10:10 05.04.2025
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը գովեստի խոսքեր է ասել իր թիմի հասցեին, որն Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում 1:0 հաշվով հաղթել է «Աթլետիկոյին», հաղորդում է Marca-ն: Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր 4:4 հաշվով: «Մենք համարձակ էինք խաղում: Ընդամենը մեկ գոլ խփեցինք, բայց այն բավարար էր եզրափակիչ դուրս գալու համար: Գիտենք՝ որքան դժվար է հաղթել […]
10:03 05.04.2025
Ապրիլի 5-ին, ժամը 06:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 2/14 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի […]
00:56 05.04.2025
Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում «Լիվերպուլը» 1:0 հաշվով հաղթելով «Էվերթոնին» ուշագրավ ցուցանիշ է գրանցել, հաղորդում է թիմի ինստագրամյան էջը: Դերբիում «Լիվերպուլը» տարել է հոբելյանական 100-րդ հաղթանակը: Թիմերն անցկացրել են 246-րդ դերբին: Այդ խաղերից 68-ում հաղթել է «Էվերթոնը», իսկ 78-ում գրանցվել է ոչ-ոքի:
00:53 05.04.2025
Պապուա Նոր Գվինեային պատկանող Նոր Բրիտանիա կղզու ափերի մոտ 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Կենտրոնի տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Կիմբե քաղաքից 185 կմ հյուսիս-արևելք (Նոր Բրիտանիայի կղզի), որտեղ ապրում է 18,8 հազար մարդ: Նշվում է, որ օջախը գտնվել է 49 կմ խորության վրա։ Տուժածների և ցունամիի վտանգի […]
00:44 05.04.2025
Ապրիլի 4-ին Չեխիայում ՀՀ դեսպանությունում աշխատանքային այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Չեխիայի քաղաքագիտական և այլ հետազոտական և վերլուծական կենտրոնների փորձագետների հետ: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Գլխավոր քարտուղարը հանդիպման մասնակիցների հետ քննարկել է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը՝ նրանց ներկայացնելով ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության […]
00:32 05.04.2025
Ամերիկացի ռեփեր Մարշալ Մեթերսը, ով հայտնի է Էմինեմ կեղծանվամբ, պապիկ է դարձել։ Ռեփերի դուստրը՝ Հեյլի Ջեյդ Սքոթը, հրապարակել է իր առաջնեկի լուսանկարները Instagram-ում: Հեյլիի նկարներից պարզ է դարձել, որ երեխան ծնվել է մարտի 14-ին: Տղային անվանել են Էլիոթ Մարշալ, երկրորդ անունը՝ ի պատիվ հայտնի պապիկի։ 52-ամյա երաժշտի դուստրը՝ Հեյլին, ամուսնացել է իր սիրելիի՝ Էվան ՄաքՔլինթոքի […]
00:21 05.04.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
00:14 05.04.2025
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել աշխարհի ամենափոքր գետի մասին, որն ընդամենը մի քանի մետր է: Որտե՞ղ է այն, և ինչո՞ւ է այն գետ համարվում. Եթե պատկերացնեք ամենակարճ գետը, ի՞նչ է մեր մտքին գալիս, միգուցե մի փոքրիկ ջրահոսք, որը կարելի է անցնել մեկ ցատկով։ Ֆիննական Կուոկանյոկին հենց այդպիսին է՝ այն ունի ընդամենը 3․5 […]
23:59 04.04.2025
«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ «Արտիստը՝ դպրոցին» ծրագրով կազմակերպված եզրափակիչ գալահամերգը: Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների սաների հետ բեմում էր անվանի թավջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Նարեկ Հախնազարյանը: Մանրամասները՝ տեսանյութում:
23:47 04.04.2025
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ մշակող արդյունաբերության, գյուղատնտեսության և ծառայությունների մատուցման ոլորտում ներդրումներ կատարող գործարարները կարող են ստանալ փոխհատուցում իրենց կողմից կառուցված ենթակառուցվածքների համար։ Փոխհատուցվում է ենթակառուցվածքի արժեքի 70 տոկոսը, սակայն ոչ ավելի, քան՝ մինչև 500 մլն դրամ ներդրումային ծրագրի իրականացման համար՝ ընդհանուր արժեքի 10 տոկոսը. 500 մլն դրամ […]
23:38 04.04.2025
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատանքային այց է իրականացրել ՀՀ Գեղարքունիքի մարզ։ Այս մասին հայտնել են ՄԻՊ աշխատակազմից: Մարզում երիտասարդների ձայնը լսելի դարձնելու նպատակով Մարտունի խոշորացված համայնքի երիտասարդների ներգրավմամբ Պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է միջոցառում՝ Մարտունու տարածաշրջանային և բժշկական պետական քոլեջների ուսանողների և այլ դպրոցների սաների հետ: Անդրադարձ է կատարվել մարդու իրավունքների հետ կապված […]
23:24 04.04.2025
«Ինտեր Մայամիի» հարձակվող Լուիս Սուարեսը որոշ մանրամասներ է ներկայացրել իր՝ «Լիվերպուլ» տեղափոխության վերաբերյալ: «Երբ պիտի հեռանայի «Այաքսից», 2 առաջարկ ունեի: Մեկը՝ «Լիվերպուլից», մյուսը՝ «Տոտենհեմից»: 1 վայրկյան չեմ վարանել ու կատարել եմ ընտրությունս: Ես Ջերարդի ու Տորեսի մեծ երկրպագուն էի, ինձ համար Տորեսի կողքին խաղալն իսկական երազանք էր, ու շատ ափսոս, որ այն չիրականացավ: Երբ Փլեյսթեյշն […]
23:11 04.04.2025
ԱՄՆ-ն ակնկալում է, որ հաջորդ շաբաթվա սկզբին Կիևի իշխանությունների տեխնիկական խումբը կժամանի Միացյալ Նահանգներ՝ քննարկելու օգտակար հանածոների մասին համաձայնագիրը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը՝ հույս հայտնելով, որ կողմերն ի վերջո կկարողանան ստորագրել այս փաստաթուղթը։ «Մենք ակնկալում ենք տեխնիկական թիմ Ուկրաինայից հաջորդ շաբաթվա սկզբին, և հուսով ենք, որ մենք կկարողանանք դա (խմբ.համաձայնագիրը) […]
22:58 04.04.2025
Եվրոպական երկրները պետք է միջոցներ առաջարկեն Ուկրաինայի անվտանգությունն ապահովելու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մեզ ավելի քիչ խոսքեր և ավելի շատ գործողություններ են պետք: Եվրոպան պետք է մշակի կոնկրետ առաջարկներ ուկրաինացի ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար»,- գրել է նա X-ում: Ավելի վաղ Բրյուսելում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում Ռուբիոն ընդգծել էր, […]
22:46 04.04.2025
«Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կրկին հայտնվել է սկանդալի կենտրոնում: Թուրքիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում նրա թիմը 1:2 հաշվով պարտվել է «Գալաթասարային», ինչից հետո պորտուգալացին թիկունքից մոտեցել է մրցակցի գլխավոր մարզիչ Օկան Բուրուկին և քաշել նրա քթից: Թուրք մարզիչն ընկել է: Մրցավարը Մոուրինյուին կարմիր քարտ է ցույց տվել: Այժմ նրան որակազրկում է սպառնում: 🎥 Jose […]
22:39 04.04.2025
Երեկ՝ ապրիլի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։50-ի սահմաններում Վարդենիս-Սոթք ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 25-ամյա Հայկուհի Ա․-ն իր վարած «Nissan March» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել […]
22:28 04.04.2025
Ժնև ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպում է ունեցել Ժնևի անվտանգության ոլորտի կառավարման կենտրոնի (DCAF) տնօրեն, դեսպան Նատալի Շուարդի հետ՝ քննարկելու անվտանգության ոլորտի կառավարման բնագավառում համագործակցության ամրապնդման հնարավորությունները։ Այս մասին տեղեկացնում են Շվեյցարիայում ՀՀ դեսպանությունից: Շնորհավորելով DCAF-ին 25-ամյակի կապակցությամբ՝ դեսպան Տոլմաջյանը շնորհակալություն է հայտնել կենտրոնին պաշտպանական ոլորտում արդյունավետ […]
22:16 04.04.2025
«Մենք շատ բարձր ենք գնահատում ձեր գործունեությունը, խիստ կարևորոմ մեր երկարամյա համագործակցությունը և ուրախ ենք, որ այն շարունակական է լինելու. ձեր աջակցությունը անհարաժեշտ է մեզ քրոնիկ հիվանդությունները կառավարելու գործում»,- ընդունելով Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի մարդասիրական օգնության ծրագրերի ղեկավար դոկտոր Ասսադ Հաֆֆարին` նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Արդեն շուրջ 20 տարի է, ինչ Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիան […]
22:02 04.04.2025
Ապրիլի 4-ին Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարության Սպառազինությունների գլխավոր տնօրինության ղեկավար Էմանուել Կիվայի հետ։ Այս մասին հայտնել են ՀՀ ԲՏԱ նախարարությունից: Քննարկման առանցքում են եղել Հայաստանի և Ֆրանսիայի ռազմարդյունաբերական համագործակցության զարգացման հեռանկարները, տեխնոլոգիական փոխանակման ծրագրերի նախաձեռնման հնարավորությունները, Հայաստանում պաշտպանական տեխնոլոգիաների զարգացմանն […]
21:48 04.04.2025
«Բարսելոնան» բոլոր մրցաշարերում 21 խաղ անընդմեջ անպարտելի է ու կարող է ակումբային ռեկորդ գրանցել, գրում է AS-ը: Ֆլիկի գլխավորած թիմն անընդմեջ անպարտելի խաղերի ցուցանիշով զիջում է միայն 4 մարզիչների թիմերի: Ֆրանկ Ռայկարդի «Բարսելոնան» 2005/06 մրցաշրջանում 24 անընդմեջ անպարտելի խաղ է անցկացրել, Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը՝ 2010/11 մրցաշրջանում 28 անընդմեջ անպարտելի հանդիպում, 2-րդ տեղում Էռնեստո Վալվերդեի […]
21:40 04.04.2025
Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը Factor.am-ի հարցին ի պատասխան անդրադարձել է Ադրբեջանի ԱԳՆ-ի այն հայտարարությանը, թե հայկական կողմն ամբողջությամբ չի տրամադրել ականապատ տարածքների քարտեզները։ «Կարևորելով հումանիտար հարցերի հասցեագրումը՝ 2021 թվականի հունիսի 12-ին, հուլիսի 3-ին, հոկտեմբերի 19-ին, նոյեմբերի 1-ին և նոյեմբերի 29-ին Հայաստանն առանց նախապայմանների միակողմանի կերպով Ադրբեջանին է տրամադրել ականապատ դաշտերի թվով […]
21:27 04.04.2025
Հատուկ հրավերով Արագածոտնի մարզի Կարբիի Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցում էր Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ Այս մասին հայտնել են Արագածոտնի մարզպետի աշխատակազմից: Դեսպանը մասնակցեց ամեն տարի կազմակերպվող՝ Հայաստանի և Իրանի բազմադարյա բարեկամությանը նվիրված միջոցառմանը, որը մշակութային լինելուց զատ նաև լեզվիմացության յուրատեսակ ստուգատես է դպրոցականների համար։ Դպրոցում պարսկերենը դասավանդվում է […]
21:16 04.04.2025
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն ապրիլի 2-ից 3-ը Բեռլինում մասնակցել է Հաշմանդամության համաշխարհային գագաթնաժողովին, որի շրջանակում Հայաստանի Հանրապետությունը միացել է Ամման-Բեռլինի հռչակագրին․ փաստաթուղթը նվիրված է գլոբալ զարգացման օրակարգում հաշմանդամություն ունեցող անձանց ներառմանը։ Այս մասին հայտնել են ԱՍՀ նախարարությունից: Գագաթնաժողովը կազմակերպվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հորդանանի Հաշիմյան Թագավորության հետ համատեղ ջանքերով, որի […]
21:02 04.04.2025
Այսօր՝ ապրիլի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 01։40-ի սահմաններում Երևանի բնակիչ 37-ամյա Մանվել Թ․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 152 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին և գլխիվայր շրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևորներ, Կոտայքի մարզի բնակիչներ 59-ամյա Կարեն Չ․-ն և 35-ամյա Հրաչյա […]
20:48 04.04.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել են Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2025-2027թթ. ռազմավարական ծրագիրը և դրանից բխող գործողությունները: Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն իր խոսքում նշել է, որ ռազմավարական ծրագիրը մշակման բազմաթիվ փուլեր է անցել և ըստ էության, […]
20:38 04.04.2025
Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է լավագույն շախմատիստների ու շախմատիստուհիների թարմացված վարկանիշային աղյուսակը: Տղամարդկանց լավագույնների աղյուսակը գլխավորում է Շանթ Սարգսյանը, կանանց աղյուսակի առաջատարը Էլինա Դանիելյանն է:
20:22 04.04.2025
Ապրիլի 4-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Խաչաղբյուր բնակավայրում բացվեց «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» ծրագրի շրջանակներում կառուցված «Առաջատար ֆերմայի» պաշտոնական բացման արարողությունը։ Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: «Առաջատար ֆերմայի» հիմնադրվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի աջակցությամբ, Ավստրիական զարգացման և համագործակցության ծրագրային միավոր Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ […]