14:00 12.06.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցներն այցելել են Տավուշի մարզ՝ հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման ընթացքն ու խնդիրները տեղում քննարկելու նպատակով։ Ներկա են եղել նաև շինարարական աշխատանքներն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները: Կիրանցի Սբ Երրորդություն եկեղեցու (տեղական նշանակության նորահայտ հուշարձան) տարածքում աշխատակիցները դիտարկել են ընթացիկ աշխատանքները` ներկայացնելով որոշ դիտողություններ: Սրվեղ վանական համալիրի տարածքում (հանրապետական նշանակության […]
13:50 12.06.2025
Հունիսի 10-ին Բավրայի սահմանային անցակետում հայտնաբերվել և Համայնքային ոստիկանության Աշոցքի բաժին է ներկայացվել օտարերկրյա 36-ամյա մի քաղաքացի, որը 2021 թվականի փետրվարի 12-ից Լեհաստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին հայտնվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրո։
13:42 12.06.2025
Հունիսի 10-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է Ընդլայնման հարցերով Եվրոպայի հանձնակատար Մարտա Կոսի հետ։ Մարտա Կոսը բարձր է գնահատել ձևավորված երկկողմ սերտ հարաբերությունները, ընդգծել՝ Հայաստանի հուսալի գործընկեր լինելու փաստը։ Նա շնորհակալություն է հայտնել նախարար Սարգսյանին ՆԳ նախարարության հետ արդյունավետ համագործակցության գործում ներդրման համար։ Այս համատեքստում քննարկվել են համագործակցությունն առավել ընդլայնելուն վերաբերող հարցեր։ Մարտա Կոսը […]
13:30 12.06.2025
Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 10-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բաժին է ներկայացվել Մասիս քաղաքի 28-ամյա մի բնակիչ։ Նա 2024 թվականի դեկտեմբերի 3-ից Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության կողմից հետախուզվում էր առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։
13:13 12.06.2025
«Արարատ-Արմենիան» պայմանագիր է կնքել պորտուգալացի դարպասապահ Բրունո Պինտուի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 33-ամյա Պինտուն նախկինում հանդես է եկել պորտուգալական ակումբներում։ Նրա նախորդ ակումբը երկրի երկրորդ լիգան ներկայացնող «Ֆելգեյրաշն» էր, որի կազմում ավարտված մրցաշրջանում 32 խաղից 11-ում Պինտուն դարպասն անառիկ է պահել։
13:00 12.06.2025
Բացահայտվել է 147 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 40 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 16 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 15 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,12 դեպք՝ հոգեկան ներգործության, 9 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 6 դեպք՝ խարդախության, 4-ական դեպք՝ բնակարանային գողության ու շրջանառությունն արգելված […]
12:47 12.06.2025
Ավտոմեքենայից գողության վերաբերյալ հաղորդումը Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժնում ստացվել էր հունիսի 9-ին: Գողացել էին Նուբարաշենի 6-րդ փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Ջիփ Կոմպաս» մակնիշի մեքենայի կողային հայելիները: Իրացնելով Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացված օպերատիվ տվյալները՝ գողության կասկածանքով Նուբարաշենի բաժին են ներկայացվել Երևանի բնակիչ՝ 17-ամյա և Սյունիքի մարզի Շամբ գյուղի բնակիչ՝ 21-ամյա երկու երիտասարդ: Պարզվել է, […]
12:30 12.06.2025
Հունիսի 11-ին Պրահայում՝ «Գլոբսեք» համաժողովի աշխատանքների շրջանակում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Չեխիայի ԱԳ նախարարի տեղակալ Յան Մարիանին: Կողմերը գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը: Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության առաջիկա օրակարգի շուրջ՝ առանձնանշելով տնտեսական ոլորտում փոխգործակցության կարևորությունը: Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարներին՝ ընդգծելով այս ուղղությամբ […]
12:10 12.06.2025
«Ինտերը» կգնի լեհ կիսապաշտպան Նիկոլա Զալեվսկիի ամբողջական տրանսֆերը «Ռոմայից», հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն: Լեհ ֆուտբոլիստը հունվարից վարձակալությամբ հանդես էր գալիս «Ինտերի» կազմում: Իտալական ակումբը Զալևսկիի ամբողջական տրանսֆերը գնելու իրավունք ուներ, որից ցանկանում է օգտվել: Գործարքը կարժենա 6 միլիոն եվրո: Ա սերիայի ավարտված մրցաշրջանում լեհ ֆուտբոլիստը «Ինտերի» կազմում մասնակցել է 11 խաղի՝ դառնալով 1 գոլի ու […]
11:51 12.06.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ: Վլադիմիր Պուտինին ուղղված ուղերձում, մասնավորապես, նշված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Շնորհավորում եմ Ձեզ և բոլոր ռուսաստանցիներին Ռուսաստանի Դաշնության ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ։ Ռուսաստանի Դաշնության ժամանակակից պատմության մեջ այս տոնը հանդիսանում է սերունդների […]
11:49 12.06.2025
ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով երաշխավորվել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով 2025 թվականին վերապատրաստում իրականացնող կազմակերպությունը: Սահմանված մրցույթում հայտ էր ներկայացրել վերապատրաստող մեկ կազմակերպություն: Ուսումնասիրելով ներկայացված հայտերը և հաշվի առնելով ԿԳՄՍ նախարարության սահմանած պահանջներին համապատասխանելիությունը` վերապատրաստման դասընթացների իրականացման նպատակով երաշխավորվել է Ուսուցման ազգային հիմնադրամը:
11:41 12.06.2025
Հունիսի 13-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Դովեղ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։
11:20 12.06.2025
«Աթլետիկի» վհարձակվող Նիկո Ուիլյամսը Մյունխենի «Բավարիայի» գլխավոր տրանսֆերային թիրախն է, հաղորդում է Sport Bild-ը: Գերմանիայի չեմպիոնը ցանկանում է 22-ամյա իսպանացու տրանսֆերով ուժեղացնել հարձակման գիծը: «Բավարիան» փոխարինող է փնտրում Լերոյ Սանեին, որը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Գալաթասարայում»: «Բավարիան» Նիկո Ուիլյամսի համար կարող է վճարել 50 միլիոն եվրո: Գերմանական ակումբը պատրաստ է տարեկան 16 միլիոն եվրո աշխատավարձ […]
11:04 12.06.2025
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հունիսի 12-ին, ժամը 14.00-ից 18.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ «Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում ենք չանհանգստանալ»,-հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտից»։
10:45 12.06.2025
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել է Ռուսաստանի քաղաքացիներին Ռուսաստանի օրվա կապակցությամբ և հայտարարել Վաշինգտոնի ցանկության մասին՝ կառուցողական համագործակցություն հաստատել Մոսկվայի հետ՝ Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու համար։ «Ամերիկացի ժողովրդի անունից ցանկանում եմ շնորհավորել ռուս ժողովրդին Ռուսաստանի օրվա կապակցությամբ», – ասվում է Ռուբիոյի գրավոր հայտարարության մեջ, որը տարածել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։ «Մենք օգտվում ենք այս հնարավորությունից՝ […]
10:33 12.06.2025
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արտաշատում հաշվառված, բայց մայրաքաղաքում բնակվող մի երիտասարդ կրում է մարտական ատրճանակ: Հունիսի 4-ին` ժամը 16-ի սահմաններում, մայրաքաղաքի Արաբկիրի 23-րդ փողոցում երիտասարդը ձերբակալվեց և տեղափոխվեց Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն: 29-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվեց լիցքավորված «Մակարով» ատրճանակ, ընդ որում, մեկ փամփուշտ էլ փողում: Արաբկիր վարչական շրջանի […]
10:19 12.06.2025
Ճամբարակում երեկ տեղի ունեցած դեպքի հետևանքով երևանյան բուժհաստատություն տեղափոխված 3 տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուս երկուսինը` միջին ծանրության: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Ճամբարակի ԲԿ-ում բուժօգնություն ստացող 7 տուժածից 3-ն այսօր դուրս է գրվել, մնացածը կշարունեկեն մնալ բժիշկների հսկողության տակ, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար:
10:18 12.06.2025
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 437 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 440 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.88 դրամ:
10:00 12.06.2025
Հունիսի 12-ին, ժամը 00։15-ին քաղաքացին դիմել է Լոռու մարզային փրկարարական վարչություն առ այն, որ Օձուն գյուղի 21-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է տրակտոր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Օձունի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։30-ին, մարվել՝ 01։00-ին։ Այրվել է տրակտոր:
22:30 11.06.2025
Սկոպիեում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ17 առաջնությունում Հայաստանի հավաքականը դարձել է թիմային չեմպիոն: Մեր հավաքականը հավաքել է 135 միավոր: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար Վրաստանի և Ադրբեջանի հավաքականները: Առաջնությանը մասնակցել է 31 երկրի հավաքական: Հիշեցնենք, որ մեր ըմբիշները նվաճել են երկու ոսկե (Մարատ Աճեմյան, Հայկ Հակոբյան), երկու արծաթե (Մարտին Մանջիկյան, Ջանես Նազարյան) […]
21:56 11.06.2025
Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը իր խորին ցավակցությունն է հայտնել ք.Ճամբարակում բնակելի շենքի պայթյունի հետևանքով զոհվածների մտերիմներին և հարազատներին: «Խորին ցավակցություն ենք հայտնում ք.Ճամբարակում բնակելի շենքի պայթյունի հետևանքով զոհվածների մտերիմներին և հարազատներին: Տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում: Տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- նշվում է հայտարարության մեջ:
21:46 11.06.2025
Հունիսի 9-ին Կոտայքի մարզում կառուցվող շենքերից մեկում հերթական անգամ աշխատանքային կանոնների չպահպանման հետևանքով արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Եղվարդ քաղաքի բժշկական կենտրոն է տեղափոխել անգիտակից մի քաղաքացու։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոցում բժիշկները […]
21:42 11.06.2025
Հունիսի 11-ին, ժամը 20:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Բաբաջանյան թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ՓԾ-ից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Toyota» և «Lexus» մակնիշների […]
21:39 11.06.2025
Երևանում շարունակվում է համայնքային հողերը քաղաքին վերադարձնելու գործընթացը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Իրականացվել են ապամոնտաժման հետևյալ աշխատանքները՝ Նուբարաշեն վարչական շրջանում՝ Գ-3 թաղամասի հ.7 հասցեին կից համայնքային հողում ինքնակամ կառուցված փայտե շինություն, Աջափնյակ վարչական շրջանում՝ Տիչինայի փ. 150/4 հասցեին կից՝ ինքնակամ քարե շինություն, Դավթաշեն վարչական շրջանում՝ Դավթաշեն 1-ին թաղամաս, հ.29/23 հասցեին կից՝ ինքնակամ քարե […]
21:32 11.06.2025
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորիկ Նորիկյանին։ Անդրադարձ է եղել ներքաղաքական զարգացումներին, մասնավորապես՝ իշխանություն-եկեղեցի հակամարտությանը։ «Արդար Հայաստան» կուսակցության նախագահը պնդում է, որ վարչապետն իրավունք չունի կաթողիկոսին պաշտոնանկ անելու գործընթաց սկսել։ Իսկ այդ գործընթացը սկսելու պատճառ նշում է հետևյալը․ «Չեմ բացառում, որ Նիկոլ Փաշինյանը եկեղեցու ներուժի օգտագործմամբ իշխանության կորստի վտանգ է զգացել և […]
21:19 11.06.2025
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր տեղի է ունեցել անթույլատրելի միջադեպ․ 31 համարի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել երկու անձանց կողմից։ «Մեզ համար շատ կարևոր է ուղևորների և վարորդների անվտանգությունը, և նման դեպքերը չենք կարող անտեսել։ Դեպքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ոստիկանություն, և մենք ակնկալում ենք, որ մեղավորները […]
21:12 11.06.2025
Հայկ Մանուկյանը Սկոպիեում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ17 առաջնությունում 11-3 հաշվով և տուշեով հաղթեց ադրբեջանցուն ու հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։ Մինչ այդ 60 կգ․ քաշային ըմբիշը հաղթել էր իսրայելցի (9-0), հունգարացի (8-0), գերմանացի (8-0) և իտալացի (9-0) մարզիկների։ Այսպիսով Հայկը առաջնության ընթացքում տարել է 5 հաղթանակ ընդհանուր 45-3 հաշվով և երկրորդ ոսկե մեդաը բերել մեր […]
21:06 11.06.2025
Հունիսի 24-ին կսկսվի Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացման հետ կապված գործողությունների նախագծի քննարկումը: Բանակցությունների համար Բրյուսելից Երևան է ժամանելու Եվրոպական փորձագիտական հանձնաժողովը: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը: «Երեկ Բրյուսելում Հայաստանի ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է Եվրամիության ներքին և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրյուների հետ՝ քննարկելով եվրոպական այդ պատվիրակության այցի հետ […]