Բոլոր լուրերը – Page 3449 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+27.09 oC

Բոլոր լուրերը

2022 թվականին ծնվել է ավելի քան 10,000 երրորդ և հաջորդ երեխա

16:17 31.12.2022

2022 թվականին ծնվել է ավելի քան 10,000 երրորդ և հաջորդ երեխա, ում նշանակվել է ամսական 50,000 դրամ աջակցություն՝ մինչև երեխայի 6 տարեկան դառնալը։ Շուրջ 3,000 ընտանիք օգտվել է Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերից․ պետբյուջեից վճարվել է շուրջ 1 մլրդ 900 մլն դրամ։ Մանրամասները՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեսանյութում:

̰
ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի անդամներն այցելել են զորամասեր

16:00 31.12.2022

Դեկտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը և հանձնաժողովի անդամ` պատգամավոր Գուրգեն Մելքոնյանը այցելել են 1-ին հատուկ բանակային կորպուսի ենթակայության զորամասեր և պաշտպանական բնագծեր։ Կորպուսի հրամանատար` գեներալ մայոր Արտակ Բուդաղյանի ուղեկցությամբ ուսումնասիրվել են առաջնագծում իրականացված մեծածավալ ինժեներական աշխատանքները և այլ ուղղություններ։ Ամանորի առթիվ մի շարք զինվորականներ պարգևատրվել են նվերներով։ […]

̰
Անկարայում կյանքից զրկել են «Գորշ գայլեր»-ի նախկին ղեկավարին

15:44 31.12.2022

Անկարայում սպանվել է «Իդեալիստական ​​օջախներ» (առավել հայտնի որպես «Գորշ գայլեր») թուրքական կազմակերպության նախկին ղեկավար, պրոֆեսոր Սինան Աթեշը, հայտնում է Sözçü թերթը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Թերթի տվյալներով՝ Աթեշը և նրա ընկեր Սելման Բոզքուրթը սպանվել են Չանքայա շրջանում գտնվող իրենց տնից դուրս գալու պահին՝ երկու մոտոցիկլավարների կողմից։ Սինան Աթեշը վիրավորվել է գլխից, իսկ Սելման Բոզքուրթը՝ ուսի […]

̰
Հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի Վարսեր գյուղում

15:28 31.12.2022

Դեկտեմբերի 31-ին՝ ժամը 12:42-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարսեր գյուղի առաջին փողոցի 6-րդ փակուղու տներից մեկի բակում այրվում է խոտի դեզ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:02-ին, մարվել՝ 14:30-ին: Այրվել է մոտ 150 հակ պահեստավորած անասնակեր և […]

̰
Ռուբեն Վարդանյանի ուղերձը՝ ուղղված արցախցիներին

15:12 31.12.2022

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն Ազատամարտիկների պուրակից արցախցիներին ուղղված ուղերձով է հանդես եկել: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
SHANTNEWS

15:00 31.12.2022

̰
Արցախի շրջափակման հետևանքով մեր ժողովուրդը գտնվում է հումանիտար աղետի շեմին, լիահույս եմ՝ Աստծո օրհնությամբ ու հավատով լցված՝ կհաղթահարենք այս ճգնաժամը ևս. ԱՀ ԱԺ նախագահ

14:44 31.12.2022

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ. «Սիրելի´ հայրենակիցներ Տարեմուտի նախաշեմին յուրաքանչյուրս ամփոփում ենք անցնող տարվա ձեռքբերումները, վերարժևորում ունեցածն ու նախանշում անելիքները: Անցնող տարին բարդ ու մարտահրավերներով լի էր ոչ միայն Արցախի, այլև ողջ հայության համար: 2022 թվականին տեսանելի և շոշափելի աշխատանք է կատարվել ինչ-որ չափով թեթևացնելու 2020 […]

̰
Վախճանվել է Հռոմի պաշտոնաթող Պապ Բենեդիկտոս XVI-ը

14:30 31.12.2022

96 տարեկանում վախճանվել է պաշտոնաթող Պապ Բենեդիկտոս XVI-ը, հայտնել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայության ղեկավար Մատեո Բրունին։ «Ցավով հայտնում եմ, որ Վատիկանի Mater Ecclesiae վանքում այսօր՝ ժամը 9:34-ին, վախճանվել է պատվավոր Պապ Բենեդիկտոս XVI-ը»,- ասել է նա։ Բենեդիկտոս XVI-ը Սուրբ Աթոռը վարել է 2005 թվականի ապրիլից մինչև 2013 թվականի փետրվարը։ 2013 թվականի փետրվարի 11-ին նա […]

̰
Մաղթում եմ, որ մեր պետությունը 2023 թվականին զերծ մնա արտակարգ իրավիճակներից, սահմանին տիրի խաղաղություն. ԱԻ նախարար

14:12 31.12.2022

Ամանորի շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը. «Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Արտակարգ իրավիճակների նախարարության հարգելի՛ աշխատակիցներ, Փրկարար ծառայողներ, վետերաններ Ամփոփելով անցնող 2022 թվականը՝ ցանկանում եմ նշել, որ տարին բարդ էր բոլորիս համար․ պետության առջև ծառացած անվտանգային խնդիրներն անմասն չեն թողել ոչ ոքի և այդ մարտահրավերները հաղթահարելու, պետությունն ավելի ամրապնդելու առաքելությունը յուրաքանչյուրինս […]

̰
Լուկաշենկոն Ամանորի նախաշեմին լրագրողներին ճագարներ է նվիրել

13:55 31.12.2022

Բելառուսի պետական «Беларусь 1» ​​հեռուստաալիքը Ամանորի նախօրեին ցուցադրել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի անձնական ագարակը: Հեռուստաալիքը ցույց է տվել, որ նախագահի ագարակում ապրում են հավեր, հնդկահավեր և նույնիսկ ջայլամներ, ինչպես նաև կովեր, այծեր, ձիեր, այդ թվում՝ պոնի։ Ֆերմայի աշխատակիցները պատմել են, որ կենդանիները ոչ միայն գիտեն և չեն վախենում նախագահից, այլև ուրախանում են նրա ժամանումով։ […]

̰
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայ մեծերի հիշատակին

13:39 31.12.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Օղակաձև զբոսայգի և Ազատության հրապարակ՝ հարգանքի տուրք մատուցել մեծանուն բանաստեղծներ Եղիշե Չարենցի և Հովհաննես Թումանյանի հիշատակին ու ծաղիկներ խոնարհել նրանց հուշարձաններին։ Վարչապետ Փաշինյանն այցելել է նաև Կոմիտասի անվան պանթեոն՝ իր հարգանքի տուրքը բերելով այնտեղ ամփոփված Հայ մեծերի հիշատակին։ Կառավարության ղեկավարը ծաղիկներ է դրել հայ մշակույթի՝ կինոյի և թատրոնի, երաժշտության, գրականության, […]

̰
Վստահ եմ, որ մեզանից յուրաքանչյուրը հիմա, առավել քան երբևէ, չհանձնվելու, պայքարելու ու արարելու անկոտրում կամք, ցանկություն և հանձնառություն ունի. ՍԴ նախագահ

13:30 31.12.2022

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորական ուղերձով է հանդես եկել Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը. «Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ, 2022 թվականը հայ մարդու ու մեր երկրի համար լի էր տարաբնույթ փորձություններով և մարտահրավերներով։ Թեև անցնող տարվա ընթացքում ունեցանք կորուստներ ու դժվարություններ, այդուհանդերձ տարեմուտը հենց այն կարևոր ժամանակահատվածն է, երբ պարտավոր ենք հետադարձ հայացք նետել […]

̰
Թող ձախողումներն ու անհաջողությունները մնան արդեն պատմություն դարձող անցնող տարում. Գնել Սանոսյանի շնորհավորական ուղերձը

13:16 31.12.2022

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը. «Սիրելի՛ հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։ Անցնող տարին բարդ, դժվարություններով ու չպլանավորված աշխատանքով լի տարի էր, բայց, այդքանով հանդերձ, մեզ հաջողվեց հաղթահարել մարտահրավերները և լուրջ արդյունքներ գրանցել։ Վստահաբար 2023-ին էլ կլինեն դժվարություններ, […]

̰
Արտարժույթի փոխարժեքները դեկտեմբերի 31-ին

13:00 31.12.2022

Տարադրամի փոխանակման կետերում այսօր ԱՄՆ մեկ դոլարը գնվում է առավելագույնը 399 դրամով (նվազագույնը 392 դրամ), վաճառվում՝ 405 դրամով (նվազագույնը 402.5 դրամ)։ Մեկ եվրոն գնվում է առավելագույնը 416 դրամով (նվազագույնը 409 դրամ), վաճառվում՝ 438 դրամով (նվազագույնը 426 դրամ)։ Ռուսական մեկ ռուբլին գնվում է առավելագույնը 5.47դրամով (նվազագույնը 4․66 դրամ), վաճառվում՝ 6.05 դրամով (նվազագույնը 5.71) դրամով։

̰
Հրդեհ Թթուջուր գյուղում

12:54 31.12.2022

Դեկտեմբերի 31-ին, ժամը 07:09-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղի Վազգեն Սարգսյան փողոցի առաջին նրբանցքի տներից մեկում ծուխ է նկատվում․ առկա է հրդեհի բռնկման վտանգ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ նշված հասցեում այրվում է տանը կից օժանդակ շինության […]

̰
Մոսկվայի Կարմիր հրապարակում անհայտ անձը ցանկացել է այրել տոնածառը

12:42 31.12.2022

Կարմիր հրապարակում տղամարդը փորձել է այրել ամանորյա ծառը, նրա հետ եղել է բենզինով տարա, հայտնում է Известия-ն։ Նախնական տվյալներով՝ միջադեպը Մոսկվայի կենտրոնում տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 30-ին։ Նշվում է, որ հարձակվողը մոտեցել է քաղաքի կենտրոնում գտնվող ծառին և պատրաստվել հրկիզել այն։ Լրատվամիջոցները բացատրել են, որ տղամարդը չի կարողացել իրականացնել իր ծրագիրը, նրան նկատել […]

̰
2022 թվականին արձանագրվել է պատմական ռեկորդ. ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի շնորհավորական խոսքը

12:36 31.12.2022

ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյան ամանորյա շնորհավորական խոսք է հղել հայրենակիցներին, որում ասվում է.   «Հարգելի՛ գործընկերներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ամանորի ու Սուրբ ծննդյան տոների առթիվ: Անցնող տարում, ավելացող մարտահրավերների պայմաններում, հարկային և մաքսային բարեփոխումների գործընթացը նոր լիցքեր է ստացել, նկատելի արդյունքներ են գրանցվել համակարգի արդիականացման, բյուջեի եկամուտների ապահովման, ընթացակարգային և կադրային բարեփոխումների, տնտեսության […]

̰
Սննդաբանն զգուշացրել է մայոնեզից հնարավոր կախվածության մասին

12:30 31.12.2022

Մայոնեզի կանոնավոր օգտագործումը կարող է կախվածություն առաջացնել նրա պարունակած կոնսերվանտների և ճարպերի պատճառով: Այս մասին շաբաթ օրը՝ դեկտեմբերի 31-ին, ասել է դիետոլոգ Մարգարիտա Կորոլեւան։   «Մթերքները, որոնք պարունակում են ճարպեր՝ համակցված աղով կամ շաքարով, ազդում են ուղեղի ափիոնային համակարգի վրա և կարող են կախվածություն առաջացնել, եթե կանոնավոր օգտագործվեն: Նման ապրանքների թվում է նաև մայոնեզը»,- ՏԱՍՍ-ին […]

̰
ՄԻՊ-ը շարունակում է միջազգային կազմակերպություններին ներկայացնել ճգնաժամի փաստերն ու ադրբեջանական հայատյացության քաղաքականության այլ ապացույցները. Պաշտպանի ուղերձը

12:17 31.12.2022

ՀՀ ՄԻ պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ ծննդի կապակցությամբ, որում ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, Անցնող 2022 թվականը լի էր ներքին ու արտաքին մարտահրավերներով, որոնցից շատերի հաղթահարման ուղղությամբ դեռ պետք է միասին աշխատենք։ 2020 թվականի աղետաբեր պատերազմի վերքերը դեռ չբուժած՝ 2022-ի սեպտեմբերին ճաշակեցինք Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ պատերազմի դառնություններն ու մարդկային և այլ […]

̰
Ներդրումային խորհրդատուն կանխատեսել է դոլարի արժեքը 2023 թվականին

12:04 31.12.2022

Otkritie Investments-ի ներդրումային խորհրդատվական բաժնի տնօրեն Անդրեյ Շենկը Prime գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ եթե հաջորդ տարի տնտեսական կատակլիզմը չընդգրկի աշխարհը, դոլարը կարժենա 72-ից 75 ռուբլու սահմաններում։ Նա կարծում է, որ ռեցեսիայի ժամանակ աշխարհը կարող է բախվել ավելի էժան էներգետիկ ռեսուրսների հետ։ Սակայն եվրոն կամ դոլարը, նրա խոսքով, կարող են հասնել 100 ռուբլու արժեքի։ […]

̰
SHANTNEWS

12:00 31.12.2022

̰
Թուրքիայում բացատրել են, թե ինչու են զորքերը Սիրիայում

11:51 31.12.2022

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Թուրքիայի զինված ուժերը գտնվում են Սիրիայի տարածքում՝ պայմանավորված նրանով, որ երկրի մեկ երրորդը գտնվում է ահաբեկիչների վերահսկողության տակ։ «Մենք ընդգծեցինք հանդիպման ժամանակ, որ մենք աջակցում ենք Սիրիայի տարածքային ամբողջականությանը և նրա ինքնիշխանությանը, և մեր միակ նպատակը ահաբեկչության դեմ պայքարն է: Մենք նշել ենք, որ Սիրիայի տարածքի մեկ […]

̰
50 հայրենադարձ փոքրիկներ Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակում մասնակցել են ամանորյա հեքիաթային միջոցառման

11:40 31.12.2022

Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակից հայտնում են, որ 50 հայրենադարձ փոքրիկներ մասնակցել են ամանորյա հեքիաթային միջոցառման: Նրանց ընտանիքները Հայաստան են ժամանել Ռուսաստանից, Սիրիայից, Իրաքից, Լիբանանից և Ուկրաինայից: «Փոքրիկների համար կազմակերպվեց հյուրասիրություն, զվարճալի ինտերակտիվ ներկայացում, ապա նրանց այցելեց և ուրախ տրամադրություն պարգևեց Ձմեռ պապը: Միջոցառման գործընկերներն էին «Սարատովի հայկական ազգային համակարգ» կառույցը և Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը»,-նշում […]

̰
Հարգանքի տուրք՝ հանուն Հայրենիքի կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակին

11:26 31.12.2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Հարգանքի տուրք է մատուցվել հանուն Հայրենիքի կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակին: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Տոնական օրերին սննդային թունավորումներից զերծ մնալու համար Արցախի առողջապահության նախարարությունը զգուշացնում է

11:17 31.12.2022

Սննդամթերք գնելիս հատուկ ուշադրություն դարձնել պիտանելիության ժամկետներին, կիսապատրաստի, հում և պատրաստի սննդամթերքների պահպանման պայմաններին: Սննդում օգտագործվող մթերքը լավ լվանալ խմելու ջրով, ճաշատեսակների եփման ժամանակ պահպանել անհրաժեշտ ջերմային ռեժիմը՝ 70 աստիճանից բարձր: Պատրաստի սննդամթերքը սառնարանում պահել փակ տարաններով՝ 72 ժամից ոչ ավելի: Աղցանները պատրաստել քիչ քանակով, մայոնեզով և թթվասերով համեմել միայն մատուցելուց առաջ: Զերծ մնալ տնային […]

̰
Այգեհովիտ գյուղում այրվել է ավտոմեքենա

11:03 31.12.2022

Դեկտեմբերի 31-ին, ժամը 02:17-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեհովիտ գյուղում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:50-ին, մարվել՝ 03:13-ին: Այրվել է «Nissan Altima» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Բ․ Չ․):

̰
ՄՊՀ գլխավոր քարտուղարի տեղակալը պարգևատրվել է «Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ավանդի համար» մեդալով

10:50 31.12.2022

ԵԱՏՄ զարգացման գործում նշանակալի ներդրում ունենալու համար Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի գլխավոր քարտուղարի տեղակալ Դավիթ Հովհաննիսյանը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշմամբ պարգևատրվել է «Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ավանդի համար» մեդալով:

̰
Ճանապարհների վիճակը ժամը 10:00-ի դրությամբ

10:38 31.12.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 31-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

̰
Վարչապետն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն

10:34 31.12.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Վարչապետը ծաղիկներ է խոնարհել սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին՝ հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին: հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին:

̰
120 հազար մարդու շրջափակումն Արցախում շարունակվում է.  տվյալները 2022 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ

10:26 31.12.2022

120 հազար մարդու շրջափակումն Արցախում շարունակվում է. Այս մասին հայտնում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը՝ ինֆոգրաֆիկայի տեսքով ներկայացնելով տվյալները 2022 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ:

̰
BACK_TO_TOP