20:58 23.03.2025
ԱՄՆ-ը մտադիր է ստիպել Իրանին ամբողջությամբ հրաժարվել իր միջուկային ծրագրից, եթե նա չհամաձայնի, ապա Թեհրանը կբախվի հետեւանքների։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։ «Մենք ցանկանում ենք պարզաբանել, որ «դու քորիր իմ մեջքը, ես՝ քո մեջքը» սկզբունքը, որը գործում էր ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի և 46-րդ նախագահ Ջո Բայդենի վարչակազմերի […]
20:40 23.03.2025
Հայաստանից Սիրիա ուղարկված մարդասիրական օգնությունը հասել է Հալեպ: Օժանդակությունը ստացել է Հալեպի համայնքապետարանը: Ներկա են եղել Սիրայում Հայաստանի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Խարազյանը և Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արա Ավետիսյանը:
20:23 23.03.2025
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրոպային տիրանալու մտադրություն չունի, և Եվրամիության ժողովուրդը սկսում է դա հասկանալ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Վիթքոֆը։ «Ես հավատում եմ նրա (Պուտինի) խոսքին այս հարցում: Կարծում եմ, եվրոպացիները սկսում են նույն եզրակացություններն անել»,- ասել է նա Fox News- ին տված հարցազրույցում: Վիթքոֆը հավելել է, որ ամերիկյան վարչակազմը […]
20:09 23.03.2025
Հայաստանի մարմնամարզության հավաքականի առաջատար Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլում: Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։ Դավթյանը չեմպիոնի կոչմանն արժանացել է հենացատկի վարժությունում: ՕԽ արծաթե և բրոնզե մեդալակիրը որակավորման փուլում 14,483 միավոր էր վաստակել: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանն էլ հանդես կգա օղակների վարժության եզրափակչում: Որակավորման […]
20:02 23.03.2025
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը հայտնել է, որ Էր Ռիադում ԱՄՆ ներկայացուցիչների հետ հանդիպումը սկսվել է։ Ավելի վաղ CBS News-ի լրագրող Ջենիֆեր Ջեյքոբսը, վկայակոչելով իրազեկ աղբյուրները, հայտնել էր, որ ԱՄՆ տեխնիկական թիմը նախատեսում է կիրակի օրը՝ մարտի 23-ին, Էր Ռիադում հանդիպում անցկացնել Ուկրաինայի ներկայացուցիչների հետ՝ Ռուսաստանի ներկայացուցիչների հետ նախատեսված հանդիպումից մեկ օր առաջ ։ «Մենք […]
19:43 23.03.2025
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Վիթքոֆը Fox News-ին տված հարցազրույցում ասել է, որ լավատես է ԱՄՆ-Ռուսաստան բանակցությունների արդյունքների վերաբերյալ, որոնք շուտով կսկսվեն Սաուդյան Արաբիայում: «Կարծում եմ, որ երկուշաբթի օրը դուք իրական առաջընթաց կտեսնեք Սաուդյան Արաբիայում», – մեջբերում է Bloomberg-ը նրա խոսքերը։ Ինչպես նշել է Վիթքոֆը, նման պայմանավորվածություններից հետո հնարավոր կլինի անցնել լիարժեք հրադադարի։
19:27 23.03.2025
ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը Թբիլիսիի «Դինամո Արենա» մարզադաշտում հյուրընկալվել է Վրաստանի ընտրանուն։ Երկրորդ խաղակեսի մեկնարկից մի քանի րոպե անց Հայաստանի հավաքականին հաջողվեց գնդակն ուղարկել Վրաստանի դարպասը, սակայն րոպեներ անց Վրաստանի հավաքականը ևս մեկ գոլ ուղարկեց Հայաստանի դարպասը: Այսպիսով հաշիվն է 6-1:
19:25 23.03.2025
Թուրքիայի ՆԳՆ-ն ժամանակավորապես պաշտոնանկ է արել Ստամբուլի կալանավորված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին։ Այս մասին ասվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ «Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն կալանավորվել է կաշառք ստանալու և մրցութային ընթացակարգերը խախտելու մեղադրանքով։ Համաձայն Սահմանադրության 127-րդ հոդվածի և «Քաղաքապետարանների մասին» օրենքի 47-րդ հոդվածի, ՆԳՆ-ն ժամանակավորապես դադարեցրել է նրա պարտականությունները»,- ասվում է փաստաթղթում։
19:03 23.03.2025
ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը Թբիլիսիի «Դինամո Արենա» մարզադաշտում հյուրընկալվել է Վրաստանի ընտրանուն։ Հայտնում է Armsport-ը։ Առաջին խաղակեսից հետո տանտերերը հաղթում են 5:0 հաշվով։ Նախ 4-րդ րոպեին աչքի ընկավ Կիտեաշվիլին, իսկ տասը րոպե անց Միկաուտաձեն։ 23-րդ րոպեին աչքի ընկավ արդեն Չակվետաձեն, իսկ 4 րոպե անց Կիտեիշվիլին դուբլ գրանցեց՝ հաշիվը դարձնելով ջախջախիչ։ […]
18:44 23.03.2025
Մարտի 23-ին, ժամը 16:13-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Բազմաբերդ և Դավթաշեն գյուղերի միջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 60-րդ կմ-ին «ZIL» մակնիշի բեռնատարը՝ քարով բեռնված, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ […]
18:37 23.03.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։
18:18 23.03.2025
Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, ով ձերբակալվել էր կոռուպցիոն գործով, տեղափոխվել է Ստամբուլի բանտ, որտեղ նրան կպահեն մինչ նրա դատավարությունը շարունակվի։ Քաղաքապետի և մյուս մեղադրյալների բանտ տեղափոխման կադրերը ցուցադրվել են A haber հեռուստաալիքի ուղիղ եթերում: Բանտի մուտքերի մոտ ոստիկանական շղթաներ են ստեղծվել։ Բանտի մոտ հերթապահում են ոստիկանության հատուկ ջոկատայիններն ու ջրցան մեքենաները։ Այսօր առավոտյան Ստամբուլի քրեական […]
17:51 23.03.2025
Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները հայտ են ներկայացնում ՖԻՖԱ՝ մինչև 20 տարեկանների Աշխարհի 2029 թվականի առաջնությունը երկու երկրներում համատեղ անցկացնելու համար: «Սա հիանալի հնարավորություն կլինի երկու երկրներում ֆուտբոլը զարգացնելու և մասսայականացնելու համար: Եկեք միասի՛ն աջակցենք երկու երկրների համատեղ հայտի հաստատմանը»,-հայտնում են ՀՖՖ-ից:
17:35 23.03.2025
Չեխիայի նախագահ Պետր Պավելը «European Pravda» հրատարակությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է իր զորք ուղարկել Ուկրաինա խաղաղապահ կոնտինգենտի կազմում։ «Կարծում եմ, որ հենց որ լինի այդ կոնտինգենտը ուղարկելու համատեղ պատրաստակամություն, Չեխիան կկազմի դրա մի մասը։ Եթե կա եվրոպական պետությունների ուժեղ խումբ, որը պատրաստ է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրել, ապա ես խորապես համոզված եմ, […]
17:17 23.03.2025
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի հիմնադիր և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանին։ Այցի շրջանակում Անահիտ Մանասյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկա են գտնվել ազգային ակադեմիական երգչախմբի փորձին, հետևել ստեղծագործական գործընթացին, շփվել անվանի երաժշտի և երգչախմբի անդամների հետ։ […]
16:45 23.03.2025
Եվրահանձնաժողովը 52 միլիոն եվրո կհատկացնի Վարշավային Բելառուսի և Ռուսաստանի հետ սահմաններն ամրապնդելու համար, հայտարարել է Լեհաստանի ներքին գործերի և վարչակազմի նախարար Թոմաշ Սիմոնյակը։ «52 միլիոն եվրո կուղղվի լեհ-բելառուսական և լեհ-ռուսական սահմանների ամրապնդմանը: Այդ գումարը կուղղվի սահմանի երկայնքով ասֆալտապատ ճանապարհի կառուցմանը, անօդաչու թռչող սարքերի և այլ տեխնոլոգիական սարքերի ձեռքբերմանը»,- ասել է Լեհաստանի ՆԳՆ ղեկավարը, մեջբերելով լեհական […]
16:11 23.03.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաձնազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ: «Երեկոյան միասին կհետեւենք Հայաստանի եւ Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների պատասխան հանդիպմանը»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանը:
15:44 23.03.2025
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը եվրոպական երկրներին կոչ է արել նախօրոք ծրագիր մշակել՝ Մոսկվայի ու Կիևի միջև խաղաղության համաձայնագրի դեպքում անվտանգության ապահովման և Ռուսաստանին զսպելու համար։ Այս մասին նա ասել է The New York Times- ին տված հարցազրույցում։ «Մենք չենք կարող նստել և սպասել գործարքի, և երբ դա տեղի ունենա, պայմանավորվենք և գլուխներս քորենք», – ասել է […]
15:15 23.03.2025
Այսօր Մեծ Պահքի չորրորդ կիրակին է, որը կոչվում է Տնտեսի: Այն իր անունը ստացել է ավետարանական համանուն առակի խորհրդով։ Անիրավ տնտեսի առակում պատմվում է մի մեծահարուստ մարդու մասին, որն իր տնտեսության բոլոր գործերը վստահել էր իր տնտեսին: Մեծահարուստը նրա մասին ամբաստանություն է լսում, թե վատնում է իր ունեցվածքը։ Տանուտերը կանչում է տնտեսին և ասում. «Տո՛ւր […]
15:13 23.03.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան: Թբիլիսիում տեղի կունենա վարչապետ Փաշինյանի առանձնազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ: Երկու երկրների ղեկավարները ներկա կգտնվեն նաև Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների պատասխան հանդիպմանը:
14:50 23.03.2025
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը, անհրաժեշտության դեպքում, կարող են նաև շփվել տեսակամուրջի միջոցով. նման գիծը շարունակում է գոյություն ունենալ և կարող է անմիջապես գործարկվել, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Դա նախագահների անձնական որոշումն է։ Եթե նրանցից մեկը տեսակամրջի միջոցով միանալու առաջարկով հանդես գա, այն կարող է կազմակերպվել նաև […]
14:24 23.03.2025
Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի անձնական հանդիպումը պետք է պատշաճ կերպով նախապատրաստվի, կիրակի օրը հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Հասկանալի է, որ այս հանդիպումը պետք է պատշաճ կերպով նախապատրաստվի։ Մենք նախ պետք է վարենք բարդ տեխնիկական բանակցություններ: Երկուշաբթի օրը մեր բանակցողները կմեկնեն Էր Ռիադ ՝ սկսելու այս […]
14:00 23.03.2025
Մարտի 20-ից սկսած Թումանյան փողոցում իրականացվեցին կենսունակության ավարտին մոտեցած ծառերի փոխարինման աշխատանքներ։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Վերջին երեք օրերի ընթացքում կատարվել են հետևյալ աշխատանքները։ Հանվել է կենսունակությունը կորցրած 80 թեղի ծառ։ Տնկվել է 95 հատ 10 տարեկան հուդայածառ։ Պահպանվել է 30 թեղի։ Բացվելու է 34 բնաբաժակ, որտեղ նույնպես կտնկվեն հուդայածառեր։
13:37 23.03.2025
Սպիտակ տունը մտադիր է մինչև ապրիլի 20-ը ուկրաինական հակամարտությունում հրադադարի համաձայնություն ձեռք բերել, սակայն ընդունում է, որ վերջնաժամկետը կարող է փոխվել, հաղորդում է Bloomberg-ը ՝ վկայակոչելով ծրագրերին ծանոթ աղբյուրներին: «Սպիտակ տունը նպատակ ունի հրադադարի մասին համաձայնագիր կնքել մինչև ապրիլի 20-ը, սակայն ընդունում է, որ վերջնաժամկետը կարող է փոխվել՝ հաշվի առնելով երկու կողմերի դիրքորոշումների հիմնական տարբերությունները»,- […]
13:18 23.03.2025
Երևանում մարտի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում մարտի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 24-28-ին ցերեկային ժամերին կբարձրանա 11-14 աստիճանով։
12:57 23.03.2025
Իսրայելի պաշտպանության բանակը ցամաքային գործողություն է սկսել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Բեյթ Հանուն քաղաքի շրջանում։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ «Իսրայելի պաշտպանության բանակը գործողություններ է սկսել Գազայի հյուսիսում գտնվող Բեյթ Հանուն շրջանում: Գործողության նպատակն է հարձակվել ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների օբյեկտների վրա՝ Գազայի հյուսիսում անվտանգության գոտին ընդլայնելու նպատակով»,- ասվում է Իսրայելի պաշտպանության ծառայության մամուլի ծառայության […]
12:12 23.03.2025
OutKick պորտալին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ իր շփումը որակել է որպես «ռացիոնալ»։ «Մենք ( Պուտինի հետ – խմբ.) մի քանի շատ ռացիոնալ քննարկումներ ենք ունեցել, և ես պարզապես ցանկանում եմ, որ մարդիկ դադարեն զոհվել», – ասել է Թրամփը OutKick պորտալին տված հարցազրույցում՝ քննարկելով ուկրաինական հակամարտության կարգավորումը։ ԱՄՆ նախագահը […]
11:55 23.03.2025
Թուրքիայի դատարանը որոշում է կայացրել կալանավորել Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին, ով կասկածվում է կոռուպցիայի մեջ, հայտնում է Sözcü TV-ն։ «Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն ձերբակալվել է կոռուպցիոն հետաքննության շրջանակներում»,- ասվում է հոդվածում։ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն ձերբակալվել էր մարտի 19-ին կոռուպցիայի, կաշառակերության մեջ ներգրավված կազմակերպության գործով։ Քաղաքական գործիչը հայտարարել է, որ մտադիր չէ տեղի տալ իշխանությունների […]
11:38 23.03.2025
Մարտի 24-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Բերքաբեր բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։