13:34 01.04.2025
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը 2025 թվականի ապրիլի 1-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի […]
13:28 01.04.2025
Երեքշաբթի օրը Վրաստանի խորհրդարանն իր երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունեց օտարերկրյա գործակալների մասին նոր օրենք, որը նման է ամերիկյան օրենքին։ Քվեարկությունն ուղիղ հեռարձակվել է երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի կայքում։ «86 կողմ, ոչ մի դեմ ձայն: Օրենքն ընդունվել է երրորդ ընթերցմամբ»,- ասել է խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին:
13:20 01.04.2025
Մարտի 27-ին Ժնևում ընթացող ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի շրջանակներում Ժնևում ՀՀ Մշտական ներկայացուցչությունը հանդես է եկել «Թվային տեխնոլոգիաները և Կանանց ու աղջիկների իրավունքները» խորագիրը կրող համատեղ հայտարարությամբ: Հայտարարությունը ներկայացվել է ՄԱԿ-ի անդամ 70 երկրների անունից։ Հայաստանի հիշյալ նախաձեռնությանը որպես հեղինակների հիմնական խմբի անդամներ միացել էին երկրներ ՄԻԽ տարբեր տարածաշրջանային խմբերից ինչպիսիք են Էստոնիան, […]
13:12 01.04.2025
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ապրիլին կայցելի Ադրբեջան։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով աղբյուրներին։ Սա կլինի Փեզեշքիանի առաջին պաշտոնական այցը Ադրբեջան՝ որպես Իսլամական Հանրապետության նախագահ։
13:06 01.04.2025
Երեքշաբթի օրը Արեգակի վրա տեղի է ունեցել հզորության նախավերջին դասի բռնկում, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից (IPG): «Ապրիլի 1-ին 16 րոպե տևողությամբ M5.6 բռնկում է գրանցվել արևային բծերի խմբում 4046 (N02E29) ռենտգենյան տիրույթում»,- հայտնում է ինստիտուտը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ գիտնականները դիտում են արեգակնային ակտիվության համակարգված աճ, իսկ պայթյունների ամենաուժեղ շարքը գրանցվել է […]
12:53 01.04.2025
Երևանում ապրիլի 1-ի ցերեկը, 4-ին, 6-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 2-3-ին օրվա ընթացքում, 5-ին՝ երեկոյան ժամերին, 6-ի գիշերը՝ սպասվում է կարճատև անձրև, 6-ի գիշերը նաև ամպրոպ։ Մարզերում ապրիլի 1-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 2-ին շրջանների մեծ մասում 3-6-ին առանձին շրջաններում օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև, ապրիլի 3-ին՝ […]
12:45 01.04.2025
Մարտի 23-ից 29-ը Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայում էր: Այցի նպատակն էր քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում փորձի փոխանակումը և համագործակցության ընդլայնումը։ Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի ՆԳՆ Քաղաքացիական պաշտպանության և ճգնաժամային կառավարման գլխավոր տնօրինության (DGSCGC) ներկայացուցիչների, ինչպես նաև տարբեր քաղաքներում գործող հրշեջ-փրկարարական և արտակարգ […]
12:37 01.04.2025
2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 40 հազար 232 դեպք (2023 թվականին՝ 40 հազար 666 դեպք), որոնցից 18 հազար 397-ը (2023 թվականին՝ 20 հազար 231 դեպք)՝ Երևան քաղաքում: 2023 թվականի համեմատությամբ՝ հանցագործության դեպքերը նվազել են 434-ով կամ 1.1%-ով: Համաձայն Դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդման՝ 2024 թվականին նվազել են միջին ծանրության և ծանր հանցագործությունների դեպքերը: […]
12:30 01.04.2025
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է Լորիս Ճգնավորյանի «Ռոստամ և Սոհրաբ» 2 գործողությամբ օպերային ներկայացման առաջնախաղը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը դիտել են «Ռոստամ և Սոհրաբ» ներկայացման առաջնախաղը: Նախարարը հանդիպել է նաև մաեստրո Լորիս Ճգնավորյանի և ներկայացման ստեղծագործական անձնակազմի հետ, շնորհավորել առաջնախաղի […]
12:23 01.04.2025
Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը կոչ է արել իր հայրենակիցներին մտովի պատրաստվել Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնմանը։ «Ֆինլանդիայում մենք պետք է մտովի պատրաստվենք նրան, որ ինչ-որ պահի հարաբերությունները կվերականգնվեն քաղաքական մակարդակով: Այս փուլում դեռ չենք կարող ասել, թե կոնկրետ երբ: Ոչինչ չի փոխում այն փաստը, որ Ռուսաստանը եղել է և միշտ կլինի Ֆինլանդիայի հարևանը», – ասել է […]
12:15 01.04.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի փակման արարողությանը և «Երևան» ամսագրի հատուկ համարի շնորհանդեսին: Միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը, Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը: «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագիրը մեկնարկել է 2022 թվականին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի […]
12:07 01.04.2025
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 31-ից ապրիլի 1-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 100 դեպք: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 28, թմրանյութի հայտնաբերման՝ 10, հոգեկան ներգործության՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու ու խարդախության՝ 8-ական, խուլիգանության և թմրանյութի իրացման՝ 4-ական, ֆիզիկական […]
11:55 01.04.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին՝ Հաբ-Նիսանի առիթով։ «Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի բոլոր ասորիներին Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի առիթով: Թող սիրո և պտղաբերության այս գարնանային տոնը բոլորիդ ուղեկցի գալիք ողջ տարվա ընթացքում: Մաղթում եմ, որ գալիք տարին Հայաստանի ասորիների համար լինի նոր ձեռքբերումների տարի, որ ասորական հին ու հզոր մշակույթի կրողներն իրենց […]
11:38 01.04.2025
Մյանմայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2719-ի, հաղորդում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը ՝ վկայակոչելով երկրի վարչապետին։ «Մյանմայի առաջնորդ Մին Աուն Հլայնը հայտնել է, որ մարտի 28-ին Մյանմայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհվել է 2719 մարդ, վիրավորվել՝ 4521-ը, անհետ կորել՝ 441-ը։ Նրա խոսքով՝ զոհերի թիվը կարող է գերազանցել 3000-ը»,- փոխանցում է լրատվամիջոցը։
11:31 01.04.2025
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է ապրիլ ամսվա եղանակի կանխատեսումը։ Օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր 1-2 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմային մոտ։
11:25 01.04.2025
Ամփոփվել են «Հայաստանի Հանրապետության գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրում – 2025» մրցույթի արդյունքները: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է ֆինանսավորման երաշխավորված գիտական նախագծերի ցանկը: Ըստ գիտական մրցույթի արդյունքների՝ արտերկրի ևս 3 գիտնականներ ՀՀ գիտական կազմակերպություններում կիրականցնեն հնգամյա նախագիծ: Այդ նպատակով համապատասխան գիտական կազմակերպություններում կստեղծվեն ժամանակակից գիտական ուղղություններով նոր ստորաբաժանումներ: Նշենք, որ 2022 թվականից անցկացվող այս մրցույթի […]
11:18 01.04.2025
Ապլիլի 1-ին, ժամը 06:56-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիս գյուղի Գայի փողոցի տներից մեկին մոտ գտնվող ջրհորի մեջ հնարավոր է քաղաքացի է ընկել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները մոտ 2 մետր խորությամբ ջրհորից հայտնաբերել և դուրս են բերել […]
11:11 01.04.2025
Numbeo 2025 համաշխարհային տվյալների բազայի համաձայն, Հայաստանը զբաղեցրել է 8-րդ տեղը աշխարհի ամենաապահով երկրների ցանկում։ Ցուցակի առաջին եռյակում են՝ Անդորրան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Կատարը։ Մանրամասներն այստեղ՝ https://www.numbeo.com/crime/rankings_by_country.jsp…
11:06 01.04.2025
Գերմանիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Անալենա Բերբոքը չհայտարարված այցով ժամանել է Կիև և հայտարարել Ուկրաինային աջակցելու համար ևս 130 միլիոն եվրո հատկացնելու մասին։ Այս մասին հայտնել է Գերմանիայի ԱԳՆ-ն։ «Այսօր մենք լրացուցիչ 130 միլիոն եվրո ենք հատկացնում հումանիտար օգնության և կայունացման համար», – ասել է նա Կիև ժամանելուն պես: Սա Բերբոքի 11-րդ այցն է Ուկրաինա՝ […]
10:54 01.04.2025
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 393 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 419․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 424 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․56 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․7 դրամ:
10:48 01.04.2025
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտնել է, որ գրող Էշլի Սենթ Քլերին, ով իր ենթադրյալ երեխայի մայրն է, տվել է 2,5 միլիոն դոլար և նրան տարեկան վճարում է 500 հազար դոլար։ «Ես չգիտեմ՝ նա իմ երեխան է, թե ոչ, բայց ես պատրաստ եմ պարզել: Դա դատարանի որոշում չի պահանջում: Թեև ես հստակ չգիտեմ, ես արդեն Էշլիին […]
10:40 01.04.2025
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և վերջինիս տիկնոջ՝ Էլկե Բուդենբենդերի հետ այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։ Նախագահներին ուղեկցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Բարձրաստիճան հյուրերը շրջել են կենտրոնում, ծանոթացել կառույցի գործունեությանը, հետաքրքրվել իրականացվող կրթական ծրագրերով, զրուցել սովորողների հետ: Հայաստան այցի շրջանակում Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն այցելել է նաև […]
10:33 01.04.2025
Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները մարտի 26-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Հրազդան քաղաքի բնակիչ մի երիտասարդ զբաղվում է թմրանյութերի իրացմամբ Գյումրիի տարբեր վայրերում թմրամիջոցներով փաթեթներ տեղադրելով: Նույն օրը, ժամը 17.15-ին, Օզանյան և Սահմանապահների փողոցների խաչմերուկում հրազդանցի 24-ամյա երիտասարդը ձերբակալվեց և տեղափոխվեց վարչություն: Անձնական խուզարկությամբ նրա ուսապարկում հայտնաբերվեց կպչուն ժապավենով ութ փաթեթ: Ըստ նրա` […]
10:25 01.04.2025
Լոռու մարզի Դեբեդ, Փամբակ, Ձորագետ և Տաշիր գետերի խնդրահարույց հատվածներում վարարումների անկանխատեսելի հետևանքներից խուսափելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Մելիորացիա» ՓԲԸ-ի կողմից հրատապ կարգով իրականացվում են գետերի հուների մաքրման հակահեղեղային միջոցառումներ:
10:18 01.04.2025
Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 13-ի մեղադրական դատավճռով՝ Ոստիկանության ճանապարհային ոստիկանության տեսուչի պաշտոնը զբաղեցրած Ա.Պ.-ն դատապարտվել է ազատազրկման՝ 4 տարի ժամկետով: 2020 թվականի փետրվարի 8-ին Ա.Պ.-ին առաջադրվել էր մեղադրանք՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (շորթմամբ կաշառք ստանալը): 2020 թվականի մարտի 19-ին դատախազը հաստատել էր Ա.Պ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և […]
10:09 01.04.2025
ՀՀ ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ վայր է դնում մանդատը։ «Հարգելի հայրենակիցներ, ունեմ հստակ համոզմունք, որ քաղաքական գործընթացներում առանցքային դեր ունի քաղաքական պատասխանատվություն կրելու մշակույթը, իսկ դրա համար էլ համապատասխան կամք ու վճռականություն է պետք, որը ես միշտ տիրապետել եմ: Անցած կիրակի Գյումրի քաղաքում իմ մասնակցությամբ այսպես ասած միջադեպերը համարում […]
10:00 01.04.2025
Առնվազն չորս մարդ է զոհվել Լիբանանի մայրաքաղաքի հարավային ծայրամասերում Իսրայելի օդուժի հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնել է Al Hadath հեռուստաալիքը։ Կա յոթ վիրավոր։ Նախկինում տվյալներ էին տրվել օդային ռմբակոծության ժամանակ երեք զոհվածի մասին։ Հրթիռներն արձակվել են Հայ ալ-Մադի թաղամասում գտնվող եռահարկ բնակելի շենքի վրա։ Ականատեսները հայտնել են, որ հարվածի ենթարկված բնակարանում ապրում էր շիական «Հեզբոլլահ» […]
09:50 01.04.2025
Չինաստանի զինված ուժերը երեքշաբթի օրը սկսել են համալիր զորավարժություններ անցկացնել Թայվան կղզու շուրջ։ Այս մասին հայտարարել է Ժողովրդա-ազատագրական բանակի (ԺԱԲ) Արևելյան գոտու մարտական հրամանատարության պաշտոնական ներկայացուցիչ Շի Յին։ Ինչպես նշված է WeChat սոցիալական ցանցում ռազմական շրջանի էջում հրապարակված նրա հայտարարության մեջ, ներգրավված են ցամաքային, հրթիռային և ռազմածովային ուժերը։ «Սա լուրջ նախազգուշացում է և հզոր զսպող […]