14:42 03.12.2022
Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու փակումը լրջագույն կերպով ոտնահարում է միջազգային մարդասիրական իրավունքները և նպատակ ունեն հումանիտար աղետ ստեղծել Արցախում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի առողջապահության նախարարությունը: «Ստեղծված իրավիճակում անհնարին է դարձել բժշկական պարագաների և դեղամիջոցների տեղափոխումը Արցախ: Ավելին, այս պարագայում լուրջ խնդիր է դարձել առողջական ծանր խնդիրներ ունեցող հիվանդների Արցախից ՀՀ տեղափոխումը: Կոչ ենք […]
14:30 03.12.2022
Ադրբեջանը, Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակելով, փորձում է առաջ տանել իր հայատյաց քաղաքականությունը, կաթվածահար անել Արցախը, ինչը հարված է նաև ռուս խաղաղապահ առաքելությանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման համոզմունք է հայտնել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ադրբեջանական հերթական սադրանքին: Նա նկատել է, որ ադրբեջանցիների նմանատիպ սադրանքներից զարմանալ պետք չէ: «Նրանցից ամեն ինչ սպասելի է: […]
14:17 03.12.2022
Աստրախանի մարզի Կամիզյակսկի շրջանի Գորկու փողոցում այսօր ժամը 04:30-ի սահմաններում 5 հարկանի բնակելի շենքում գազի պայթյուն է տեղի ունեցել, մեկ մարդ հոսպիտալացվել է, հայտնել է շրջանի նահանգապետ Իգոր Բաբուշկինը։ «Այսօր վաղ առավոտյան Կամիզյակի 5 հարկանի բնակելի շենքի բնակարաններից մեկում գազի սարքավորումների պայթյուն է եղել: Պայթյունի հետևանքով տուժել է տան 1977 թ.-ի բնակիչը: Նա ջերմային այրվածքներով […]
14:06 03.12.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան, Քաջարան, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում, Դիլիջանի ոլորաններում և Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի տարածաշրջանում տեղում է ձյուն։ Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր» հատվածում, Տավուշի […]
13:50 03.12.2022
Ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախույզների ձեռնարված միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում դեկտեմբերի 2-ին ՌԴ Սոչի քաղաքից վերադարձել և «Զվարթնոց» օդանավակայանից Տարոնի բաժին է տեղափոխվել 32-ամյա Գագիկ Վ.-ն, որը ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Փաստի առթիվ հայտնվել է հետախուզումը նախաձեռնող մարմնին և դատախազությանը: Ծանուցում. […]
13:38 03.12.2022
Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյարիտուն այցելել է Գեղարքունիքի մարզի Սոթ բնակավայր, և տեսաուղերձով ցույց տալով Ադրբեջանի սեպտեմբերին կատարած վայրագությունների հետևանքները, կոչով դիմել միջազգային հանրությանը՝ ստիպել Ադրբեջանին հարգել խաղաղության օրակարգը, հեռանալ Հայաստանի այն տարածքներից, որոնք օկուպացրել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ինյարիտուն տեսաուղերձը հրապարակել է «Թվիթեր»-ի իր էջում: «Մենք գտնվում ենք Հայաստանում, Սոթքում: Այս ամբողջ տարածքը ռմբակոծվել է […]
13:28 03.12.2022
Օրերս ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության 3 դեպք: Մասնավորապես, նոյեմբերի 12-ին անչափահասների գործերով ծառայողները տեղեկություն են ստացել, որ Եղեգնաձոր քաղաքի Խնձորի այգի թաղամասի 27-ամյա մի բնակիչ իր «Մերսեդես» մակնիշի մեքենայում պահում է թմրամիջոց: Նույն օրը նա իր թաղամասում հայտնաբերվեց, ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին, իսկ նրա մեքենան՝ բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ավտոմեքենայի պահոցում […]
13:16 03.12.2022
ՀՀ ԱԳ նախարարությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 2-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Գյումրիում Իտալիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Անտոնինո Մոնտալտոյին՝ առաքելության ավարտի կապակցությամբ։ Նախարարի տեղակալը պատվո հյուպատոսին է հանձնել ՀՀ նախագահի կողմից շնորհված «Բարեկամության» շքանշանը՝ հայ-իտալական բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման գործում նրա ներդրած նշանակալի ավանդի համար։ Իր խոսքում նախարարի տեղակալն ընդգծել […]
13:02 03.12.2022
Քիչ առաջ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը: «Ակնհայտ է, որ Ադրբեջանն այս քայլով դիմում է սադրանքի Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապի ընդհատման և խաղաղ բնակչությանը հոգեբանական ահաբեկչության ենթարկելու համար: Միջադեպի վերաբերյալ պատշաճ տեղեկացված է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ […]
13:00 03.12.2022
Օրերս ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում ստացվեց, որ Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում գողություն է կատարվել: «Էջմիածին» ջրօգտագործողների ընկերությանը պատկանող տրանսֆորմատորից մեկի յուղն էին գողացել: Բաժնի քրեական հետախույզները մի քանի օր տևած միջոցառումների արդյունքում պարզեցին, որ գողությունը կատարել են չորս հոգով։ Բոլորն էլ Էջմիածին քաղաքի բնակիչներ էին: Նոյեմբերի 29-ին նրանք հայտնաբերվեցին ու ձերբակալվեցին, ապա ներկայացվեցին Վաղարշապատի քննչական […]
12:54 03.12.2022
Դեկտեմբերի 2-ին, ժամը 15.20-ին, ոստիկանություն զանգած կինը հայտնել էր, որ ամուսնու հայրը կացնով հարձակվել է իր և ամուսնու վրա, հասցրել մարմնական վնասվածքներ, ամուսնու մատը կտրվել է: Դեպքի վայր՝ Արգավանդ գյուղի տներից մեկն է մեկնել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը: 40-ամյա բնակչուհին հաղորդում է տվել, որ 76-ամյա սկեսրայրը, առանց հիմնավոր պատճառի, կացնով հարվածել և կտրել է […]
12:52 03.12.2022
Սիսիանի ոստիկանները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել։ Մասնավորապես, նրանք Սիսիան համայնքի Գետաթաղ բնակավայրի տներից մեկում կատարած խուզարկությամբ հայտնաբերել են տարաներով մարիխուանայի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 193 գրամից ավելի քաշով։ Դրանք, նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, առգրավվել են։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա […]
12:44 03.12.2022
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Սերոբ Մանուկյանին Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ նշանակելու մասին: Հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի նոյեմբերի 28-ի ԲԴԽ-113-Ո-365 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերոբ […]
12:39 03.12.2022
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ուղերձ է հղել Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առթիվ: Ուղերձում ասվում է. «Հարգելի՛ հայրենակիցներ, դեկտեմբերի 3-ը նշվում է որպես Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր։ Կարևորելով վերջիններիս համար մատչելի պայմանների ստեղծումը, տարիքին ու գնահատված կարիքին համարժեք ծառայությունների մատուցումն ու զբաղվածության ապահովումը՝ պետությունը շարունակում է անհրաժեշտ ջանքեր ներդնել՝ իրականացնելով […]
12:30 03.12.2022
ՀՀ ոստիկանությունը շարունակում է հորդորել քաղաքացիներին կամավոր հանձնել ապօրինի զենք-զինամթերքը՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար: Օրերս Աշտարակի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 62-ամյա մի տղամարդ կամավոր հանձնել է ինքնաձիգի պահունակ՝ լիցքավորված 10 փամփուշտով: Նոյեմբերի 29-ին էլ Աշտարակի համայնքային ոստիկանները Կոշ գյուղում իրականացրած հերթական ստուգում-շրջայցի ժամանակ տներից մեկում հայտնաբերել են ապօրինի պահվող որսորդական հրացան: 24-ամյա երիտասարդը հայտնեց, […]
12:22 03.12.2022
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը դեկտեմբերի 2-ին հրամանագիր է ստորագրել Խաչիկ Ղազարյանին հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր նշանակելու մասին: Դրանում մասնավորապես ասվում է. «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի նոյեմբերի 28-ի ԲԴԽ-113-Ո-363 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Խաչիկ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ նշանակել հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն […]
12:15 03.12.2022
Նոյեմբերի 29-ին, ժամը 13․40-ին, ոստիկանության Արթիկի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում էր տվել Վարդաքար գյուղի 32-ամյա մի բնակիչ։ Ըստ նրա՝ նոյեմբերի 16-ից 28-ն ընկած ժամանակահատվածում բացել էին խոհանոցի պատուհանը ու տարել կենցաղային իրեր։ Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, հաղորդումից ժամեր անց, պարզվեց գողությունը կատարողի ինքնությունը։ Նույն գյուղում բնակվող 35-ամյա տղամարդը հրավիրվեց Արթիկի բաժին ու խոստովանեց, որ […]
12:11 03.12.2022
Դեկտեմբերի 3-ին, ժամը 09:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Քանաքեռ ՀԷԿ-ի տարածքում քաղաքացու ոտքն արգելափակվել է հաստոցի մեջ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ քաղաքացի Ս․ Շ․-ի (ծնված 1982 թ․) ոտքն արգելափակվել է աղբամաքրման հաստոցի […]
11:56 03.12.2022
Միացյալ Նահանգները մեծապես ներգրավված է եղել Հայաստանին և Ադրբեջանին օգնելու՝ Հարավային Կովկասում խաղաղ ապագա ստեղծելու հարցում: Այս մասին ճեպազրույցի ընթացքում նշել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը, փոխանցում է Առաջինի լրատվական ալիքը: Նա չի մեկնաբանել՝ արդյոք նախօրեին Սպիտակ տանը կայացած հանդիպմանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը անդրադարձե՞լ են Հայաստանի և […]
11:48 03.12.2022
1992թ. ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ դեկտեմբերի 3-ին նշվում է Հաշմանդամների միջազգային օրը(International Day of Persons with Disabilities) : Օրվա նպատակն է հանրության ուշադրությունը սեւեռել հաշմանդամների խնդիրների վրա, պաշտպանել նրանց արժանապատվությունը, ապահովել նրանց լիակատար ինտեգրումը հասարակության մեջ: Այս մասին հայտնում է ԱՀ Առողջապահության նախարարությունը: Հաշմանդամներն առողջական խնդիրներ ունեցող անձիքն են, որոնք հասարակության մյուս անդամների նման, ունեն […]
11:44 03.12.2022
Հյուսիսային Հունաստանի Ալեքսանդրուպոլիս նավահանգստի մոտ ՆԱՏՕ-ի կարիքների համար ռազմական տեխնիկայի գնացքը դուրս է եկել ռելսերից։ Այս մասին դեկտեմբերի 3-ին հայտնել է To Vima պորտալը։ Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին Ֆրանսիական կայարանի տարածքում։ Բեռը նախատեսված էր Բալկանյան և Բալթյան երկրների համար և բաղկացած էր տանկերից, զրահատեխնիկայից և կոնտեյներներից։ Սարքավորումը բեռնաթափվել է Էվրոսի նավահանգստում ԱՄՆ զինվորականների անունից […]
11:36 03.12.2022
Թուրքական բանակի հրետանին ուրբաթ օրը կրակ է բացել Հալեպի նահանգի հյուսիսում գտնվող սահմանային Այն ալ Արաբի և նրա շրջակայքի ուղղությամբ։ Firat News գործակալության փոխանցմամբ՝ կրակի են ենթարկվել Կուրանի շրջանում տեղակայված կառավարական ուժերի դիրքերը, ինչի հետեւանքով երկու զինվոր է զոհվել, հինգը՝ վիրավորվել։ Ավելի վաղ Սիրիայի զինված ուժերի հրամանատարությունը թուրքական զորքերի մոտալուտ ներխուժումը հետ մղելու նպատակով Այն […]
11:24 03.12.2022
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և ձեռնարկատեր Իլոն Մասկը, ուրբաթ օրը հանդիպելով Լուիզիանայի Նյու Օռլեանում, պայմանավորվել են համատեղ աշխատել երեխաների առցանց անվտանգությունը բարելավելու համար: «Մենք միասին կաշխատենք Twitter-ի հետ՝ բարելավելու երեխաների առցանց անվտանգությունը: Իլոն Մասկն այսօր հաստատել է դա: Եկեք պաշտպանենք մեր երեխաներին առցանց»,-գրել է Մակրոնը Twitter-ի իր էջում: Բացի դրանից, Ֆրանսիայի նախագահը և ձեռներեցը քննարկել […]
11:12 03.12.2022
Հարմարեցված շքամուտքից մինչև տրանսպորտ. մատչելի քաղաք ունենալու առաջնային խնդիրները հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հետ քննարկեցին կլոր սեղանի շուրջ: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Երևանի քաղաքային հանձնաժողովը սկսում է իր աշխատանքը: Նիստին ներկա էին Երևանի քաղաքապետարանի ստորաբաժանումների ղեկավարներ, ավագանու անդամներ:
11:04 03.12.2022
«Որպես Հայաստան-Իսպանիա բարեկամական խմբի ղեկավար՝ գործընկերներիս՝ Նարեկ Զեյնալյանի, Հասմիկ Հակոբյանի և Թագուհի Թովմասյանի հետ ԱԺ-ում հյուրընկալել եմ Իսպանիայի Թագավորության Պատգամավորների կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինարիտուին։ Շնորհակալություն հայտնելով իսպանացի պատգամավորին իր հայանպաստ գործունեության համար՝ նշել եմ, որ բարձր ենք գնահատում նրա համերաշխությունն ու աջակցությունը հայ ժողովրդին»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ Հայաստան-Իսպանիա բարեկամական խմբի ղեկավար Տաթեւիկ Գասպարյանը՝ […]
10:53 03.12.2022
Արցախի Հանրապետության տարածքում փակ ճանապարհներ չկան։ Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանների լեռնային գոտիներում, դեպի ՀՀ միջպետական մայրուղու Շուշի-Լիսագոր, Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածներում, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում խիտ մառախուղի պատճառով` տեսանելիությունը ցածր է։ Սյունիքի մարզում տեղում է ձյուն։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից […]
10:39 03.12.2022
Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ից 08։30-ն ընկած ժամանակահատվածում Աջափնյակ վարչական տարածքում գործող ՀՀ առողջապահության նախարարության Մաշկաբանության ազգային կենտրոնից փախուստի է դիմել կալանավայրից նշված կենտրոն տեղափոխված անձը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ժամանել են ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի և քրեական հետախուզության բաժանմուքի պետ Գևորգ Պողոսյանի […]
10:36 03.12.2022
Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիսում բացասաբար են անդրադառնում ԱՄՆ-ի և քրդական զինված ուժերի օպերատիվ փոխգործակցության վրա, բայց ոչ այդ համագործակցության ռազմավարական մակարդակի վրա։ Այս մասին ուրբաթ օրը լրագրողների համար հերթական ճեպազրույցում ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Մեր մտահոգությունն այս պահին այն է, որ թուրքական […]
10:25 03.12.2022
Չինացի տիեզերագնացներն առաջին անգամ պտտել են Շենչժոու կառավարվող տիեզերանավի անձնակազմը չինական ուղեծրային կայանում։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Չինաստանի օդաչուավոր տիեզերական թռիչքների ծրագրի վարչությունը։ Շենչժոու-14-ի և Շենչժոու-15-ի անձնակազմերը ընդունել են ընթացակարգեր, որոնց ընթացքում նրանք «հանձնել են չինական տիեզերակայանի բանալիները», հայտնել է գերատեսչությունը WeChat ալիքում։ Գործակալությունը նշել է, որ չինական տիեզերակայանը պաշտոնապես սկսել է գործել […]