16:23 07.04.2025
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Հայաստանում Իտալիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։ Նախարարը շնորհավորել է դեսպանին ստանձնած պաշտոնի կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք։
Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ունեցող մի շարք հարցեր․ դիտարկվել է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի, կենսաթոշակային ապահովության, թվայնացման և այլ ոլորտներում համագործակցության հնարավորությունը։
Նարեկ Մկրտչյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների դերը՝ ընդգծելով համագործակցության մեծ ներուժի առկայությունը։
«Դեռևս 2022 թ․ Հռոմ կատարած այցի ընթացքում կառուցողական քննարկումներ եմ ունեցել Իտալիայի հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի և աշխատանքի ոլորտները համակարգող նախարարների հետ․ արդյունքում՝ որոշեցինք համագործակցության հուշագիր ստորագրել։ Լիահույս եմ, որ նախատեսված հուշագրի կնքումն առաջիկայում իրականություն կդառնա, որից էլ կբխեն համագործակցության այլ հնարավորություններ»,- նշել է նախարարը։
Ալեսսանդրո Ֆերրանտին ևս շեշտել է երկու երկրների աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղությունների ընդլայնման կարևորությունը՝ պատրաստակամություն հայտնելով իր ներդրումն ունենալ հայ-իտալական հարաբերությունների զարգացման գործում․
«Մենք պատրաստակամ ենք շարունակել բարեկամական հարաբերությունները բոլոր բնագավառներում։ Նախորդ երկու տարվա ընթացքում շատ բան է արվել․ Ձեր կողմից նշված հուշագրի ստորագրումը դրա վառ օրինակներից մեկն է, բայց մենք էլ ավելի անելիքներ ունենք»,- նշել է դեսպանը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի շրջանակում համատեղ աշխատանքներ կազմակերպելու հնարավորությունները․ ընդգծվել է նաև փորձի փոխանակման, աշխատանքի մշակույթի, աշխատանքի կազմակերպված միգրացիայի, սոցիալական աջակցության և մի շարք այլ ուղղություններով համատեղ ծրագրեր իրականացնելու կարևորությունը։
19:20 03.05.2025
Արաղչի. Իրանը իրավունք ունի ունենալ միջուկային վառելիքի ամբողջական ցիկլԹեհրանը պնդում է միջուկային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու Իրանի ժողովրդի իրավունքը։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Իրանը, որպես միջուկային զենքի չտարածման պայմանագրի մասնակից պետություն, հավատարիմ է իր պարտավորություններին, բայց, միևնույն ժամանակ, պնդում է միջուկային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու Իրանի ժողովրդի իրավունքը, ինչը, բնականաբար, պահանջում է հարստացման գործընթաց։ Իրանն իրավունք […] ...
19:10 03.05.2025
Նոյեմբերյան համայնքի Բերդավանի բնակիչները դարձել են «Կրթվելը նորաձև է» շարժման մասնակիցներՆոյեմբերյան համայնքի Բերդավանի բնակիչները դարձել են «Կրթվելը նորաձև է» շարժման մասնակիցներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Նիկոլ Փաշինյանը և ներկայացրել տեսանյութ: ...
19:06 03.05.2025
ՃՏՊ Պարույր Սևակի փողոցում․ կա տուժածՄայիսի 3-ին, ժամը 13։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի թիվ 9 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին և […] ...
18:55 03.05.2025
Լավրովը Հնդկաստանի արտգործնախարարի հետ քննարկել է Պակիստանի հետ հարաբերությունների վատթարացումըՌուսաստանի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Սուբրահմանյամ Ջայշանքարը ուրբաթ օրը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են հնդկական-պակիստանյան հարաբերությունների վատթարացումը, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ը։ «Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ռուս-հնդկական համագործակցության ընթացիկ հարցեր, ինչպես նաև հնդկական-պակիստանյան հարաբերությունների սրումը Պահալգամ քաղաքի մոտ տեղի ունեցած ահաբեկչությունից հետո»,- ասվում է նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։ ԱԳՆ-ը նշել […] ...
18:46 03.05.2025
Զելենսկին ասել է, որ խոչընդոտ կա ընդերքի ռեսուրսների վերաբերյալ ԱՄՆ-ի հետ համաձայնագրի վավերացման համարՎլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Գերագույն Ռադայում կան կողմեր, որոնք չեն ցանկանում վավերացնել ուկրաինական ընդերքի վերաբերյալ ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը, նրա խոսքերը մեջբերում է РБК-Украина գործակալությունը։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ չորեքշաբթի օրը Վաշինգտոնի և Կիևի իշխանությունները համաձայնագիր են ստորագրել Ուկրաինայի բնական պաշարների վերաբերյալ: Ինչպես հայտնել է Ուկրաինայի առաջին փոխվարչապետ և էկոնոմիկայի նախարար […] ...
18:34 03.05.2025
Առաջարկվող զինադադարի նպատակն էր ստուգել Կիևի պատրաստակամությունը խաղաղության համար․ ՊեսկովՌուսաստանի առաջարկած զինադադարի նպատակն էր ստուգել Կիևի վարչակարգի պատրաստակամությունը՝ փնտրելու խաղաղ կարգավորում, ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ռուսաստանի առաջարկած Զատկի զինադադարի, ինչպես նաև մայիսի 8-ի, 9-ի և 10-ի տոների համար զինադադար հայտարարելու ներկայիս նախաձեռնության նպատակն է, որպեսզի մենք փորձարկենք Կիևի պատրաստակամությունը՝ ուղիներ գտնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկարաժամկետ կայուն խաղաղության համար։ Մենք կսպասենք […] ...