16:06 10.04.2025
Այսօր՝ ապրիլի 10-ին, Երևանի տարբեր վարչական շրջաններում ծառերի կոտրման ու տապալման դեպքեր են տեղի ունեցել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 13:50-ի սահմաններում քամու հետևանքով Տերյան փողոցի թիվ 54 հասցեի հարևանությամբ ծառը կոտրվել ու ընկել է կայանված «Nissan» և «Hyundai» մակնիշի ավտոմեքենաների վրա: Բարեբախտաբար տուժածներ չկան: Օպերատիվորեն ժամանած պարեկները սահմանազատել են տարածքը: Ահազանգով ժամանել են նաև […]
16:00 10.04.2025
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն ապրիլի 10-ին հանդիպել է մարզերի քոլեջների՝ «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության եւ ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակում դուալ կրթական համակարգով սովորող ուսանողների հետ: Հանձնաժողովի նախագահը մանրամասն ներկայացրել է օրենսդիր մարմնի գործառույթները, խոսել հանձնաժողովում իրականացվող աշխատանքների մասին: Սիսակ Գաբրիելյանը կարեւորել է […]
15:45 10.04.2025
Իսրայելի պաշտպանության բանակը մեկ օրում հարվածներ է հասցրել Գազայի հատվածում գտնվող մոտ 35 թիրախների, հինգշաբթի հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Գազայի հատվածում ահաբեկչական կազմակերպություններին պատկանող մոտավորապես 35 թիրախների, այդ թվում՝ հարձակումներ դիտակետերի, դիպուկահարների դիրքերի, ահաբեկիչների և ահաբեկիչների ենթակառուցվածքի վրա»,- ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, […]
15:35 10.04.2025
Իրանը դիտարկում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ համագործակցությունը դադարեցնելու հնարավորությունը, եթե այլ երկրների սպառնալիքները շարունակվեն, հինգշաբթի ասել է Իսլամական Հանրապետության առաջնորդի խորհրդական Ալի Շամխանին։ «Շարունակական արտաքին սպառնալիքները և Իրանի դեմ ռազմական հարվածի համար պայմանների ստեղծումը կարող են հանգեցնել կանխարգելիչ միջոցների, ինչպիսիք են՝ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների արտաքսումը երկրից և գործակալության հետ համագործակցության դադարեցումը»,- գրել է […]
15:30 10.04.2025
Ապրիլի 10-ին, ժամը 12:25-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Զվարթնոց թաղամասի սկզբնամասում «Lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […]
15:11 10.04.2025
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ճապոնական NHK հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ մտադիր է աջակցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Ուկրաինայում խաղաղության հասնելու նրա ջանքերում։ «Հատուկ գաղտնիք չկա, ինձ դուր է գալիս աշխատել նրա հետ, և կարծում եմ, որ նրան նույնպես»,- Ռյուտեի խոսքերն է մեջբերում հեռուստաալիքը։ Ռյուտեն հավելել է, որ «կցանկանար աջակցել Թրամփին, որպեսզի նա […]
15:03 10.04.2025
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Գյումրիի ավագանու ընտրությունների արդյունքում իրեն պարտված չի համարում, ավագանիում ամենամեծ խմբակցությունն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը: «Մենք Գյումրիում չենք պարտվել, որովհետև այն արդյունքները, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը գրանցել է, միանշանակ, հաղթանակի նշան է: Գյումրեցիներից 17 հազար 200 քվե ստանալն այդքան […]
14:48 10.04.2025
ՀՀ կառավարությունը հաստատել է ֆիլմարտադրության ոլորտում ներդրումների մասնակի փոխհատուցման կարգը և պայմանները, որով նախատեսվում է մինչև 35 տոկոս ներդրումների վերադարձ: Նախագիծը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ կարգի ընդունումը բխում է «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի պահանջներից և մշակույթի ոլորտում ՀՀ կառավարության պետական քաղաքականությունից: Նախարարը նշել է, որ կինոարտադրողները կարող են ստանալ մինչև 25% հետվերադարձ՝ կարգով սահմանված ապրանքների և ծառայությունների ցանկից: Հավելյալ 10% փոխհատուցում է նախատեսվում այն դեպքերի համար, երբ ֆիլմի հանրահռչակումը խթանում է Հայաստանում զբոսաշրջության զարգացումը: «Օտարերկրյա կինոարտադրողները, այդ թվում՝ ՀՀ-ի կինոարտադրողների հետ, ֆիլմ նկարահանելու պարագայում ՀՀ տարածքում ֆիլմարտադրության նպատակով կատարված դրամական ներդրումների համար կարող են հայտ ներկայացնել և որոշմամբ սահմանված պայմաններով ու ձևաչափով հետ ստանալ ներդրումների մի մասը: Անհրաժեշտ է, որպեսզի ներդրումների մասնակի վերադարձի համար ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ապրանքները, ծառայությունները ու աշխատանքները ձեռք բերվեն ՀՀ ռեզիդենտ համարվող, հարկեր վճարող կազմակերպություններից և անհատ ձեռնարկատերերից»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ տեղեկացնելով, որ միջազգային կազմակերպությունների հետ արդեն իսկ կան նախնական պայմանավորվածություններ՝ համատեղ կինոարտադրություն սկսելու: Ըստ նախարարի՝ նախագիծն ուղղված է մշակույթի տնտեսականացման ներուժի առավել արդյունավետ օգտագործմանը, հավելյալ եկամուտների գեներացմանը, օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության խթանմանը: «Ֆիլմարտադրության կազմակերպման համար Հայաստանի բնակլիմայական բարենպաստ պայմաններն ու մատչելի աշխատաշուկան կարող են ապահովել ոլորտի ներդրումային գրավչությունը: Հայաստանում հնարավոր է միաժամանակ նկարահանել տարվա բոլոր եղանակներին […]
14:40 10.04.2025
ԵՄ-ն քննարկում է ԱՄՆ-ի դեմ մաքսատուրքերի սահմանումը 90 օրով կասեցնելու հարցը։ Այս մասին հայտնում է Reuters-ը ՝ հղում անելով սեփական աղբյուրներին։ Ապրիլի 10-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ողջունել է ԱՄՆ վարչակազմի որոշումը եվրոպական երկրների դեմ մաքսատուրքերը 90 օրով դադարեցնելու վերաբերյալ։ Ապրիլի 9-ին ԵՄ երկրները հավանություն են տվել ԱՄՆ-ից գյուղատնտեսական և արդյունաբերական ապրանքների լայն […]
14:30 10.04.2025
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ բարձր գնահատելով հայ-չեխական հարաբերությունները։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերը և պատրաստակամություն հայտնել համագործակցության խորացման հարցում։ Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել քննարկումենրը շարունակելու հարցում։
14:23 10.04.2025
Ապրիլի 11-ից Պուշկինի փողոցում և Բաղրամյան պողոտայում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Մասնավորապես՝ արգելվելու է մեքենաների կանգառը հետևյալ ճանապարհահատվածներում. Պուշկինի փողոցի հ. 50 հասցեին հարակից ճանապարհահատվածում, Բաղրամյան պողոտայում՝ Բաղրամյան պողոտա – Մոսկովյան փողոց խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա – Իսահակյան փողոցի խաչմերուկ:
14:15 10.04.2025
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ էր ստացվել ֆեյսբուքյան խմբերից մեկում «Բու» տեսակի թռչնի վաճառքի կամ փոխանակման հայտարարության վերաբերյալ։ Տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթով պարզվել է, որ Գառնի համայնքի բնակիչ Ա.Ա.-ն առանց համապատասխան թույլտվության պահում է «Բվիկ» տեսակի մեկ թռչուն, որը վերջինս ձեռք էր բերել թռչնի շուկայից՝ փոխանակման միջոցով։ Բվիկի արտաքին զննությամբ վնասվածքներ չեն արձանագրվել։ […]
14:08 10.04.2025
Կառավարությունը Հայաստանի անվտանգության սպառնալիքներին վերաբերող տեղեկատվության առկայության դեպքում անպայման կկիսվի հանրության հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում վստահեցրեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Նա նշեց, որ սահմանային իրավիճակի վերաբերյալ Պաշտպանության նախարարությունը պարբերաբար տեղեկություն է տրամադրում, հերքում է նաև կեղծ Ադրբեջանից հնչող կեղծ մեղադրանքները։ «Մենք շարունակում ենք աշխատել այդ ուղղությամբ։ Հայաստանի առաջարկը շարունակում […]
14:00 10.04.2025
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեցության աջակցության ծրագրին զուգահեռ՝ տեղահանված կարիքավոր ընտանիքները լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցություն կստանան։ Այսօրվա նիստում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված նախագիծն արժանացել է Կառավարության հավանությանը։ Միջոցառման պայմաններին համապատասխանող յուրաքանչյուր ընտանիքի համար աջակցության չափը կկազմի 40,000 դրամ՝ գումարած 10,000–ական դրամ բռնի տեղահանված յուրաքանչյուր անդամի համար՝ սկսած 2–րդ անդամից։ Աջակցությունից կարող են […]
13:52 10.04.2025
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերանտիին: Շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու առթիվ՝ քաղաքապետ Ավինյանն արդյունավետ աշխատանք է մաղթել պատասխանատու գործում: Անդրադառնալով Երևանի և Իտալիայի քաղաքների միջև երկկողմ հարաբերությունների օրակարգին՝ Տիգրան Ավինյանը կարևորել է 2024-ին երկու մայրաքաղաքների միջև փոխըմբռնման հուշագրի կնքումը և տեղեկացրել, որ այն […]
13:44 10.04.2025
Հայաստանի արդարադատության նախարարությունը ներկայում աշխատում է նոր Սահմանադրության տեքստի մշակման վրա, նախաբանի փոփոխության հարց չի քննարկվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցը: Ադրբեջանը որպես Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու նախապայման է ներկայացնում Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխությունների անհրաժեշտությունը՝ կեղծ պնդում անելով, թե այն Ադրբեջանի նկատմամբ տարածքային […]
13:38 10.04.2025
Ավելի քան 60 տարվա պատմություն ունեցող Երևանի հ. 156 մանկապարտեզը կունենա ժամանակակից նոր շենք. հինն ամբողջությամբ քանդվում է, տեղը կառուցվում նորը: Մեկնարկած ծրագիրը հիմնովին կփոխի կրթօջախի միջավայրը՝ փոքրիկների համար ապահովելով անվտանգ, հարմարավետ ու արդիական պայմաններ: Մանկապարտեզի շենքը կլինի սեյսմակայուն և էներգաարդյունավետ, հագեցած՝ անհրաժեշտ գույքով: Կարևոր այս նախագիծը կյանքի է կոչվում Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում:
13:31 10.04.2025
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին «Հայկական ատոմային էլեկտրական կայան» ՓԲ ընկերության կոմերցիոն նախկին տնօրեն Ռուբիկ Մովսեսյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 17 անշարժ գույք, որոնցից 13-ը՝ Երևանում. 1 տրանսպորտային […]
13:15 10.04.2025
Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր երեկ և այսօր մանիպուլյատիվ մեկնաբանություններ են անում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ ապրիլի 8-ին ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում անցկացրած վարպետաց դասի վերաբերյալ հրապարակված տեսանյութի շուրջ։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Այդօրինակ գրառումները շարունակվում են նաև դատախազության պարզաբանումից հետո: ՀՀ գլխավոր դատախազի և ակադեմիայի պետի՝ դահլիճ մուտքից անմիջապես […]
13:09 10.04.2025
Ռուսաստանը և Միացյալ Նահանգները հինգշաբթի առավոտյան Աբու Դաբիում բանտարկյալների փոխանակում են իրականացրել։ Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը ՝ վկայակոչելով ԿՀՎ տնօրեն Ջոն Ռաթքլիֆին։ «Այսօր նախագահ Թրամփը Ռուսաստանից տուն բերեց ևս մեկ անարդարացիորեն կալանավորված ամերիկացու»,- ասել է Ռաթքլիֆը։ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտնել է, որ ԱՄՆ և Ռուսաստանի քաղաքացի Քսենիա Կարելինան, ով […]
12:55 10.04.2025
Երևանում ապրիլի 10-ի ցերեկը, 13-15-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 10-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Մարզերում ապրիլի 10-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 11-15-ին` առանձին շրջաններում օրվա ընթացքում սպասվում է անձրև և ամպրոպ, ապրիլի 10-ին առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Ապրիլի 11-14-ին գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան […]
12:48 10.04.2025
Ավստրալիան կվերսկսի Եվրամիության հետ առևտրային գործարքի շուրջ բանակցությունները ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի սահմանումից հետո, հայտարարել է Ավստրալիայի Առևտրի նախարար Դոն Ֆարելը։ «Ես շատ ջերմ և կառուցողական հանդիպում ունեցա Եվրամիության իմ գործընկերոջ հետ, և մենք պայմանավորվեցինք արագացնել ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների վերսկսումը»,- ասել է Ֆարելը Nightly թերթին։
12:35 10.04.2025
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, ապրիլի 8-ին Գյուլբենկյան-Հրաչյա Քոչարի փողոցների խաչմերուկում ձերբակալել են Երևանի բնակիչ 44-ամյա մի տղամարդու: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է 5,02 գրամ մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող սպիտակ բյուրեղանման զանգվածով փաթեթ: Տղամարդու խոսքով՝ հայտնաբերվածը «Կրիստալ» տեսակի թմրամիջոց է։ 44-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել […]
12:29 10.04.2025
Պեկինը չի դիմանա Վաշինգտոնի տնտեսական ճնշմանը և կշարունակի պաշտպանել իր շահերը։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՉԺՀ-ի առևտրի նախարարության ներկայացուցիչ Հե Յոնցյանը՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք Չինաստանը կշարունակի բարձրացնել ԱՄՆ-ից ներմուծման մաքսատուրքերը։ «Ես չեմ մեկնաբանի հիպոթետիկ հարցերը, բայց ուզում եմ ընդգծել, որ առևտրային պատերազմում հաղթողներ չկան, իսկ պրոտեկցիոնիզմը ճանապարհ է դեպի ոչ մի […]
12:14 10.04.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում մարզական ֆեդերացիաների և շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել սպորտի ոլորտի 2026-2028 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտի նախագծի քննարկումը, որը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը: Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ներկայության համար և պատրաստակամություն հայտնել ներդնելու ջանքեր՝ համատեղ աշխատանքով նպաստելու ոլորտի զարգացմանը: […]
12:05 10.04.2025
«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը մոտ է ակումբի հետ նոր պայմանագիր կնքելուն, հայտնում է The Atheltic-ը։ Նրա հետ բանակցություններում ակումբի ղեկավարները առաջընթաց են գրանցել։ Նոր պայմանագիրը, ամենայն հավանականությամբ, կլինի 2 տարով։ Սալահի գործող պայմանագիրը ուժի մեջ է մինչև այս տարվա հուլիսի 1-ը։
11:57 10.04.2025
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ վառելիքի ներկրմամբ զբաղվող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սեփականատեր Կամո Մելքոնյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 14 անշարժ գույք, որից 10-ը՝ Երևանում, 4-ը՝ մարզերում. Երևանում գտնվող […]