19:12 02.12.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Համբարձում Մաթևոսյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք: ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, փոխնախարարները, […]
19:06 02.12.2022
Դեկտեմբերի 2-ին, ժամը 18:27-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շահումյան գյուղի Աբովյան փողոցի տներից մեկում ծուխ է․ ներսում քաղաքացի կա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։45-ին։
19:00 02.12.2022
Երևանում գտնվող ԱՄՆ պետքարտուղարության կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիկերը տեսաուղերձով է հանդես եկել՝ նշելով, որ պաշտոնը ստանձնելուց հետո սա իր երկրորդ այցն է Հայաստան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, տեսաուղերձում Ռիկերն ասում է, որ շարունակում է տպավորված լինել ընդհանուր ժողովրդավարական արժեքների նկատմամբ Հայաստանի հանձնառությամբ՝ ի հեճուկս երկրի առջև ծառացած մարտահրավերների: «Այս հանձնառությունը ներկայացնում է Հայաստանի և […]
18:52 02.12.2022
Դեկտեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է «Սոս Արևելքի քրիստոնյաներ» ֆրանսիական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի անդամներին՝ գլխավորությամբ մասնաճյուղի ղեկավար Քորանթեն Քլերկինի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: «Հանդիպմանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժնի և «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի տնօրեն Արժանապատիվ Տ․ Արարատ […]
18:42 02.12.2022
Սիրիայի Արաբական Հանրապետության Դամասկոս Նահանգի Դարայա բնակավայրում դեռևս 2016 թվականից դադարել էին մարտական գործողությունները, սակայն տարածքում առկա չպայթած զինամթերքի հետևանքով այն շարունակում էր մնալ անհասանելի և վտանգավոր տեղաբնակների համար: 2021 թվականի հոկտեմբերին ՀՀ «Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն» ՊՈԱԿ-ի և Դամասկոսում ՄԱԿ-ի ականազերծման գրասենյակի միջև կնքված պայմանագրով «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ը պարտավորվեց մոտ երկու միլիոն քառակուսի մետր […]
18:33 02.12.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ դեկտեմբերի 6-ին կմեկնարկի Խաչատրյանի անվան 10-րդ միջազգային փառատոնը։ Բացման համերգի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա թավջութակահար Սևակ Ավանեսյանը։ Համերգը նվիրված է թավջութակահար Մեդեա Աբրահամյանի ծննդյան 90-ամյակին։ Երեկոյի ընթացքում կհնչի Սերգեյ Պրոկոֆևի Սիմֆոնիա-կոնցերտը թավջութակի և նվագախմբի համար, Միխայիլ Գլինկայի Իսպանական նախերգանք թիվ 1 «Capriccio Brnillate» արագոնական խոտայի թեմայով, Ալեքսանդր […]
18:23 02.12.2022
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում այսօր տեղի է ունեցել հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկությունը և հաղթողի ընտրությունը։ Մրցույթում 4 տեղի համար մասնակցում էր 6 հեռուստաընկերություն: Մրցույթին մասնակցում էին «Արմենիա» Թի-վին, «Ա-թիվին», «Շանթ» ՀԸ, «Մուլտի Մեդիա-Կենտրոն Թիվին», «Հուսաբերը»՝ նույն ինքը՝ «Երկիր Մեդիան» և «Հայկական 2-րդ» հեռուստաալիքը: Հիշեցնենք, որ Հեռուստատեսության և […]
18:16 02.12.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն այսօր «Մոսկվայի տուն» մշակութային կենտրոնում ներկա է եղել «Հայաստանի և Ռուսաստանի միջև գիտակրթական համագործակցության զարգացում. հայացք դեպի ապագա» կլոր սեղանին: Հայաստանի և Ռուսաստանի կրթության ու գիտության ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպված կլոր սեղանին ներկա էր նաև ՌԴ նախագահի օտարերկրյա պետությունների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովը, որի […]
18:07 02.12.2022
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյանն այսօր հանդիպել է պեստիցիդների (թունաքիմիկատներ) գրանցմամբ և ներկրմամբ զբաղվող կազմակերպությունների 30-ից ավելի ներկայացուցիչների հետ: Պարոն Հայրապետյանը ներկայացրել է, որ Տեսչական մարմնի ղեկավարի հրամանով՝ այսուհետ պարտադիր կլինի պեստիցիդն արտադրող երկրի և արտադրող կազմակերպության գրանցումը՝ բացառելով նույն ցուցանիշներով, սակայն այլ երկրների և արտադրողների արտադրած թունաքիմիկատների մուտքը երկիր: Ազդող […]
17:56 02.12.2022
Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Նվարդ Վարդանյանը բացման խոսքով հանդես է եկել «Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության և դրանից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրի» մշակման աշխատանքների շրջանակում կազմակերպած սեկտորալ քննարկմանը, որը նվիրված էր ՄԻՊ ռազմավարության գործողությունների ծրագրի առողջության պահպանման իրավունքի, կրթության իրավունքի, աշխատանքի իրավունքի, սոցիալական ապահովության, նվազագույն կենսապայմանների իրավունքի, երեխայի իրավունքների, սեփականության իրավունքի, տնտեսական գործունեության ազատության իրավունքի […]
17:52 02.12.2022
Օրենսդրական փաթեթով առաջարկվում է 2023 թ. հունվարի 1-ից մեր երկրում նվազագույն ամսական աշխատավարձի չափը սահմանել 75.000 դրամ` գործող 68.000 դրամի փոխարեն: Համապատասխանաբար կբարձրացվեն նաեւ գործավարձով կամ ժամավճարով վարձատրվող աշխատողների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը, ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 2-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ […]
17:46 02.12.2022
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ Էդվարդ Ասրյանը զորամասերից մեկում հանդիպել են առանձին մոտոհրաձգային ստորաբաժանման ուսումնական գումարտակի զինծառայողների հետ: Բարձր գնաhատելով տվյալ ստորաբաժանման զինծառայողների պատրաստության մակարդակը, որն արձանագրվել է պլանային և հանկարծակի ստուգումների արդյունքում, Սուրեն Պապիկյանը և Էդվարդ Ասրյանը հույս են հայտնել, որ առաջիկա ավարտական քննությունների ընթացքում ևս […]
17:40 02.12.2022
2023 թ. հունվարի մեկից նվազագույն աշխատավարձը բարձրանում է եւ դառնում 75.000 դրամ: Բյուջեի նախագծով ամրագրվել է նաեւ, որ բազային աշխատավարձը պետք է դառնա 83.200 դրամ: ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանն ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նշել է, որ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» […]
17:31 02.12.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր ամփոփվել են 2022 թվականի ընթացքում իրականացված մասսայական սպորտի 8 միջոցառումները: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի ներկայացուցիչների հետ հանդիպումը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ հաջորդ տարի մասսայական սպորտի միջոցառումների մասնակիցների […]
17:24 02.12.2022
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 2-ին գումարել էր արտահերթ նիստ՝ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմավորման և ընտրատարածքային հանձնաժողովների անդամներ նշանակելու օրակարգով։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը նիստի սկզբում հիշեցրեց, որ ընտրատարածքային գործող ընտրական հանձնաժողովների լիազորությունները դադարում են դեկտեմբերի 17-ին, և Ընտրական օրենսգրքի 44 հոդվածի 10-րդ մասի համաձայն, գործող հանձնաժողովների լիազորությունների դադարումից ոչ ուշ, քան 14 օր առաջ, ԿԸՀ-ն […]
17:16 02.12.2022
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՌԴ նախագահի՝ արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված էր նաև ՌԴ լուսավորության նախարարի տեղակալ Դենիս Գրիբովը: Հանդիպմանը ներկա էր Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Զրուցակիցները քննարկվել են երկու երկրների միջև կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցությանն առնչվող […]
17:09 02.12.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր: Հրազդանի տարածաշրջանում, Սիսիան-Գորիս, Շինուհայր-Տաթև ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-20 մետր: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
17:00 02.12.2022
Վարչապետի աշխատակազմի ղեկավար, «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի մրցույթի նախապատրաստման և կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է «Մանկական Եվրատեսիլ 2022» թեմային նվիրված նամականիշի մարման արարողությանը: Արայիկ Հարությունյանը ողջունել է ներկաներին, նշել, որ պետությունը նման իրադարձությունների ժամանակ նախաձեռնում է նամականիշի մարում, որով ընդգծում է այդ իրադարձության նշանակությունը: «Երկրորդ անգամ Հայաստանում կհյուրընկալվի […]
16:55 02.12.2022
Դեկտեմբերի 2-ին ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի ուղեկցությամբ, այցելել եմ N բանակային զորամիավորում: Այս մասին գրել է ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը։ «Զորամասերից մեկում հանդիպել եմ հատուկ նշանակության և դեսանտագրոհային ստորաբաժանումների զինծառայողների հետ, հետաքրքրվել ծառայության կազմակերպման ընթացքով, առկա խնդիրներով, անձնակազմի հանդերձավորման և հաստիքային սպառազինության հետ […]
16:51 02.12.2022
ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում Լեհաստանի Լոձ քաղաքում գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սուրբ Աթոռի պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների քարտուղար (ԱԳ նախարար), արքեպիսկոպոս Փոլ Ռիչարդ Գալագերի հետ: Զրուցակիցները գոհունակությամբ նշել են, որ Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև ձևավորվել է ակտիվ և արդյունավետ երկխոսություն՝ հիմնված ընդհանուր քրիստոնեական արժեքների և պատմական […]
16:46 02.12.2022
Քաղաքացին դիմել է մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ, խնդրելով աջակցություն տրամադրել իր նախկին ԽՍՀՄ Խնայբանկում մինչև 1993 թվականը ներդրված դրամական ավանդի փոխհատուցում ստանալու հարցում։ Քաղաքացին ավանդի դիմաց փոխհատուցում ստանալու նպատակով 2021 թվականի օգոստոսի 12-ին դիմում է ներկայացրել Միասնական սոցիալական ծառայության Կապանի տարածքային կենտրոն՝ ներկայացնելով «ՎՏԲ- Հայաստան Բանկ» ՓԲ ընկերության կողմից տրամադրված տեղեկանքը և անհրաժեշտ այլ փաստաթղթեր, […]
16:44 02.12.2022
Ազգային ժողովը չընդունեց «Հայաստան» խմբակցության հայտարարության նախագիծը, որը վերաբերվում է Ադրբեջանի խորհրդարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարությանը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չմասնակցեց նախագծի քվեարկությանը: Նախագծին կողմ է քվեարկել 31 պատգամավոր: Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ դեկտեմբերի 2-ին ԱԺ նախագահի որոշմամբ գումարվել էր Ազգային ժողովի արտահերթ նիստ: Նիստը հրավիրվել էր Ադրբեջանի խորհրդարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության […]
16:42 02.12.2022
«Մանկական եվրատեսիլ-2022» երգի միջազգային 20-րդ մրցույթի բացման և Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը վառելու արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով դեկտեմբերի 5-ին, ժամը 16․00-ից, փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցները։ Մասնավորապես փակ կլինի Տիգրան Մեծի պողոտան՝ Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից, Նալբանդյան փողոցը՝ Սախարովի հրապարակից, Աբովյան փողոցը՝ Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկից, Ամիրյան փողոցը՝ Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկից, […]
16:37 02.12.2022
Այրոցի առաջացման պատճառը ստամոքսի թթու պարունակության հետհոսքն է դեպի կերակրափող, տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից։ Ցանկացած մարդ կարող է ունենալ այս գանգատը` տհաճ այրող զգացում կրծոսկրի ետևում: Ի՞նչ անել այրոց չունենալու համար: Սննդակարգի «ոսկե կանոնն» է՝ սնունդն ընդունել հաճախ և փոքր քանակներով: Այրոց առաջացնող սննդի և ըմպելիքի ցանկում են տոմատը, կծու համեմունքները, շոկոլադը, սուրճը և, իհարկե, […]
16:33 02.12.2022
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Արսեն Սիմոնյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական, տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։ Կենսագրություն Ծնվել է 1981 թվականի հուլիսի 26-ին, ք.Երևանում: 2001թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բակալավրիատը, իսկ 2003թ.՝ նույն բուհի մագիստրատուրան: 2003-2006թթ. – ծառայել է ՀՀ զինված ուժերում: Աշխատանքային գործունեություն 2006-2007թթ. – Լոռու մարզի դատախազության […]
16:25 02.12.2022
Հայաստանում որդեգրման համակարգի հիմնախնդիրներն օրենսդիր եւ գործադիր իշխանությունների, ինչպես նաեւ իրավասու բոլոր մարմինների ուշադրության կենտրոնում են. ՀՀ ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ասել է ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը դեկտեմբերի 2-ին իր գլխավորած հանձնաժողովում վերոնշյալ հարցի աշխատանքային քննարկման ժամանակ: ԱԺ պատգամավորի հավաստմամբ ՀՀ վարչապետի 2019 թվականի օգոստոսի 26-ի N 1197-Ա որոշմամբ […]
16:18 02.12.2022
2022 թվականի հոկտեմբերի 1-ից նոյեմբերի 1-ը, նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցումը ստանալու իրենց իրավունքն իրացրել են 678 ավանդատու, փոխհատուցված գումարի չափը կազմել է 135.802.470 ՀՀ դրամ։ «Տեղեկացվում է, որ համաձայն ՀՀ կառավարության 23․04․2014թ․ թիվ 460-Ն որոշման հավելված 1-ի, 15-րդ կետի դրույթների՝ կազմակերպությունը ցուցակում ավանդատուի […]
16:13 02.12.2022
2021 թ. ընդունվել են «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» եւ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքները, եւ այժմ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում եւ հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթով առաջարկվող կարգավորումները նպատակ ունեն համապատասխանեցնել հարակից օրենքների եզրույթներն ու հասկացությունները: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանը, ԱԺ աշխատանքի եւ սոցիալական […]
16:11 02.12.2022
ԵԱՀԿ 29-րդ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի հետ: Հաշվի առնելով Հյուսիսային Մակեդոնիայի գալիք նախագահությունը ԵԱՀԿ-ում՝ Արարատ Միրզոյանն ու Բույար Օսմանին մտքեր են փոխանակել կազմակերպության շրջանակներում իրականացվող աշխատանքների և մարտահրավերների, Հարավային Կովկասում ԵԱՀԿ ներգրավվածության շուրջ: Կարևորվել է նաև ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության կատարած […]