09:00 04.04.2025
Առնվազն 11 մարդ է զոհվել Գազայի հատվածի հարավում իսրայելական ավիահարվածների և գնդակոծությունների հետևանքով։ Քաթարական Al Jazeera հեռուստաալիքի փոխանցմամբ՝ իսրայելական մարտիկները մի շարք հարձակումներ են իրականացրել անկլավի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքի բնակելի շենքերի վրա։ Հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ։ Եվս մի քանի մարդ վիրավորվել է։ Հաղորդվում է նաև, […]
08:50 04.04.2025
Թուրքիայի Քոջաելի նահանգում հավի շաուրմայից թունավորվել է գրեթե 650 քաղաքացի, հայտնել են շրջանային իշխանությունները։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Կորֆեզ թաղամասի շաուրմայի խանութներից մեկի 300 հաճախորդներ բողոքել են սրտխառնոցից և ստամոքսի ցավից։ «Թունավորման բողոքներով մարզի հիվանդանոցներ է դիմել, ընդհանուր առմամբ, 648 մարդ, որոնցից 646-ը դուրս է գրվել, երկուսի բուժումը շարունակվում է, կյանքին վտանգ չի […]
08:38 04.04.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի ղեկավարությունն այժմ ցանկանում է Վաշինգտոնի հետ երկխոսություն վարել ոչ թե միջնորդների, այլ ուղղակի բանակցությունների միջոցով։ «Կարծում եմ, որ ավելի լավ է, եթե մենք ուղիղ բանակցություններ ունենանք», – ասել է Թրամփը հինգշաբթի՝ Վաշինգտոնից Մայամի մեկնող իր ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում: Նրան հարցրել են՝ արդյոք նոր հաղորդագրություն ստացել է […]
08:30 04.04.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
08:25 04.04.2025
Ռումինիայում պաշտոնապես մեկնարկում է նախագահական ընտրությունների քարոզարշավը։ Պետության ղեկավարի ընտրության քվեարկության առաջին փուլը նշանակված է մայիսի 4-ին, երկրորդը (անհրաժեշտության դեպքում)՝ մայիսի 18-ին։ Ընտրապայքարին մասնակցում է 11 թեկնածու, որոնցից 7-ը առաջադրված են քաղաքական կուսակցությունների կողմից, 4-ը՝ անկախ։ Երկու կին և ինը տղամարդ կպայքարեն երկրի բարձրագույն պետական պաշտոնի համար։ Ըստ վարկանիշների, հաղթելու ամենամեծ շանսերն ունեն Ջորջ Սիմիոնը […]
08:15 04.04.2025
Կոլումբիայի կառավարությունը նախատեսում է գնել 16-24 JAS 39 Gripen կործանիչներ, որոնք արտադրվել են շվեդական Saab ռազմարդյունաբերական կոնցեռնի կողմից։ Այս մասին հայտնում է W Radio-ն՝ հարավամերիկյան երկրի ռազմական ղեկավարությանը հղումով։ «Դեռ վաղ է ասել, թե դա որքան կարժենա և ինչպես կվճարվի: Gripen-ը լավագույնս բավարարում է մեր կոլումբիական օդուժի կարիքները և ծառայում է առնվազն 30 տարի»,-լրատվամիջոցները մեջբերում […]
08:05 04.04.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։
00:59 04.04.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
00:51 04.04.2025
Հունաստանի Հռոդոս կղզում ավարտվեց շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության 4-րդ խաղափուլը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: 4 խաղափուլից հետո գրոսմայստեր Էլինա Դանիելյանը ունի 3.5 միավոր և կիսում է 2-8-րդ հորիզոնականները: Միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը և կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը ունեն 3 միավոր և նույնպես առաջատարների շարքում են: Այսօր Մարիան հաղթել է Եվրոպայի կանանց […]
00:42 04.04.2025
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը ապրիլի 3-ին մասնակցել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Կանաչ գյուղատնտեսություն նախաձեռնությունը Հայաստանում» (EU-GAIA) շրջանակներում Երևանում անցկացվող Կանաչ գյուղատնտեսության միջազգային համաժողովին։ Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից: Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Ռուբեն Սիմոնյանն ընդգծել է, որ նման միջոցառումները կարևոր հարթակ են նորարարների, գիտնականների և քաղաքական գործիչների համար՝ համատեղ քննարկելու կայուն […]
00:30 04.04.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։
00:16 04.04.2025
Երևանի «Դինամո» մարզադահլիճում ավարտվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան առաջնությունը։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից՝ ներկայացնելով հաղթողներին և մրցանակակիրներին։ 45 կգ Արարատ Ավետիսյան Գյումրի Նարեկ Ալեյան Նորայր Մուշեղյան ՄԴ Բագրատ Կարապետյան Նորայր Մուշեղյան ՄԴ Ալեն Քեսաբյան Աշտարակ 48 կգ Մարտին Մանջիկյան Նորայր Մուշեղյան ՄԴ Վլադիկ Վարդանյան Նորայր Մուշեղյան ՄԴ Ռազմիկ Գևորգյան Ջրվեժ […]
23:59 03.04.2025
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Հայաստանի հոկեյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արամ Սարգսյանի և Հայաստանի հոկեյի լիգայի խորհրդի անդամ Նատալյա Կազանցևայի հետ։ Այս մասին հոյտնել են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից: Հանդիպման ընթացքում քննարկվել է այս տարվա ապրիլի 13-19-ը Երևանում կայանալիք Հոկեյի աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանի հավաքականը հանդես կգա 15 տարվա դադարից հետո։ […]
23:56 03.04.2025
Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հայտարարության առնչությամբ Ապրիլի 2-ին Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի՝ միջազգային վերջին զարգացումներին նվիրված նիստի ընթացքում, պատասխանելով նախագահական մեծամասնությունը ներկայացնող «Միասին» խմբակցության պատգամավոր Մոդ Պետիի հարցին, Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն ընդգծել է, որ Ֆրանսիան առաջիններից է, ով ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև […]
23:47 03.04.2025
Ապրիլի 2-ին ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նոր Զելանդիայի դեսպան Մարկ Ջուլիան Թրեյնորին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Նախարարի տեղակալ Սաֆարյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին իր առաքելությունն սկսելու առթիվ և արդյունավետ գործունեություն մաղթել երկկողմ կապերի հետագա զարգացման ուղղությամբ։ Կողմերն ընդգծել են, որ երկու երկրներն իրենց […]
23:41 03.04.2025
«Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ «Արտիստը՝ դպրոցին» ծրագրի եզրափակիչ գալա համերգը։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Շուրջ երկու ամիս ՀՀ վաստակավոր արտիստ, աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը վարպետության դասեր անցկացրեց Երևանի երաժշտական և արվեստի դպրոցներում՝ փոխանցելով իր անգնահատելի փորձն ու ներշնչելով նոր սերնդին։ Այսօր բեմում մեր երեխաները հանդես եկան Նարեկ Հախնազարյանի կողքին, նրա ղեկավարությամբ։
23:35 03.04.2025
Եվրոպական խորհրդարանը ապրիլի 3-ին Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված նիստ է անցկացրել՝ միաժամանակ լրջագույն ուշադրություն դարձնելով Լեռնային Ղարաբաղից էթնիկ հայերի բռնի տեղահանությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հանուն արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիայի (EAFJD) կայքէջը։ Եվրոպացի բազմաթիվ պատգամավորներ հստակ զուգահեռներ են անցկացրել պատմական ողբերգության և վերջին տարիների իրադարձությունների միջև՝ ընդգծելով Թուրքիայի ու Ադրբեջանի՝ […]
23:19 03.04.2025
Բարձրագույն դատական խորհրդում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում դատական իշխանության ներկայացուցիչների և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամ Երանուհի Թումանյանցը, Դատական դեպարտամնետի ղեկավարի տեղակալ Արշակ Վարդապետյանը, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Վեդրան Յան-Քյելդսենը, ԵԽ «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի ղեկավար Արման Զրվանդյանը և Դատական […]
23:15 03.04.2025
Ապրիլի 3-ին աշխատանքային այցով Չեխիայում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Չեխիայի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Յան Մարիանի հետ: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստան-Չեխիա երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցերի՝ ընդգծելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության կարևորությունը: Դավիթ Կարապետյանը և Յան […]
23:11 03.04.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Բելգիայի Թագավորություն պատվիրակություն գործուղելու մասին։ «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով, հիմք ընդունելով կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն և վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշումները՝ Աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, անվտանգության խորհրդի քարտուղարի […]
23:00 03.04.2025
Ապրիլի 3-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Թբիլիսիի Իլիայի համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Նինո Դոբորջգինիձեի հետ: Այս մասին հայտնել են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ բուհերի և Իլիայի համալսարանի միջև համագործակության հաստատման հնարավորություններն ու հեռանկարները։
22:49 03.04.2025
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 4-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Սարի թաղի 7-րդ փողոցի թիվ 67 բազմաբնակարան շենքի, 7-րդ փողոցի, 7-րդ փողոց նրբանցքի, 9-րդ փողոց նրբանցքի, 12-րդ, 13-րդ, 13-րդ փողոց նրբանցքի, 14-րդ, 15-րդ, 16-րդ, 17-րդ, 18-րդ, 19-րդ, 19ա, 21-րդ փողոցների առանձնատների գազասպառողների […]
22:38 03.04.2025
ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն ապրիլի 3-ին Էստոնիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Էստոնիայի արդարադատության և թվայնացման նախարար Լիիսա֊Լի Պակոստայի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ու Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը: Կողմերն ընդգծել են, որ երկկողմ այցերը կնպաստեն ոլորտային հարաբերությունների խորացմանը, մասնավորապես թվային կառավարման, կիբեռանվտանգության […]
22:29 03.04.2025
Վերջին օրերին մեր երկրում ամենաթեժ ու ամենաքննարկված ներքաղաքական թեման Գյումրիի ընտրություններն են։ Միևնույն ժամանակ դրանք ամենաինտրիգայինն ու ամենաքաղաքականացվածն էին։ Թեմայի շուրջ «Հեռանկարն» այսօր զրուցել է Շնորհապետական կուսակցության նախագահ, քաղաքական գիտությունների թեկնածու Գուրգեն Սիմոնյանի հետ։ Արդյո՞ք այս ընտրությունները ձախողում էին իշխանությունների համար, սա հետընթաց էր, թե՞ առաջընթաց, իսկ հետագա զարգացումների ո՞ր սցենարն է ավելի հավանական։ Այս […]
22:18 03.04.2025
Ապրիլի 3-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել է քաղաքացիների առաջարկների հիման վրա Իրական Հայաստանի գաղափարախոսության շուրջ կատարվող աշխատանքների ընթացքը։ ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Ղազարյանը հանդես է եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։
22:10 03.04.2025
Ապրիլի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00-ի սահմաններում, «Lexus» մակնիշի ավտոմեքենան Նժդեհի փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, անցել հետիոտնի համար նախատեսված հատվածը, կոտրել ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակներն ու տեղադրված «Իդրամ» վճարային տերմինալը և հայտնվել մայթին՝ դեղատան աստիճանների մոտ: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մոտ 2 […]
21:49 03.04.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի էջում տեղեկացրել է, որ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստը: Մանրամասները՝ տեսանյութում:
21:38 03.04.2025
ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի ընկերության Միջազգային ծրագրերի վարչության ղեկավար Էդուարդ Տրամպուշի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնել են ՆԳ նախարարությունից։ Հանդիպմանը ներկա էին նաև ՓԾ տնօրենի տեղակալները։ Հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանում կամավորական շարժման զարգացման ուղղությունները, վերլուծել ձեռքբերված հաջողությունները, պլանավորել հետագա քայլերը։ Կամո Ցուցուլյանը բարձր է գնահատել Ավստրիական […]
21:26 03.04.2025
Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում «Միլանն» ու «Ինտերը» ոչ-ոքի են գրանցել` 1-1։ 47-րդ րոպեին հաշիվը բացլ է Թեմի Աբրահամը, իսկ «Ինտերի» պատասխան գոլը 67-րդ րոպեին խփել է Հաքան Չալհանօղլուն։ «Ինտերից» հանդիպմանը մասնակցել է նաև Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինման է դուրս եկել 59-րդ րոպեին։ Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 23-ին։