16:44 18.12.2022
Microsoft-ը Windows 11-ի հաջորդ հիմնական թարմացումը կթողարկի գարնանը։ Այս մասին հայտնում է Neowin-ը, փոխանցում է Lenta.ru-ն։ Մասնագետների խոսքով՝ Microsoft-ը պլանավորել է իր հաջորդ գլոբալ թարմացման թողարկումը 2023 թվականի մայիսին։ Հիմնական թարմացումը կկոչվի Moment 3: Հեղինակները նշել են, որ ընկերությունը փոխել է գլոբալ թարմացումների թողարկման պրակտիկան։ Նախկինում Microsoft-ը թողարկում էր տարեկան մեկ հիմնական թարմացում, սակայն վերջերս […]
16:33 18.12.2022
Վաշինգտոնը գնալով ներքաշվում է ուկրաինական հակամարտության մեջ՝ կորցնելով ինքնապահպանման բնազդը, Կիևին ավելի ու ավելի հզոր զենքի մատակարարումը խոսում է ԱՄՆ-ի էսկալացիայի տրամադրության մասին։ Նման կարծիք է հայտնել Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը շաբաթ օրը ամերիկյան Newsweek ամսագրում հրապարակված հոդվածում,փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Ակնհայտ է դառնում, որ մենք բազմաբևեռ աշխարհի կառուցման բարդ և երկար ճանապարհորդության սկզբում ենք»,- […]
16:02 18.12.2022
Ամերիկյան SpaceX ընկերությունն իր Starlink ինտերնետային ցանցի համար շաբաթ օրը ուղեծիր է դուրս բերել ևս 54 փոքր արբանյակ։ Հեռարձակումն իրականացվել է ընկերության կայքում ,գրում է ՏԱՍՍ-ը։ Falcon 9 հրթիռի արձակումը տեղի է ունեցել Ֆլորիդայի Ջոն Քենեդու անվան տիեզերական կենտրոնի վայրից տեղական ժամանակով 16:32-ին: Մոտ ինը րոպե անց առաջին աստիճանը, որը նախկինում օգտագործվել էր 14 այլ […]
15:37 18.12.2022
Արցախի շրջափակման հետևանքով Երևանում մնացած և երևանցի մի խումբ երեխաներ բողոքի ստեղծագործական ակցիա են իրականացնում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև՝ գետնին նկարելով իրենց պատկերացումներն ու հույզերը կապված Արցախի ներկա իրավիճակի հետ, իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել Արտակ Բեգլարյանը: Ջիվան Ավետիսյանի հետ պտտվում ենք ու զրուցում երեխաների հետ:
15:16 18.12.2022
Ռուսաստանցի հայ մարտիկ Արման Ծառուկյանը UFC Fight Night 216-ի գլխավոր մենամարտում հաղթել է ղազախ Դամիր Իսմագուլովին , հաղորդում Armsport.am-ը։ Թեթև քաշային կարգում մենամարտն ավարտվեց Ծառուկյանի հաղթանակով` միաձայն որոշմամբ (30-27, 30-27, 30-27): 26-ամյա Ծառուկյանն ունի 19 հաղթանակ և 3 պարտություն, իսկ 31-ամյա Իսմագուլովը՝ 24 հաղթանակ և երկու պարտություն։
15:12 18.12.2022
Դեկտեմբերի 18-ին, ժամը 11:53-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղավնաձոր գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Եղեգնաձոր-Աղավնաձոր ավտոճանապարհի 15-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Ս․ Ղ․) և «Honda» (վարորդ՝ Վ․ Հ․) մակնիշների […]
15:00 18.12.2022
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանի նախաձեռնությամբ՝ դեկտեմբերի 17-ի երեկոյան Ստեփանակերտում տեղի է ունեցել ֆլեշ-մոբ՝ «Կյանքի ճանապարհ» խորագրով: «Մենք ենք մեր սարերը» հուշակոթողի տարածքում հարյուրավոր արցախցի երիտասարդներ լույսերով պատկերել են «Կյանքի ճանապարհ» (roadoflife) բառակապակցությունը:
14:52 18.12.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կատարի էմիր Շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիին Կատարի Ազգային տոնի կապակցությամբ: Ուղերձում ասվում է. «Անգնահատելի է Ձեր ներդրումը Կատարի կայուն առաջընթացի, զարգացման և միջազգային հեղինակության ամրապնդման գործում: Հայաստանը բարձր է գնահատում երկու երկրների միջև առկա ջերմ հարաբերությունները և հանձնառու է առավել ընդլայնել ու խորացնել փոխշահավետ համագործակցությունը՝ […]
14:39 18.12.2022
Իրանի իշխանությունները ձերբակալել են երկրի ամենահայտնի դերասանուհիներից մեկին այն բանից հետո, երբ նա իր աջակցությունն է հայտնել ցուցարարներին, հաղորդում է BBC -ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել երկիրում բողոքի ցույցերի վերաբերյալ «ստեր տարածելու» մեջ։ Դերասանուհի Թարանեհ Ալիդոստին բացահայտորեն քննադատել է անկարգությունները ճնշելու Իրանի կառավարության ջանքերը, և նոյեմբերին նա Instagram-ում հրապարակել է առանց հիջաբի իր լուսանկարը՝ ի […]
14:18 18.12.2022
Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում Շատջրեգ-Վարդենիս ավտոճանապարհի Շատջրեգ համայնքի վարչական տարածքում բախվել են Opel Astra և VAZ 21099 մակնիշի ավտոմեքենանեերը ,տեղեկացնում է shamshyan.com-ը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […]
14:01 18.12.2022
Ռուսական վերջին հարձակումներից հետո Կիևում ամբողջությամբ վերականգնվել է ջերմամատակարարումը։ Այս մասին հայտարարել է քաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Նրա խոսքով՝ վերջին գնդակոծությունից հետո քաղաքը «վերադարձնում է բոլոր ծառայությունների աշխատանքը»։ Մասնավորապես, ամբողջությամբ վերսկսվել է մայրաքաղաքի ջերմամատակարարման համակարգի աշխատանքը։ «Օրվա ընթացքում կոմունալ ծառայությունները կաշխատեն առանձին տներում, որտեղ կարող են տեղային խնդիրներ լինել»,- գրել է Կլիչկոն։ Դեկտեմբերի 16-ին Ռուսաստանը […]
13:43 18.12.2022
Ֆիջիում կուսակցություններից ոչ մեկը խորհրդարանական ընտրություններում չի ստացել բավարար մանդատ՝ մեծամասնություն կազմելու համար, ինչի կապակցությամբ կառավարությունը կոալիցիոն է լինելու, հաղորդում է RNZ ռադիոկայանը, փոխանցում է Ռիա Նվոստին։ Չորեքշաբթի օրը խորհրդարանական ընտրություններ են տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսի հարավային Ֆիջի կղզիներում։ Նոր 55-տեղանոց խորհրդարանի կազմը կլինի հետևյալը՝ FijiFirst՝ 26 մանդատ, Ժողովրդական դաշինք՝ 21 մանդատ, Ազգային դաշնային կուսակցություն՝ […]
13:36 18.12.2022
Արցախի տեղեկատվական շտաբից տեղեկացնում են, որ Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվել է վառելիքի վաճառքի և ձեռքբերման հատուկ կարգ: «Հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, ղեկավարվելով Արցախի Հանրապետության նախագահի՝ 2022 թվականի դեկտեմբերի 13-ի ՆՀ-1792-Ն հրամանագրի 9-րդ կետով՝ Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվել է վառելիքի վաճառքի և ձեռքբերման հատուկ […]
13:15 18.12.2022
Հունաստանը, զենքից բացի, նաև միլիոնավոր եվրոներ է ուղարկում Ուկրաինա՝ մասնակցելով Եվրամիության կողմից այս երկրի վարկային աջակցությանը։ Այս մասին կիրակի հայտնել է հունական pronews.gr լրատվական պորտալը։ Նա նշում է, որ «ի լրումն զենքի և զինամթերքի, Հունաստանը նաև ներգրավված է Ուկրաինային միլիոնավոր վարկերով ֆինանսապես աջակցելու մեջ՝ վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի կառավարության համապատասխան որոշումից հետո»։ Պորտալը մեջբերում է Հունաստանի […]
12:54 18.12.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Կատարի Պետության էմիր Շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիին և վարչապետ, ներքին գործերի նախարար Շեյխ Խալիդ Բին Խալիֆա Բին Աբդուլազիզ Ալ Թանիին՝ Ազգային տոնի կապակցությամբ: «Ձերդ վսեմություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Կատարի Պետության Ազգային տոնի կապակցությամբ և մաղթում քաջառողջություն ու ամենայն բարիք, իսկ Կատարի բարեկամ ժողովրդին՝ հարատև […]
12:51 18.12.2022
Մոսկվայի օդանավակայանները նորմալ աշխատում են ձյան տեղումների պայմաններում, սակայն կան թռիչքների ուշացումներ, ՌԻԱ Նովոստիին հայտնել են օդային նավահանգիստների մամուլի ծառայություններում։ «Վնուկովո միջազգային օդանավակայանը ներկայումս ապահովում է օդանավերի և ուղևորների սպասարկումը նորմալ ռեժիմով: Վնուկովոյում եղանակային պայմանների պատճառով թռիչքների չեղարկումներ չկան: Ավիաընկերությունների որոշմամբ կան թռիչքներ և թռիչքների ուշացումներ, որոնք պայմանավորված են գործընթացի մշակմամբ՝ օդանավի հակասառցակալման հեղուկով»,- հայտնել […]
12:40 18.12.2022
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կարծում է, որ Ուկրաինայում հակամարտությունը «համաշխարհային պատերազմ» է և շուտով չի ավարտվի։ Այս տեսակետը նա հայտնել է իսպանական ABC թերթին կիրակի օրը հրապարակված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Այժմ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երրորդ անգամ է ինձ մոտ ուղարկում իր կրոնական խորհրդականներից մեկին», – ասել է նա։ «Ես կապի մեջ եմ, ստանում եմ, […]
12:21 18.12.2022
Այսօր կեզրափակվի արագ շախմատի Եվրոպայի առաջնությունը, որն անցկացվում է լեհական Կատովիցե քաղաքում: Այն բաղկացած 11 տուրից: Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը շարունակում են ելույթներն Եվրոպայի արագ շախմատի առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի 6 տուրերից հետո Շանթ Սարգսյանը 6 հնարավորից ունի 5,5 միավոր և կես միավոր է զիջում առաջատարներին` Դավիթ Նավարային և Դանիել Ֆրիդմանին: […]
12:03 18.12.2022
Սվետլանա Բրոննիկովան՝ Entueat ինտուիտիվ սնուցման կենտրոնի ղեկավարը, կտավատի սերմն անվանել է այս ճարպաթթուներով ամենահարուստ սննդամթերքը։ Այս մասին գրում է «Փրայմ» գործակալությունը, փոխանցում է Lenta.ru-ն։ Բրոննիկովայի խոսքով՝ կտավատի սերմը կարելի է օգտագործել շիլա պատրաստելու համար՝ մանրացված սերմերը պետք է լցնել ջրի մեջ և թողնել ամբողջ գիշեր։ Սննդաբանը նշել է նաև, որ առողջությունը պահպանելու համար պետք է […]
11:55 18.12.2022
Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը դեկտեմբերի 17-ին հանդիպումներ է ունեցել Մարտակերտի շրջանում: Պետնախարարին ուղեկցել են նաև Արցախի Ազգային ժողովի պատգամավորներ՝ ‹‹Ազատ հայրենիք-ՔՄԴ›› խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը, «Հայ Հեղափոխական դաշնակցություն» խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը, «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը, «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը: Պետնախարարն ու պատգամավորներն այցելել են «Բեյզ Մեթըլս» ընկերություն, հանդիպում ունեցել […]
11:46 18.12.2022
Twitter-ն արգելափակել է այն ծառայությունը, որը հետևել է սոցցանցի սեփականատեր Իլոն Մասկի անձնական ինքնաթիռի շարժին։ Ինքը՝ Մասկը, ինչ-որ մեկի գտնվելու վայրի մասին իրական ժամանակում տեղեկատվության տարածումը կամ նման տեղեկություններով կայքերի հղումների հրապարակումն անվանել է «հարձակում ֆիզիկական անվտանգության վրա»։ Նա խոստացավ, որ ցանկացած նման հաշիվ կարգելափակվի։ «Իլոնը գործել է առանց նախազգուշացման… Բացի այդ, նա արգելափակել է […]
11:38 18.12.2022
ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանն ուղիղ եթերում խոսել է Արցախում տիրող իրավիճակի մասին։ «Բարի լույս, սիրելի արցախցիներ։ Այսօր կիրակի է, մեր մոտ աշխատանքային է, բայց ոչ մի բան չի փոխվել, մենք շրջափակման մեջ ենք, շարունակում ենք աշխատանքները։ Ասեմ, որ չնայած դժվարություններին՝ ես ոգևորված եմ, որովհետև տեսնում եմ մարդկանց մոտ և՛ կամք, և՛ պատրաստվածություն հանգիստ անցնել այս […]
11:07 18.12.2022
Հյուսիսային կիսագնդում գրիպի համաճարակ է, ռիսկային խմբում են երեխաները, անչափահասների մահվան մասին հաղորդվում է Ռուսաստանի տարբեր շրջաններից։ Ի՞նչու է ներկայիս վարակն այդքան դաժան, գրում է ՌԻԱ Նովոստին։ Երկրում գրիպով հիվանդացությունը մի քանի անգամ աճել է նախորդ տարվա ցուցանիշների համեմատ՝ 143,6 դեպք տասը հազար մարդու հաշվով, հայտնում է Սմորոդինցևի գիտահետազոտական ինստիտուտը։ Շտամներից գերակշռում է, այսպես կոչված, […]
10:44 18.12.2022
Պրանայաման ասանաներից հետո յոգայի հաջորդ փուլն է։ Այն շնչառական վարժությունների համալիր է՝ ուղղված ներդաշնակության, էներգիայի ճիշտ բաշխման և առողջության բարելավմանը։ Պրանայամա կարող են կատարել ոչ միայն փորձառուները , այլեւ սկսնակները։ Հիմնական բանը պրակտիկայի հիմնական տեխնիկան և առանձնահատկություններն ուսումնասիրելն է: «Պրանայամա» տերմինի ծագման երկու տարբերակ կա, որոնցից յուրաքանչյուրն օգնում է հասկանալ պրակտիկայի էությունը։ Վարկածներից մեկի համաձայն՝ […]
10:38 18.12.2022
Կատարում 2022 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության վճռորոշ հանդիպումը կկայանա կիրակի օրը, «ոսկու» համար պայքարը կվարեն Արգենտինայի և Ֆրանսիայի հավաքականները։ Խաղը մեկնարկում է« Լուսաիլ» մարզադաշտում Երևանի ժամանակով 19:00-ին: Այս հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել լեհ մրցավար Շիմոն Մարչինյակը, հաղորդում է Ինտերֆաքսը։ Արգենտինայի հավաքականն աշխարհի առաջնությունում իր մրցաշարային ուղին սկսեց Սաուդյան Արաբիայից կրած սենսացիոն պարտությամբ (1:2): Դրանից […]
10:32 18.12.2022
Հյուսիսային Կորեան կիրակի օրը բալիստիկ հրթիռ է արձակել դեպի Ճապոնական ծով, հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը՝ հղում անելով հարավկորեական զինվորականներին, գրում է ՌԻԱ Նովոստին։ Զինվորականները վերլուծում են հրթիռի հեռահարությունը, բարձրությունը և արագությունը։ Նշվում է, որ ուղիղ մեկ ամիս առաջ՝ նոյեմբերի 18-ին, Հյուսիասյին Կորեան արձակել է Խվասոն -17 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը։ Հյուսիսային Կորեան այս տարի բալիստիկ […]
10:15 18.12.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Արմավիրի և Արարատի մարզերում, Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանում և Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին մառախուղ է: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից […]
10:00 18.12.2022
Դեկտեմբերի 17-ին, ժամը 22։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Նոր Ամանոս գյուղից դեպի Արմավիրի մարզ տանող ավտոճանապարհին մառախուղի պատճառով քաղաքացիներն ավտոմեքենայով մոլորվել են․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
09:48 18.12.2022
ԱՀ տեղեկատվական շտաբից տեղեկացնում են , արդեն յոթերորդ օրն է` Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Ստեղծված իրավիճակում բնակչության խնդիրներին հրատապ արձագանքելու համար շարունակում է գործել 119 և +374 47 119 119 հեռախոսահամարները։
00:00 18.12.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Արմավիրի և Արարատի մարզերում մառախուղ է: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի […]