23:09 10.04.2025
Խորվաթիայի Օսյեկ քաղաքում մեկնարկած սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլում՝ օղակների վարժությունում Հայաստանը ներկայացնող Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը դուրս են եկել եզրափակիչ: 2024թ. Փարիզի Օլիմպիական խաղերի մասնակից, Եվրոպայի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը որակավորման փուլում վաստակել է 14,066, Արթուր Ավետիսյանը` 14,333 միավոր: Աշխարհի գավաթի չորրորդ փուլին կմասնակցեն նաև Արթուր Դավթյանը, Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը:
22:58 10.04.2025
Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը մասնակցել է «Անհետաձգելի բուժօգնության» հետդիպլոմային մասնագիտացման ավարտական դիպլոմների հանձնման արարողությանը ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ»-ում: Ծրագիրը իրականացնում է ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտը ԱՄՆ «Yale» գիտահետազոտական ինստիտուտի հետ համատեղ: Ծրագրի բարեհաջող ավարտի կապակցությամբ միջոցառմանը ելույթ են ունեցել Ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը, ԱՄՆ հեղինակավոր «Yale» համալսարանի Անհետաձգելի […]
22:49 10.04.2025
Ապրիլի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:20-ի սահմաններում Ահարոնյան փողոցի 2 և 10 շենքերի հասցեում չորացած ծառը կոտրվել և ընկել է պարսպի տակ կայանված «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի վրա: Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:
22:46 10.04.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
22:42 10.04.2025
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքագիտության դոկտոր, դիվանագետ, «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, Ռումինիայում ՀՀ նախկին դեսպան Սերգեյ Մինասյանին։ Անդրադարձ է եղել վերջին օրերի քաղաքական իրադարձություններին, մասնավորապես Ալիևի հայտարարություններին։ Իլհամ Աիլևը երեկ ասել էր, որ Ադրբեջանը պատրաստ է փոքր քայլեր սկսել Հայաստանի հետ վստահություն ձևավորելու համար։ Կարելի՞ է ասել, թե որոշակի փափկել է Ալիևի հռետորաբանությունը, եթե հիշենք, որ բոլորովին […]
22:29 10.04.2025
Ապրիլի 10-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն: Այն կազմակերպվել էր «Ռազմավարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի և «Ոստիկանության քաղաքացիական վերահսկողության կենտրոն» իրավական հասարարակական կազմակերպության նախաձեռնությամբ։ Կարևորելով ոստիկանություն-քաղաքացիական հասարակություն արդյունավետ համագործակցությունը, անվտանգության ապահովման, հանցավորության կանխարգելման և բացահայտման գործում ոստիկանության դերը՝ ՆԳ նախարարության, Պարեկային ծառայության, ՀՈԳՎ և ՔՈԳՎ Երևան քաղաքի և մարզային ստորաբաժանումների 33 ծառայողներ, «Ոստիկանության օրվա» […]
22:21 10.04.2025
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 16-19-ը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի և լիագումար նիստերին, ինչպես նաև ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովների աշխատանքներին։ Այս մասին նշվում է ԱԺ նախագահի ստորագրված կարգադրության մեջ։ Պատվիրակության կազմում ընդգրկված են ԱԺ պատգամավորներ Ալեքսեյ Սանդիկովը և Գեղամ Նազարյանը։
22:13 10.04.2025
Ապրիլի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ 34-ամյա Սերոժ Հ.-ն իր վարած «Nissan March» մակնիշի ավտոմեքենայով Դավիթ Բեկի փողոցում դեռևս անհայտ հանգամանքներոմ դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին, կոտրել այն, հայտնվել ձորակում՝ բախվելով քարերին ու ծառերին: Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Սուրբ […]
22:04 10.04.2025
Ապրիլի 10-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության փոխնախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը: Քննարկվել են կրիպտոակտիվների շրջանառությանն ու դրա օրենսդրական կարգավորմանն առնչվող հարցեր: Կուսակցության անդամ Էդուարդ Ավետիսյանը հանդես է եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին:
21:52 10.04.2025
MLS-ը ներկայացնող «Ինտեր Մայամին» պատմության մեջ առաջին անգամ դուրս է եկել ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների գավաթի կիսաեզրափակիչ: «Լոս Անջելեսի» հետ դիմակայության 2-րդ խաղը Խավիեր Մասկերանոյի թիմը հաղթել է 3-1 հաշվով: Լիոնել Մեսսին այս խաղում աչքի է ընկել դուբլով ու գոլային փոխանցումով: Ամերիկյան թիմին միանալուց հետո արգենտինացին 48 խաղում խփել է 42 գոլ:
21:45 10.04.2025
Ապրիլի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 03:00-ի սահմաններում 23-ամյա Ժորա Մ.-ն «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Սահամանադրության հրապարակում՝ ժողովրդին հայտնի «բենզինների խաչմերուկում» դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա առաջ ընթացել, բախվել ճանապարհի մեջտեղում՝ կանաչ գազոնում տեղադրված երկաթե գովազդային սյանը: Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական […]
21:39 10.04.2025
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանն այսօր անցկացրել է առաջին գործակարգավարական խորհրդակցությունը։ Հիմնադրամի պատասխանատուների հետ քննարկվել են աշխատանքային մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել Ճանապարհային դեպարտամենտի ընթացիկ ծրագրերին, առաջիկա անելիքներին։ Ընդգծվել է, որ պետք է արվի առավելագույնը՝ աշխատանքները լավագույնս կազմակերպելու և հիմնադրամի առջև դրված խնդիրները արդյունավետորեն լուծելու համար։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի կողմից […]
21:27 10.04.2025
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16։00 Նորագավիթ թաղ. 1, 7, 8, 9, 10, 12 փողոցներ, Նորագավիթ թաղ. 1-ին փող. 2-րդ, 3-րդ նրբանցքներ, Նորագավիթ թաղ. 9-րդ փողոց 1-ին նրբանցք և 2-րդ նրբանցքի առանձնատներ, հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորագավիթ թաղ. […]
21:12 10.04.2025
Հունաստանում ավարտվող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում կայացել են 9-րդ տուրի պարտիաները։ Լիլիթ Մկրտչյանը սև խաղաքարերով պարտվել է մրցաշարի միանձնյա առաջատար, սերբ Տեոդորա Ինյացին։ Մկրտչյանը մնացել է 6,5 միավորով և երրորդից նահանջել 6-րդ տեղ։ Ինյացը միավորների քանակը հասցրել է 8-ի։ Էլինա Դանիելյանը սևերով հաղթել է Ադելա Վելիկիչին (Սերբիա) և 6,5 միավորով 5-րդն է։ Էլինան ու […]
20:58 10.04.2025
Պետական եկամուտների կոմիտեն հետևողականորեն շարունակում է հսկողական աշխատանքները ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման և աշխատողի չձևակերպման դեպքերի բացահայտման ուղղությամբ։ Իրավախախտումների կանխարգելումը և դրանց նկատմամբ հանրային վերահսկողությունը կարևոր է յուրաքանչյուր քաղաքացու, ինչպես նաև օրինական դաշտում գործող բիզնեսի կայուն զարգացման համար։ Կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին գործել օրենքի դաշտում՝ նպաստելով վստահելի բիզնեսի իր վարկանիշի պահպանմանը։ Պետական եկամուտների կոմիտեն […]
20:31 10.04.2025
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալներով Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում գրավել է 5-րդ տեղը: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը առաջնությանը մասնակցել է 7 ըմբիշով։ Եվրոպայի փոխչեմպիոն են դարձել Արման Անդրեասյանը (70 կգ) և Արսեն Հարությունյանը (61 կգ), բրոնզե մեդալ է նվաճել Վազգեն Թևանյանը (65 կգ):
20:22 10.04.2025
ՀՀ արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանը X-ի իր միկրոբլոգում գրել է, որ հանդիպել է Թուրքիայի իր պաշտոնակից Բերիս Էքինջիի հետ: «Կարևոր քննարկում Թուրքիայի արտգործնախարարի տեղակալ Էքինջիի հետ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման խթանման և հնարավոր համագործակցության նոր ոլորտների սահմանման վերաբերյալ: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային խնդիրների վերաբերյալ»,- գրել է Կոստանյանը: Important discussion with Deputy […]
20:13 10.04.2025
Ապրիլի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։45-ի սահմաններում «Հյուսիս-հարավ» նոր կառուցվող, սակայն դեռևս չշահագործվող ճանապարհին, ժողովրդին հայտնի «4-րդ գյուղից» դեպի Հարավարևմտյան թաղամաս տանող ճանապարհի սկզբնամասում, ճակատ ճակատի բախվել են Երևանի բնակիչներ 23-ամյա Նարեկ Կ․-ի վարած «BMW» մակնիշի և 25-ամյա Արտաշես Մ․-ի վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ […]
19:54 10.04.2025
«Ինտերի» նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Բավարիա» – «Ինտեր» խաղից հետո խոսել է թիմի մարզավիճակի ու խաղամակարդակի մասին. ««Ինտերը» տպավորիչ հասունությամբ մոտեցավ մյունխենցիների դեմ առաջին խաղին: Լաուտարոյի գոլը զայրույթի ու դաժանության դրսևորում էր, նրանք գերազանց օգտվեցին մրցակցի թույլ կողմերից: Արտասովոր է, որ առանց Դիմարկոյի, Դյումֆրիսի, Թարեմիի ու Զելինսկիի Ինձագիի թիմը ցույց […]
19:50 10.04.2025
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է որ Ա. Կ.-ն մեկ այլ անձի օժանդակությամբ ապօրինի վարձատրություն է տվել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորին: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Կ.-ն իր ծանոթի օժանդակությամբ դիմել է ԱԺ պաշտոնատար անձին՝ 200.000-300.000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց օրենքով նախատեսված կարգերի շրջանցմամբ 150․000-200․000 գլուխ գյուղատնտեսական կենդանիներ Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանելու […]
19:44 10.04.2025
Ապրիլի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հետ կմասնակցի «Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության մարտահրավերներ և հնարավորություններ» պանելային քննարկմանը։ Քննարկումը կհեռարձակվի ուղիղ։
19:40 10.04.2025
ՀՀ ներկայացուցիչ՝ ՇՄՆ «Հիդրոօդերևաութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը ընտրվել է ՄԱԿ ԵՏՀ «Շրջակա միջավայրի մոնիթորինգ և գնահատում» աշխատանքային խմբի նախագահ՝ երկու տարի ժամկետով։ Գայանե Շահնազարյանը 2018 թվականից ՄԱԿ ԵՏՀ «Շրջակա միջավայրի մոնիթորինգ և գնահատում» աշխատանքային խմբի անդամ է։ 2025 թվականի ապրիլի 10-ին Աշխատանքային խմբի 27-րդ նստաշրջանում տեղի են ունեցել Աշխատանքային խմբի […]
19:35 10.04.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նովրուզի տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ ողջունելով խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի գործադրած ջանքերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շնորհավորական ուղերձը տարածել են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Ողջունում ենք տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված Ադրբեջանի և Հայաստանի քայլերը»,- նշված է նամակում։ Նա նաև նշել է, որ սպասում է առաջիկա տարիներին հնարավոր […]
19:25 10.04.2025
Ռազմական ոստիկանության Հերթապահ մաս ստացված 2986 հաղորդագրությունից հանցակազմ է պարունակել 1359-ը: 2023 թվականին ստացվել էր 3493 հաղորդագրություն, 1392-ը՝ հանցակազմի հատկանիշներով: Դեպքերից միայն 23-ն է եղել առանձնապես ծանր հանցատեսակ, նվազումը՝ շուրջ 63 տոկոս: Աճ է արձանագրվել միայն ոչ մեծ ծանրության հանցագործությունների դեպքում: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում:
19:16 10.04.2025
«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանն անդրադարձել է Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում կատալոնական թիմի հաղթանակին։ «Նման տարբերությամբ հաղթանակը մի փոքր խաբուսիկ է, քանի որ դորտմունդցիները լավ պահեր ունեին առաջին խաղակեսում և կարող էին չպարտվել «չոր» հաշվով: Ամեն դեպքում, ակնհայտ է, որ «Բարսելոնան» ճիշտ ուղու վրա է: Երիտասարդ ֆուտբոլիստներն արդեն փորձառու […]
19:08 10.04.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել դեղ ներմուծող ընկերությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման նպատակն էր «Դեղերի մասին օրենքում» նոր փաթեթի նախագծի մշակմանն ընդառաջ` քննարկել դեղերի գրանցման և ներմուծման հետ կապված խնդիրները, լսել առաջարկներ ու դիտարկումներ: «Մեզ համար կարևոր է, որ դուք ոչ թե արդեն պատրաստի նախագծին ծանոթանաք, այլև` գործնական առաջարկներով մասնակցություն ունենաք այդ նախագծի […]