Բոլոր լուրերը – Page 268 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+20.09 oC

Բոլոր լուրերը

Ներդրվում է ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների նշանակման նոր ընթացակարգ

13:12 31.03.2025

Ներդրվում է ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների նշանակման նոր ընթացակարգ․ նպաստները կնշանակվեն, կհաշվարկվեն և կվճարվեն Միասնական սոցիալական ծառայության կողմից։ Սեպտեմբեր ամսից նպաստ ստանալու համար շահառուն այլևս որևէ դիմում կամ փաստաթուղթ ներկայացնելու կարիք չի ունենա: Այս մասին հայտնում են ԱՍՀ նախարարությունից։ Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից […]

̰
Սպորտային մարմնամարզության Հայաստանի չեմպիոնները

13:03 31.03.2025

Ավարտվել է սպորտային մարմնամարզության Հայաստանի առաջնությունը: 18-ամյա Մամիկոն Խաչատրյանը բազմամարտի ոսկե մեդալը նվաճելուց հետո հաղթել է նաև ազատ վարժությունում և զուգափայտի մրցումներում: Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել հենացատկում, Համլետ Մանուկյանը` նժույգ թափերում, Արթուր Ավետիսյանը` օղակներում, Ռոբերտ Գյուլումյանը` պտտաձողում: Կանանց պայքարում ազատ վարժություններում և հենացատկում հաղթել է Արիանա Բեգլարյանը, զուգափայտերով վարշությունում` Ժաննա Թևոսյանը, հավասարակշռության գերան […]

̰
Միասին կերտելու ենք մեր երազանքների համայնքը․Վալոդյա Գրիգորյան

12:54 31.03.2025

Փարաքարի ավագանու ընտրություններում հաղթած «Միասնություն» դաշինքի թեկնածու Վալոդյա Գրիգորյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել: «Փարաքար համայնքի սիրելի բնակիչներ, շնորհակալ եմ վստահության համար։ Վստահեցնում եմ, միասին կերտելու ենք մեր երազանքների համայնքը»,- գրել է նա: Փարաքարում մարտի 30-ին կայացած ընտրությունների քվեարկության նախնական արդյունքներով՝ «Միասնություն» դաշինքը հավաքել է 50 տոկոսից ավելի ձայն։  

̰
Երկրաշարժի մասին լուրերի պատճառով Բանգկոկի կառավարության աշխատակիցները զանգվածաբար փախել են շենքերից

12:47 31.03.2025

Բանգկոկում աշխատողները զանգվածաբար լքել են մի քանի կառավարական շենքեր՝ հերթական երկրաշարժի մասին լուրերի ֆոնին, ասել է քաղաքապետ Չաթչաթ Սիթիֆանը The Reporters առցանց հեռուստաալիքով և այլ լրատվամիջոցներով հեռարձակված ճեպազրույցում: «Դա որպես այդպիսին տարհանում չէր, ավելի շուտ մարդիկ գերհուզված էին, ավելի շատ խուճապի էր նման: Բոլորին խնդրում եմ զերծ մնալ ավելորդ հուզմունքից և էմոցիաներով թելադրված գործողություններից, քանի […]

̰
Տարադրամի փոխարժեքները մարտի 31-ին

12:35 31.03.2025

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 393․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 419․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 425 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․52 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․68 դրամ:

̰
Ջոկովիչի սենսացիոն պարտությունը Մայամիի «Մասթերսի» եզրափակչում

12:24 31.03.2025

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը (5-րդ ռակետ) չի կարողացել նվաճել կարիերայի 100-րդ տիտղոսը։ Սերբ թենիսիստը Մայամիի «Մասթերսի» եզրափակչում 6-7, 6-7 հաշվով սենսացիոն պարտություն է կրել 19-ամյա Յակուբ Մենշիկից։ Չեխ թենիսիստը կարիերայում առաջին անգամ է հաղթել «Մասթերս» շարքի մրցաշարում, ATP-ի դասակարգման աղյուսակում վաստակել է 1000 միավոր, դիրքը բարելավել է 30 տեղով ու կարիերայում առաջին […]

̰
Լոնդոնը հայտարարել է Սթարմերի և Թրամփի միջև պայմանավորվածության մասին՝ շարունակելու ճնշումը Ռուսաստանի վրա

12:15 31.03.2025

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը և պայմանավորվել շարունակել ճնշումը Կրեմլի վրա, հաղորդում է Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակը։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ ուկրաինական հարցի քննարկման ժամանակ վարչապետը նախագահին տեղեկացրել է կամավորների կոալիցիայի՝ Փարիզում կայացած հանդիպման արդյունավետ քննարկումների մասին: «Առաջնորդները համակարծիք են եղել […]

̰
Մեզ տրված քվեները չենք փոշիացնելու․ Սարիկ Մինասյան

12:07 31.03.2025

Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել։ «Հարգելի՛ գյումրեցիներ, սիրելի՛ համաքաղաքացիներ, շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ քվեի, յուրաքանչյուրիդ վստահության և պատվախնդրության համար: Մեզ համար մարդը բարձրագույն արժեք է, մեր սկզբունքներում տեղ չունեն սպառնալիքը, պարտադրանքը, խաբեությունը, ցինիզմն ու սուտը: Սիրելի՛ գյումրեցիներ, պարտավորված ենք ձեր վստահության համար, որն […]

̰
Պլանային ջրանջատում Կոտայքի մարզում

12:05 31.03.2025

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 1-ին ժամը 10.00-ից մինչև ապրիլի 2-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի՝ Աբովյան, Չարենցավան քաղաքների, Հրազդան քաղաքի՝ Վ. Աղբյուրակ Թաղամասի, Բջնի, Սոլակ, Թեղենիք, Քարաշամբ Արգել, Զորավան, Կարենիս, Քաղսի, Նոր Գյուղ, Կոտայք գյուղերի, Արզնի գյուղի 11, 12, 13 փողոցների, Արամուս գյուղի Ամառանոցային […]

̰
SHANTNEWS

12:00 31.03.2025

̰
Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստն արդարացվել է իտալական մաֆիայի հետ կապ ունենալու գործով

11:53 31.03.2025

«Մոնցայի» պաշտպան Արմանդո Իցոն արդարացվել է իտալական մաֆիայի հետ կապ ունենալու գործով, հայտնում է Football Italia-ն։ 33-ամյա ֆուտբոլիստը մեղադրվում էր Նեապոլի ամենահայտնի հանցավոր խմբերից «Կամորայի» հետ կապ ունենալու և 2014թ. Իտալիայի երկրորդ լիգայի` Բ Սերիայի «Մոդենա» – «Ավելինո» պայմանավորված հանդիպումը կազմակերպելու համար։ Դատախազության տվյալներով՝ Իցոյի զարմիկներն «Ավելինոյի» խաղացող Ֆրանչեսկո Միլեզիին 30 հազար եվրո են փոխանցել՝ […]

̰
Հայաստանը նախատեսո՞ւմ է անդամավճար վճարել ՀԱՊԿ բյուջե. ԱԳՆ-ի մեկնաբանությունը

11:48 31.03.2025

Արդյոք Հայաստանը նախատեսո՞ւմ է տարեկան անդամավճարները վճարել ՀԱՊԿ բյուջե։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է այս թեման։ «Հայաստանյան կողմը պաշտոնապես տեղեկացրել է ՀԱՊԿ քարտուղարությանը, որ ձեռնպահ կմնա «ՀԱՊԿ 2024 թ. բյուջեի մասին» ՀԱՊԿ ՀԱԽ որոշման ստորագրումից և դրանով նախատեսված կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց»,-ասել են ԱԳՆ-ից։ Գերատեսչությունից նշել են նաև, որ ՀԱՊԿ ներքին […]

̰
Արարատի մարզի ոստիկանները երիտասարդների մոտ սառը զենք, ատրճանակ և կաթուցիչ են հայտնաբերել

11:37 31.03.2025

Արարատի մարզի քրեական ոստիկանները մարտի 28-ին տեղեկություններ էին ստացել, որ մի խումբ երիտասարդների մոտ ապօրինի պահվող օդաճնշիչ ատրճանակ և սառը զենք կա և նրանք գտնվում են Արարատ քաղաքի Հաղթանակի փողոցում: Համատեղ իրացնելով ստացված տեղեկությունը` մարզի քրեական ոստիկաններն ու Արարատի բաժնի համայնքային ոստիկանները Հաղթանակի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և Արարատի բաժին են տեղափոխել չորս երիտասարդի: Անձնական խուզարկությամբ […]

̰
«Բարսելոնան» խոշոր հաշվով հաղթել է «Ժիրոնային»

11:29 31.03.2025

Իսպանիայի Լա լիգայի 29-րդ տուրում «Բարսելոնան» կատալոնական դերբիում խոշոր՝ 4-1 հաշվով հաղթել է «Ժիրոնային»։ «Բարսելոնայից» դուբլ է գրանցել Ռոբերտ Լևանդովսկին։ Լեհ հարձակվողը 25 գոլով Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանի ռմբարկուների ցուցակի առաջատարն է։ «Բարսելոնան» 66 միավորով առաջին տեղոււմ է։ Մոտակա հետապնդող Մադրիդի «Ռեալն» ունի 63 միավոր։ «Ժիրոնան» 34 միավորով 13-րդն է։  

̰
Գյումրիում ընդդիմադիր երկու ուժ հայտարարել է Վարդան Ղուկասյանին սատարելու պատրաստակամության մասին

11:22 31.03.2025

Գյումրու ավագանու ընտրությունների արդյունքներով անցողիկ շեմը հաղթահարած «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը և «Մեր հզոր համայնք» կուսակցության համայնքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը հայտարարել են ամենաշատ ձայներ հավաքած ընդդիմադիր թեկնածուին՝ Վարդան Ղուկասյանին սատարելու պատրաստակամության մասին։ Անդրանիկ Թևանյանը հայտարարել է, որ այս պահին ընդդիմադիր դաշտը պետք է համախմբվի և այնպես անի, որպեսզի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չկարողանա […]

̰
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել իսլամական սրբազան Էյդ Ալ-Ֆիտր տոնի առիթով

11:13 31.03.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ, Աբու Դաբիի Էմիրության կառավարիչ շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանին, Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ և վարչապետ, Դուբայի Էմիրության կառավարիչ շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ Ալ Մաքթումին, Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդ Ալ-Ֆաթթահ Ալ-Սիսիին, Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Ահմադ Ալ-Շարաային, Կատարի Պետության էմիր շեյխ Թամիմ բին […]

̰
Մեսսիի գոլը հաղթանակ է պարգևել «Ինտեր Մայամիին»

11:10 31.03.2025

«Ինտեր Մայամին» MLS-ի կանոնավոր առաջնության 5-րդ տուրում սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթել է «Ֆիլադելֆիա Յունիոնին»: Հաղթական գոլը 57-րդ րոպեին խփել է Լիոնել Մեսսին։ գոլային փոխանցումը կատարել է Լուիս Սուարեսը: Արգենտինացի Խավիեր Մասկերանոյի թիմը 13 միավորով առաջատարն է, «Ֆիլադելֆիան»` 12 միավորով երրորդը:  

̰
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ

11:07 31.03.2025

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 30-ին՝ ժամը 22:30-ից մինչև մարտի 31-ը՝ ժամը 04:35-ը, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ «Միաժամանակ հայտնում ենք, որ մարտի 31-ին՝ ժամը 00:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել […]

̰
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 610 դեպք, որից 315-ը՝ արտակարգ

10:58 31.03.2025

Մարտի 24-ից 30-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 610 դեպք, որից 315-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 241, փլուզման՝ 6, օձի նկատման՝ 3, պայթյունի, կենսաապահովման կոմունալ համակարգերում, մայրուղային խողովակաշարերում վթարի՝ 1-ական, քարաթափման, երկրաշարժի, զինամթերքի հայտնաբերման, դժբախտ պատահարի՝ 2-ական, թունավորման՝ 10, կեղծ ահազանգի՝ 7, ինքնասպանության փորձի՝ 20, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 50, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 140, […]

̰
Հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը

10:49 31.03.2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը: Հավակնորդների քննությունները, ըստ ժամանակացույցի, տեղի կունենան մայիսի 14-ին, 15-ին, 16-ին, 20-ին և 22-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (հասցե` ք. Երևան, Կառավարական տուն N 2): Հավակնորդներին խնդրում ենք ԿԳՄՍ նախարարություն ներկայանալ անձը հաստատող […]

̰
«Բավարիան» մտադիր է ձեռք բերել 60 միլիոն հրաժարագին ունեցող դարպասապահին

10:37 31.03.2025

«Բավարիան» մտադիր է գնել «Բրայթոնի» դարպասապահ Բարթ Վերբրյուգենի տրանսֆերայի իրավունքը, հայտնում է The Telegraph-ը։ Մյունխենյան ակումբը ցանկանում է երկարաժամկետ փոխարինողի ձեռք բերել ակումբի հիմնական դարպասապահ Մանուել Նոյերի համար։ «Բրայթոնը» 22-ամյա Վերբրյուգենից կբաժանվի, եթե նրա տրանսֆերի համար վճարվի 60 միլիոն ֆունտ։ Նա անգլիական ակումբ է տեղափոխվել 2023թ. ամռանը և 57 խաղից 16-ում դարպասը պահել է անառիկ։ […]

̰
1 զոհ, 1 վիրավոր. վթար Երևան-Մեղրի ճանապարհին

10:26 31.03.2025

Մարտի 29-ին, ժամը 17.10-ին, Երևան-Մեղրի ճանապարհի 39-րդ կմ-ին Արարատի մարզի Ոսկետափ գյուղի վարչական տարածքում իրար են բախվել «ԿամԱԶ» և «ԶԻԼ» մակնիշի մեքենաներ։ «ԶԻԼ»-ի ուղևորը՝ 23-ամյա Սարգիս Ղ.-ն, մահացել է, իսկ 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Կատարվում է նախաքննություն:

̰
Հրապարակվել է Դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը

10:17 31.03.2025

Գլխավոր դատախազությունը, «Դատախազության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, պաշտոնական կայքէջում հրապարակել է Դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը: Հաղորդման տասը բաժիններում ներկայացված են Դատախազության սահմանադրական լիազորությունների շրջանակներում 2024 թվականին կատարված աշխատանքները։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հաղորդման նախաբանում, մասնավորապես, նշել է. «Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ, Հարգելի՛ գործընկերներ, Երրորդ տարին է, որ պատիվ ունեմ Ձեզ […]

̰
Մեծ համակրանք ունեմ Բրազիլիայի հավաքականի նկատմամբ, բայց պայմանագիր ունեմ «Ռեալի» հետ․ Անչելոտի

10:09 31.03.2025

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին անդրադարձել է Բրազիլիայի ազգային հավաքականը հնարավոր գլխավորելու առաջարկին, հաղորդում է ESPN-ը: «Իմ պայմանագիրն ամեն ինչ ասում է: Ես ավելացնելու ոչինչ չունեմ: Մեծ համակրանք ունեմ Բրազիլիայի հավաքականի, նրա խաղացողների և երկրպագուների նկատմամբ, բայց ես պայմանագիր ունեմ Մադրիդի «Ռեալի» հետ»,- ասել է իտալացին: 65-ամյա մասնագետի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև […]

̰
Թրամփ․ Զելենսկին հասկանում է, որ Ուկրաինան երբեք չի միանա ՆԱՏՕ-ին

10:00 31.03.2025

Վլադիմիր Զելենսկին դեռ ցանկանում է, որ Ուկրաինան միանա ՆԱՏՕ-ին, բայց դա երբեք տեղի չի ունենա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Նա ցանկանում է լինել ՆԱՏՕ-ի անդամ, բայց երբեք չի դառնա, և նա դա հասկանում է»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է ամերիկացի առաջնորդը։

̰
Քաղաքացու ընտրությունը մեզ համար օրենք է․ Նիկոլ Փաշինյան

09:58 31.03.2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքյան էջում գրել է. «Հայաստանի Հանրապետության Քաղաքացին ազատորեն ընտրություն կատարելու հնարավորություն ունի։ Քաղաքացու ընտրությունը մեզ համար օրենք է։ Շնորհավորում եմ Քաղաքացու վստահությանը արժանացած, ընտրություններում հաղթած բոլոր քաղաքական ուժերին և թեկնածուներին։ Հ․Գ․ Ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցության մասին բոլոր ահազանգերը պետք է մանրամասն քննվեն, դրանց հետագա կրկնությունը բացառելու առաջնահերթ նպատակադրմամբ»:

̰
Al Jazeera. Առնվազն 15 մարդ է զոհվել Գազայում Իսրայելի գործողությունների պատճառով

09:55 31.03.2025

Գազայի հատվածի հարավում Իսրայելի պաշտպանության բանակի կողմից առնվազն 15 պաղեստինցի է սպանվել։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Ինը մարդ է զոհվել պաղեստինյան անկլավի հարավում գտնվող Համադ եւ Աբասան քաղաքների բնակելի շենքերի վրա ավիահարվածների հետեւանքով։ Հաղորդվում է նաև, որ վեց մարդ է զոհվել և մի քանիսը վիրավորվել Խան Յունիս քաղաքում, որտեղ իսրայելական զորքերը […]

̰
Թրամփը նշել է Իրանի դեմ երկրորդական մաքսատուրքեր սահմանելու պայմանները

09:50 31.03.2025

ԱՄՆ-ը երկու շաբաթից երկրորդական մաքսատուրքեր կսահմանի Իրանի նկատմամբ, եթե Իրանի իշխանությունները չհամաձայնեն Իրանի միջուկային ծրագրի շուրջ գործարքին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք Իրանի համար երկրորդական մաքսատուրքեր ունենք, կարող ենք դրանք հետաձգել մի քանի շաբաթով, և եթե առաջընթաց չտեսնենք, դրանք կներկայացնենք», -ասել է ամերիկացի առաջնորդը։

̰
Օլիմպիական չեմպիոնը փոխել է մարզական քաղաքացիությունը

09:40 31.03.2025

Լեգենդար ազատոճային ըմբիշ Ջորդան Բարոուզը սոցցանցերում հրապարակում է արել՝ հայտնելով մարզական քաղաքացիությունը փոխելու մասին. «Երկար խորհելով և տեսնելով, թե ինչպես են դա անում մյուսները՝ որոշել եմ հետաքրքիր տրանսֆեր անել։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԱՄՆ հավաքականին, որ շանս տվեց այնպիսի երիտասարդի, ինչպիսին ես էի։ Այժմ ուղևորվում եմ հիասքանչ կղզի Ճամայկա։ Ժամանակն է կարմիրը, սպիտակն ու կապույտը […]

̰
Մալայզիայի և Թաիլանդի արտգործնախարարները կայցելեն երկրաշարժից տուժած Մյանմա

09:35 31.03.2025

Մալայզիայի ԱԳ նախարար Մոհամադ Հասանը և Թաիլանդի արտգործնախարար Մարիտ Սանգյամֆոնգը ապրիլի 5-ին հումանիտար այցով կմեկնեն երկրաշարժից տուժած Մյանմա։ Այս մասին ասվում է Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ASEAN) երկրների արտգործնախարարությունների ղեկավարների ընդունած հայտարարության մեջ։ Փաստաթղթի համաձայն՝ արտգործնախարարները կայցելեն Մյանմա՝ համակարգելու մարդասիրական օգնությունը և հեշտացնելու փրկարարական աշխատանքները, ինչպես նաև ապահովելու ժամանակին և արդյունավետ մարդասիրական արձագանքը՝ համագործակցելով բնական […]

̰
BACK_TO_TOP