09:40 29.07.2025
Ուկրաինայի նոր վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն մտադիր է չեղարկել օգոստոսին նախատեսված իր այցը Ճապոնիա, հաղորդում է Kyodo լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ այս հարցը մշակվում է։ Ըստ Kyodo-ի՝ Սվիրիդենկոյի փոխարեն Ճապոնիա կարող են մեկնել փոխվարչապետ Տարաս Կաչկան և էկոնոմիկայի, շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար Ալեքսեյ Սոբոլևը։ Այս որոշման պատճառները չեն բացահայտվել, սակայն Kyodo-ն ենթադրում է, որ […]
09:30 29.07.2025
Թաիլանդի բանակը մեղադրել է Կամբոջային հրադադարի ռեժիմը խախտելու մեջ, հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Թաիլանդի բանակի խոսնակին։ «Զինադադարի մասին հայտարարությունից հետո հաղորդագրություններ ստացվեցին Ֆու Մակուա տարածքում կամբոջական կողմի կողմից հրահրված անկարգությունների մասին, որոնք հանգեցրին երկու կողմերի միջև փոխհրաձգության, որը շարունակվեց մինչև այսօր առավոտ», – AFP-ն մեջբերում է բանակի խոսնակ Ռիչ Սուկսուվանոնի խոսքերը։ Ավելի վաղ […]
09:25 29.07.2025
Նիդեռլանդները պատրաստ է աջակցել Իսրայելի մասնակցության կասեցմանը ԵՄ «Հորիզոն Եվրոպա» հետազոտական ծրագրին և կողմ է հրեական պետության վրա լրացուցիչ ճնշման միջոցառումների կիրառմանը համայնքային մակարդակով։ Այս մասին հայտարարել է թագավորության վարչապետ Դիկ Շոֆը՝ մեկնաբանելով Գազայի հատվածում ստեղծված մարդասիրական իրավիճակը։ «Նիդեռլանդների կառավարությունը քննարկում է ինչպես եվրոպական, այնպես էլ ազգային քայլեր՝ Իսրայելի վրա ճնշումը մեծացնելու համար, եթե պարզվի, […]
09:15 29.07.2025
«Վեսթ Հեմի» հարձակվող Մայքլ Անտոնիոն, որը շարունակում է վերականգնվել սարսափելի ավտովթարից հետո, ակումբի մինչև 21 տարեկանների թիմի կազմում մասնակցել է հանդիպման և աչքի ընկել դուբլով։ Այս մասին հայտնում է Goal-ը: Պատահարից հետո իր առաջին ակումբային խաղում Մայքլ Անտոնիոն 2 գոլ է խփել 23 րոպեում: Առաջին գոլից հետո թիմի բոլոր խաղացողները մոտեցել են ֆուտբոլիստին և շնորհավորել […]
09:10 29.07.2025
Մերձավոր Արևելքում արդար խաղաղության հասնելը հնարավոր է միայն անկախ պաղեստինյան պետության ստեղծման միջոցով։ Այս մասին հայտարարել է Իրաքի արտաքին գործերի նախարար, փոխվարչապետ Ֆուադ Հուսեյնը՝ ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի բարձր մակարդակի միջազգային համաժողովում՝ նվիրված պաղեստինյան հարցի կարգավորմանը։ «Արդար խաղաղության Մերձավոր Արևելքում կարելի է հասնել միայն անկախ պաղեստինյան պետության ստեղծման միջոցով։ Տարածաշրջանում արդար խաղաղությանը չի կարելի […]
08:55 29.07.2025
Հունգարիայի առաջնության առաջին տուրում գործող չեմպիոն «Ֆերենցվարոշը» հյուրընկալվելիս 1-1 հաշիվն է գրանցել Բուդապեշտի ՄՏԿ-ի դեմ խաղում: «Ֆերենցվարոշի» կազմում 79-րդ րոպեին խաղադաշտ է դուրս եկել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Էդգար Սևիկյանը, որը Sofascore-ից ստացել է 6,5 գնահատական: Հիշեցնենք, որ «Ֆերենցվարոշը» հուլիսի 30-ին տանը Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում կմրցի «Նոայի» դեմ: Աբովյանում կայացած առաջին […]
08:50 29.07.2025
Միացյալ Նահանգները պետք է հրաժարվի ԿԺԴՀ-ի ապամիջուկայնացման գաղափարից, եթե ցանկանում է վերսկսել երկու երկրների միջև ուղիղ երկխոսությունը, այդ թվում՝ բարձր մակարդակի հանդիպումները։ Այս մասին մամուլի համար հայտարարության մեջ նշել է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը՝ Կորեայի «Աշխատավորական կուսակցության» Կենտրոնական կոմիտեի բաժնի ղեկավարի տեղակալ Կիմ Յո Չժոնը, որի խոսքերը տարածել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։ […]
08:40 29.07.2025
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը այս շաբաթ պետք է ներկայացնի Պաղեստին պետությունը ճանաչելու ծրագիր, հաղորդում է The Times-ը։ Ինչպես ասվում է հոդվածում, կաբինետի յոթ նախարարներ ճնշում են գործադրում վարչապետի վրա՝ Պաղեստինի պետությունը ճանաչելու համար՝ այդպիսով կատարելով «Լեյբորիստական կուսակցության» նախընտրական ծրագրում պարունակվող խոստումը, թեև՝ առանց ժամկետների նշման։ The Times-ը նշում է, որ իշխող կուսակցության մոտ 130 […]
08:30 29.07.2025
Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը թենիսի WTA-ի դասակարգման աղյուսակում նահանջել է 13 տեղով և 933 միավորով այժմ 67-րդն է։ Կանանց մենախաղի առաջատարը շարունակում է մնալ Արինա Սաբալենկան (Բելառուս, 12420)։ Հնգյակում են նաև Կոկո Գաուֆը (ԱՄՆ, 7669), Իգա Շվյոնտեկը (Լեհաստան, 6813), Ջեսիկա Պեգուլան (ԱՄՆ, 6423) և Միրա Անդրեևան (Ռուսաստան, 4914)։
08:25 29.07.2025
Իսրայելական կողմը մտադիր է շարունակել համագործակցությունը միջազգային հանրության, այդ թվում՝ ԱՄՆ-ի և ԵՄ երկրների հետ՝ Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարումն ապահովելու համար։ Այս մասին ասվում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի հայտարարության մեջ։ «Իսրայելը կշարունակի համագործակցել միջազգային գործակալությունների, ինչպես նաև Միացյալ Նահանգների և եվրոպական պետությունների հետ՝ ապահովելու համար, որ մարդասիրական օգնության մեծ ծավալներ հասնեն Գազայի […]
08:15 29.07.2025
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է իրանական հարցը, հայտնում է Իսրայելի վարչապետի գրասենյակը։ «Երկու առաջնորդների միջև զրույցը վերաբերել է իրանական հարցին», – նշել է գրասենյակը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Կրեմլի մամուլի ծառայությունը, Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում Պուտինը նշել է Մոսկվայի պատրաստակամությունը մասնակցելու իրանական միջուկային ծրագրի հարցի բանակցային լուծման […]
08:05 29.07.2025
Սերբիայի Սուպերլիգայի երկրորդ տուրում գործող չեմպիոն «Ցրվենա Զվեզդան» սեփական հարկի տակ 7-1 հաշվով հաղթել է Բելգրադի ՕՖԿ-ին: «Ցրվենա Զվեզդայի» կազմում ամբողջ խաղին մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի ձախեզրային պաշտպան Նաիր Թիկնիզյանը, որը Sofascore-ից ստացել է 7,1 գնահատական: «Ցրվենա Զվեզդան» երկու տուրից հետո 6 միավորով առաջին տեղում է:
08:00 29.07.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։
23:59 28.07.2025
Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հուլիսի 21-27-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.63 մ (27.07.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 3 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 24 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականիհուլիսի 21-27-ն ընկած ժամանակահատվածում Սևանա […]
23:55 28.07.2025
Գրոսմայստեր Լևոն Բաբուջյանը կիսեց 1-3-րդ հորիզոնականները «18th Paleochora Open Cbess Tournament» շախմատի միջազգային մրցաշարում: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Լևոնը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը: Հայ շախմատիստներից մրցանակակիրների շարքում է նաև միջազգային վարպետ Վահե Դանիելյանը՝ 7 միավորով:
23:50 28.07.2025
Հուլիսի 28-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Ջրվեժ բնակավայրի վարչական տարածքում՝ Ձորաղբյուրից դեպի Ջրվեժ տանող ճանապարհին գտնվող Ջրվեժի կամրջի մոտ, դուրս է եկել երթևեկելի ուղուց և մոտ 40 մետր առաջ ընթանալով՝ բախվել է պատին, ապա հողաթմբերին ու քարերին և հայտնվել կամրջի մոտ գտնվող ճանապարհին՝ երթևեկելի գոտուց դուրս։ […]
23:44 28.07.2025
Դեռևս նախորդ տարվանից՝ մայրաքաղաքի համայնքային մանկապարտեզներում, Երևանի քաղաքապետարանի կողմից անցկացվում են սննդի որակի ամենօրյա մշտադիտարկումներ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Այժմ երևանյան նախակրթարաններում գործում է «միասնական ճաշացանկ» ծրագիրը: Ուշադրության կենտրոնում են սանիտարահիգիենիկ պայմանները: Վերահսկիչ այցեր են կազմակերպվում նաև մատակարար ընկերություններ՝ ստուգելով արտադրանքի որակը: Դրանք էականորեն նպաստում են մանկապարտեզներում սննդի որակի և երեխաների առողջապահական մակարդակի […]
23:40 28.07.2025
Հուլիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։45-ի սահմաններում Բայանդուր գյուղում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 41-ամյա Խաչատուր Ա․-ի վարած «Toyota Alphard» 65-ամյա Հովհաննես Հ․-ի վարած «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Toyota Alphard»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել է դաշտամիջյան հատվածում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի […]
23:37 28.07.2025
Համացանցում տեսանյութ է տարածվել, որ «Նիվա»-ի վարորդը Երևան-Երասխ մայրուղում մեքենան վարում է անկանոն՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը։ Արարատի մարզի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Նա հայտնաբերվել ու տուգանվել է։ Մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Կրկին հորդորում ենք խստորեն պահպանել երթևեկության բոլոր կանոնները՝ չդրսևորելով ավելորդ ինքնավստահություն։ Ծանուցում. Ենթադրյալ […]
23:35 28.07.2025
Հուլիսի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Աբովյան բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը էլեկտրահարման հետևանքով մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխել դի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, իրավապահները պարզել են, որ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել […]
23:32 28.07.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «2025թ. սեպտեմբերից, համաձայն փոփոխվող կարգի, պոլիկլինիկական օղակից (նաև որոշ բժշկական հաստատություններերից) մեր քաղաքացիները հնարավորություն կունենան տրամադրվող անվճար և փոխհատուցվող դեղերը ստանալ 3 ամսվա համար անհրաժեշտ քանակով»: Մանրամասները՝ տեսանյութում:
23:29 28.07.2025
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հուլիսի 21-27-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը: Շաբաթվա ընթացքում հանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Հովտային շրջաններում շարունակվել է պտղատուների, բանջարանոցային մշակաբույսերի բերքահավաքը, դիտվել է առվույտի ցողունի աճ երկրորդ հունձից հետո, շարունակվել ծխախոտի տերևների հասունացումը և չորացումը։ Արարտյան դաշտում սկսվել է խաղողի հասունացումը։ Նախալեռնային շրջաններում շարունակվել է պտղատունների, եգիպտացորենի, […]
23:24 28.07.2025
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատասխանել է Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի վերաբերյալ՝ առավել հաճախ հնչող հարցերին: Հարց 1։ Ծրագրի շրջանակում աշխատավարձից ձևավորվող եկամտահարկն արդյոք ուղղվում է միայն անհուսալի վարկերի մայր գումարի մարմանը, թե նվազեցվում է նաև տոկոսագումարի կամ տույժ-տուգանքի չափը։ Պատասխան։ Միջոցառման շրջանակում տրվող ֆինանսական աջակցությունն ուղղվում է շահառուի վարկային պարտավորությունների ամբողջական […]
23:20 28.07.2025
ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հուլիսի 31-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 11:00-16:00 Կոտայքի մարզի Գառնի համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 11:00-16:00 Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։ Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, […]
23:17 28.07.2025
Կայացել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հերթական հանդիպումն աշակերտների և ուսանողների հետ, որի ընթացքում սովորողները ներկայացրել են իրենց հուզող հարցերը։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Հիշեցնենք, որ նման ձևաչափով հանդիպումներն անցկացվում են յուրաքանչյուր ուրբաթ՝ ստեղծելով բաց հարթակ, որտեղ դպրոցականներն ու ուսանողները կարող են բարձրաձայնել իրենց դիտարկումները, առաջարկները և ստանալ պատասխաններ անմիջապես նախարարից։ Մասնակցելու համար […]
23:10 28.07.2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 28-ին ստորագրել է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-268-Ն օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքում լրացում կատարելու […]
23:02 28.07.2025
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է. «Օպերայի շենքի նոր լուսավորությունը»: Մանրամասները՝ տեսանյութում:
22:57 28.07.2025
Աշխատանքային այցով Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 28-ին հանդիպել է Եթովպիայի Հանքարդյունաբերության նախարար Հաբթամու Թեգեգնեին։ Այցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները՝ հատկապես այն ոլորտներում, որտեղ առկա են փոխլրացնող հետաքրքրություններ և […]