18:27 05.04.2025
Շաբաթ օրը Իսպանիայի 40 քաղաքում զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել անշարժ գույքի շուկայում սպեկուլյացիաների և վարձակալության գների կտրուկ աճի դեմ, իսկ գլխավոր ցույցը տեղի է ունեցել Մադրիդում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Կազմակերպիչների տվյալներով՝ մոտ 150 հազար մարդ է հավաքվել Իսպանիայի մայրաքաղաքում: Ակցիային մասնակցում են երիտասարդ ընտանիքներ, ուսանողներ, թոշակառուներ և ներգաղթյալներ, ովքեր բախվել էին […]
17:54 05.04.2025
Չինաստանը ԱՄՆ-ին կոչ է անում չեղարկել միակողմանի մաքսատուրքերը և վեճերը լուծել երկխոսության միջոցով. առևտրային պատերազմներում հաղթողներ չեն լինի, ասել է Թուրքիայում Չինաստանի դեսպան Ցզյան Սյուեբինը։ «Չինաստանը վճռականորեն դեմ է դրան և հակաքայլեր կձեռնարկի իր իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար։ Սակագնային և առևտրային պատերազմները հակասում են պատմական միտումներին և տնտեսական կանոններին, և հաղթողներ չեն լինի։ Ճնշումը, […]
17:40 05.04.2025
ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական խորհրդում տեղի ունեցած ընտրություններում ապրիլի 4-ին Հայաստանն ընտրվել է ՄԱԿ Զարգացման ծրագրի (UNDP), ՄԱԿ Բնակչության հիմնադրամի (UNFPA) և ՄԱԿ Ծրագրերի իրականացման գրասենյակի (UNOPS) գործադիր խորհրդի անդամ 2026-2028 թվականների համար։ Ինչպես հայտնում են ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունից, Հայաստանը ներդնելու է առավելագույն ջանքերը՝ աջակցելու և ներդրում ունենալու UNDP/UNFPA/UNOPS գործադիր խորհրդի աշխատանքներին՝ ի շահ […]
17:25 05.04.2025
Գյումրու ավագանու ընտրությունները պատճառ դարձան Հայաստանի քաղաքական իրողությունները նորովի քննարկելու համար: Ո՞վ ինչի համար քվեարկեց, դժվար է ասել, բայց այս ընտրություններում էլ որոշիչ էր ոչ այնքան գաղափարական նախընտրությունը, որքան մրցակցող անձերի ազդեցությունն ու նրանց նկատմամբ վերաբերմունքը: Գյումրին այդ քաղաքական ներկապնակի մի մասն է միայն, ուստի ընդհանրապես ինչո՞վ է բնորոշվում հայաստանյան քաղաքական համակարգը: Ի՞նչ գործոններ են […]
17:09 05.04.2025
«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշն արժանացել է անցած ամսվա Անգլիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստի մրցանակին։ Ֆուտբոլիստը 2 գոլ է խփել «Արսենալին» (1-1) և «Լեսթերին» (3-0), ինչպես նաև կատարել է 2 գոլային փոխանցում: Պորտուգալացու համար այս մրցանակը հինգերորդն էր իր կարիերայում, որը կրկնում է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստներ Ուեյն Ռունիի և Ռոբին վան Պերսիի նվաճումները: «Նոթինգհեմ […]
16:55 05.04.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։
16:40 05.04.2025
Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իսիբան շաբաթ օրը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների կողմից մաքսատուրքեր սահմանելու կապակցությամբ մտադիր է Ճապոնիայից առաջարկների «փաթեթ» ներկայացնել Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփին։ «Ամերիկայի հետ բանակցություններում ես ցանկանում եմ Ճապոնիայի առաջարկը ներկայացնել որպես փաթեթ, ուստի ժամանակ կպահանջվի, բայց մենք հաջողության կհասնենք, եթե դա անենք»,- լրագրողներին ասել է վարչապետը։ Ուրբաթ օրը Իսիբան հայտարարել է […]
16:26 05.04.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։
16:10 05.04.2025
Ապրիլի 5-ին տեղի է ունեցել Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների շախմատի ամենամյա առաջնությունը։ Թեժ և հետաքրքիր մրցապայքարում առաջին մրցանակը կրկին նվաճել է Էդուարդ Մկրտչյանը՝ առաջնությունն ավարտելով առանց պարտության։ Երկրորդ տեղում Լևոն Անտոնյանն է, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Գուրգեն Առաքելյանը։ «Շնորհավորում ենք մեր գործընկերներին՝ գեղեցիկ խաղի, կամքի և հաղթանակի համար։ Մաղթում ենք նոր ձեռքբերումներ թե՛ խաղատախտակի […]
15:54 05.04.2025
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը պաշտոնից ազատել է խորհրդարանական հարցերով փոխնախագահ Շահրամ Դաբիրիին՝ Նովրուզի ժամանակ կատարած շռայլ անձնական ճամփորդության համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն: Իրանի նախագահն իր հրամանագրում նշել է, որ Դաբիրիի ճամփորդության մասին զեկույցը ուսումնասիրելուց հետո որոշել է պաշտոնանկ անել նրան: «Հաշվի առնելով բազմաթիվ տնտեսական դժվարությունները, որոնց բախվել է հանրությունը, պաշտոնյաների շռայլ […]
15:40 05.04.2025
Այսօր՝ ապրիլի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։45-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 41 կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 62-ամյա Աշոտ Ս․-ի վարած «Mercedes» մակնիշի բեռնատարը և 32-ամյա Սարիկ Ս․-ի վարած «ՎԱԶ 2101» մակնիշ ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «ՎԱԶ 2101»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Վթարի […]
15:28 05.04.2025
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կարճ պատասխան է տվել իր ապագայի մասին հարցին․ «Ես երբեք չեմ ասի, որ հեռանում եմ «Ռեալից», — Անչելոտիի խոսքերն է մեջբերում Marca-ն, փոխանցում է armsport.am-ը: «Ռեալն» այս պահին Լա լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է՝ 63 միավորով։ Հաջորդ տուրում Կարլո Անչելոտիի սաները կհանդիպեն «Վալենսիայի» հետ։
15:12 05.04.2025
Թողարկվել է «ՀՀ գետերի գարնանային վարարումների տարրերի կանխատեսում-2025» տեղեկագիրը: Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից: Հաշվի առնելով նախաձմեռային և ձմեռային ժամանակահատվածների դիտված, և վարարումների ժամանակահատվածի կանխատեսվող հիդրոօդերևութաբանական պայմանները՝ գետերում 2025 թվականի գարնանային վարարումների հոսքի ծավալները և առավելագույն ելքերի մեծությունները սպասվում են նորմաների 50-90%-ի սահմաններում, գետերում ջրի առավելագույն ելքերի անցումները հիմնականում սպասվում են մայիսի […]
14:54 05.04.2025
Շաբաթ օրը Կուրիլյան կղզիների հյուսիսային ափերի մոտ 4,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Յուժնո-Սախալինսկի սեյսմիկ կայանի ղեկավարը։ «Խաղաղ օվկիանոսում ապրիլի 5-ին՝ ժամը 19.22-ին (Մոսկվայի ժամանակով 11.22-ին) տեղի է ունեցել 4,4 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է Պարամուշիր կղզու Սեվերո-Կուրիլսկ քաղաքից 158 կմ հարավ, օջախը գտնվել է 41 կիլոմետր խորության վրա»,- ասվում է […]
14:38 05.04.2025
Վերջերս «Տելեգրամ» հարթակում ակտիվացել են անհայտ ծագում ունեցող մի շարք ալիքներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը. «Չնայած այն հանգամանքին, որ այդ ալիքներում հրապարակվող բովանդակությունը հայերեն է, առկա են հիմնավոր կասկածներ և որոշ տեղեկություններ, որ այդ ալիքներն ստեղծվել են Հայաստանից դուրս։ Այս կապակցությամբ ԶԼՄ ներկայացուցիչներին կոչ ենք անում […]
14:25 05.04.2025
Ապրիլի 18-ը հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է։ «Դրա առիթով բոլոր մարզերում և Երևանում մեր դպրոցների մասնակցությամբ ու նախաձեռնությամբ բազմաթիվ արշավներ, քննարկումներ ու այլ միջոցառումներ են լինելու։ Ծրագիրը տեղադրում եմ մեկնաբանության մեջ։ Դեռ ուշ չի, որ մեր մյուս դպրոցներն էլ նախաձեռնեն ու միանան այս օրվան։ Օրվա առիթով մենք էլ քայլարշավ կիրականացնենք՝ այցելելով Դսեղ՝ Հովհաննես […]
14:12 05.04.2025
Հանրապետության տարածքում ապրիլի 5-ի ցերեկը, 6-10-ին` առանձին շրջաններում օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 6-10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 5-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, ապրիլի 6-ի ցերեկը նույնքան կբարձրանա։ Երևան քաղաքում ապրիլի 5-ին երեկոյան ժամերին, 6-ի գիշերը, 7-ի ցերեկը, […]
13:54 05.04.2025
Վերջին տարիների ընթացքում Քաղաքաշինության կոմիտեի պատվիրակությամբ կառուցվել ու արդեն շահագործման է հանձնվել 16 դպրոց: Այժմ 19 հասցեում շինարարական աշխատանքները շարունակվում են: Գնման գործընթացներում օրենսդրական վերջին փոփոխություններից դպրոց-մանկապարտեզների շինարարություններն այժմ ավելի ճկուն են և կանխատեսելի: Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում:
13:40 05.04.2025
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 3-ին հյուրընկալել է «Հոդված 3» մարդու իրավունքների դպրոցի սաներին։ Անահիտ Մանասյանը մասնակիցներին է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանի մանդատը, աշխատանքային առաջնահերթություններն ու մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա գլոբալ մարտահրավերները: Իր խոսքում նա նշել է, որ Պաշտպանի ինստիտուտը քաղաքական մարմին չէ և պետք է գործի բացառապես իր իրավասությունների շրջանակում՝ առանց որևէ […]
13:26 05.04.2025
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 393.5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 427.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 438 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․56 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․66 դրամ:
13:12 05.04.2025
Այսօր՝ ապրիլի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09։15-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Արտաշատի վարչական տարածքում, Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Ալիկ Թ․-ն իր վարած «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի աջակողմյան հատվածում կայանված, տուֆ քարով բարձված «ԶԻԼ» մակնիշի բեռնատարին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Վթարի […]
13:00 05.04.2025
ՆԱՏՕ-ի Dacian Spring 25 զորավարժությունները, որոնք պետք է անցկացվեին Ռումինիայում 2025 թվականի մայիսին, ստիպված էին հետաձգվել երկրում ճանապարհների և կամուրջների վատ վիճակի պատճառով։ Այս մասին ասվում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» մեդիա կորպորացիայի կայքում տեղադրված նյութում: «10 ամսվա ընթացքում բանակը, արտաքին գործերի նախարարությունը և դաշինքի երեք երկրները մի քանի քաղաքապետարանների, ինչպես նաև զարգացման, հանրային աշխատանքների և կառավարման […]
12:53 05.04.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը սխալմամբ նամակներ է ուղարկել Ուկրաինայի քաղաքացիներին, ովքեր երկիր են ժամանել ուկրաինական հակամարտության բռնկումից հետո՝ պահանջելով անհապաղ հեռանալ ԱՄՆ-ից։ Այս մասին հայտնում է The Washington Post (WP) թերթը։ «Եկել է Միացյալ Նահանգները լքելու ժամանակը»,-մեջբերում է հրատարակությունը նամակից մի հատված։ Պարբերականը գրում է, որ հումանիտար նկատառումներով ԱՄՆ ժամանած ուկրաինացիներին ասել են, որ […]
12:44 05.04.2025
Վերջին տարիների ընթացքում Քաղաքաշինության կոմիտեի պատվիրակությամբ կառուցվել ու արդեն շահագործման է հանձնվել 16 դպրոց: Հիմա 19 հասցեներում շինարարական աշխատանքները շարունակվում են: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից և նշում, որ գնման գործընթացներում օրենսդրական վերջին փոփոխություններից հիմա դպրոց-մանկապարտեզների շինարարություններն ավելի ճկուն են և կանխատեսելի: Մանրամասները՝ տեսանյութում։
12:34 05.04.2025
1863 թ. Փարիզի սալոնի ժյուրին մերժում է Էդուար Մանեի «Նախաճաշ» կտավը: Հասարակությունը ծաղրում է, քննադատները վերաբերվում են քամահրանքով: Պահպանողական տեսաբան Ժյուլ-Անտուան Կաստանյարին այդ նկարն անվանում է «պարզապես էսքիզ, էտյուդ», իսկ արվեստաբան Լեոն Լագրանժը խոսել անգամ չի ուզում «այդ Մանեի էտյուդային անհեթեթությունների մասին», հայտնում են Հայաստանի ազգային պատկերասրահից։ «Մեկ տասնամյակ անց, նկարավաճառ Պոլ Դյուրան-Ռյուելի ցուցասրահում, բացվում […]
12:22 05.04.2025
Սեուլում արդեն երկրորդ օրն է, ինչ ընթանում են Կորեայի Հանրապետության նախկին նախագահ Յուն Սեոկ Յեոլի կողմնակիցների և քաղաքական հակառակորդների ցույցերը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ապրիլի 4-ին Սահմանադրական դատարանը միաձայն պաշտոնանկ արեց Յուն Սեոկ Յոլին։ Տեղական ժամանակով 13:00-ին (Մոսկվայի ժամանակով 07:00-ին), չնայած թույլ անձրեւին, նախկին նախագահի կողմնակիցները հավաքվել են Գվանգվամուն հրապարակի մոտ՝ դեմ արտահայտվելու […]
12:10 05.04.2025
Վենեսուելան կհաղթահարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից աշխարհին հայտարարած առեւտրատնտեսական պատերազմի դժվարությունները։ Այս մասին հայտարարել է Բոլիվարիայի Հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոն։ «Մենք պատրաստ ենք հաղթահարել տնտեսական պատերազմի ցանկացած դժվարություն, որը ԱՄՆ նախագահը հայտարարեց ամբողջ աշխարհին և Վենեսուելային», -ասել է Մադուրոն Venezolana de Televisión հեռուստաալիքի եթերում։ Նա կարծում է, որ Թրամփը մաքսատուրքային և հարկային միջոցներ է […]