14:33 18.03.2025
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ֆուտբոլիստները Լիգա 1-ի 26-րդ տուրում 3-1 հաշվով «Մարսելին» հաղթելուց հետո ծաղրել են մրցակցին: Փարիզյան ակումբի ֆուտբոլիստները լուսանկարվել են հանդերձարանում` ցույց տալով հարավկորեացի հարձակվող Լի Կան Ինի` 19 համարի մարզաշապիկն ու շորտը: Այդպես ՊՍԺ-ի ֆուտբոլիստներն ուշադրություն են հրավիրել այն հանգամանքին, որ այդ հաղթանակից հետո երկրորդ տեղում գտնվող «Մարսելին»գերազանցում են 19 միավորով: Լուիս Էնրիկեի […]
14:25 18.03.2025
Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Օնդժեյ Բենեշիկի գլխավորած պատվիրակությունը մարտի 18-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում չեխ խորհրդարանականները ծանոթացել են Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին ու նյութերին: Այցի ավարտին պատվիրակության անդամները գրառումներ են կատարել […]
14:19 18.03.2025
Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) մինչև 2025 թվականի վերջը ազատ առևտրի երկու համաձայնագիր կստորագրի։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Մինչև տարեվերջ մենք կարող ենք ակնկալել, որ ԵԱՏՄ-ն կստորագրի ազատ առևտրի ևս երկու համաձայնագիր»,- ասել է նա։ Փոխվարչապետը նշել է, որ Ռուսաստանի գործարար համայնքը «պետք է ավելի մոտիկից ուսումնասիրի այս նոր հնարավորությունները»։
14:15 18.03.2025
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է պատրաստվել Վրաստանի թիմի դեմ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի խաղերին: Մարտի 17-ին հավաքականին են միացել Արսեն Բեգլարյանը, Տիգրան Բարսեղյանը, Ուգոչուկվու Իվուն, Հրանտ-Լեոն Ռանոսը, Նարեկ Գրիգորյանը և Ստյոպա Մկրտչյանը: ՀՖՖ TV-ն զրուցել է Տիրասպոլի «Շերիֆում» հանդես եկող եզրային հարձակվող Արթուր Սերոբյանի հետ: ««Շերիֆում» ադապտացիոն փուլը շատ լավ եմ անցել: Մարզչական […]
14:07 18.03.2025
Մարտի 18-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը «Ռաիսինա երկխոսություն 2025» (“Raisina Dialogue 2025”) համաժողովի շրջանակներում որպես բանախոս մասնակցել է «Իրանի գործոնը. ճգնաժամ, համադրում, մրցակցություն» պանելային քննարկմանը: Բանախոսները քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող արագ փոխակերպումներից առաջ եկող մարտահրավերները, տարածաշրջանում պաշտոնական Թեհրանի ներգրավվածությանն ու դիրքին առնչվող հարցերը, այդ համատեքստում մտքեր են փոխանակել Իրանի և միջազգային […]
14:00 18.03.2025
Եվրոպական միության երկրների և եվրոպական կառույցների մեծ մասը վճռական է շարունակել Ուկրաինայում հակամարտությունը։ Այս մասին ասել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին «Ռաիսինա դիալոգ» քաղաքագիտական համաժողովի շրջանակներում։ «Ես տեսնում եմ, որ ԵՄ անդամ երկրների և եվրոպական կառույցների մեծ մասը հստակ պարտավորություն են ստանձնել շարունակել պատերազմը», – ասել […]
13:52 18.03.2025
Մեքսիկական «Մոնտերեյի» նորեկ, լեգենդար իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը սոցցանցերում գրառում է կատարել` մեկնաբանելով «Պումասի» դեմ խաղում ստացած կարմիր քարտը: Հիշեցնենք, որ խաղն ավարտվել էր «Մոնտերեյի» հաղթանակով 3-1 հաշվով: «Շատ կարևոր արտագնա հաղթանակ դժվար մրցակցի դեմ խաղում: Հիմա ժամանակն է հանգստանալու և պատրաստվելու հաջորդ խաղին: Ակնհայտ է` առանց կարմիր քարտի չէի կարող հեռանալ այս առաջնությունից։ Եկեք […]
13:44 18.03.2025
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ հավատարիմ է եղել Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրին «մինչև վերջին պահը» և չի պատրաստվում հարձակվել իսրայելական զորքերի վրա։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է շարժման Telegram ալիքում։ «ՀԱՄԱՍ-ը մինչև վերջին պահը հետևել է հրադադարի համաձայնագրին և ցանկանում էր, որ այն շարունակվի, սակայն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նախընտրեց վերսկսել պատերազմը: Այն պնդումները, թե […]
13:38 18.03.2025
Կրեմլը մտադիր է հնարավորինս արագ զեկուցել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի արդյունքների մասին, որը սպասվում է մարտի 18-ի կեսօրին։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Կեսօրին տեղի կունենա Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցը, մենք ձեզ կտեղեկացնենք այս զրույցի արդյունքների մասին, ինչպես սովորաբար անում ենք, մենք դա […]
13:30 18.03.2025
Ֆուտբոլի Հայաստանի Մ19 հավաքականի հարձակվող Ֆին Գերագուսյանը շարունակում է արդյունավետ խաղեր անցկացնել անգլիական «Սանդեռլենդի» Մ21 թիմի կազմում: Անգլիայի Պրեմիեր լիգա 2-ի 18-րդ տուրում 17-ամյա Գերագուսյանը երկու րոպեում երկու գոլ է խփել «Լիդսի» Մ21 թիմի դեմ խաղում: «Սանդեռլենդի» երիտասարդական թիմը հաղթել է 3-0 հաշվով: Ընթացիկ մրցաշրջանում Գերագուսյանը մասնակցել է 19 խաղի, խփել 9 գոլ և կատարել […]
13:24 18.03.2025
Մարտի 18-ին հատկապես ցերեկային ժամերին Շիրակում, Լոռիում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ, մնացած շրջաններում 15-20մ/վրկ արագությամբ։ Երևանում մարտի 18-ի ուշ երեկոյան, 19-22-ին սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում մարտի 18-ին կեսօրից հետո, 23-ին առանձին շրջաններում, 19-22-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, […]
13:10 18.03.2025
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի զրույցը սպասվում է Մոսկվայի ժամանակով 16։00-18։00-ին։ Այս մասին լրագրողներին հաստատել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Դա իրականում կլինի Մոսկվայի ժամանակով ժամը 16-18-ը»,- ասել է նա։
13:04 18.03.2025
Մարտի 17-ին Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Նոր Խարբերդի բնակիչներից մեկը բակում ապօրինի պահում է «ՏՕԶ» տիպի ակոսափող հրազեն: Ստուգման նպատակով մեկնած ոստիկաններին սեփականատերը հայտնել է, որ տան վերջնամասում գտնվող կիսաքանդ շինության ներսում` փոսի մեջ, զենք կա: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում զննությամբ հայտնաբերվել է հիշյալ հրացանը: Կազմված փաստաթղթերն […]
12:55 18.03.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին պաշտոնում նշանակվելու առիթով: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Կանադայի վարչապետի պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ։ Հայաստանի Հանրապետության և Կանադայի միջև ավանդաբար բարեկամական հարաբերությունները ձևավորվել են փոխըմբռնման, փոխադարձ հարգանքի և փոխշահավետ համագործակցության միջավայրում։ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս վերընթաց զարգացում ապրող երկկողմ հարաբերություններին: Վստահ եմ, […]
12:50 18.03.2025
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը «ցնցված է» Գազայի հատվածում Իսրայելի օդային հարվածներից, ասվում է ՄԱԿ-ի հայտարարության մեջ։ «Գլխավոր քարտուղարը ցնցված է Գազայի հատվածում իսրայելական ավիահարվածներից, որոնք հանգեցրել են զգալի քաղաքացիական զոհերի»,- ասվում է փաստաթղթում։ Գուտերեշը կոչ է անում հարգել հրադադարը, անարգել վերականգնել մարդասիրական օգնությունը, իսկ մնացած պատանդներին անվերապահորեն ազատ արձակել։
12:46 18.03.2025
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան (RFEF) որոշել է Լա լիգայի 27-րդ տուրից հետաձգված «Բարսելոնա» – «Օսասունա» խաղը նշանակել մարտի 27-ին, հաղորդում է Marca-ն: Երկու ակումբներն էլ դժգոհ են որոշումից և մտավախություն ունեն, որ ոչ բոլոր ֆուտբոլիստները կհասցնեն վերադառնալ ազգային հավաքականներից: «Բարսելոնան» կբողոքարկի որոշումը, իսկ Լա լիգան կողմ է, որ խաղն անցկացվի մարտի 27-ին: Հանդիպումը պետք է կայանար […]
12:39 18.03.2025
Լրատվամիջոցներում Գյումրիի նախընտրական քարոզարշավում բանակի և բարձրաստիճան սպաների ներգրավվածության վերաբերյալ հրապարակումներ են զետեղվում: «ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց գործառույթների իրականացման շրջանակում զորամիավորումներում, տարբեր կայազորներում պարբերաբար հանդիպում-քննարկումներ են անցկացնում հրամանատարական կազմի ներկայացուցիչների հետ, սակայն այդ հանդիպումները քաղաքական ուղղվածություն, ենթատեքստ չունեն և բացառապես բանակային օրակարգի շրջանակում են: Ուստի հորդորում ենք զերծ մնալ բանակի և նրա ներկայացուցիչների վերաբերյալ իրականությանը […]
12:32 18.03.2025
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 17-18-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 148 դեպք, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 52, թմրանյութի հայտնաբերման՝ 17, մարմնական վնասվածք պատճառելու՝ 12, անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 8-ական, հոգեկան ներգործության՝ 6, […]
12:24 18.03.2025
Կայացել է թենիսի Մայամիի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի վիճակահանությունը: Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը պայքարի մեջ կմտնի երկրորդ շրջանից: Նրա մրցակիցը կարող է լինել ավստրալացի Նիկ Կիրյոսը, որը երեք տարվա դադարից հետո վերադարձել է Մայամիի մրցաշար: Կիրյոսը պայքարը կսկսի առաջին շրջանից: Աշխարհի 23-րդ ռակետ Խաչանովը երրորդ շրջան դուրս գալու դեպքում կհանդիպի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասի […]
12:16 18.03.2025
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 18-ին՝ 08։55-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը […]
12:14 18.03.2025
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան հայտարարել է, որ Կիևը պատրաստ է վերջ դնել հակամարտությանը այս տարի Ջիդդաում ԱՄՆ-ի հետ բանակցություններից հետո։ Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում մարտի 11-ին բանակցություններ են տեղի ունեցել ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև։ Այս բանակցություններից հետո հրապարակվել է կողմերի համատեղ հայտարարություն, ըստ որի, մասնավորապես, Կիեւը պատրաստ է ընդունել 30-օրյա հրադադարի մասին […]
12:07 18.03.2025
«Ինտեր Մայամիի» հարձակվող Լինոել Մեսսին Instragram-ի իր էջում բացատրել է, թե ինչու չի միացել Արգենտինայի հավաքականին: «Շատ եմ ցավում, որ բաց եմ թողնելու Ուրուգվայի ու Բրազիլիայի դեմ հանդիպումները: Շատ էի ցանկանում խաղալ, սակայն վնասվածքի պատճառով չկարողացա միանալ հավաքականին: Թիմին կաջակցեմ, ինչպես ցանկացած արգենտինացի: Առա՛ջ, Արգենտինա»,- գրել է Մեսսին: Արգենտինայի հավաքականը Ուրուգվայի ու Բրազիլիայի ընտրանիների հետ […]
11:57 18.03.2025
«Ռաիսինա երկխոսություն 2025» համաժողովի շրջանակներում Նյու Դելիում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի ԱԳՆ գլխավոր քարտուղար Յոնաթան Վսեվիովի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Էստոնիա երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր՝ ընդգծելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկու երկրների նախարարությունների միջև համագործակցության կարևորությունը: Գլխավոր քարտուղարը զրուցակցին է ներկայացրել տարածաշրջանում կայունությանն ու անվտանգությանն […]
11:50 18.03.2025
Ռումինիայում շարունակվում է շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնությունը: Երրորդ մրցափուլից հետո գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը և Ռոբերտ Հովհաննիսյանն ունեն 2,5-ական միավոր: Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը և միջազգային վարպետներ Արթուր Դավթյանն ու Արսեն Դավթյանն ունեն 2-ական միավոր: ՖԻԴԵ-ի վարպետներ Սարգիս Սարգսյանը և Հայկ Երիցյանն ունեն 1,5-ական միավոր, իսկ վարպետության թեկնածու Վահան Նալբանդյանը՝ 1 միավոր: […]
11:39 18.03.2025
Մարտի 18-ին ժամը՝ 11։00 դրությամբ, Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։ «Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները»,-նշված է «Ճանապարհային դեպարտամենտի» հաղորդագրության մեջ։
11:30 18.03.2025
Մարտի 18-ին, կեսգիշերն անց, Արտենի-Արագածավան ճանապարհի 4-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ: Վարորդները՝ 2000 թ. ծնված Հակոբ Հ.-ն և 1975 թ ծնված Էդուարդ Հ.-ն, «Նիսանի» երկու ուղևորները՝ 1982 թ. ծնված Քրիստինե Բ.-ն և 2024 թ. ծնված Մառլեն Ս.-ն, մահացել են: Կատարվում է նախաքննություն։
11:22 18.03.2025
Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը նամակ է հղել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերին։ Նամակին միցել են նաև և ութ այլ եկեղեցական առաջնորդներ, ովքեր վարչապետին կոչ են արել ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ շինծու մեղադրանքներով բանտարկված հայ գերիներին ազատ արձակելու համար։
11:15 18.03.2025
Ապրիլի 13-21-ը Քիշնևում կկայանա ծանրամարտի Եվրոպայի հերթական առաջնությունը։ Ծանրամարտի Եվրոպական ֆեդերացիայի (EWF) պաշտոնական կայքում հրապարակվել են մրցաշարի մասնակից երկրների վերջնական կազմերը։ Հայաստանի տղամարդկանց թիմը ռաջնությանը կմասնակցի 11, իսկ կանանց թիմը՝ 10 ծանրորդով։ Տղամարդիկ. Գառնիկ Չոլակյան (61կգ), Գոռ Սահակյան (73 կգ), Ռաֆիկ Հարությունյան (81 կգ), Սուրեն Գրիգորյան (89 կգ), Մնացական Աբրահամյան (89 կգ, պահեստային) Դավիթ Հովհաննիսյան […]