09:35 31.03.2025
Մալայզիայի ԱԳ նախարար Մոհամադ Հասանը և Թաիլանդի արտգործնախարար Մարիտ Սանգյամֆոնգը ապրիլի 5-ին հումանիտար այցով կմեկնեն երկրաշարժից տուժած Մյանմա։ Այս մասին ասվում է Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ASEAN) երկրների արտգործնախարարությունների ղեկավարների ընդունած հայտարարության մեջ։ Փաստաթղթի համաձայն՝ արտգործնախարարները կայցելեն Մյանմա՝ համակարգելու մարդասիրական օգնությունը և հեշտացնելու փրկարարական աշխատանքները, ինչպես նաև ապահովելու ժամանակին և արդյունավետ մարդասիրական արձագանքը՝ համագործակցելով բնական […]
09:25 31.03.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին փորձում է «հեռանալ ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հազվագյուտ հանքանյութերի վերաբերյալ գործարքից»։ «Նա փորձում է հեռանալ հազվագյուտ հանքանյութերի գործարքից: Եվ եթե դա անի, ապա որոշ խնդիրներ կունենա: Մեծ, մեծ խնդիրներ»,- ասել է նա լրագրողների հետ զրույցում:
09:14 31.03.2025
Անգլիական «Սանդեռլենդի» կիսապաշտպան Ջոբ Բելինգհեմը կարող է կարիերան շարունակել Գերմանիայում, սոցցանցերում գրում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։ 19-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Լայպցիգը», որը նրա տեղափոխության հարցում նախնական բանակցություններ է վարել։ «Լայպցիգը» Բելինգհեմի մասին ստացել է անհրաժեշտ բոլոր տեղեկությունները։ Գերկանական ակումբը, սակայն, դեռ չի շտապում վճռորոշ քայլերի անցնել, քանի որ ղեկավարներին չի գոհացրել տրանսֆերի համար պահանջվող […]
09:08 31.03.2025
Պանամայի ազգային ոստիկանությունը հրաժարվել է հարցում ուղարկել Ինտերպոլին՝ հանրապետության նախկին նախագահ Ռիկարդո Մարտինելիին միջազգային հետախուզման մեջ գտնվող անձանց ցուցակում ներառելու վերաբերյալ։ Այս մասին ասված է գերատեսչության X-ում արված հաղորդագրության մեջ։ «Նախկին նախագահ Մարտինելիին Ինտերպոլի տվյալների բազայում ներառելու դատական համակարգի խնդրանքի իրավական վերանայումից հետո մենք հաստատում ենք, որ մերժել ենք այս ընթացակարգը, քանի որ այն հակասում […]
09:00 31.03.2025
Թիվ 14 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ամփոփել է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները: Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից։ «Ընտրողների հիմնական ցուցակի ընդհանուր թիվը՝20967։ Քվեարկության օրն ընտրական տեղամասերում կազմված լրացուցիչ ցուցակների ընտրողների թիվը՝37։ Ընտրողների ընդհանուր թիվը՝ 21004։ Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 11528։ Տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված ինքնասոսնձվող դրոշմանիշերի ընդհանուր թիվը՝ 21559։ Տեղամասային ընտրական […]
08:46 31.03.2025
Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում դիտարկում է նաև անգլիական «Մանչեսթեր Սիթին» գլխավորող Պեպ Գվարդիոլայի թեկնածությունը։ 54-ամյա կատալոնացի մասնագետը 2016 թվականից է գլխավորում անգլիական ակումբը, որի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը: Ընթացիկ մրցաշրջանի անհաջող արդյունքներից հետո Գվարդիոլան կարող է ամռանը հեռանալ անգլիական ակումբից:
08:40 31.03.2025
Տաջիկստանի և Ղրղզստանի նախագահներ Էմոմալի Ռահմոնը և Սադիր Ջափարովը ստորագրել են երկու երկրների միջև սահմանային պայմանագրի վավերացման փաստաթղթերի փոխանակման արձանագրություն։ Արարողությունը տեղի է ունեցել Տաջիկստանի Սուղդի շրջանի վարչական կենտրոնում՝ Խուջանդում, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Մարտի 13-ին Ռախմոնն ու Ջապարովը վիճելի տարածքների շուրջ հանրապետությունների միջև գրեթե 23 տարվա բանակցություններից հետո Բիշքեկում ստորագրեցին սահմանային համաձայնագիր։ Ավելի ուշ […]
08:30 31.03.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
08:25 31.03.2025
Բրազիլիայի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ կարող է նշանակվել Ժորժե Ժեզուշը, գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ 70-ամյա մասնագետը պատրաստ է ու համաձայն ստանձնել պաշտոնը։ Պորտուգալացի մարզիչը միայն ընթացիկ մրցաշրջանի ավարտին կարող է գլխավորել Բրազիլիայի թիմը։ Այժմ նա մարզում է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալը»։ Վերջնական որոշումը պետք է կայացնի Բրազիլիայի ֆուտբոլային կոնֆեդերացիան, որի նախագահ Էդնալդո […]
08:21 31.03.2025
Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի ուղեկցությամբ։
08:20 31.03.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է մայիսի կեսերին այցելել Սաուդյան Արաբիա։ Ինչպես հաղորդում է Axios պորտալը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, սա նրա առաջին արտասահմանյան այցը կլինի 2025 թվականի հունվարին պաշտոնը ստանձնելուց հետո։ Ըստ աղբյուրի՝ սաուդցիները ցանկանում են, որ «ուղևորությունը տեղի ունենա Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զինադադարից հետո», ասվում է հոդվածում։ Սպիտակ տունը և Վաշինգտոնում Սաուդյան […]
08:09 31.03.2025
ԿԸՀ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ այս պահի դրությամբ ամփոփվել է 81 ընտրական տեղամաս 82-ից․ ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 16 938, Հայաստանի կոմունիստական կուսակցություն – 9 537, «Ապրելու երկիր» կուսակցություն – 1 658, «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք – 2 844, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն – 642, «Եվրադաշինք» կուսակցությունների դաշինք – 2 071, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն […]
08:06 31.03.2025
Անգլիական «Մանչեսթեր Սիթին», «Արսենալը», «Լիվերպուլը» և «Տոտենհեմը» կպայքարեն Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» 20-ամյա կիսապաշտպան Ուգո Լարսոնի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու համար, հաղորդում է Sky Sport Germany-ն։ Գերմանական ակումբը շվեդ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը չի վաճառի 60 միլիոն եվրոյից պակաս արժեքով։ Ընթացիկ մրցաշրջանում Լարսոնը բոլոր մրցաշարերում անցկացրել է 37 հանդիպում, խփել 6 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում ասիստ։ […]
08:00 31.03.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։
07:15 31.03.2025
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր պաշտոնական կայքում հրապարակել է Գյումրու 82 ընտրական տեղամասերից 73-ի նախնական արդյունքները. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 14 476, Հայաստանի կոմունիստական կուսակցություն – 8 338, «Ապրելու երկիր» կուսակցություն – 1 479, «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք – 2 518, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն – 560, «Եվրադաշինք» կուսակցությունների դաշինք – 1 877, «Դեմոկրատական այլընտրանք» […]
00:16 31.03.2025
Հայաստանի երիտասարդական հավաքականի (Մ-21) 19-ամյա պաշտպան Արտյոմ Բանդիկյանը Մոսկվայի ԲԿՄԱ-ի կազմում նորամուտն է նշել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում։ Նա փոխարինման է դուրս եկել Մախաչկալայի «Դինամոյի» դեմ 22-րդ տուրի տնային խաղում, որում մոսկովյան ակումբը հաղթել է 2-0 հաշվով: Բանդիկյանը խաղադաշտ է դուրս եկել 87-րդ րոպեին: Բանդիկյանը ԲԿՄԱ-ի երիտասարդական թիմի ավագն է: Ռուսաստանի երիտասարդական լիգայում անցկացրած 24 խաղում […]
00:05 31.03.2025
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Փարաքար համայնքի 16 տեղամասից 4-ում ընտրության արդյունքների նախնական պատկերը. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 1 027 «Միասնություն» կուսակցությունների դաշինք – 1 457 «Ազգային առաջընթաց» կուսակցություն – 138 «Կայունություն» կուսակցություն – 99 Անճշտությունների գումարային չափը՝ 1։
23:50 30.03.2025
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Գյումրիի 82 տեղամասից 3-ում ընտրության արդյունքների նախնական պատկերը. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 281 Հայաստանի կոմունիստական կուսակցություն – 160 «Ապրելու երկիր» կուսակցություն – 27 «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք – 65 Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն – 6 «Եվրադաշինք» կուսակցությունների դաշինք – 26 «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն – 16 «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք – […]
23:20 30.03.2025
Աշխարհի 5-րդ ռակետ Նովակ Ջոկովիչը Մայամիի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղում դուրս է եկել եզրափակիչ: «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթողը կիսաեզրափակչում 6-2, 6-3 հաշվով հաղթել է աշխարհի 15-րդ ռակետ Գրիգոր Դիմիտրովին: 37-ամյա Ջոկովիչը տիտղոսը կվիճարկի Յակուբ Մենշիկի (54-րդ ռակետ) հետ, ով կիսաեզրափակչում 7-6, 4-6, 7-6 հաշվով հաղթել է աշխարհի չորրորդ ռակետ Թեյլոր Ֆրիցին (ԱՄՆ)։ Մայամիում Ջոկովիչի մրցախաղը […]
22:58 30.03.2025
Մարտի 31-ին՝ ժամը 10։00-ից մինչև 14։00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Զեդեա բնակավայրում և հիմնական դպրոցում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։
22:40 30.03.2025
ԿԸՀ-ից տեղեկացնում են, որ քվեարկության արդյունքների ամփոփումը կարելի է տեսնել ԿԸՀ կայքում՝ յուրաքանչյուր համայնքի ընտրության համար նախատեսված էջում՝ արդյունքներ բաժնում: «Բաժինը հասանելի կլինի սկսած առաջին իսկ ընտրական տեղամասից ստացված տվյալների: Նույն էջում կարող եք գտնել նաև տվյալ պահի դրությամբ առկա աղյուսակավորումը»: Գյումրիում՝ այստեղ: Փարաքարում՝ այստեղ:
22:10 30.03.2025
Դորիվալ Ժունիորը հեռացվել է ֆուտբոլի Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից, հաղորդում է Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի մամուլի ծառայությունը: 62-ամյա մասնագետը նախորդ տարվա սկզբին էր նշանակվել գլխավոր մարզչի պաշտոնում: Աշխարհի 5-ակի չեմպիոնները նրա գլխավորությամբ 16 խաղից 7-ը հաղթել են, 6-ը՝ ավարտել ոչ-ոքի և երեքը՝ պարտվել: Օրեր առաջ բրազիլացիներն աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի հերթական խաղում […]
22:00 30.03.2025
Մարտի 30-ին՝ Գյումրի և Փարաքար համայնքներում տեղի ունեցող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աշխատել է վաղ առավոտից։ Պաշտպանի հանձնարարությամբ, ի թիվս այլնի, ուսումնասիրվել է լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում զետեղված ավելի քան 300 հրապարակում։ Մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են ընտրողների ուղղորդումների, տեղամասերում կողմնակի անձանց ներկայության, կուտակումների, քվեարկության գաղտնիությունը խախտելու, ընտրատեղամասերի կահավորման վիճակի, […]
21:50 30.03.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ակնկալում է շուտով նոր զրույց ունենալ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան ղեկավարին։ «Թրամփն ասաց, որ նրանք ծրագրում են կրկին զրուցել այս շաբաթ», – ասվում է հեռուստաալիքի կայքում ԱՄՆ նախագահի հետ հարցազրույցից հետո հրապարակված հրապարակման մեջ: ԱՄՆ-ում նոր շաբաթվա հետհաշվարկն ավանդաբար սկսվում է կիրակի օրը։
21:26 30.03.2025
Մարտի 30-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, ՆԳՆ ոստիկանության կողմից նախաքննական մարմին է ուղարկվել ենթադրյալ հանցագործության վերաբերյալ 6 հաղորդում։ Մասնավորապես՝ – քարոզչություն կատարելուն կամ կատարելուց հրաժարվելուն հարկադրելու, կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելու՝ 1, – խուլիգանության ու ընտրական գործընթացի պատշաճ կազմակերպման համար անհրաժեշտ առարկաները հափշտակելու՝ 1, – քվեարկության գաղտնիությունը խախտելու՝ 2, – ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի […]
21:21 30.03.2025
Ֆրանսիայի գործող չեմպիոն ՊՍԺ-ն Լիգա 1-ի 27-րդ տուրում հյուրընկալվել էր «Սենթ Էտյենին» և կամային հաղթանակ է տարել 1-6 հաշվով: Լուիս Էնրիկեի թիմից դուբլ է գրանցել ֆրանսիացի կիսապաշտպան Դեսիրե Դուրեն, մեկական գոլ էլ խփել են Գոնսալու Ռամուշը, Խվիչա Կվարացխելիան, Ժոաու Նևեշը և Իբրահիմ Մբայեն: ՊՍԺ-ն 71 միավորով առաջատարն է և առաջնության ավարտից 7 տուր առաջ շատ […]
21:03 30.03.2025
Փարաքար և Գյումրի համայնքներում, նախնական տվյալներով, քվեարկությանը մասնակցել է ընտրողների 44.61%-ը: Արմավիրի մարզի Փարաքար և Շիրակի մարզի Գյումրի համայնքների ավագանիների արտահերթ ընտրությունների քվեարկությունը 20:00-ին ավարտվել է: Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու ընտրություններին մասնակցել է 11526 ընտրական իրավունք ունեցող անձ կամ ընտրողների 54.97%-ը(նախնական տվյալներ):Փարաքարում ընտրական իրավունք ունի 20967 անձ: Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին […]
20:59 30.03.2025
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 29-ի երեկոյան և մարտի 30-ի առավոտյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը […]
20:48 30.03.2025
Աշխարհի 12-րդ ռակետ Դարյա Կասատկինան սոցցանցերում հայտնել է մարզական քաղաքացիությունը փոխելու մասին. նա հանդես կգա Ավստրալիայի դրոշի ներքո. «Ուրախ եմ բոլորիդ տեղեկացնել, որ Ավստրալիայի կառավարությունը հաստատել է մշտական բնակության իմ դիմումը։ Սիրում եմ Ավստրալիան։ Այն աներևակայելի հյուրընկալ երկիր է, և ես այնտեղ ինձ զգում եմ ինչպես տանը: Սիրում եմ Մելբուռնը և չեմ համբերում, որ այն […]