Ո՞րն է աշխարհի ամենափոքր գետը, որտե՞ղ է այն, և ինչո՞ւ է այն գետ համարվում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+31.09 oC

Ո՞րն է աշխարհի ամենափոքր գետը, որտե՞ղ է այն, և ինչո՞ւ է այն գետ համարվում

00:14 05.04.2025

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել աշխարհի ամենափոքր գետի մասին, որն ընդամենը մի քանի մետր է: Որտե՞ղ է այն, և ինչո՞ւ է այն գետ համարվում.

Եթե պատկերացնեք ամենակարճ գետը, ի՞նչ է մեր մտքին գալիս, միգուցե մի փոքրիկ ջրահոսք, որը կարելի է անցնել մեկ ցատկով։

Ֆիննական Կուոկանյոկին հենց այդպիսին է՝ այն ունի ընդամենը 3․5 մետր երկարություն և այն աշխարհի ամենակարճ գետերից մեկն է։

Սակայն նրա «գետ» լինելու կարգավիճակը կատակ չէ։ Այն իրական է, ունի հոսք, գետի թեքություն և նույնիսկ կամուրջ։

Ինչպե՞ս է ստացվում, որ նույնիսկ ջրի այս փոքրիկ աղբյուրը գետ է համարվում:

Որտե՞ղ է գտնվում Կուոկանյոկին և ինչո՞ւ է փոխվել նրա երկարությունը:

Կուոկանյոկի գետը հոսում է Կենտրոնական Ֆինլանդիայում՝ Էնեկոսկի քաղաքում, ավելի հստակ՝ միացնում է երկու ջրավազանները՝ Սումյայնեն և Ալա-Կեյթելեն լճերը։ Առաջին հայացքից դա ընդամենը կարճ գետակ է նրանց միջև, բայց հիդրոլոգիական տեսանկյունից ամեն ինչ ավելի լուրջ է։

Ամենահետաքրքիրն այն է, որ Կուոկանյոկին ժամանակին նույնիսկ ավելի կարճ էր. 50 տարի առաջ այն երկու մետրից ոչ ավելի էր: Սակայն մարդկային գործունեությունը, կամուրջների վերակառուցումն ու ճանապարհաշինությունը ձգել են այն գրեթե երկու անգամ ավելի երկար: Սովորաբար նման փոփոխությունները վնասում են էկոհամակարգերին, բայց այս դեպքում բնությունը միայն օգուտ քաղեց։

Այժմ փոքրիկ գետակը դարձել է տեղական լանդշաֆտի կարևոր տարրը։

Գետ, թե՞ առվակ:

Կարող է թվալ, որ Կուոկանյոկին ավելի շատ առվակի տեսք ունի։

Առվակը — սեզոնային հոսք է, որը կարող է անհետանալ չորային պայմանների/երաշտի ժամանակ։

Գետը — կայուն ջրային հոսք է՝ ջրի մշտական տեղաշարժով, այն ունի հուն և գետաբերան, ջրի մշտական մուտք։

Կուոկանյոկին, չնայած իր երկարությանը, իրեն ճիշտ գետի պես է պահում. նրա հոսքը չի ցամաքում, ջուրը մշտապես տեղափոխվում է մի լճից մյուսը, իսկ գետի հունի թեքությունը ապահովում է բնական հոսքը։

Ո՞ւմ է պետք այս փոքրիկ գետը:

Թեև այն կարելի է հատել երեք քայլով, Կուոկանյոկին կարևոր էկոլոգիական դեր է խաղում։

Այն օգնում է ջրի շրջանառությանը լճերի միջև՝ հագեցնելով այն թթվածնով և կանխելով ջրի կանգը։

Գետը քիչ է հետաքրքրում զբոսաշրջիկներին, բայց ջրաբաններն ու բնական արտասովոր երևույթների սիրահարները հաճախ այցելում են՝ սեփական աչքերով տեսնելու այն։

Փոքր, բայց նշանակալից:

Կուոկանյոկին վառ օրինակ է, թե ինչպես կարող է նույնիսկ ամենափոքր գետը նշանակալից դեր ունենալ։

Այն կապում է ջրային օբյեկտները, աջակցում է բնությանը և մնում էկոհամակարգի կարևոր տարր։

Ու թեև նրա երկարությունն ընդամենը 3.5 մետր է, գլխավորը ոչ թե չափն է, այլ նշանակությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

13:34 27.07.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 28-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Արցախի 4-րդ նրբանցքի, Բագրատունյաց, Արշակունյաց պողոտաների, Շիրակի, Շևչենկոյի փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ՓԾ-ից։ ...

AP. ԱՄՆ-ում դանակահարության հետևանքով առնվազն 11 մարդ է վիրավորվել

13:16 27.07.2025

AP. ԱՄՆ-ում դանակահարության հետևանքով առնվազն 11 մարդ է վիրավորվել

Առնվազն 11 մարդ հոսպիտալացվել է շաբաթ օրը՝ ամերիկյան Տրավերս Սիթի (Միչիգան) քաղաքում Walmart սուպերմարկետի վրա անհայտ անձի հարձակումից հետո։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։ Իր հերթին, նահանգային ոստիկանությունը հայտնել է, որ կասկածյալը ձերբակալվել է։ «Կասկածյալը կալանքի տակ է, միջադեպի մանրամասների վերաբերյալ տեղեկատվությունն այս պահին սահմանափակ է», – նշվում է տեղական իրավապահ մարմինների X-ի գրառման […] ...

Ֆլիկը դժգոհ է «Բարսելոնայի» խաղացողների չափից շատ մեդիաակտիվությունից

13:01 27.07.2025

Ֆլիկը դժգոհ է «Բարսելոնայի» խաղացողների չափից շատ մեդիաակտիվությունից

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խստացրել է հանդերձարանում վարքագծի կանոնները։ Այս մասին գրում է Diario Sport-ը։ Գերմանացին դժգոհ է ակումբի խաղացողների չափազանց մեդիաակտիվությունից։ 60-ամյա մարզչի որոշմամբ՝ այժմ ֆուտբոլիստները նվազագույն չափով կներգրավվեն «Բարսելոնայի» կոմերցիոն ու մարքեթինգային արշավներին։ Ֆլիկն ուզում է, որ ֆուտբոլիստները չշեղվեն իրենց առօրյայից ու անմիջական պարտականություններից։ ...

Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար լուծել Ուկրաինայի հարցը մինչև Թրամփի պաշտոնավարման ժամկետի ավարտը

12:49 27.07.2025

Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար լուծել Ուկրաինայի հարցը մինչև Թրամփի պաշտոնավարման ժամկետի ավարտը

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար հասնել Ուկրաինայի հարցի կարգավորմանը և Մերձավոր Արևելքում երկարաժամկետ խաղաղության՝ մինչև Դոնալդ Թրամփի նախագահական ժամկետի ավարտը։ Fox News-ին տված հարցազրույցում Ուիտկոֆին հարցրել են, թե ինչպիսին կլիներ նրա՝ որպես հատուկ բանագնացի պաշտոնավարման արժանի ավարտը Թրամփի նախագահական ժամկետի ավարտից հետո՝ երեքուկես տարի անց։ «Եթե մենք լուծենք Ռուսաստանի և […] ...

Սևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունը

12:34 27.07.2025

Սևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունը

Սևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունը, ուժեղացված հսկողությունից առաջ նախարարը հետևել է նաև ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության աշխատանքին: Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Al Jazeera. Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 71 պաղեստինցի է զոհվել

12:22 27.07.2025

Al Jazeera. Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 71 պաղեստինցի է զոհվել

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածին Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 70 պաղեստինցի, հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը։ Շաբաթ օրը զոհվել է առնվազն 71 մարդ, այդ թվում՝ 42 մարդ, որոնք սպասում էին մարդասիրական օգնության, ևս 5 պաղեստինցի մահացել է սովից, հաղորդում է հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով զոհվածների թվում […] ...

BACK_TO_TOP