Բոլոր լուրերը – Page 3447 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+34.09 oC

Բոլոր լուրերը

Իսրայելի նոր արտգործնախարարը խոստացել է ավելի քիչ խոսել Ուկրաինայի մասին

19:40 02.01.2023

Իսրայելի նոր կառավարությունն ավելի քիչ բաց կխոսի Ուկրաինայի մասին։ Երկրի նորանշանակ արտգործնախարար Էլի Քոենը հայտարարել է, որ նոր կառավարությունը՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորությամբ, ավելի քիչ բաց կխոսի Ուկրաինայի մասին։ Այս մասին հունվարի 2-ին հայտնել է «Հաարեց»-ը։ «Ռուսաստան-Ուկրաինա հարցում մենք հաստատ մի բան կանենք՝ ավելի քիչ հրապարակային խոսել»,- լրագրողներին ասել է բարձրաստիճան դիվանագետը։ Միաժամանակ Քոենը հրաժարվել […]

̰
Ռեալը տրանսֆերային նոր նպատակ ունի

19:13 02.01.2023

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Լիվերպուլի» պաշտպան Իբրահիմ Կոնատեով, ArmSport. am-ի փոխանցմամբ՝ հայտնում է MediaFoot-ը: Աղբյուրի համաձայն՝ մադրիդցիների գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին տպավորված է 2022 թվականի Աշխարհի առաջնությունում ֆուտբոլիստի ցուցադրած խաղով և ցանկանում է, որ ակումբը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում պայմանագիր կնքի 23-ամյա ֆրանսիացու հետ: Կոնատեն «Լիվերպուլում» հանդես է գալիս 2021 թվականի հուլիսից։ 2022/23 մրցաշրջանում նա […]

̰
Ե՞րբ է քննարկվելու Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը

18:45 02.01.2023

Եվրամիության անդամ երկրների ղեկավարները կքննարկեն Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու հարցը Ուկրաինա-ԵՄ հաջորդ գագաթնաժողովում, Ukrinform-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայում ԵՄ պատվիրակության ղեկավար Մատի Մաասիկասը։   «Կարող եմ միայն կրկնել, որ հունիսին Եվրախորհրդի պատմական որոշմամբ Ուկրաինան ստացել է բարեփոխումների շարունակմամբ ԵՄ անդամ դառնալու հեռանկարը: Մենք դեռ այն փուլում չենք, որ որոշենք սկսել բանակցությունները, բայց Ուկրաինայի […]

̰
Հունվարի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ

18:22 02.01.2023

Հանրապետության տարածքում hունվարի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան` 2-3 մ/վ: Օդի ջերմաստիճանը, բացառությամբ Արարատյան դաշտի և Երևանի, հունվարի 2-ին կբարձրանա 2-4 աստիճանով։ Երևան քաղաքում հունվարի  3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
Եվրահանձնաժողովի ղեկավարը խոստացել է օգնություն և հանդիպում Ուկրաինայում

17:53 02.01.2023

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը այս տարվա առաջին հեռախոսազրույցն է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ և խոստացել շուտով ժամանել Ուկրաինայի տարածք և հանդիպել նրա հետ։ Այդ մասին նա հայտնել է հունվարի 2-ին Twitter-ի իր միկրոբլոգում։ «Այս ձմեռ մենք ձեզ կաջակցենք գեներատորներով, լամպերով, հովանոցներով, դպրոցական ավտոբուսներով։ Եվ մենք շարունակում ենք մեր հզոր ֆինանսական օգնությունը։ […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

17:27 02.01.2023

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։   Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել […]

̰
Տաշքենդ-Ալմաթի չվերթի ուղևորները թռիչքի ժամանակ այրվածքներ են ստացել

16:53 02.01.2023

Air Astana ավիաընկերության Տաշքենդ-Ալմաթի չվերթի ուղևորները տարբեր վնասվածքներ են ստացել, այդ թվում՝ այրվածքներ։ Այս մասին հունվարի 2-ին հայտնել է ավիափոխադրողի մամուլի ծառայությունը իր Telegram ալիքում։ «Air Astana-ն հայտնել է, որ KC 128 չվերթը հարվածել է ուժեղ տուրբուլենտության գոտում, և 7 ուղևոր ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ, այդ թվում՝ այրվածքներ։ Ինքնաթիռը Ալմաթիում վայրէջք է կատարել։ Թռիչքի […]

̰
Հոլանդն ընտրություն է կատարել Մեսսիի ու Ռոնալդուի միջև

16:32 02.01.2023

«Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական հարձակվող Էրլինգ Հոլանդը կիսվել է արգենտինացի Լիոնել Մեսսիի և պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուի մասին իր կարծիքով։ «Լիոնել, թե՞ Կրիշտիանու.․․ Ինչո՞ւ եք դա ինձ անընդհատ հարցնում: Միշտ նույն պատասխանը կստանաք՝ իհարկե Մեսսի»,- նորվեգացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Managing Barca-ն։ Փոխանցում է ArmSport. am-ը։ Հիշեցնենք, որ Մեսսին դարձավ վերջերս Կատարում կայացած ԱԱ-2022-ի հաղթողը։ Լիոնելը յոթ […]

̰
Ստոլտենբերգը կոչ է արել ավելի շատ զենք արտադրել Արևմտյան ռազմական դաշինքում

16:07 02.01.2023

Ուկրաինայում երկարատև պատերազմի ֆոնին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կոչ է արել ավելի շատ զենք արտադրել Արևմտյան ռազմական դաշինքում: «Մեզ մեծ քանակության զինամթերք է պետք։ Մեզ պահեստամասեր են պետք»,- ասել է Ստոլթտնբերգը բրիտանական BBC 4 ռադիոկայանին տված հարցազրույցում։   ՆԱՏՕ-ն պետք է պատրաստ լինի երկարաժամկետ աջակցություն ցուցաբերել Ուկրաինային, շարունակել է Ստոլտենբերգը։ Ռուսաստանից ոչ մի նշան […]

̰
ՆԱՏՕ-ի օդաչուները վարժանքներ են անցկացրել Էստոնիայում

15:40 02.01.2023

Գերմանական օդուժի օդաչուները ցածր բարձրության վրա վարժանքներ են անցկացրել Էստոնիայի օդային տարածքում։ Այս մասին հունվարի 2-ին հայտնել է Էստոնիայի պաշտպանության ուժերի շտաբը։ «Տարվա առաջին շաբաթվա ընթացքում էմարի ավիաբազայում գործող Eurofighter Typhoon կործանիչները թռչում են Էստոնիայի օդային տարածքում, այդ թվում՝ ցածր բարձրությունների վրա։ Ցածր թռիչքները տեղի են ունենում ցածր թռիչքային գոտիներում և 152 մ-ից ոչ ցածր», […]

̰
Սաուդյան ակումբը Մեսսիի անունով մարզաշապիկներ է թողարկել

15:16 02.01.2023

Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալը» թողարկել է մարզաշապիկներ, որոնց վրա գրված է Լիոնել Մեսսիի անունը։ Ակումբային խանութում առկա մարզաշապիկների նկարները տարածվել են սոցիալական ցանցերում և մեծ արձագանք առաջացրել երկրպագուների շրջանում։ ArmSport. am-ի հաղորդմամբ՝ ամենայն հավանականությամբ, ակումբն այդպիսով որոշել է պատասխանել պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Ալ-Նասր» տեղափոխությանը։ «Ալ-Հիլալի» գլխավոր մրցակից ակումբը 37-ամյա աստղային ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքեց դեկտեմբերի […]

̰
Պելեի աճյունը տեղափոխվել է Սանտոս ակումբի մարզադաշտ, որտեղ տեղի կունենա նրա քաղաքացիական հոգեհանգիստը

14:47 02.01.2023

Բրազիլական «ֆուտբոլի արքա» Պելեի աճյունը տեղափոխվել է Սանտոս ակումբի մարզադաշտ, որտեղ տեղի կունենա մարզիկի քաղաքացիական հոգեհանգստի արարողությունը։ Այս մասին հունվարի 2-ին Instagram-ի իր էջում հայտնել է ֆուտբոլիստ Էդսոն Չոլբի դո Նասիմենտոյի որդին։ «Մենք հասել ենք տուն»,- գրել է մարզիկի որդին՝ տեղադրելով «Վիլա Բելմիրո» մարզադաշտի՝ «ֆուտբոլի տաճարի» տեղանքի պատկերը։ Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հրաժեշտ տալ […]

̰
Արցախի շրջափակման պատճառով տարբեր հաստատություններում հազարավոր մարդիկ զրկված են պատշաճ սնվելու իրավունքից․ Արցախի ՄԻՊ

14:20 02.01.2023

«Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պատճառով տարբեր հաստատություններում (մանկապարտեզներ, հիվանդանոցներ, հոգեբուժական կենտրոններ, մանկատներ, ծերանոցներ և այլն) հազարավոր մարդիկ զրկված են պատշաճ սնվելու իրավունքից»,-այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ Due to the #Artsakh blockade by Azerbaijan, thousands of people with special diets in various facilities (kindergartens, hospitals, psychiatric centers, orphanages, nursing homes […]

̰
Խորվաթիան միացել է Շենգենյան գոտուն և Եվրոգոտուն

14:01 02.01.2023

Խորվաթիան հունվարի 1-ին միացել է Շենգենյան գոտուն և Եվրոգոտուն։ Երկիրն իր ազգային արժույթը Կունայից փոխեց եվրոյի և դարձավ եվրոգոտու 20-րդ երկիրը։ Շենգենյան գոտում Խորվաթիան անընդմեջ 27-րդ երկիրն է, որտեղ անդամ երկրների միջև կարող է ազատ տեղաշարժվել մինչև 400 միլիոն մարդ։ 1tv.ge-ի փոխանցմամբ՝ «BBC»-ն գրել է, որ փորձագետները կարծում են, որ Եվրոգոտուն միանալը կօգնի պաշտպանել Խորվաթիայի […]

̰
Հրավառության պատճառով Օահուում տղամարդը կորցրել է  ատամները 

13:43 02.01.2023

Հոնոլուլուում հրավառության հետևանքով տղամարդը վնասել է կրծքավանդակը, բացի դրանից կորցրել է մի քանի ատամ, հայտնում է Hawaii News Now-ը։ Ամանորի գիշերը Օահուում անօրինական հրավառության հետևանքով տուժել է ութ մարդ։ Այսպես, մի ​​տղամարդ վառելիքի բաքի մոտ բաց թողած հրավառ նյութից բեկորային վնասվածքներ է ստացել։ Մեկ տղամարդ էլ դեմքի ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Արտակարգ իրավիճակների ծառայության […]

̰
Վատիկանում մեկնարկել է Բենեդիկտոս XVI Պապի հրաժեշտի արարողությունը

13:20 02.01.2023

Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում հունվարի 2-ին սկսվել է Հռոմի պատվավոր Բենեդիկտոս 16-րդ Պապի հրաժեշտի  արարողությունը։ Արարողությունը հեռարձակվում է Վատիկանի Vatican News պաշտոնական հրատարակության YouTube ալիքով։ Սուրբ Պետրոսի հրապարակի անցակետերի մոտ տարբեր կողմերից հրաժեշտ տալ ցանկացողների հերթեր են լ։ Տարածքը փակ է անվտանգության նկատառումներով։ Աճյունը տեղադրվել է Բերնինիի պապական ամբիոնի դիմաց՝ տաճարի կենտրոնում։ Բենեդիկտոս 16-րդը մահացել […]

̰
Կենդանիների խանութում հրդեհ է բռնկվել․ ծխահարումից տուժել են կենդանատեսակները

13:01 02.01.2023

Հունվարի 2-ին, ժամը 09:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ճառագայթային փողոցի Գ շենքի 1-ին հարկում ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի 1-ին հարկում գտնվող կենդանիների խանութում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […]

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի Հանրապետության վարչապետին

12:38 02.01.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի Հանրապետության վարչապետ Պետր Ֆիալային՝ Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։ Լիահույս եմ, որ հայ-չեխական հարաբերությունների համար այս կարևոր տարեդարձը հիմք կհանդիսանա զարգացնելու և ամրապնդելու մեր երկրների և […]

̰
Սիսիան-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարից տուժածների վիճակը գնահատվում է ծանր

12:20 02.01.2023

Հունվարի 2-ին, ժամը 09:34-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mitsubishi Grandis» (վարորդ՝ Ա․ Պ․, ծնված 1987 թ․) և «Mercedes-Benz» (վարորդ՝ […]

̰
Այրվել է չբնակեցված վագոն-տնակ

11:57 02.01.2023

Հունվարի 2-ին, ժամը 05։59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աշտարակի խճուղում այրվում է վագոն-տնակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Մուշ թաղամասի Զորավար Անդրանիկի փողոցի տներից մեկի բակում գտնվող ոչ բնակելի վագոն-տնակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։35-ին, մարվել՝ […]

̰
Ստամբուլում մառախուղի պատճառով ավելի քան 20 ինքնաթիռ չի կարողացել վայրէջք կատարել

11:35 02.01.2023

Ստամբուլի Սաբիհա Գյոքչեն օդանավակայանում թանձր մառախուղի պատճառով ավելի քան 20 ինքնաթիռներ չեն կարողացել  վայրէջք կատարել։ Այս մասին այսօր՝ հունվարի 2-ին, Twitter-ում հայտնել է օդանավակայանը։ Օդանավակայանի թռիչքուղին փակվել է ժամը 05:45-ին վայրէջքի համար, իսկ 06:20-ին՝ թռիչքի համար։ 22 ինքնաթիռ վայրէջք են կատարել Ստամբուլի նոր օդանավակայանում, որը գտնվում է քաղաքի եվրոպական մասում։ Ավելի վաղ՝ դեկտեմբերի 28-ին, Սաբիհա […]

̰
Իսրայելը հրթիռակոծել է Դամասկոսի օդանավակայանի մոտ գտնվող զենքի պահեստները

11:25 02.01.2023

Իսրայելի ռազմաօդային ուժերը երկուշաբթի վաղ առավոտյան հարվածել են Դամասկոսի հարավային ծայրամասերին, որտեղ գտնվում են սիրիական բանակի կողմից կռվող իրանամետ շիա կազմավորումների դիրքերը։ Al-Hadath հեռուստաալիքի փոխանցմամբ՝ հարձակումներն իրականացվել են Դամասկոսի միջազգային օդանավակայանի տարածքում տեղակայված զենքի պահեստների վրա։ Ըստ տեղեկությունների շիա զինված միլիցիայի «Հեզբոլլահ»-ի առնվազն չորս մարտիկ է սպանվել։ Ավելի վաղ SANA գործակալությունը, հղում անելով ռազմական աղբյուրին, […]

̰
Ավտովթար Սիսիան-Երևան ավտոճանապարհին. կան տուժածներ

10:59 02.01.2023

Հունվարի 2-ին, ժամը 09:34-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mitsubishi Grandis» (վարորդ՝ Ա․ Պ․, ծնված 1987 թ․) և «Mercedes-Benz» (վարորդ՝ […]

̰
Շինուհայր գյուղում այրվել է մոտ 400 հակ անասնակեր

10:50 02.01.2023

Հունվարի 1-ին, ժամը 21:03-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինուհայր գյուղում այրվում է կուտակած անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է հունվարի 2-ին, ժամը 00։08-ին, մարվել՝ 00:41-ին: Այրվել է մոտ 400 հակ անասնակեր:

̰
Ավտովթար Վանք- Ստեփանակերտ ավտոճանապարհին․ վարորդի և նրա մանկահասակ որդու կյանքը փրկել չի հաջողվել

10:39 02.01.2023

Մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահար` Վանք- Ստեփանակերտ ավտոճանապարհին. 2 հոգի մահացել են։ Հունվարի 1-ին ժամը 21։40-ին, ՆԳՆ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի հերթապահ մասում, միաժամանակ ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել` Վանք-Ստեփանակերտ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի մասին։ Դեպքի վայր մեկնած ՆԳ նախարարության ծառայողները և Շտապ բժշկական օգնության հերթապահ բժիշկները պարզել են, որ […]

̰
Մեծ Բրիտանիան դադարեցրել է հեղուկ բնական գազի ներկրումը Ռուսաստանից

10:25 02.01.2023

  Մեծ Բրիտանիան հունվարի 1-ից դադարեցրել է հեղուկ բնական գազի ներկրումը Ռուսաստանից, հայտնել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն։ «Մեծ Բրիտանիան դադարեցրել է ռուսական հեղուկացված բնական գազի բոլոր ներկրումները»,- ասվում է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության թվիթերյան էջում։ Լոնդոնն անցյալ տարի ներկրել է 3,12 մլրդ խմ ռուսական գազ՝վառելիքի ընդհանուր սպառման 4%-ը։ Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողության […]

̰
Փակ են Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները

10:03 02.01.2023

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։   Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել […]

̰
ՆԱՏՕ-ն կարող է ստիպել Զելենսկուն խաղաղության պայմանագիր կնքել Ռուսաստանի հետ զենքի մատակարարումների վերաբերյալ. CNN

22:00 01.01.2023

ՆԱՏՕ-ն կարող է ստիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն խաղաղության պայմանագիր ստորագրել Ռուսաստանի Դաշնության հետ՝ զենքի մատակարարումների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է CNN-ը։ «ՆԱՏՕ-ն կարող է անհամբեր դառնալ զենքի մատակարարման հարցում և սկսել տնտեսական նպատակահարմարություն փնտրել՝ ի հաշիվ երկարաժամկետ անվտանգության՝ պնդելով Կիևի համար անբարենպաստ խաղաղություն», – ասել է լրագրող Նիք Պատոն Ուոլշը։ Միաժամանակ նա նշել է, […]

̰
Ծնողներին և հաչող շանը դանակահարած տղամարդ դատապարտյալին բանտում կին են համարել

21:52 01.01.2023

ԱՄՆ-ի Մեյնի քրեակատարողական վարչությունն 2016 թվականին ծնողներին դաժանաբար սպանած տղամարդուն այժմ համարում է կին բանտարկյալ։ Այս մասին հայտնում է The Maine Wire-ը։ 24-ամյա Էնդրյու Թ. Բալսերը սպանության համար դատապարտվելուց հետո ի սկզբանե որպես տղամարդ գրանցված էր Մայնի Քրեակատարողական վարչության (MDOC) գրառումներում և կարող էր ճաղերի հետևում մնալ մինչև 2051 թվականը: Սեպտեմբերին Մեյնի քրեակատարողական վարչությունը փոխեց […]

̰
Չինաստանում ստեղծվել է արագ լիցքավորիչ երկու սարքերի միաժամանակյա միացման հնարավորությամբ

21:39 01.01.2023

OnePlus-ը Չինաստանում սկսել է գովազդել 100 Վտ հզորությամբ Super Flash լիցքավորիչը՝ միաժամանակ երկու սարք լիցքավորելու համար։ Այս մասին հայտնում է GizmoChina հրատարակությունը։ Սարքն ունի երկու միակցիչ՝ USB-A և USB-C: Յուրաքանչյուրը համապատասխանում է 65W Power Delivery արագ լիցքավորման ստանդարտին: Հայտարարված 100 Վտ հզորությամբ Super Flash-ն արտադրվում է, երբ սարքը միացված է անընդհատ սնուցման համար: Ենթադրվում է, […]

̰
BACK_TO_TOP