17:23 04.04.2025
«Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը նշել է, որ իր ամենասիրելի անգլիական ստադիոնը «Էնֆիլդն» է: ««Էնֆիլդը» յուրահատուկ մթնոլորտ ունի: Այնտեղ խաղերն այլ կերպ են ընթանում: Ակումբային մակարդակում չեմ խաղացել այնտեղ, բայց ԵՎՐՈ-1996-ի քառորդ եզրափաիչում կարևոր հանդիպում անցկացրինք Նիդերլանդների ընտրանու դեմ: «Ռեալը» գլխավորելիս էլ հանդիպում ունեցանք «Էնֆիլդում»՝ Չեմպիոնների լիգայում», – ֆրանսիացու խոսքերն է մեջբերում Givemesport-ը:
17:20 04.04.2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նոր Զելանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Ջուլիան Թրեյնորը (նստավայրը՝ Մոսկվա): Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախագահ Խաչատուրյանը հույս է հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն ու տարբեր ոլորտներում կապերի խորացմանը։ «Հայաստանը բարձր է գնահատում Նոր Զելանդիայի հետ բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են […]
17:17 04.04.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը լավատեսորեն է տրամադրված Ուկրաինայում խաղաղ կարգավորման հարցում, սակայն հասկանում է, որ բանակցային գործընթացը բարդ է լինելու։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք առաջընթաց ենք գրանցում դեպի խաղաղություն: Բանակցային գործընթացը դժվար կլինի, բայց մենք մնում ենք լավատես», – ասել է նա Բրյուսելում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպումից հետո կայացած մամուլի […]
17:14 04.04.2025
Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները մարտի 28-ին Ստեփանավան քաղաքի Ռումինական փողոցում տեղադրված տեսախցիկի ձայնագրությունները դիտելիս նկատել են, որ երկու անձինք պոկում և գողանում են տեսախցիկը: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել են Ստեփանավանի բնակիչ 24 և 23 տարեկան երկու երիտասարդ: Բացատրական […]
17:11 04.04.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Լոս Անջելես 2028» ամառային Оլիմպիական խաղերին նախապատրաստվող մարզիկների, հավաքականների մարզիչների, անձնական մարզիչների, բժիշկների և մերսողների համար սպորտային նպաստ տրամադրելու կարգը: Նախագիծը մշակվել է՝ հիմնվելով «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքի համապատասխան դրույթների վրա: Առաջարկվում է «Լոս Անջելես 2028» ամառային Օլիմպիական խաղերին լավագույնս նախապատրաստվելու համար […]
17:08 04.04.2025
Ապրիլի 3-ին Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարին ահազանգ էր ստացվել առ այն, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դիմակներով անձինք ծեծի են ենթարկել ցմահ դատապարտյալներին։ Սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման արդյունքում ստացվել էր նաև տեղեկություն, որ դատապարտյալներին որևէ բուժօգնություն չի ցուցաբերվում։ ՄԻՊ-ից հայտնում են, որ Պաշտպանի հանձնարարությամբ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ է մեկնել արագ արձագանքման […]
17:04 04.04.2025
Ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կանխարգելման գործում էական նշանակություն ունի բնակչութան մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերումն ու առգրավումը: Պատահական չէ, որ իրավապահ մարմինները մշտական ուշադրության կենտրոնում են պահում այս գործը: Քրեական ոստիկանության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողների վերջին բացահայտումներն էլ, անկասկած, ունեցան նաև կանխարգելիչ նշանակություն: Ապրիլի 2-ին բաժնի ծառայողները ստացել […]
17:00 04.04.2025
Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնն արդեն գործում է Վարդանանց 30 հասցեում. տարածքը կենտրոնին տրամադրվել է ՀՀ կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի որոշմամբ՝ անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն՝ ծանոթանալու շենքային պայմաններին, կառույցի վերանորոգման և հիմնանորոգման աշխատանքներին, ստեղծագործական գործընթացներին և առաջիկա անելիքներին: Ժողովրդական […]
16:56 04.04.2025
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակում՝ ապրիլի 19-ին, ԿԳՄՍ նախարարը բոլոր ցանկացողներին հրավիրում է քայլարշավի Լոռու մարզի Դսեղ գյուղ՝ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան և Բարձրաքաշի Սբ Գրիգոր վանական համալիր։ Ծրագրում՝ Մեկնում (Երևան-Դսեղ) Այցելություն Հովհ․ Թումանյանի տուն-թանգարան Քայլարշավ Դսեղ գյուղից դեպի Բարձրաքաշի վանական համալիր Վերադարձ (Դսեղ – Երևան) Քայլարշավի սկիզբ՝ ժամը 8։00, ավարտ՝ ժամը 17։00 (հասցե՝ […]
16:53 04.04.2025
Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնում ստացվել են օպերատիվ տեղեկություններ, որ Ծովակ գյուղի 33-ամյա մի բանկիչ մեկ ամիս առաջ իր բանակավայրին մոտ անտառում հատել է 104 բարդի և փայտանյութը տեղափոխել բակ։ Իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ համայնքային ոստիկաններն էկոպարեկների հետ այցելել են 33-ամյա տղամարդուն: Նրա բակում հայտնաբերվել են հատված բարդիները։ Տղամարդը հայտնել է, որ ծառերն ինքն է կտրել և […]
16:50 04.04.2025
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր ընդունել է հայազգի գործարար և բարերար Նուբար Աֆեյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պետություն-մասնավոր հատվածի արդյունավետ համագործակցության շրջանակներում մասնավոր ներդրումային ֆոնդ ստեղծելու հայեցակարգը, ինչպես նաև Հայաստանի ներդրումային միջավայրի բարելավման և գրավչության բարձրացման վերաբերյալ հարցեր։ Նախարարը նշել է, որ որ ներդրումները կարող […]
16:45 04.04.2025
Միացյալ Նահանգները հանձնառու է կանխել Գրենլանդիայի կախվածությունը Չինաստանից, սակայն Կոպենհագենը պետք է ընդունի, որ կղզին ցանկանում է անկախանալ Դանիայից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Գրենլանդիայի ժողովուրդը հստակ հասկացրեց, որ ցանկանում է անկախ լինել Դանիայից: Դանիան պետք է կենտրոնանա այն փաստի վրա, որ Գրենլանդիան չի ցանկանում Դանիայի մաս լինել: Մենք նրանց այս գաղափարը […]
16:42 04.04.2025
Հանցագործությունների, այդ թվում՝ ապօրինի թմրաշրջանառության դեմ Գեղարքունիքի պարեկների պայքարը շարունակում է դրական արդյունքներ տալ։ Ներկայացնենք մարտի 31-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում բացահայտումներից մի քանիսը: Գեղարքունիքի պարեկները մարտի 31-ին Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ծառայություն իրականացնելիս, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալել ու մեքենայով հանդերձ՝ Համայնքային ոստիկանության Սևանի բաժին են ներկայացրել Ճամբարակի 24-ամյա մի բնակչի։ Բաժնում երիտասարդը ներկայացրել է […]
16:36 04.04.2025
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարծում է, որ ԱՄՆ Կոնգրեսը ճնշում կգործադրի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի վրա՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու համար։ «Կապիտոլիումից կավելացվի ճնշումը պատժամիջոցները մեծացնելու համար, և մենք չենք կարողանա կանխել դա, եթե առաջընթաց չգրանցենք խաղաղ կարգավորման հարցում (Ուկրաինայում)», – ասել է նա Բրյուսելում ՆԱՏՕ-ի արտաքին քաղաքականության ղեկավարների հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։ Ռուբիոն […]
16:33 04.04.2025
Հոկեյի ազգային լիգայի (NHL) կանոնավոր առաջնության հերթական խաղում «Վաշինգտոն Քեփիթալզը» հյուրընկալվելիս 4-3 հաշվով հաղթել է «Բոսթոն Բրյուինզին»: Մայրաքաղաքային թիմի կազմում այս մրցաշրջանում 38-րդ տափօղակն է նետել Ալեքսանդր Օվեչկինը: 39-ամյա ռուս հարձակվողը գոլերի քանակը հասցրել է 891-ի: Բոլոր ժամանակների գլխավոր ռմբարկու Ուեյն Գրեցկիի ռեկորդը գերազանցելու համար Օվեչկինին պետք է աչքի ընկնել ևս 4 անգամ: Լեգենդար Գրեցկին […]
16:27 04.04.2025
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ ԱՄՆ-ից զենքի և հետախուզական տվյալների հոսքը Ուկրաինա կշարունակվի, չնայած այն բանին, որ ամերիկյան կողմը չի մասնակցի ապրիլի 11-ին Բրյուսելում Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի հանդիպմանը։ «Ոչինչ չի փոխվի: ԱՄՆ-ի օգնության և հետախուզական տվյալների հոսքը կշարունակվի»,- ասել է նա ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում: Ավելի վաղ ՆԱՏՕ-ի […]
16:24 04.04.2025
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում Ազգային անվտանգության ծառայությունից ստացված նյութերի հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ ընդհանուր իրավասության դատարանի դատավորի օգնականը օժանդակել է ՀՀ դատական իշխանության ներկայացուցչի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն՝ նույն մարզի համայնքի վարչական ղեկավարի մատնանշած անձի օգտին բարենպաստ վճիռ կայացնելու համար: Մասնավորապես՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ դատական իշխանության պաշտոնատար անձը, […]
16:15 04.04.2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ, քննարկվել են սահմանազատման գործընթացի ընթացքը և տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների և տնտեսական կապերի ապաշրջափակման համար առկա հնարավորությունները:
16:07 04.04.2025
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է գործարար և բարերար, «Flagship Pioneering» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Նուբար Աֆեյանի` Afeyan Initiatives for Armenia (AIFA) հիմնադրամի գործունեությունը Հայաստանում, ինչպես նաև մեր երկրում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Նախարարն անդրադարձել է Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավման հնարավորություններին՝ ընդգծելով նորարարությունների խթանման, գիտության և […]
15:59 04.04.2025
«Բարսելոնայի» դարպասապահ Վոյցեխ Շչեսնին կարող է դուրս մնալ ակումբի` Չեմպիոնների լիգայի մնացած հանդիպումների հայտացուցակից, հայտնում է ESPN-ը։ «Բարսելոնան» մտադիր է այդ քայլին դիմել` ակումբի հիմնական դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենին հայտավորելու համար։ Չեմպիոնների լիգայում թույլատրված է հայտավորել 17 արտասահմանցու։ Մյուս 8 տեղերը պետք է զբաղեցնեն ակումբի երկիրը ներկայացնող ֆուտբոլիստները։ Օրենքը թույլ է տալիս վնասվածքների դեպքում դարպասապահներին […]
15:50 04.04.2025
Մարտուն Գրիգորյանը որոշում է կայացրել անհրաժեշտ քանակությամբ քվե տալ Վարդան Ղուկասյանին, որպեսզի նա ընտրվի Գյումրու քաղաքապետ։ Այս մասին նա հայտնել է Ֆեյսբուքի իր էջում։ «Հարգելի գյումրեցիներ, շնորհակալ ենք Գյումրու ավագանու ընտրություններին ձեր մասնակցության համար, նախորդ օրերին ինձ ջերմ ու առանձնահատուկ ընդունելության, թիմիս աջակցելու և ‹‹Մեր քաղաքը›› դաշինքին ընտրելու համար։ Դուք տեսաք, թե ինչ կատարվեց և […]
15:50 04.04.2025
Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը ապրիլի 3-ին ընդունել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության հանրային անվտանգության նախարարի տեղակալ Չան Քուոկ Տոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ներքին անվտանգության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի, կիբեռանվտանգության, միգրացիայի և քաղաքացիության, մարդու իրավունքների պաշտպանության և մի շարք այլ հարցերի: Բարձր գնահատելով երկու երկրների միջև ձևավորված համագործակցությունը՝ Արմեն Ղազարյանը […]
15:40 04.04.2025
Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն աշխատանքից ազատվել է՝ այլ պաշտոնի անցնելու նպատակով: «Արմենպրես»-ի տեղեկություններով՝ Պարույր Հովհաննիսյանը նշանակվելու է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ: Նշենք, որ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչն այս պահին Մհեր Մարգարյանն է: Նա նշանակվել է 2018 թվականի օգոստոսի 13-ին: Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետի հրամանով Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ […]
15:32 04.04.2025
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, որի արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 181 մլն 591 հզր ՀՀ դրամը: Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Կ․Ա–ն պետական մասնակցությամբ ընկերությանը սեփականության իրավունքով հանձնված տրանսպորտային միջոցները շահադիտական նպատակով հափշտակելու դիտավորությամբ՝ Ն․Հ․–ին տվել է ընկերության անունից հանդես գալու լիազորագիր: Նշված լիազորագրի հիման վրա ընկերությունն իրեն վստահված՝ օրինական […]
15:23 04.04.2025
Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցը Հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի ապրիլի 4-ի վճռով բավարարվել է. դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ շուրջ 1 միլիոն 650 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 645 միլիոն 950 հազար դրամ կադաստրային արժեքին մոտարկված շուկայական արժեքով, «անտառային նպատակային նշանակության» […]
15:15 04.04.2025
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ապրիլի 4-ին ընդունել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Ճան Քուան Ֆընին եւ Վիետնամի խորհրդարանի պատգամավորներին: Նշենք, որ հյուրերը մեր երկրում են Վիետնամի ԱԺ նախագահ Չան Թան Մանի այցի շրջանակում: Ողջունելով նման ներկայացուցչական պատվիրակության պաշտոնական այցը Հայաստան՝ ՀՀ ԱԺ փոխնախագահն արձանագրել է, որ Վիետնամի հետ մեր երկիրն ունի […]
15:05 04.04.2025
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան անդրադարձել է կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի կատարած աշխատանքին, հաղորդում է Mundo Deportivo-ն: «Շնորհակալ եմ, որ այստեղ եք: Դուք ֆանտաստիկ աշխատանք եք կատարում, Հանսի: Բոլորը կարող են դա տեսնել: «Բարսելոնայում» մենք պետք է պայքարենք ամեն ինչի և բոլորի դեմ. դա պարզապես կյանք է»,- ասել է Լապորտան։ Կատալոնական ակումբը Լա լիգայի […]
14:50 04.04.2025
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 3-4-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 89 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 20, թմրանյութի հայտնաբերման՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության` 6-ական, ֆիզիկական ներգործության` 5, խարդախության՝ 4, […]
14:41 04.04.2025
«Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվել և համալրվել է նորագույն սարքավորումներով՝ ապահովելով ժամանակակից պայմաններ հետվիրահատական, վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում։ Կենտրոնի բուժանձնակազմը նույնպես համալրվել է բարձր որակավորմամբ մասնագետներով։ Մենք կարևորում ենք առողջապահության բոլոր օղակների զարգացումը՝ կանխարգելումից մինչև բարձր տեխնոլոգիական բուժում։ Միայն համակարգային մոտեցման շնորհիվ հնարավոր է ապահովել բնակչության առողջության պաշտպանությունն ու բարձրացնել բուժօգնության արդյունավետությունը։