18:30 18.03.2025
Բուլղարիայի առաջնության «Արդա» ակումբը ներողություն է խնդրել սխալմունքի համար, որը տեղի է ունեցել «Լևսկիի» դեմ մրցավեճում, գրում է BBC-ն: Խաղից առաջ թիմերը մեկ րոպե լռությամբ հարգել են «Արդայի» նախկին ֆուտբոլիստ Պետկո Գանչևի հիշատակը, բայց հետո պարզվել է, որ նա ողջ է: Հանդիպման ընթացքում Արդան Facebook-ի իր էջում գրառում է կատարել, որ նրանց ապատեղեկացրել են Գանչևի […]
18:22 18.03.2025
ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև դատաիրավական համագործակցության զարգացմանը, դատապարտյալների փոխանակման և երկկողմ իրավական փոխադարձ օգնության մեխանիզմների ամրապնդմանն ուղղված հարցեր: Կողմերը կարևորել են դատաիրավական ոլորտում փոխգործակցությունը և պատրաստակամություն հայտնել խորացնել շփումներն այդ ուղղությամբ՝ նպատակ ունենալով ապահովել քաղաքացիների իրավունքների առավել արդյունավետ պաշտպանությունը:
18:15 18.03.2025
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մաuին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: Հեղինակն առաջարկում է 2026 թվականի հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը սահմանել ոչ պակաս պարենային զամբյուղի ամսական արժեքից, իսկ միջին աշխատանքային կենսաթոշակի չափը՝ սպառողական զամբյուղի ամսական […]
18:07 18.03.2025
Մարտի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Օնդրժեյ Բենեշիկի գլխավորած պատվիրակությանը: Ա. Գրիգորյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և գոհունակությամբ նշել Հայաստանի և Չեխիայի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակն ու ընդգծել այն զարգացնելու անհրաժեշտությունը: Զրուցակիցները քննարկել են արտատարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր և դրանց ազդեցությունը […]
17:53 18.03.2025
Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը WTA-ի դասակարգման աղյուսակում դիրքը բարելավել է ևս 3 տեղով։ 22-ամյա թենիսիստուհին այժմ ունի 1435 միավոր և կարիերայում առաջին անգամ բարձրացել է 36-րդ տեղ։ Կանանց մենախաղի առաջատարը շարունակում է մնալ Արինա Սաբալենկան (Բելառուս, 9606)։ Լավագույն հնգյակում են նաև Իգա Շվյոնտեկը (Լեհաստան, 7375), Կոկո Գաուֆը (ԱՄՆ, 6063), Ջեսիկա Պեգուլան (ԱՄՆ, 5361) և Մեդիսոն […]
17:45 18.03.2025
Բնագիտության եւ մաթեմատիկայի միջազգային գնահատման արդյունքներով Հայաստանի չորրորդ դասարանցիները բարելավել են մաթեմատիկայի իմացությունը` 2019 թվականին գրանցված 498-ի նկատմամբ գրանցելով 15 միավոր աճ: Այժմ Հայաստանը 513 միավոր արդյունքով հայտնվել է միջինից բարձր արդյունքներ ցուցաբերող երկրների խմբում: Միաժամանակ կրճատվել է բնագիտության բնագավառում նվազագույն շեմը չհաղթահարող սովորողների թվաքանակը. 82 տոկոսը հաղթահարում է նվազագույն շեմը, 40 տոկոսը` միջին շեմը: […]
17:43 18.03.2025
Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը հնարավոր է մի շարք առանցքային պայմանների կատարման դեպքում, այդ թվում՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն։ «Մենք ևս մեկ անգամ հաստատում ենք մեր սկզբունքային դիրքորոշումը, որ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունները, որոնք ուղղված են Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հավակնությունների վերացմանը, անհրաժեշտ […]
17:35 18.03.2025
Նախագծի նպատակն է օրենքով կարգավորել եւ սահմանել նախադպրոցական, հանրակրթական, արտադպրոցական ոլորտի գործունեության իրավական, կազմակերպչական, ինչպես նաեւ արտադպրոցական կրթության ֆինանսական հիմքերը: Այս մասին ասել է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ մարտի 18-ին գումարված ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ներկայացնելով ««Կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ […]
17:30 18.03.2025
Շարունակելով քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվան նվիրված միջոցառումների շարքը՝ ՆԳՆ փրկարար ծառայության Տավուշի և Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունների ենթակա ստորաբաժանումների ծառայողներն իրականացրել են տարաբնույթ միջոցառումներ՝ ուղղված բնակչության շրջանում ՔՊ իրազեկվածության բարձրացմանը: Մասնավորապես՝ ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ են անցկացվել Տավուշի մարզի Իջևան համայնքի Լուսաձոր բնակավայրի հիմնական, Բերդ համայնքի Չինարի […]
17:27 18.03.2025
Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը ATP-ի թարմացված աղյուսակում ունի 2000 միավոր: Նա պահպանել է դիրքն ու 23-րդ տեղում է։ Տղամարդկանց առաջին ռակետը Յանիկ Սիներն է (Իտալիա, 11330), որին հաջորդում են Ալեքսանդր Զվերևը (Գերմանիա, 7945), Կառլոս Ալկարասը (Իսպանիա, 6910), Թեյլոր Ֆրիցը (ԱՄՆ, 4900) և 5-րդ տեղ բարձրացած, «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը (Սերբիա, […]
17:19 18.03.2025
Նախագիծը վերաբերում է Քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելուն: Բանն այն է, որ գործող օրենսգիրքը թույլ է տալիս միեւնույն դատավորի մոտ եղած փոխկապակցված գործերը միացնել մեկ վարույթում, սակայն նախատեսված չէ կառուցակարգ, որը թույլ կտա միեւնույն դատարանի տարբեր դատավորների մոտ քննվող գործերը միացնել մեկ դատավորի վարույթում, բայց գործնականում նման անհրաժեշտություն առաջանում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձնման […]
17:15 18.03.2025
Քրեական դատավարության նոր օրենսգրքով նախատեսվել է այլընտրանքային խափանման միջոց` տնային կալանք: Սակայն, դրա կիրառման դեպքում իրավական կարգավորման դաշտից դուրս են մնացել աշխատանքային հարաբերությունների հետագա ընթացքին առնչվող հարցերը: Այս մասին ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 18-ի նիստում ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը: Փոխնախարարն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել այն լրացումներն […]
17:10 18.03.2025
ՈՒԵՖԱ-ն հրապարակել է Ազգերի լիգայի որակավորման փլեյ-օֆֆի Հայաստան-Վրաստան առաջին խաղի մրցավարական անձնակազմը: Հանդիպման մրցավար է նշանակվել ռումինացի Ռադու Պետրեսկուն: Եզրերում նրան կօգնեն Ռադու Գինգուլյակը և Միրչա Միխայիլ Գրիգորիուն, չորրորդ պաշտոնյան Անդրեյ Չիվուլետեն է: VAR համակարգի պատասխանատուն իտալացի Ալեսանդրո Դի Պաոլոն է, իսկ նրա օգնականը՝ Ֆեդերիկո Լա Պենան: Պետրեսկուն նախկինում սպասարկել է Հայաստանի հավաքականի մեկ խաղ, […]
17:04 18.03.2025
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին: Արթուր Պողոսյանը ողջունելով դեսպանին՝ կարևորել է միջազգային համագործակցության շրջանակներում երկու երկրների միջև ձևավորված հարաբերությունները: ՀՀ-ում Վրաստանի դեսպանը շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար: Գիորգի Շարվաշիձեն կարևորել է ՀՀ-ի և Վրաստանի քննչական մարմինների միջև առկա սերտ համագործակցությունը: Հանդիպման ընթացքում Քննչական կոմիտեի նախագահն անդրադարձ է […]
16:55 18.03.2025
Մեզ համար կարեւոր ժամանակահատվածում եք այցելել Հայաստան: Մենք փոխանցել ենք խաղաղության համաձայնագրի տեքստն Ադրբեջանին եւ սպասում ենք պատասխանի: Այս մասին ասել է ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Արթուր Հովհաննիսյանը Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Օնդժեյ Բենեշիկի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը: Մարտի 18-ին կայացած հանդիպմանը մասնակցել են ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի անդամներ Մարինա […]
16:48 18.03.2025
Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է Իսպանիայի Լա լիգայի 28-րդ տուրում «Բարսելոնայից» կրած պարտության մասին: «Նախկինում սրա մասին արդեն ասել եմ, բայց կկրկնեմ՝ «Բարսելոնան» լավագույն խաղը ցույց տվող թիմն է։ Դրանից բացի, սա այն ակումբն է, որը թիմային մակարդակում է լավագույնը, ինչպես նաև համալրված է անհատական գերազանց որակներ ունեցող ֆուտբոլիստներով»,- արգենտինացի մասնագետի խոսքերը […]
16:40 18.03.2025
Մարտի 18-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Չեխիայի Հանրապետության Խորհրդարանի Պատգամավորների պալատի Եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Օնդրժեյ Բենեշիկի գլխավորած պատվիրակությանը: Կողմերը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև հաստատված խորհրդարանական երկխոսության առկա մակարդակի առնչությամբ՝ կարևորելով միջպետական հարաբերությունների զարգացման գործում օրենսդիրների դերակատարությունը: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարներին՝ ընդգծելով այս ուղղությամբ Չեխիայի […]
16:31 18.03.2025
Շվեյցարիայի դաշնային ժողովի վերին պալատը՝ Կանտոնների խորհուրդը, մարտի 18-ին ընդունել է №24.4259 նախագիծը՝ «Լեռնային Ղարաբաղի համար Խաղաղության ֆորում. հայերի վերադարձի հնարավորության ապահովում» վերնագրով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ 46 անդամներից 29-ը կողմ են քվեարկել նախաձեռնությանը, որով կոչ է արվում Շվեյցարիայի իշխանություններին հիմնել առանձնացված հարթակ՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկխոսության համար։ Նախաձեռնության նպատակն է «դյուրացնել Ադրբեջանի և Լեռնային […]
16:25 18.03.2025
Նիդերլանդական լեգենդար «Այաքս» ակումբը 2025թ. մարտի 18-ին նշում է հիմնադրման 125-ամյակը: «Այաքսը» Նիդերլանդների ամենատիտղոսակիր ակումբն է, 36 անգամ դարձել է երկրի չեմպիոն, 20 անգամ՝ գավաթակիր: Չեմպիոնների լիգայի 1994/95 մրցաշրջանի հաղթողը հոբելյանական տեսանյութ է ներկայացրել ակումբի հիմնադրման 125-ամյակի կապակցությամբ:
16:11 18.03.2025
Ձեզ եմ ներկայացնում 2024 թվականի ընթացքում արդարադատության ոլորտում Կառավարության կողմից կատարված բարեփոխումների հիմնական ուղղությունները: Նախորդ տարի ընդունվել է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը, որով հստակեցվել են քարոզչական նյութերի, քվեարկության արդյունքների վերահաշվարկի վերաբերյալ կարգավորումները: Նախատեսվել են նաեւ նախընտրական հիմնադրամների արդյունավետ կառավարման, կուսակցությունների ֆինանսավորման ու ֆինանսական վերահսկողության նոր կառուցակարգեր եւ այլն: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարար […]
16:00 18.03.2025
Մարտի 18-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ Անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8.25 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.25%: ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի մասնակցությամբ մամուլի ասուլիսը տեղի կունենա այսօր՝ […]
15:52 18.03.2025
«Մանչեսթեր Սիթիի» ուզբեկ պաշտպան Աբդուկոդիր Խուսանովին շքեղ նվերով են դիմավորել հայրենիքում՝ Ուզբեկստանում: 21-ամյա կենտրոնական պաշտպանն Անգլիայի չեմպիոնին միանալուց հետո առաջին անգամ վերադարձել է հայրենիք՝ Ուզբեկստանի հավաքականի կազմում ԱԱ-2026-ի ասիական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումներին պատրաստվելու նպատակով: Հայրենիքում Խուսանովին հաճելի անակնկալ են մատուցել՝ նվիրելով G դասի շքեղ «Մերսեդես»: Ուզբեկստանի հավաքականը մարտի 20-ին կընդունի Ղրղզստանի, իսկ մարտի 25-ին […]
15:48 18.03.2025
Գերմանիան և ԵՄ վեց այլ երկրներ աջակցել են Չեխիայի նախաձեռնությանը` համայնքի բյուջեից ֆինանսավորել «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը այն բանից հետո, երբ ԱՄՆ վարչակազմը դադարեցրել է իր վճարումները: Այս մասին հայտնում է Politico եվրոպական հրատարակությունը՝ վկայակոչելով աղբյուրները։ Ավելի վաղ ԵՄ բարձրաստիճան դիվանագետ Կայա Կալլասը Բրյուսելում ԵՄ խորհրդի նիստին հաջորդած մամուլի ասուլիսում ասել էր , որ Եվրամիությունը դիտարկում […]
15:43 18.03.2025
Մարտի 27-30-ը Հայաստանն առանձին տաղավարով կմասնակցի Լայպցիգի գրքի միջազգային ցուցահանդեսին: Լայպցիգի գրքի միջազգային ցուցահանդեսը համագործակցության և հաղորդակցության կարևորագույն մի հարթակ է, որը համախմբում է ամբողջ աշխարհի գրական համայնքներին, ընթերցողներին, պետական կառույցներին, հրատարակչություններին, գրական գործակալություններին, թարգմանիչներին, մասնավոր ընկերություններին, մեդիա մասնագետներին։ Ցուցահանդես-տոնավաճառի շրջանակում ազգային և անհատական տաղավարներում կներկայացվեն ծրագրեր, որտեղ կանցկացվեն երկխոսություն-քննարկումներ, միջոցառումներ, ցուցադրություններ, հանդիպումներ, փերֆորմանսներ։ ՀՀ […]
15:37 18.03.2025
2024 թվականից պատանեկան արթրիտ ունեցող երեխաներին թանկարժեք դեղերը տրամադրվում են պետական պատվերի շրջանակներում: Հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Յուրաքանչյուր երեխայի համար դեղի արժեքը տարեկան կազմում է 1 միլիոն 840 հազար դրամ. ֆինանսական այս ծանր բեռը ընտանիքի խնդիրն էր մինչև ծրագրի մեկնարկը: Այս դեղերը, տարբեր պարբերականությամբ, պացինետները պետք է օգտագործեն ամբողջ կյանքի ընթացքում: Այսօր պատանեկան արթրիտի […]
15:30 18.03.2025
Առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողները 2025 թվականի առաջին, երկրորդ եռամսյակների համար կարող են օգտվել աջակցության ծրագրից և հետ ստանալ շրջանառության հարկի 5 տոկոս շեմից ավելի վճարված գումարները: Աջակցության ծրագրից կարող են օգտվել այն տնտեսվարողները, որոնք միաժամանակ բավարում են հետևյալ պայմաններին՝ 2024 թվականին իրականացրել են առևտրական գործունեություն, 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ […]
15:22 18.03.2025
Կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյան այսօրվա դրությամբ «Ոսկե գնդակը» նվաճելու գլխավոր հավակնորդն է, հաղորդում է Goal.com-ը: Ամենշաբաթյա թարմացվող ցանկում երկրորդը Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն է, երրորդը` կատալոնական «Բարսելոնայի» 17-ամյա հարձակվող Լամին Յամալը: Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» գործող դափնեկիրն անգլիական «Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրին է:
15:19 18.03.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է Ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագրի հաշվետվությունը՝ 2024 թ.-ին իրականացված աշխատանքները: Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը ներկայացրել է ծրագրով սահմանված թիրախները և դրանց ուղղությամբ կատարված և նախատեսվող աշխատանքները: Մասնավորապես, բազային տարածական տվյալների շտեմարանի ճշգրտում, արդիականացում, օպտիմալացում և ստանդարտացում թիրախի ապահովման նպատակով իրականացվել են հետևյալ […]