Բոլոր լուրերը – Page 304 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+24.09 oC

Բոլոր լուրերը

Ձյուն, մառախուղ. իրավիճակը ՀՀ ճանապարհներին

00:49 23.03.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Շիրակի մարզում, Վարդենիս, Քաջարան քաղաքներում, Աղվանիի, Տաթևի և Գորիսի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Արման Ծառուկյանը մարտահրավեր է նետել իր հնարավոր մրցակիցներին

00:38 23.03.2025

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը X-ի իր միկրոբլոգում մարտահրավեր է նետել տիտղոսային մենամարտի արժանանալու ճանապարհին իր հավանական մրցակիցներին։ «Ես եմ տիտղոսի իսկական հավակնորդը և պատրաստ եմ դա ապացուցել ցանկացածի դեմ: Բայց ինչպե՞ս կարող եմ դա անել, երբ բոլորը պարզապես ցանկանում եմ խոսքով կռվել։ Չարլզը (խմբ.Օլիվեյրա) և Ջասթինը (խմբ. Գեյջի) կարող են […]

̰
Al Masirah. ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Հոդեյդա օդանավակայանին

00:29 23.03.2025

ԱՄՆ զինվորականները երեք հարված են հասցրել Հոդեյդա քաղաքի օդանավակայանին, որը գտնվում է Եմենի արևմուտքում։ Այս մասին հայտնել է Al Masirah հեռուստաալիքը: Al Hadath հեռուստաալիքն էլ նշել է, որ հարվածների թիրախ են դարձել հութի ապստամբների կողմից օգտագործվող զենքի պահեստները, ինչպես նաև հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կայանները, որոնք տեղակայված են Հոդեյդա օդանավակայանում:

̰
Հրդեհ Վաղարշապատ քաղաքում

00:16 23.03.2025

Մարտի 22-ին, ժամը 21:12-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 27 հասցեի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Mazda» մակնիշի ավտոմեքենայում, ինչի հետևանքով այրվել […]

̰
Հայ շախմատիստների արդյունքները Եվրոպայի անհատական առաջնությունում 7 խաղափուլից հետո

23:59 22.03.2025

Ռումինիայի Էֆորիե Նորդ քաղաքում շարունակվում է 2025 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը։ Առաջնության ավարտին մնացել է 4 խաղափուլ: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: 7 խաղափուլից հետո գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը ունի 5.5 միավոր և կիսում է 4-14-րդ հորիզոնականները: Գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը Արամ Հակոբյանը և Շանթ Սարգսյանը ունեն 5 միավոր: ՖԻԴԵ-ի վարպետ Հայկ […]

̰
Ստամբուլում ցուցարարների դեմ ոստիկանությունը կիրառել է ջրցան մեքենաներ

23:49 22.03.2025

Ստամբուլի որոշ թաղամասերում ոստիկանները հատուկ միջոցներ են կիրառել ցուցարարների դեմ, որոնք փորձել են ճեղքել ոստիկանական շղթաները։ Cumhuriyet թերթը գրել է, որ Վալենսի հատվածում, երբ մի խումբ ցուցարարները փորձել են ճեղքել ոստիկանական շղթան, իրավապահները կիրառել են գազային պղպեղի սփրեյ և ջրցան մեքենաներ։ Կան բերման ենթարկվածներ: Ավելի ուշ, իրավիճակը տարածքում հանդարտվել է: Բախումներ են տեղի ունեցել նաև […]

̰
Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կանայք ավելի հեշտ են հաղթահարում բաժանությունները, քան տղամարդիկ

23:31 22.03.2025

Յուրաքանչյուր ոք յուրովի է զգում հարաբերությունների բացակայությունը։ Միայնակ տղամարդկանց մեծ մասը, պարզվում է, զգացմունքային «քաղց» է ապրում. նրանց մեկ երրորդը (34%) խոստովանում է, որ կարոտում է ջերմությունն ու անկաշկանդ զրույցները: Բայց կանայք ավելի շատ տոկունություն են ցուցաբերում՝ միայն 16%-ն է կարոտում հարաբերությունները, իսկ 27%-ը հպարտությամբ իրեն ինքնաբավ է անվանում: Դա ցույց է տվել Mamba-ի և […]

̰
Իսրայելական բանակը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի թիրախների վրա հարձակումների նոր ալիքի մասին

23:16 22.03.2025

Իսրայելի զինվորականները նոր հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահ»-ի թիրախներին։ Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։ Հայտարարության մեջ նշվում է, որ թիրախավորվել են «Հեզբոլլահ»-ի հրամանատարական կենտրոնները, ենթակառուցվածքները, հրթիռային կայանները և զենքի պահեստը: Սա Լիբանանի տարածքում հասցված հարվածների երկրորդ ալիքն է: Ավելի վաղ, Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ առաջին ալիքի ընթացքում հարվածներ […]

̰
Հայ-ադրբեջանական սահմանին փոքր միջադեպեր չեն բացառվում, բայց ներկա պայմաններում պատերազմի վտանգ չկա. Գագիկ Սաֆարյան

22:29 22.03.2025

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է Ղարաբաղյան շարժման հիմնադիրներից պատմաբան Գագիկ Սաֆարյանին: Հյուրի հետ զրույցում ամփոփվել են անցնող շաբաթվա կարևոր քաղաքական զարգացումները: Շաբաթը նախ աչքի ընկավ ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունների տարափով: Երկար ժամանակ կրակոցների մասին ապատեղեկատվություն չկար և սկսվեց այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ հայկական կողմը համաձայնել է խաղաղության պայմանագրի վերջին երկու կետերին: Սա տեղեկատվական պատերա՞զմ […]

̰
Հայտնի է՝ երբ բժիշկները դուրս կգրեն Հռոմի պապին հիվանդանոցից

22:16 22.03.2025

Հռոմի Ֆրանցիսկոս պապը, որը փետրվարի 14-ից հիվանդանոցում է թոքաբորիբի պատճառով, դուրս կգրվի կիրակի՝ մարտի 23-ին։ Այս մասին հայտնել են նրա բժիշկները Ագոստինո Գեմելի հիվանդանոցից։ «Հռոմի պապը դուրս կգրվի վաղը (խմբ.կիրակի): Երկու շաբաթվա ընթացքում նրա վիճակը բարելավվել է, վիճակը կայուն է»,- ասել է նրա բժիշկ Սերխիո Ալֆիերին։ Միևնույն ժամանակ նա պարզաբանել են, որ 88-ամյա պոնտիֆիկոսը կգտնվի […]

̰
SHANTNEWS

22:00 22.03.2025

̰
Նիդերլանդները 65 մլն եվրո կհատկացնի Ուկրաինայի էներգետիկ ոլորտի աջակցության համար

21:53 22.03.2025

Նիդերլանդները որոշել է 65 մլն եվրո հատկացնել Ուկրաինայի էներգետիկ աջակցության հիմնադրամին։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ Ուկրաինայի էներգետիկայի փոխնախարար Ռոման Անդարակը Նիդեռլանդների կառավարության հատուկ ներկայացուցիչ Էրիկա Շոլտենի հետ քննարկել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտին աջակցելու հարցը։ «Օնլայն հանդիպման ժամանակ Անդարակը շնորհակալություն է հայտնել Նիդեռլանդներին ուկրաինական էներգետիկ աջակցության հիմնադրամին 65 […]

̰
Լարսը փակ է

21:36 22.03.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

21:27 22.03.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Շիրակի մարզում, Վարդենիս քաղաքում, Աղվանիի, Տաթևի և Գորիսի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։

̰
ՀԱՄԱՍ-ը միջնորդների հետ քննարկում է Ուիտկոֆի Գազայի կարգավորման ծրագիրը

21:14 22.03.2025

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը միջնորդների հետ քննարկում է Գազայի հատվածում հակամարտությունը լուծելու ծրագիր, որն առաջարկել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆը։ Այս մասին հայտնել է ՀԱՄԱՍ-ի խոսնակ Աբդել Լատիֆ ալ-Քանուան։ «Ուիտկոֆի առաջարկը և որոշ այլ գաղափարներ քննարկվում են միջնորդների հետ, համաձայնության հասնելու համար շփումները չեն դադարել»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում։ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցչի խոսքով՝ […]

̰
Ո՞ր հավաքականն է ամենաթանկարժեքը

21:00 22.03.2025

Transfermarkt-ը թարմացրել է ամենաթանկարժեք կազմ ունեցող ազգային հավաքականների տասնյակը: Առաջատարն Անգլիայի հավաքականն է` 1,26 միլիարդ եվրո արժեքով: Երկրորդ տեղում Ֆրանսիայի հավաքականն է, որի կազմի արժեքը 1,16 միլիարդ եվրո է, լավագույն եռյակը եզրափակում է Իսպանիան` 1,14 միլիարդ եվրոյով: Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականը այս ցուցանիշով ընդամենը 8-րդն է: 1.Անգլիայի հավաքական՝ 1,26 միլիարդ եվրո 2.Ֆրանսիայի հավաքական՝ 1,16 միլիարդ […]

̰
Տեղի է ունեցել Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի երրորդ քննարկումը

20:55 22.03.2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ տեղի է ունեցել Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի երրորդ քննարկումը։ Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Հարավային Սուդանում օդային հարված է հասցվել Ուլանգ թաղամասի թիրախին

20:53 22.03.2025

Առնվազն մեկ մարդ է զոհվել, 12-ը՝ վիրավորվել Հարավային Սուդանի հյուսիս-արևելքում՝ Վերին Նեղոս նահանգի Ուլանգ շրջանում ավիահարվածի հետևանքով։ Այս մասին հայտնում է Tamazuj ռադիոկայանը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին՝ չհստակեցնելով, թե որ օբյեկտն է ռմբակոծվել։ Ներկայիս օդային հարձակումը թաղամասում երկրորդն էր այս շաբաթ։ Հարվածը տեղի է ունեցել Հարավային Սուդանի բանակի և Վերին Նեղոս նահանգում գործող Նուեր Սպիտակ բանակի […]

̰
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

20:43 22.03.2025

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17:00 Դավթաշեն «Ձոր 2» թաղամաս, Դավթաշեն թաղ. 5, 6 փողոցներ մասնակի, Հասրաթյան փ. 25/4, 25/6, 25/8 շենքեր, ՀԱ Բ-1 թաղ․ 3/1, 5/1, 6, […]

̰
Եթե Զիդանը գլխավորի Ֆրանսիայի հավաքականը, շատ ուրախ կլինեմ. Մբապե

20:33 22.03.2025

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է Զինեդին Զիդանի` Ֆրանսիայի ազգային հավաքականը գլխավորելու հավանականության մասին, հաղորդում է AS-ը: «Իմ սերը նրա հանդեպ անհերքելի է: Նա անմոռանալի հետք է թողել Ֆրանսիայի հավաքականի պատմության մեջ և միշտ կմնա ֆրանսիացիների սրտերում: Եթե Զիդանը գլխավորի Ֆրանսիայի հավաքականը, շատ ուրախ կլինեմ»,- ասել է Ֆրանսիայի հավաքականի ավագը: 2012 թվականից Ֆրանսիայի հավաքականը […]

̰
Գերմանիայում միգրանտների տեսակարար կշիռը գործազուրկների շրջանում գերազանցել է 30 տոկոսը

20:28 22.03.2025

Երկարատև գործազրկությունից տառապող գերմանացի միգրանտների տեսակարար կշիռը 2024 թվականին հասել է 33%-ի, գրում է Bild թերթը՝ վկայակոչելով զբաղվածության դաշնային գործակալության պատասխանը Բունդեսթագի աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության պատգամավոր Ռենե Շփրինգերի խնդրանքին։ Գերմանիայում «երկարատև գործազուրկները» այն մարդիկ են, ովքեր առնվազն մեկ տարի չեն կարողանում աշխատանք գտնել։ «2024 թվականին օտարերկրացիների մասնաբաժինը արդեն մոտ 33% էր, երկարաժամկետ […]

̰
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Դամասկոսի հարավում գտնվող ռազմական օբյեկտներին․ Al Watan

20:16 22.03.2025

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Դամասկոսի հարավում գտնվող ռազմական օբյեկտների վրա։ Այս մասին հայտնում է Al Watan թերթը։ Դրա տեղեկություններով՝ ավիահարվածը հարվածել է «ռազմական օբյեկտներին և սպայական զորանոցներին Դամասկոսից հարավ գտնվող Նաջհա գյուղում»։ Զոհերի և նյութական վնասների մասին տվյալներ չեն հաղորդվել։ 2024 թվականի դեկտեմբերից՝ Սիրիայում իշխանափոխությունից հետո, իսրայելական ավիացիան պարբերաբար հարվածներ է հասցնում Արաբական Հանրապետության […]

̰
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ավարտել է նախախաղային մարզումը Թբիլիսիում. ՀՖՖ

20:06 22.03.2025

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամներն ավարտել են նախախաղային մարզումը Թբիլիսիում։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։ «Վաղը «Դինամո Արենայում» կհանդիպենք Վրաստանի ընտրանուն»,- ասված է հաղորդագրության մեջ։  

̰
SHANTNEWS

20:00 22.03.2025

̰
Ստամբուլում Արդարադատության պալատի մոտ փակվել է 15 ճանապարհ

19:53 22.03.2025

Ստամբուլի նահանգապետարանը կարգադրել է փակել 15 ճանապարհների երթևեկությունը Չաղլայան թաղամասում գտնվող Արդարադատության պալատ տանող ճանապարհներին, ուր շաբաթ երեկոյան կտեղափոխեն Ստամբուլի կալանավորված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն։ «Մարտի 19-ին նահանգապետարանի կողմից ձեռնարկված միջոցառումներից բացի, որոշում է կայացվել որոշ ճանապարհներ փակել երթևեկության համար՝ մարտի 22-ից մարտի 23-ը»,- ասվում է նահանգային կառավարության հաղորդագրության մեջ: Երթուղիների փակման կից ցանկը պարունակում է […]

̰
Ռիկարդո Կալաֆիորին հեռացել է Իտալիայի հավաքականի ճամբարից

19:45 22.03.2025

«Արսենալի» և Իտալիայի հավաքականի պաշտպան Ռիկարդո Կալաֆիորին վնասվածք ստանալուց հետո վերադարձել է լոնդոնյան ակումբ: 22-ամյա ֆուտբոլիստը Գերմանիայի ընտրանու դեմ Ազգերի լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում ծնկի կապանների վնասվածք էր ստացել: Չնայած դրան, Կալաֆիորին մասնակցել էր ամբողջ խաղին: Իտալացիները Գերմանիայի հավաքականի դեմ պատասխան խաղը կանցկացնեն մարտի 23-ին Դորտմունդում, առաջին խաղում գերմանացիները հաղթել են 2-1 հաշվով:

̰
Պաղեստինի ԱԳՆ-ը դատապարտել է Իսրայելի հարձակումը Գազայի հիվանդանոցի վրա

19:40 22.03.2025

Պաղեստինի ԱԳՆ-ը դատապարտել է իսրայելական բանակի կանխամտածված հարձակումը Գազայի հատվածում թուրք-պաղեստինյան բարեկամության հիվանդանոցի վրա։ Այս մասին հայտնում է WAFA լրատվական գործակալությունը։ ԱԳՆ-ը ընդգծել է, որ «հիվանդանոցների, բժշկական կենտրոնների ոչնչացումը, հարձակումները բժշկական անձնակազմի և շտապօգնության անձնակազմի վրա ռազմական հանցագործություններ են և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, որոնք պատժվում են միջազգային իրավունքի համաձայն»: Ըստ ԱԳՆ-ի՝ «Իսրայելը, հարձակվելով հիվանդանոցի […]

̰
Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում այսօր մեկնարկել է Թատերական շաբաթը

19:30 22.03.2025

Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում այսօր մեկնարկել է Թատերական շաբաթը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Շաբաթվա առաջին միջոցառումն աշակերտների շրջայցն էր թատրոնում, որին մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Աշակերտները շրջել են թատրոնի տարածքում, ծանոթացել ետնաբեմում ընթացող աշխատանքներին, հանդիպել թատրոնի ստեղծագործական և տեխնիկական անձնակազմին։ Միջոցառման […]

̰
Բելինգեմը գերազանցել է Ուեյն Ռունիի ռեկորդը

19:23 22.03.2025

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը 41-րդ խաղն է անցկացրել Անգլիայի ազգային հավաքականում և գերազանցել Ուեյն Ռունիի ռեկորդը: Այս մասին հաղորդում է Opta-ն: Լեգենդար անգլիացին իր երկրի ազգային հավաքականի կազմում նույն տարիքում հատել էր 40 խաղի շեմը: Հիշեցնենք, որ Բելինգեմը 2020 թվականի նոյեմբերի 12-ին 17 տարեկանում նշել էր նորամուտը Անգլիայի հավաքականում:

̰
Վարչապետը հանրային ՀԸ-ը տված հարցազրույցում ի՞նչ շեշտադրումներ է արել

19:18 22.03.2025

«Եթե կա խաղաղություն, ուրեմն պետք է հենվել խաղաղության տրամաբանության վրա». այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետը հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է միջպետական հայցերը հետ կանչելուն, եվրոպացի դիտորդների գործունեությանը, նոր սահմանադրություն ընդունելուն, հնարավոր էսկալացիային և այլ թեմաների: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
BACK_TO_TOP