Բոլոր լուրերը – Page 165 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+16.09 oC

Բոլոր լուրերը

Քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակույթի ոլորտում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր

18:06 07.04.2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: ԿԳՄՍ նախարարը ողջունել է Միխայիլ Շվիդկոյին` կարևորելով Հայաստանի և Ռուսաստանի միջև կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում առկա արդյունավետ համագործակցությունն ու հետագա զարգացումը: Նախարարն առանձնակի […]

̰
SHANTNEWS

18:00 07.04.2025

̰
39-ամյա տղամարդու դանակահարության դեպքը բացահայտվել է թարմ հետքերով

17:54 07.04.2025

Ապրիլի 5-ին՝ ժամը 12.33-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Սիլիկյան թաղամասում դանակահարության հետևանքով շտապօգնության խումբը «մարմնի բազմակի վնասվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 39-ամյա մի տղամարդու։ Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տղամարդը վնասվածքը ստացել է նույն օրը՝ ժամը 11-ին, Սիլիկյան թաղամասի փողոցներից մեկում տեղի ունեցած […]

̰
Մյանմայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3,6 հազարի

17:48 07.04.2025

Մյանմայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3600-ի, ավելի քան 5000-ը վիրավորվել է, երկուշաբթի հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը՝ վկայակոչելով Մյանմայի իշխանություններին։ «Մարտի 28-ին Մյանմարում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով երկրում զոհվել է 3600 մարդ, վիրավորվել՝ 5017-ը, ևս 160-ը անհետ կորել է»,- հայտնում է հեռուստաալիքը: Մարտի 28-ին Մյանմայում 7,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, ցնցումները զգացվել […]

̰
Սևան քաղաքում բախվել են «Mercedes»-ը և «Երազ»-ը. կան տուժածներ

17:42 07.04.2025

Այսօր՝ ապրիլի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 52 կմ հատվածում բախվել են «Mercedes» և «Երազ» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և […]

̰
Դատախազը դատարան է հանձնել խմբի կազմում սպանություն կատարելու մեջ մեղադրվող 2 անձանց վերաբերյալ քրեական վարույթը

17:35 07.04.2025

Դատախազը 2025 թվականի ապրիլի 3-ին Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հանձնել Մասիս համայնքի Այնթապ բնակավայրի գերեզմանատան մուտքի հարակից տարածքում 2024 թվականի սեպտեմբերի 5-ին կատարած սպանության մեջ մեղադրվող 2 անձանց վերաբերյալ քրեական վարույթը: Գլխավոր դատախազությունից հիշեցնում են, որ դատախազը, Արարատի մարզային քննչական վարչությունում քննված քրեական վարույթի շրջանակներում, հանրային քրեական հետապնդում […]

̰
Երևանի պարեկները հայտնաբերել են ատրճանակ և մարիխուանա

17:28 07.04.2025

Երևանի պարեկները ապրիլի 4-ին Դավիթ Բեկի փողոցում ապօրինի թմրամիջոց և զենք պահելու կասկածանքով ձերբակալել և համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխվել 30-ամյա մի երևանցու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ, մոխրացված հետքերով կաթուցիչ, դեղնականաչավուն զանգվածով պոլիէթիլենային տոպրակ և թղթե փաթեթ: Նա հայտնել է, որ փաթեթներում մարիխուանա է: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

̰
Օվեչկինը շրջանցեց Գրեցկիին ու դարձավ NHL-ի պատմության գլխավոր ռմբարկուն

17:22 07.04.2025

«Վաշինգտոն Քեփիթալզի» լեգենդար ռուս հոկեյիստ Ալեքսանդր Օվեչկինը պաշտոնապես դարձավ NHL-ի պատմության գլխավոր ռմբարկուն: 39-ամյա հարձակվողը 895-րդ գոլն իր անվան դիմաց գրանցել է «Նյու Յորք Օյլենդերսի» դեմ արտագնա խաղում: Օվեչկինը շրջանցել է լեգենդար կանադացի Ուեյն Գրեցկիին, որը 894 գոլ ունի: ALEX OVECHKIN IS THE GREATEST GOALSCORER IN NHL HISTORY! 🚨🚨🚨 #Gr8ness pic.twitter.com/NKef3VvNaJ — NHL (@NHL) April […]

̰
Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում Հակոբ Արշակյանը հանդիպել է Ճապոնիայի պատվիրակության ղեկավարի հետ

17:16 07.04.2025

Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Տաշքենդում հանդիպել է Ճապոնիայի պատվիրակության ղեկավար Սեկի Յոշիհիրոյի հետ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը շեշտել է, որ Ճապոնիան Հայաստանի կարեւոր գործընկերներից է, եւ Հայաստանը շահագրգռված է բազմաբեւեռ համագործակցության խորացմամբ` այդ շրջանակում դիտարկելով նաեւ միջխորհրդարանական կապերի զարգացումը: ՀՀ ԱԺ փոխնախագահը կարեւորել է տնտեսական համագործակցությունը, անդրադարձել JAPAN […]

̰
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է  Շվեյցարիայի դեսպանին

17:11 07.04.2025

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը ողջունել է հյուրերին ու կարևորել Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության, ինչպես նաև Շվեյցարիայի կառավարության հետ սերտ համագործակցության արդյունքում իրականացված ծրագրերը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՏԻՄ ոլորտում բարեփոխումներին ուղղված աջակցությանը, մասնակցային բյուջետավորման և Հայաստանի […]

̰
Վանաձորում տրվել է կրծքագեղձի սքրինինգային ծրագրի մեկնարկը

17:06 07.04.2025

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Վանաձոր» բժշկական կենտրոնում ներկա գտնվելով սքրինինգային ծրագրի մեկնարկին` նշել է. «Ապրիլյոթյան մեծարման խոսքեր հղելուց բացի, պետության առաքելությունն է դրանց համահունչ քայլեր կատարել` պահպանելու կնոջ առողջությունն ու բարելավելու նրանց կյանքի որակը: Կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգը մարզաբնակ կանանց պետական պատվերի շրջանակներում հասանելի դարձնելը դրա լավ օրինակն է»: Այսուհետ Լոռու մարզի 45- 68 տարեկան կանայք, […]

̰
Հակոբ Արշակյանը Միջխորհրդարանական միության փոխնախագահին է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

16:58 07.04.2025

Տաշքենդում ապրիլի 5-9-ն անցկացվող Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային ազգային խորհրդի պատվիրակության ղեկավար, Միջխորհրդարանական միության փոխնախագահ Ալի Ռաշիդ Ալ-Նուայիմիի հետ: ԱԺ փոխնախագահը նշել է, որ ԱՄԷ-ն Հայաստանի կարեւոր եւ վստահելի գործընկերներից է: Հակոբ Արշակյանը կարեւորել է օրենսդիր մարմինների միջեւ համագործակցության զարգացումը […]

̰
Գևորգ Պապոյանն Աբու Դաբիում հանդիպում է ունեցել ԱՄԷ էկոնոմիկայի նախարարի հետ

16:51 07.04.2025

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն Աբու Դաբիում մասնակցում է «Ամենամյա ներդրումային համաժողով»-ին։ Միջոցառման շրջանակում նախարարը հանդիպում է ունեցել ԱՄԷ էկոնոմիկայի նախարար Աբդուլլա բին Թոուք Ալ-Մարրիի հետ։ Քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև տնտեսական կապերի զարգացման, ապրանքաշրջանառության ծավալների ավելացման, երկու երկրների գործարար համայնքների համագործակցության հնարավորությունները։ Գևորգ Պապոյանը բարձր է գնահատել հատկապես վերջին տարիներին տնտեսության ոլորտում ԱՄԷ-ի […]

̰
Ինքնավթարի հետևանքով 44-ամյա տղամարդը մահացել է

16:46 07.04.2025

Ապրիլի 6-ին՝ ժամը 21.35-ին, Նավուր-Իծաքար խաչմերուկում 44-ամյա Մայիս Օ․-ն քառանիվ կվադրոցիկլով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց հարվածել հողաթմբին և կողաշրջվել, ինչի հետևանքով տեղում մահացել է: Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ […]

̰
Խաչանով-Ռուբլյով զույգը մեկնարկել է հաղթանակով․ Մոնտե Կառլոյի «Մասթերս»

16:40 07.04.2025

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը և Անդրեյ Ռուբլյովը հաղթանակով են մեկնարկել Մոնտե Կառլոյի «Մասթերսի» տղամարդկանց զուգախաղում։ Խաչանովն ու Ռուբլյովն առաջին փուլում 6-4, 6-2 հաշվով հաղթել են մրցաշարի 6-րդ համար Նիկոլա Մեկտիչ (Խորվաթիա) – Մայքլ Վինուս (Ավստրալիա) զույգին։ Խաչանովն ու Ռուբլյովը հաջորդ փուլում կհանդիպեն Ուգո Ումբեր-Լորենցո Մուզետի – Արթուր Ռիդներկնեխ-Վալենտին Վաշերո հաղթողի հետ։

̰
Հունվարի 1-ից մինչև օրս հայտարարագիր լրացրած 10604 քաղաքացի ետ է ստացել 978 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

16:35 07.04.2025

Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 10604 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1790 քաղաքացի) ետ է ստացել 978 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +162 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 92,2 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

̰
Վարչապետն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին

16:27 07.04.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է գործունեությունը մեր երկրում: Հանդիպմանը մասնակցել է նաև Ալեքսանդր Թիմանը, ով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի պաշտոնը: Վարչապետը կարևորել է ԱՄՀ-ի հետ համագործակցությունը՝ ի նպաստ մեր երկրում տնտեսության զարգացման: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս տարվա առաջին եռամսյակում […]

̰
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Իտալիայի նորանշանակ դեսպանին

16:23 07.04.2025

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Հայաստանում Իտալիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։ Նախարարը շնորհավորել է դեսպանին ստանձնած պաշտոնի կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք։ Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ունեցող մի շարք հարցեր․ դիտարկվել է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի, կենսաթոշակային ապահովության, թվայնացման և այլ ոլորտներում համագործակցության հնարավորությունը։ Նարեկ […]

̰
Սուրբ Աստվածածնի Ավետման տոնը Մայր Աթոռում

16:16 07.04.2025

Ապրիլի 7-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը, որը նաև մայրության և գեղեցկության տոնն է։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ այդ օրը հռչակել է որպես մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր: Տոնի առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, օրհնությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ […]

̰
Արման Անդրեասյանը կիսաեզրափակչում է․ Ըմբշամարտի ԵԱ

16:11 07.04.2025

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Արման Անդրեասյանը (70 կգ) դուրս եկավ կիսաեզրափակիչ։ 25-ամյա ըմբիշը քառորդ եզրափակչում 4-0 հաշվով առավելության հասավ ուկրաինացի Օլեքսիյ Բորուտայի դեմ գոտեմարտում։ Կիսաեզրափակչում Անդրեասյանի մրցակիցը կլինի վրացի Ակակի Կեմերտելիձեն։ Կողմերը գոտեմարտել են նաև նախորդ տարվա Եվրոպայի առաջնության եզրափակչում։ Հայ մարզիկը հաղթել էր 7-3 հաշվով ու դարձել չեմպիոն։

̰
ՃՏՊ մայրաքաղաքի Դավիթ Բեկի փողոցում․ կան տուժածներ

16:06 07.04.2025

Ապրիլի 7-ին` ժամը 12։52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցի թիվ 91/5 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երեք ավտոմեքենա, որոնցից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz», […]

̰
2023 թվականի հոկտեմբերից Գազայում սպանվել է 210 լրագրող

16:00 07.04.2025

2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է լրատվամիջոցի առնվազն 210 աշխատակից։ Այս մասին հայտնել է անկլավի իշխանությունների մամուլի ծառայությունը Telegram ալիքում։ Մամուլի ծառայությունը հիշեցրել է, որ ապրիլի սկզբին անկլավի հարավային մասում գտնվող Խան Յունիս քաղաքում վրանը, որում գտնվում էին ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, գնդակոծվել էր։ Մեկ լրագրող զոհվել է, 9-ը՝ վիրավորվել։ […]

̰
Հայաստանի մարմնամարզության հավաքականը կմասնակցի Աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլին

15:51 07.04.2025

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը մարտական կազմով կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլին։ Այս մասին հաղորդում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան: Ապրիլի 7-14-ը Խորվաթիայի Օսյեկ քաղաքում կայանալիք մրցաշարին կմասնակցեն Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը:

̰
ՄԻՊ  դիմումի հիման վրա ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել տարիքով պայմանավորված՝ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի սահմանափակումը

15:40 07.04.2025

Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել տարիքով պայմանավորված՝ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի օրենսդրական արգելքը։ Մասնավորապես, Սահմանադրական դատարանը որոշել է «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերը՝ մարդու վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի իրացման տարիքային սահմանափակում նախատեսելու մասով, ճանաչել Սահմանադրության 31-րդ […]

̰
Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել Աբու Դաբիում ընթացող Ամենամյա ներդրումային համաժողովին

15:30 07.04.2025

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել Աբու Դաբիում ընթացող Ամենամյա ներդրումային համաժողովին: «Նախևառաջ կցանկանայի իմ գոհունակությունը հայտնել էմիրաթական կողմին Ամենամյա ներդրումային համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Ուրախ եմ գտնվել Արաբական Միացյալ Էմիրություններում, որը Հայաստանի համար կայուն զարգացման և նորարարության ոլորտներում առաջընթացի, տարածաշրջանային ու միջազգային մակարդակներում տեխնոլոգիական հնարավորությունների իրացման համար հուսալի գործընկեր է։ Լիովին կիսում […]

̰
Էլեկտրական սկուտեր կամ սքեյթբորդ, գիրոսկուտեր, սեգվեյ կամ էլեկտրական միանիվ վարելիս պետք է պահպանել սահմանված նորմերը․ ՆԳՆ

15:25 07.04.2025

էլեկտրական սկուտեր կամ սքեյթբորդ, գիրոսկուտեր, սեգվեյ կամ էլեկտրական միանիվ վարելիս պետք է պահպանել սահմանված նորմերը։ Հարգելի՛ քաղաքացիներ, էլեկտրական շարժիչով անհատական շարժունակության տրանսպորտային միջոցներ, ինչպես օրինակ՝ էլեկտրական սկուտերներ, էլեկտրական սքեյթբորդներ, գիրոսկուտերներ, սեգվեյներ, միանիվ և այլ նմանատիպ փոխադրամիջոցներ շահագործելիս ևս անհրաժեշտ է պահպանել ՀՀ օրենսդրությամբ սահմանված նորմերը՝ վարչական պատասխանատվության չենթարկվելու համար։ Ովքե՞ր ունեն անհատական շարժունակության միջոց վարելու […]

̰
Արման Անդրեասյանը հաղթել է և դուրս եկել քառորդ եզրափակիչ

15:14 07.04.2025

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի գործող չեմպիոն, 70 կգ քաշային Արման Անդրեասյանը տիտղոսի պաշտպանությունը սկսել է հաղթանակով։ Բրատիսլավայում մեկնարկած առաջնությունում 25-ամյա ըմբիշը 1/8 եզրափակչում 10-0 հաշվով առավելության է հասել լեհ Մատեուժ Լուսժինսկիի նկատմամբ։ Գոտեմարտն ավարտվել է նախատեսվածից շուտ։ Անդրեասյանը պայքարը կշարունակի քառորդ եզրափակչում, որտեղ կգոտեմարտի ուկրաինացի Օլեքսիյ Բորուտայի հետ։ ։

̰
Վթարային ջրանջատում Արարատի մարզում

15:05 07.04.2025

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ ապրիլի 8-ին ժամը 09:00-21:00-ն կդադարեցվի Արարատի մարզի` Մասիս քաղաքի, Մարմարաշեն, Ջրահովիտ, Այնթապ, Արևաբույր գյուղերի, Նոր Կյուրին գյուղի 1, 2, 3 փողոցների, «Դիատամիկ» գործարանի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
SHANTNEWS

15:00 07.04.2025

̰
Վազգեն Թևանյանը հաղթել է դաղստանցի ըմբիշին և դուրս եկել 1/4 եզրափակիչ

14:46 07.04.2025

Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 65 կգ․ քաշային Վազգեն Թևանյանը 1/8 եզրափակչում մրցել է դաղստանցի, UWW-ի դրոշի ներքո հանդես եկող Իսլամ Գուսեյնովի հետ և հաղթել 3-0 հաշվով։ Վազգեն Թևանյանը դուրս է եկել 1/4 եզրափակիչ։

̰
BACK_TO_TOP