13:40 02.04.2025
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջացած երեք թափուր տեղերի համար թեկնածուներ է առաջադրել Աշոտ Հայրապետյանին, Արմենուհի Հարությունյանին եւ Անահիտ Աբրահամյանին:
13:32 02.04.2025
Աշխարհի մի քանի առաջնորդներ գաղտնի բանակցություններ են վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։ «Ես Պուտինին երեք տարի չեմ տեսել, իսկ նրանցից շատերը (համաշխարհային առաջնորդներ) գաղտնի խոսել են նրա հետ: Եվ ես գիտեմ առնվազն երկու ազդեցիկ առաջնորդների, ովքեր գաղտնի խոսել են նրա հետ», – ասել է նա բլոգեր […]
13:16 02.04.2025
Երևանում ապրիլի 2-ի ցերեկը, 3-ին օրվա ընթացքում, 5-ին՝ երեկոյան ժամերին, 6-ի գիշերը՝ սպասվում է կարճատև անձրև, 6-ի գիշերը՝ նաև ամպրոպ։ Ապրիլի 4-ին, 6-ի ցերեկը, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում ապրիլի 2-ի ցերեկը շրջանների մեծ մասում, 3-7-ին` առանձին շրջաններում օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև նաև ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի […]
13:07 02.04.2025
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը շնորհավորել է Ադրբեջանին և Հայաստանին խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ համաձայնագրի ավարտի կապակցությամբ։ Այս մասին Շտայնմայերը հայտարարել է Բաքվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի համար հայտարարության ժամանակ։ Նա կոչ է արել Բաքվին և Երևանին բաց չթողնել պահը և որքան հնարավոր է շուտ ստորագրել համաձայնագիրը։ «Շատ մեծ քայլ է արվել, և ես […]
13:00 02.04.2025
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով մեր երկրում է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակում ապրիլի 2-ին կայացել է Վիետնամ-Հայաստան կլոր սեղան-քննարկում, որին մասնակցել եւ բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: Հակոբ Արշակյանը նախ ողջունել է Վիետնամի Ազգային ժողովի նախագահի եւ նրա գլխավորած […]
12:51 02.04.2025
ԱՄՆ կոնգրեսական Դինա Տիտուսը հանդես է եկել Հայոց ցեղասպանության մասին կրթական ծրագիր իրականացնելու նախաձեռնությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը, Դինա Տիտուսի նախաձեռնությանը միացել են նաև կոնգրեսականներ Գաս Բիլիրակիսը, Դեյվիդ Վալադաոն և Թեդ Լյուն։ Օրինագծով առաջարկվում է 5 տարվա ընթացքում 10 միլիոն դոլար հատկացնել կրթական նյութերի մշակմանն ու տարածմանը, ուսուցիչների վերապատրաստմանը, օնլայն […]
12:40 02.04.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պետական ուսումնական հաստատություն տնօրեն գործուղելու կարգը հաստատելու մասին» նախարարի հրամանի նախագիծը: Նախագծով առաջարկվում է հանրակրթական ուսումնական հաստատություն տնօրենի գործուղման ընթացակարգ սահմանել այն դեպքում, եթե առնվազն 3 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով տնօրենի թափուր տեղի համար դիմորդ չի եղել, կամ տեղը չի համալրվել: Գործուղման գործընթաց կարող է իրականացվել […]
12:30 02.04.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Անուշիկ Ավետյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Անուշիկ Ավետյանին նշանակել էկոնոմիկայի նախարարի տեղակալ»,- նշված է վարչապետի որոշման մեջ:
12:23 02.04.2025
Մարտի 31-ից ապրիլի 1-ը Վիեննայում տեղի է ունեցել ԵԱՀԿ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի դաշինքի 25-րդ համաժողովը, որին մասնակցել են նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն ու ԱՍՀՆ մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի պետ Սոֆի Բոստանչյանը։ «Մանկության պաշտպանություն, ապագայի ձևավորում. երեխաների թրաֆիքինգի դադարեցման կոչ» խորագիրը կրող համաժողովին ներկա են եղել տարբեր երկրների […]
12:14 02.04.2025
2016 թ․ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին 1994 թ․ մայիսի 12-ի և Հրադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ 1995 թ․ փետրվարի 6-ի համաձայնագրերը, հարձակվեցին Լեռնային Ղարաբաղի վրա։ Ադրբեջանական բանակը, ծանր տեխնիկայի, հրետանու և ավիացիայի կիրառմամբ, ԼՂ-ի հետ շփման գծի ամբողջ երկայնքով հարձակում ձեռնարկեց։ Մարտական գործողությունների հետևանքով […]
12:07 02.04.2025
2024 թվականին ավարտվել է 38 հազար 58 քրեական վարույթ (2023 թվականին՝ 33 հազար 396), այդ թվում՝ 11 հազար 801-ը՝ 13 հազար 179 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան (2023 թվականին՝ 8393-ը՝ 10 հազար 115 անձի վերաբերյալ), 45-ը՝ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու միջնորդությամբ ուղարկվել է դատարան (2023 թվականին՝ 55), 26 հազար 212-ը կարճվել է […]
11:49 02.04.2025
Ապրիլի 1-ին, ժամը 08:50-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վահրավար գյուղի եկեղեցուն հարակից տարածքում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը։ Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են հրդեհը ժամը 15:35-ին, մարել՝ 21:25-ին: Այրվել են խոտածածկույթ, թփուտներ և ծառեր: Օպերատիվ գործողությունների շնորհիվ հրշեջ-փրկարարներին […]
11:40 02.04.2025
Համայնքային ոստիկանության և Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունների տարածքային ստորաբաժանումների ծառայողներն ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանք են իրականացնում՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Արցախյան պատերազմի մասնակից է և Նորագավիթ թաղամասի գերեզմանատանը զինամթերք է թողել: Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են «ՏՕԶ» տեսակի հրացան, հարթափող որսորդական 2 հրացան, գազային […]
11:28 02.04.2025
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողականորեն պայքարել ստվերային տնտեսության, հարկերից խուսափելու և ՀԴՄ կիրառման կանոնների խախտումների դեմ՝ կանխելով խոշորածավալ հարկային չարաշահումները, որոնք վնասում են ինչպես պետության, այնպես էլ՝ օրինապահ գործարար համայնքի շահերը։ Կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, հետամուտ լինելով օրենքով իրեն վերապահված գործառույթների անշեղ կատարմանը, բացահայտել է ստվերային շրջանառության նոր դեպք: Այսպես, օպերատիվ […]
11:22 02.04.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2025-2026 ուստարվա համար Բուլղարիայի Հանրապետության բուհերում անվճար բարձրագույն կրթություն ստանալու նպատակով հայտարարված մրցույթի ժամկետները փոխվել են: Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև 2025 թվականի ապրիլի 7-ը ներառյալ: Քննությունների անցկացման ժամկետ է սահմանվել ապրիլի 14-18-ն ընկած ժամանակահատվածը: Բուլղարիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի և մագիստրոսի կրթական […]
11:14 02.04.2025
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանի և Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ Սահակ Գրիգորյանի ուղեկցությամբ այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Նախարարն այնտեղ հետևել է քրեակատարողական հիմնարկի Ինքնագործ մշակութային միավորման անդամ՝ ազատազրկված անձանց նախաձեռնությամբ և մասնակցությամբ բեմադրված «Խնամախոս» ներկայացմանը: Բեմադրության ավարտին տեղի է ունեցել ազատազրկված, Ինքնագործ մշակութային միավորման նախագահ Մխիթար Մոս-Մուշեղյանի հեղինակած «Խնամախոս» […]
11:06 02.04.2025
Ապրիլի 2-ին, ժամը 08։09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գ. Հասրաթյան փողոցում անվադողեր են այրվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։22-ին, մարվել՝ 08։43-ին։ Այրվել են անվադողեր։
11:02 02.04.2025
Ամերիկացի տարեց զբոսաշրջիկը կարողացել է երկու անգամ անցնել միջազգային օդանավակայանների անվտանգության ստուգումներ՝ ճամպրուկում ինքնապաշտպանական ատրճանակով, չորեքշաբթի հաղորդում է NHK-ն։ Հեռուստաալիքի տվյալներով՝ 73-ամյա ամերիկացին, ով Ճապոնիա է ժամանել Հավայան կղզիներից, կամավոր հանձնվել է ոստիկանությանը՝ նախքան Օսակայի մոտ գտնվող Կոբե նավահանգստում զբոսանավ նստելը։ Հետաքննության տվյալներով՝ զբոսաշրջիկը ոստիկաններին հայտնել է, որ թռչել է Հավայան կղզիներից և մարտի 22-ին […]
10:55 02.04.2025
Ամերիկացի դերասան Վել Քիլմերը, որը մարմնավորել է Բեթմենին, մահացել է 65 տարեկանում, Լոս Անջելեսում։ Դերասանի դուստրը՝ Մերսեդես Քիլմերը հայտնել է, որ մահվան պատճառը եղել է թոքաբորբը։ Դերասանը մահացել է երեքշաբթի երեկոյան Լոս Անջելեսում՝ ընտանիքի և ընկերների շրջապատում։ 2014 թվականին նրա մոտ ախտորոշվել է կոկորդի քաղցկեղ, սակայն նա կարողացել է ապաքինվել հիվանդությունից։
10:41 02.04.2025
Ապրիլի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելել է Հայաստան պաշտոնական այցով ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախագահ Շտայնմայերին և նրա մեծազնիվ տիկին Էլկե Բուդենբենդերին ողջունել է Միածնաէջ Մայր Տաճարում՝ ներկայացնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Սուրբ Էջմիածնի մեծ դերակատարությունը հայ ժողովրդի ազգային ու քրիստոնեական ինքնության կերտման գործում և նրա կարևոր […]
10:29 02.04.2025
Վ.Գ.-ն զբաղեցնելով «Սևան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի տեղակալի, իսկ այնուհետև՝ տնօրենի պաշտոնը, կազմել է կեղծ հանձնման-ընդունման արձանագրություն և մի խումբ անձանց օժանդակությամբ ՊՈԱԿ-ից կատարել խոշոր չափերով՝ ընդհանուր 3 մլն 682 հզր 691 ՀՀ դրամ գումարի հափշտակություն: Մասնավորապես՝ ՊՈԱԿ-ի և Վ.Գ.-ի կողմից հիմնադրված ընկերության միջև կնքված պայմանագրով նախատեսվել է իրականացնել ցանկապաման և տնկարանի […]
10:20 02.04.2025
ԱՄՆ Սենատի պատմության մեջ ամենաերկար ելույթի ռեկորդը գերազանցել է դեմոկրատ Քորի Բուքերը, ով մեկ օրից ավելի ելույթ է ունեցել ԱՄՆ գործող նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփի դեմ, հայտնում է Associated Press-ը։ Բուքերն իր ելույթը սկսել է երկուշաբթի՝ մարտի 31-ի երեկոյան, և ավելի քան 25 ժամ անց միայն սենատորն ավարտել է իր ելույթը և լքել դահլիճը։ Դրանով […]
09:58 02.04.2025
Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2886-ի, ևս 4639-ը վիրավորվել է, հայտնում է Չինաստանի «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով տեղի իշխանություններին։ «Մյանմայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով զոհվել է 2886 մարդ, վիրավորվել՝ 4639-ը, իսկ 373-ը համարվում է անհետ կորած»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
09:45 02.04.2025
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու Ազգային Ժողովի պատգամավոր Հասմիկ Հակոբյանը համատեղ այց են իրականացրել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ: Այցին մասնակցել են նաև Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները: Անահիտ Մանասյանն ու Հասմիկ Հակոբյանը հիմնարկի պետ Հեղինե Մարտիրոսյանի ուղեկցությամբ շրջել են տարածքով և ուսումնասիրել հիմնարկում պահվող կին և անչափահաս ազատությունից զրկված անձանց պահման պայմանները: Այնուհետև խորհրդապահական հանդիպում է անցկացվել […]
09:32 02.04.2025
Վայոց ձորի և Սյունիքի մարզերի մի շարք վթարավտանգ ճանապարհահատվածներում իրականացվում են աղմկոտ գոտիների տեղադրման աշխատանքներ։ Աղմկոտ գոտիներ են տեղադրվել նաև Մ-2 միջպետական ճանապարհի՝ Կապան քաղաքով անցնող որոշ տեղամասերում (ուսումնական հաստատությունների հարակից տարածքներով անցնող ճանապարհների երթևեկելի մասերում)։ Աղմկոտ գոտիները, վիբրացիա առաջացնելով, ստիպում են վարորդներին նվազեցնել երթևեկության արագությունը և բարձրացնել ուշադրությունը՝ այսպիսով ապահովելով հետիոտների անվտանգությունը։ Աշխատանքները տարվում […]
09:20 02.04.2025
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին զգուշացրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ռազմական մեթոդներն ու հարվածների սպառնալիքները չեն կարող լուծել Իրանի միջուկային խնդիրը։ «Բոլորին պետք է պարզ լինի, որ ըստ սահմանման «ռազմական տարբերակ» հասկացություն չկա, էլ ուր մնաց՝ «ռազմական լուծում»»,- սոցցանցում գրել է դիվանագետը։ Նա հիշեցրել է, որ «տարածաշրջանում տեղի ունեցած աղետալի ձախողումները, որոնք […]
09:05 02.04.2025
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 393 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 419 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 424 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․56 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․7 դրամ:
08:52 02.04.2025
Արգենտինացի դիվանագետ և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին մտադրություն է հայտնել առաջադրվել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Անտոնիո Գուտերեշի մանդատի ավարտից հետո՝ 2026 թվականին, հայտնում է La Nacion թերթը։ «Գուտերեշի իրավահաջորդի ընտրության գործընթացը դեռ չի սկսվել, այն կսկսվի տարեվերջին, երբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կհրապարակի թեկնածուների առաջադրումը։ Ես մտածում եմ այդ մասին և […]
08:38 02.04.2025
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունների ընդլայնման մասին, և նոր գրավված տարածքները կդառնան բուֆերային գոտու մի մասը, հաղորդում է Times of Israel-ը ՝ վկայակոչելով գերատեսչության ղեկավարի հայտարարությունը: «Պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարում է, որ Իսրայելն ընդլայնում է գործողությունները Գազայում՝ ասելով, որ զորքերը առաջ են շարժվելու՝ տարածքը մաքրելու «ահաբեկիչներից […]