Ռումինիայում ՆԱՏՕ-ի զորավարժությունները հետաձգվել են ճանապարհային վատ պայմանների պատճառով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+21.09 oC

Ռումինիայում ՆԱՏՕ-ի զորավարժությունները հետաձգվել են ճանապարհային վատ պայմանների պատճառով

13:00 05.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՆԱՏՕ-ի Dacian Spring 25 զորավարժությունները, որոնք պետք է անցկացվեին Ռումինիայում 2025 թվականի մայիսին, ստիպված էին հետաձգվել երկրում ճանապարհների և կամուրջների վատ վիճակի պատճառով։ Այս մասին ասվում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» մեդիա կորպորացիայի կայքում տեղադրված նյութում:

«10 ամսվա ընթացքում բանակը, արտաքին գործերի նախարարությունը և դաշինքի երեք երկրները մի քանի քաղաքապետարանների, ինչպես նաև զարգացման, հանրային աշխատանքների և կառավարման նախարարությանը խնդրել են վերանորոգել մի քանի ճանապարհներ և չորս կամուրջներ: Դրանք կենսական նշանակություն ունեն 2025 թվականի մայիսին ՆԱՏՕ-ի զորավարժությունների կազմակերպման համար»,- ասվում է փաստաթղթում։

Նյութը պարունակում է հատվածներ պաշտպանության նախարարության նամակներից, որտեղ նշվում է, որ ճանապարհները վերանորոգման կարիք ունեն՝ ծանր տեխնիկայի տեղաշարժը թույլ տալու համար: Տեղական իշխանությունները, ինչպես նշված է նյութում, պատասխանել են, որ իրենք ֆինանսավորման աղբյուրներ չունեն այս աշխատանքն իրականացնելու համար:

Գումարների հատկացման մասին կառավարության որոշումն ընդունվել է միայն 2025 թվականի հունվարի 31-ին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ

12:10 04.05.2025

Իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ

Մայիսի 5-ին՝ ժամը 10:30-ից, Երևան-Սևան ավտոճանապարհի 21-րդ և 25-րդ կմ հատվածներում ՀՀ ՆԳՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ, այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ «Աշխատանքներին օժանդակելու են նաև ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի ծառայողները և «Ճանապարհների շահագործման և շինարարական» ընկերության աշխատակիցները։ Խնդրում ենք չանհանգստանալ»,-ասված է հաղորդագրության […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

11:30 04.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Միկրոավտոբուսը բախվել է գազատար խողովակին․ կան տուժածներ

11:21 04.05.2025

Միկրոավտոբուսը բախվել է գազատար խողովակին․ կան տուժածներ

Մայիսի 4-ին, ժամը 09:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Ձագավանքի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ թիվ 48 երթուղին սպասարկող «GAZelle» մակնիշի միկրոավտոբուսը բախվել է […] ...

Սի Ծինփինը կայցելի Ռուսաստան Հաղթանակի օրվա կապակցությամբ

11:10 04.05.2025

Սի Ծինփինը կայցելի Ռուսաստան Հաղթանակի օրվա կապակցությամբ

Սի Ծինփինը մայիսի 7-10-ը պաշտոնական այցով կայցելի Ռուսաստան և կմասնակցի Հաղթանակի օրվա միջոցառումներին։ Պուտինն ու Սի Ծինփինը մի շարք երկկողմ միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթեր կստորագրեն Չինաստանի ղեկավարի՝ Ռուսաստանի Դաշնություն՝ Կրեմլ այցի ընթացքում։ ...

Արագածոտնի մարզի Հացաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:50 04.05.2025

Արագածոտնի մարզի Հացաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մայիսի 5-ին՝ ժամը 11:00-ից մինչև 11:30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Հացաշեն բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ, այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Վալերիկ Մովսիսյանն աշխարհի առաջնությունում 6-րդն է

10:30 04.05.2025

Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Վալերիկ Մովսիսյանն աշխարհի առաջնությունում 6-րդն է

Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Վալերիկ Մովսիսյանն աշխարհի առաջնությունում 6-րդն է: Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։ «Լիմայում շարունակվող պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունում մրցեցին 89 կգ քաշային երիտասարդ ծանրորդները, որտեղ Հայաստանի ընտրանու անդամ Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում բարձրացրեց 153 կգ ու 158 կգ, իսկ հրումում նա գլխավերևում պահեց 184 կգ: Երկամարտի 342 կգ արդյունքով` […] ...

BACK_TO_TOP