչին հեռախոսով քննարկել են Օմանում միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը։ Շաբաթ օրը Օմանի մայրաքաղաք Մուսկատում անուղղակի բանակցություններ են տեղի ունեցել ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվեն Վիթքոֆի և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի միջև։ Ըստ Վիթքոֆի՝ Օմանում Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունները […]
20:17 14.04.2025
Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել թուրքական NTV հեռուստաընկերությանը՝ անդրադառնալով Հայաստանի-Թուրքիա ու Հայաստան-Ադրբեջան գործընթացներին։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ Ներկայացնում ենք հարցազրույցի տեքստն ամբողջությամբ։ – Ես խոսելու եմ այն խաղաղության համաձայնագրի մասին, որի շուրջ երկու կողմերն արդեն համաձայնության են եկել։ Սակայն նախ կցանկանայի անդրադառնալ այն պանելային […]
20:11 14.04.2025
Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերից ի վեր ռազմական գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը մոտենում է 51000-ի սահմանագծին։ Նման տվյալներ են հրապարակվել անկլավի առողջապահության նախարարության Telegram ալիքում։ «2023 թվականի հոկտեմբերից Գազայում ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է 50983-ի, վիրավորվել է 116274 մարդ»,- ասվում է Գազայի առողջապահության նախարարության հայտարարության մեջ։ Գերատեսչությունը հավելել է, որ վերջին 24 ժամվա […]
19:54 14.04.2025
Թանգարաններն արդեն 1 տարի մայր օրենք ունեն: Թեմային անդրադարձել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում:
19:48 14.04.2025
Ապրիլի 11-13-ը Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել ՍիվիլՆեթին և Թուրքիայում գործող լրատվամիջոցներին, խոսել Ադրբեջանի հետ շփումներից: Սիվիլնեթի լրագրողը նշել է, որ սա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջին հանդիպումն էր խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումից հետո և Արարատ Միրզոյանից հետաքրքրվել է՝ արդյո՞ք քննարկվել է պայմանագրի ստորագրման հարցը: Մանրամասները՝ ռեպորտաժում:
19:42 14.04.2025
Մոսկվայում ավարտվել է Հայաստանի անշարժ գույքի միջազգային երկօրյա ցուցահանդեսը, որն առաջին փորձն էր համակարգված կերպով արտերկրում ներկայացնելու Հայաստանում իրականացվող առաջատար շինարարական նախագծերը։ Ցուցահանդեսի շրջանակներում ներկայացվել են Երևանում, Ծաղկաձորում, Դիլիջանում և Ապարանում կյանքի կոչվող կառուցապատման ծրագրերը։ Նախնական արդյունքներն ամփոփվել են ցուցահանդեսի ավարտին նվիրված գալա ընթրիքի շրջանակներում, որին ներկա են եղել Ռուսասատանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը, […]
19:39 14.04.2025
Արդարադատության նախարարությունը, համագործակցելով Հայ կրթական հիմնարկության հետ, իրականացրել է կամավորների Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության արխիվները թվայնացնելու դասընթաց: Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն իր տեսաուղերձում ողջունել է ուսանողներին՝ կարևորելով նրանց ներգրավվածությունը թվային գործիքների կիրառման հարցում, ինչը հնարավորություն կտա ներկաներին անձամբ մասնակցելու պետության կողմից իրականացվող թվայնացման գործընթացին՝ ապահովելով պետական փաստաթղթերի հասանելիությունը և մատչելիությունը: Քաղաքացիական կացության ակտերի գրանցման […]
19:27 14.04.2025
Վահագն Դավթյանի անվան զբոսայգում ապամոնտաժվել է առանց թույլտվության կառուցված քարե շինությունն ու կրպակը։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Երկու շինությունն էլ տեղադրված էր Երևան համայնքին պատկանող հողատարածքում՝ առանց հողօգտագործման իրավունքի և համապատասխան թույլտվության։ Քանդված հատվածը, որն այգու մի մասն է, կբարեկարգվի՝ ստեղծելով ավելի հարմարավետ և բարեկեցիկ միջավայր։
19:18 14.04.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Սպիտակի ոլորանները կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի են: Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն։ Սյունիքի բարձրադիր գոտիներում, Դիլիջանի ոլորաններում և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային […]
19:07 14.04.2025
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր՝ ապրիլի 14-ին, կանանց 55 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ դուրս եկան աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, 19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը և Եվրոպայի բրոնզե մեդալակիր Իզաբելլա Յայլյանը։ Ալեքսանդրա Գրիգորյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 85 կգ: Գրիգորյանն այս վարժությունում 6-րդն էր: Հրում վարժությունում Ալեքսանդրան բարձրացրեց միայն 117 կգ և այս վարժությունում […]
19:00 14.04.2025
2025 թվականի մայիսի 3-ը հայտարարվել է համապետական շաբաթօրյակի օր։ Այդ կապակցությամբ համակարգված ու արդյունավետ աշխատանքները կազմակերպելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանի գլխավորությամբ կայացել է համապետական շաբաթօրյակի նախապատրաստական և կազմակերպչական հարցերի քննարկում՝ ՀՀ գործադիր և տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Շաբաթօրյակի օրն ակնկալվում է պատշաճ վիճակի բերել միջպետական և միջհամայնքային […]
18:48 14.04.2025
Ապրիլի 7-ից 14-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3862 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 167 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 152, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 292, կեղծ վարոդական իրավունքի վկայականով երթևեկող՝ 1 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 21, չամրակապված վարելու՝ 550, առանց […]
18:39 14.04.2025
Ապրիլի 11-ին Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժին դիմած 39-ամյա տղամարդը հայտնել է, որ Արտաշատ քաղաքի Արազի փողոցում գտնվող շենքի իրեն պատկանող նկուղի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել և գողացել են երկու հեծանիվ՝ պատճառելով մոտ 200 հազար դրամի նյութական վնաս: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել են Արտաշատի 16-ամյա երկու բնակիչ։ Նրանք հայտնաբերվել և […]
18:19 14.04.2025
Դոմինիկյան Հանրապետությունում Jet Set գիշերային ակումբի տանիքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 226-ի, 189 մարդու հաջողվել է կենդանի դուրս բերել փլատակներից: Ապրիլի 8-ին Ազգային թաղամասում գտնվող հայտնի ժամանցային կենտրոնի տանիքը փլուզվել էր, որտեղ ընթանում էր երգիչ Ռուբի Պերեսի ելույթը: Միջադեպի պատճառները դեռևս անհայտ են: Հնարավոր պատճառների թվում տեղական լրատվամիջոցները նշում են, որ հին շինությունը, […]
17:54 14.04.2025
ՀՀ արդարադատության նախարարության Արմավիր քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության փոխգնդապետ Գարիկ Ծատուրյանի գլխավորությամբ հիմնարկի տարածքում իրականացվել է ծառատունկ։ Տնկման աշխատանքներին մասնակցել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անձնակազմը և ազատազրկված անձինք։ Քրեակատարողական հիմնարկների տարածքները բարեկարգելու նպատակով ծառատունկ իրականացվելու է նաև մյուս հիմնարկներում։
17:46 14.04.2025
Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Արզական գյուղի բնակիչ 58-ամյա և Երևան քաղաքի բնակիչ 59-ամյա երկու տղամարդ տարբեր ժամանակահատվածներում Արզական գյուղի Ամառանոցային թաղամասում կատարել են բնակարանային գողություններ: Ապրիլի 11-ին տղամարդիկ հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են Կոտայքի մարզային վարչություն։ Պարզվել է, որ բացի նշվածից արզականցին նույն թաղամասի տարբեր տներից 2022 թվականին գողություններ […]
17:32 14.04.2025
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ապրիլի 14-ին ընդունել է Լիտվայի Հանրապետության ՆԳ նախարար Վլադիսլավ Կոնդրատովիչի գլխավորած պատվիրակությանը։ Արփինե Սարգսյանը շնորհավորել է Վլադիսլավ Կոնդրատովիչին` նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Նախարար Սարգսյանը կարևորել է Հայաստանի և Լիտվայի բարեկամական հարաբերությունները, որոնք արտացոլված են նաև միջգերատեսչական համագործակցության մակարդակում։ ՆԳ նախարարը կարևորել է ԵՄ ֆինանսավորմամբ և Լիտվայի ու Լատվիայի Հանրապետությունների իրականացմամբ կյանքի […]
17:24 14.04.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Սպիտակի ոլորանները կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։ Լոռու մարզում և Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն։ Սյունիքի բարձրադիր գոտիներում, Դիլիջանի ոլորաններում և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ է։
17:17 14.04.2025
Մադրիդի «Ռեալի» և Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը պատրաստվում է դառնալ Չեմպիոնշիփում հանդես եկող «Սուոնսի Սիթիի» ակումբի նոր սեփականատերը։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցի իր էջում, փոխանցում է armsport.am-ը: Գործարքն արդեն համաձայնեցված է։ Նշվում է, որ դա չի ազդի նրա պրոֆեսիոնալ կարիերայի վրա, քանի որ նա ցանկանում է շարունակել հանդես […]