Բոլոր լուրերը – Page 360 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+23.09 oC

Բոլոր լուրերը

ԵՄ-ն ողջունում է Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-Ուկրաինա հանդիպման արդյունքները

13:51 12.03.2025

Եվրամիությունը դրական է արձագանքել Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-Ուկրաինա հանդիպմանը և հայտարարել իր պատրաստակամության մասին՝ ամբողջությամբ մասնակցելու առաջիկա քայլերին Ուկրաինայի, ԱՄՆ-ի և այլ գործընկերների հետ միասին: «ԵՄ-ն ողջունում է Ուկրաինայի և ԱՄՆ-ի համատեղ հայտարարությունը Սաուդյան Արաբիայի Թագավորությունում հանդիպումից հետո, ներառյալ առաջարկները հրադադարի մասին, հումանիտար ջանքերը, հետախուզության փոխանակման վերսկսումը և ԱՄՆ-ի աջակցությունը», – ասել է ԵՄ արտաքին դիվանագիտության […]

̰
Ջիդդայում ամերիկա-ուկրաինական բանակցություններից հետո Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի թեմա կարող է ծագել․ Պեսկով

13:45 12.03.2025

Կրեմլը չի ​​բացառում, որ Ջիդդայում ամերիկա-ուկրաինական բանակցություններից հետո Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի թեմա կարող է առաջանալ, եթե դա շատ արագ կազմակերպվի։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք նաև չենք բացառում, որ կարող է առաջանալ ամենաբարձր մակարդակով հեռախոսազրույցի թեմա: Եթե նման անհրաժեշտություն առաջանա, այն […]

̰
Կառավարությունը, որպես «Վիվա Արմենիա» ՓԲԸ 20 տոկոսի բաժնետեր, մարտի 6-ին ստացել է 2 միլիարդ դրամ շահութաբաժին․ Փաշինյան

13:35 12.03.2025

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը, որպես «Վիվա Արմենիա» ՓԲԸ 20 տոկոսի բաժնետեր, մարտի 6-ին ստացել է 2 միլիարդ դրամ շահութաբաժին։ Գումարը մուտքագրվել է ՀՀ պետական բյուջե։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

̰
Մեկնարկել է Միրզոյանի և Վելդկամպի ընդլայնված կազմով հանդիպումը

13:29 12.03.2025

ՀՀ ԱԳՆ-ում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Նիդերլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպի ընդլայնված կազմով հանդիպումը: Օրակարգում է փոխադարձ հետաքրքրություն ներկակացնող հարցերի լայն շրջանակ. երկկողմ, տարածաշրջանային և միջազգային բնույթի թեմաներ:

̰
Դեսպան Տիգրան Մկրտչյանն Ալբանիայի ԱԳ նախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

13:23 12.03.2025

Ալբանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը` Աթենք) Տիրանայում հանդիպել է Ալբանիայի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Իգլի Հասանիի հետ։ Տիգրան Մկրտչյանը ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները և Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացը, Հայաստանի կառավարության կողմից առաջարկված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Ալբանիայի ԱԳ նախարարը ողջունել է դեսպան Մկրտչյանին և հիշատակել միջազգային միջոցառումների շրջանակներում իր հայ […]

̰
Պուտինն ու Լուկաշենկոն կհանդիպեն մարտի 13-ին

13:18 12.03.2025

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վաղը կհանդիպի Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, ով պաշտոնական այցով կլինի Ռուսաստանում։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Սա կլինի Լուկաշենկոյի առաջին արտասահմանյան այցը բելառուսական պետության ղեկավարի պաշտոնում վերընտրվելուց հետո»,- ասվում է հայտարարության մեջ։ Հանդիպման ընթացքում պետությունների ղեկավարները կքննարկեն ինտեգրացիոն հեռանկարները և արդի միջազգային հարցեր։

̰
Իրանը դեռ չի ստացել միջուկային ծրագրի վերաբերյալ Թրամփի նամակը

13:12 12.03.2025

Իրանը դեռևս չի ստացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակը Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ, սակայն միջնորդը շուտով այն կհանձնի: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։ «Նամակը գրված է, բայց մեզ դեռ չի հասել, պայմանավորվածություն կա, որ արաբական երկրներից մեկի ներկայացուցիչը մոտ ապագայում այն ​​կհասցնի Թեհրան»,- […]

̰
Երևանում մեկնարկել են փողոցների լվացման և մաքրման աշխատանքները

13:07 12.03.2025

Մայրաքաղաքում մեկնարկել են փողոցների լվացման և մաքրման աշխատանքները: Ժամը՝ 01:00-ից մինչև 07:00-ն Երևանի աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունը ջրցան և փոշեկուլ ավտոմեքենաներով կենտրոնական փողոցներում իրականացնում է ակտիվ աշխատանքներ: Դրանք ընդգրկելու են նաև երկրորդական փողոցները՝ իրենց մեջ ներառելով Երևանի բոլոր վարչական շրջանները:

̰
Քրիստոնյա առաջնորդները Դոնալդ Թրամփին կոչ են արել շտապ քայլեր ձեռնարկել Բաքվում պահվող 24 քրիստոնյա պատանդներին ազատ արձակելու ուղղությամբ

13:00 12.03.2025

Ամերիկացի քրիստոնյա առաջնորդների կոալիցիան նամակ է հղել երկրի նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով վճռական քայլեր ձեռնարկել Ադրբեջանի իշխանությունների կողմից պահվող 24 քրիստոնյա պատանդների՝ 23 հայերի և մեկ կրոնափոխ ադրբեջանցի քրիստոնյաների ազատ արձակման համար: Այս մասին հայտնում է «CristianNewsWire» կայքը։ Իրենց կոչում ստորագրողները վկայակոչում են պահվող անձանց նկատմամբ խոշտանգումների և շարունակվող բռնությունների մասին հաղորդումները՝ ընդգծելով իրենց […]

̰
ԱՄՆ-ը վերսկսում է Ուկրաինայի հետ հետախուզական տվյալների փոխանակումը

12:57 12.03.2025

ԱՄՆ-ը կրկին հետախուզական տվյալներ է փոխանցում Ուկրաինային։ Այս մասին X-ում հայտնել է Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը։ «Ուկրաինայի հետ տվյալների փոխանակումը վերսկսվել է»,- գրել է նա։

̰
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի առանձնազրույցը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ

12:49 12.03.2025

ՀՀ ԱԳՆ-ում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի առանձնազրույցը Նիդերլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակը։

̰
Դիլիջանի համայնքային ոստիկանները բացահայտել են ապօրինի ծառահատման դեպքերը

12:46 12.03.2025

Ապօրինի անտառահատումների դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող միջոցառումների շրջանակում, մարտի 11-ի ժամը 15.35-ի սահմաններում ծառայություն իրականացնելիս, Դիլիջանի համայնքային ոստիկանները նկատել են փայտանյութով բարձված «ՈՒԱԶ» մակնիշի մի ավտոմեքենա, որը կանգնեցրել են Հովք գյուղի տներից մեկի հարակից տարածքում: Այստեղ ոստիկանները նկատել են նաև կայանված «ԳԱԶել»` նույնպես բարձված ավելի քան 2 խմ փայտանյութով, որի մոտ գետնին թափված էր ևս […]

̰
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով

12:39 12.03.2025

Երևանում մարտի 12-ի ցերեկը, 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում մարտի 12-ի ցերեկը, 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևելյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 12-ի ցերեկը, 13-17-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

̰
Պեկինը հայտարարել է Մոսկվայի և Թեհրանի հետ Իրանի միջուկային խնդրի շուրջ բանակցությունների մասին

12:32 12.03.2025

Չինաստանի, Իրանի և Ռուսաստանի դիվանագետները ուրբաթ օրը՝ մարտի 14-ին, Պեկինում հանդիպում կանցկացնեն Իրանի միջուկային խնդրի շուրջ, հայտնել է Չինաստանի ԱԳՆ-ն: «Հանդիպումը կղեկավարի Չինաստանի փոխարտգործնախարար Մա Չժաոսուն, որին կմասնակցեն ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը և Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Կողմերը կքննարկեն նաև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

̰
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ պատրաստ է արձագանքել ԱՄՆ մաքսատուրքերին

12:11 12.03.2025

Եվրամիությունը պատրաստ կլինի ավելի առաջ գնալ, եթե անհրաժեշտ լինի՝ արձագանքելով ԱՄՆ առևտրային մաքսատուրքերի ներդրմանը, ներառյալ թվային ծառայությունների և մտավոր սեփականության դեմ պատժամիջոցները, ասել է Ֆրանսիայի ԱԳՆ-ում Եվրոպայի հարցերով նախարար Բենջամին Հադդադը: Նա նշել է, որ այս պահին արձագանքը կլինի «համաչափ»։ «Առաջիկա շաբաթների ընթացքում մենք կվերականգնենք պատասխան մաքսատուրքերը: ԵՄ-ն դադարել է միամիտ լինել և վերջապես կարող […]

̰
Փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից, Վրաստանից և Իրանից

12:05 12.03.2025

Զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է 2025 թվականի փետրվարին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։ 2025 թ-ի փետրվարին Հայաստան այցելել է՝ 117,372 զբոսաշրջիկ։ Նախորդող տարում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է՝ 2024թ․ փետրվարին՝ 127,241։ 2025 թ․ փետրվար ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (39 %), Վրաստանից (15%) և Իրանից (8%):

̰
SHANTNEWS

12:00 12.03.2025

̰
Առնվազն 10 մարդ է զոհվել Պակիստանում գրոհայինների կողմից գնացք առևանգելու հետևանքով

11:49 12.03.2025

Առնվազն 10 մարդ է զոհվել Պակիստանում զինյալների կողմից մարդատար գնացքը առևանգելու հետևանքով։ Այս մասին հայտնում է Dawn թերթը ՝ վկայակոչելով աղբյուրները։ Նրանց տվյալներով՝ զոհվել է գնացքի մեքենավարը և անվտանգության առնվազն ութ աշխատակից։ Հրատարակությունն ընդգծում է, որ զոհվածների պաշտոնական թիվը դեռ չի հաղորդվում։ Բացի այդ, 37 մարդ հոսպիտալացվել է հակաահաբեկչական գործողության մեկնարկից հետո։ Պակիստանի ռադիոն, վկայակոչելով […]

̰
Նարեկ Մկրտչյանը ելույթ է ունեցել ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 69-րդ նստաշրջանի նախարարական կլոր սեղանի շրջանակում

11:28 12.03.2025

Մարտի 10-ից Նյու Յորքում մեկնարկել են ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 69-րդ նստաշրջանի (CSW69) աշխատանքները, որոնց մասնակցում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ CSW69 շրջանակում տեղի է ունեցել նախարարական կլոր սեղան, որի ընթացքում նախարար Մկրտչյանը հանդես է եկել ելույթով։ Նա ներկայացրել է գենդերային հավասարության, կանանց ու աղջիկների հզորացման ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող քաղաքականությունը […]

̰
ԵՄ դիվանագիտության ղեկավարը մտահոգված է Սիրիայում բռնությունների պատճառով

11:20 12.03.2025

Եվրամիությունը լրջորեն անհանգստացած է Սիրիայի ափամերձ շրջանում տարածված բռնությամբ, որը հանգեցրել է մեծ թվով զոհերի, այդ թվում՝ բազմաթիվ խաղաղ բնակիչների շրջանում, հայտարարել է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասը։ «Մենք խստորեն դատապարտում ենք Ասադամետ աշխարհազորայինների հարձակումները անվտանգության ուժերի վրա: Մենք նաև խստորեն դատապարտում ենք քաղաքացիական անձանց դեմ կատարված սարսափելի հանցագործությունները, ներառյալ անխտիր սպանությունները, որոնցից շատերը […]

̰
Լավրով. Ռուսաստանը չի ընդունի ՆԱՏՕ-ի զորքերի ներկայությունը Ուկրաինայում

11:06 12.03.2025

Ռուսաստանի Դաշնությունը ոչ մի դեպքում չի ընդունի Ուկրաինայում ՆԱՏՕ-ի զորքերի՝ որպես խաղաղապահների ներկայությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ամերիկացի բլոգերներ Մարիո Նաուֆալին, Լարի Ջոնսոնին և Էնդրյու Նապոլիտանոյին տված հարցազրույցում։ Հարցին, թե ինչ պայմաններում Ռուսաստանը կարող է ընդունել ՆԱՏՕ-ի ռազմական ուժերի՝ որպես խաղաղապահների ներկայությունը Ուկրաինայում, Լավրովը պատասխանել է՝ միանշանակ մերժելով համապատասխան նախաձեռնություն […]

̰
Թբիլիսիի դատարանը Սաակաշվիլիին դատապարտել է 9 տարվա ազատազրկման

10:55 12.03.2025

Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին մեղավոր է ճանաչել առանձնապես խոշոր չափերով պետական ​​միջոցների յուրացման մեջ և դատապարտել 9 տարվա ազատազրկման։ Դատավոր Բադրի Կոչլամազաշվիլիի խոսքով, այս գործով մեղադրվում է նաև Պետական ​​անվտանգության ծառայության նախկին ղեկավար Թեյմուրազ Ջանաշիան, ով պարտավորվել է վճարել 300 հազար լարի տուգանք։ Ամբաստանյալները մեղադրվում են բյուջեից ինը միլիոն լարի, այսինքն՝ […]

̰
Փրկարարներն Արագածի գագաթին հայտնաբերել են որոնվող քաղաքացու դին

10:41 12.03.2025

Ժամը 10։15-ին փրկարարները հայտնաբերել են որոնվող քաղաքացու դին։ Արագած լեռան գագաթին ժամը 06։00-ի դրությամբ որոնողափրկարարական աշխատանքները մեկնարկել են։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ օպերատիվ խումբ։ Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել են 17 փրկարարական ծառայող, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 13 […]

̰
Հանդիպում Հայ ավանդական երաժշտության կատարողական արվեստի ամբիոնի ուսանողների և դասախոսների հետ

10:30 12.03.2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այսօր հանդիպել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Հայ ավանդական երաժշտության կատարողական արվեստի ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: Հանդիպումը մեկնարկել է համերգային միջոցառմամբ, որի ընթացքում Հայ ավանդական երաժշտության կատարողական արվեստի ամբիոնի ուսանողները հանդես են եկել գործիքային և վոկալ կատարումներով: Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ողջունել […]

̰
Մեկ օրում գրանցվել է 11 ՃՏՊ, 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

10:21 12.03.2025

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 11-12-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 153 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 33, թմրանյութի հայտնաբերման՝ 27, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, ֆիզիկական ներգործության՝ 7, հոգեկան ներգործության, բնակարանային գողության ու խարդախության՝ […]

̰
Տարադրամի փոխարժեքները մարտի 12-ին

10:11 12.03.2025

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 391 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 395 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 426 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 433 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.6 դրամ:

̰
Գրենլանդիայում ամփոփվում են ընտրությունների առաջին արդյունքները

10:00 12.03.2025

Գրենլանդիայի առաջին ընտրատեղամասում ամփոփվել են խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Դրանք հրապարակված են Valg.gl կայքում։ Ընդհանուր առմամբ, արդեն հաշվվել է 676 ձայն, և դրանց մեծամասնությունը՝ 43,5%-ը, տվել է ընդդիմադիր կենտրոնամետ «Նալերաք» (Միլսթոուն) կուսակցությունը, որը ցանկանում է շուտափույթ անկախություն։ Ընտրությունների համար exit poll-ի արդյունքները չեն հրապարակվել։ Գրենլանդիայում ընտրություններին մասնակցում է 40 482 ընտրող։ Նրանք քվեարկել են 72 ընտրատեղամասերում։ […]

̰
WSJ. Միացյալ Նահանգները դիմել է Ուկրաինային՝ անօդաչու սարքեր ստեղծելու հարցում օգնության համար

09:58 12.03.2025

Ամերիկյան ստարտափները և ուկրաինական անօդաչու թռչող սարքեր արտադրողները միավորվում են՝ ԱՄՆ բանակի համար ավելի արդյունավետ անօդաչու սարքեր մշակելու համար: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։ Հրատարակության տվյալներով՝ Պենտագոնն աճող հետաքրքրություն է ցուցաբերում ուկրաինական տեխնոլոգիաների նկատմամբ։ Նշվում է, որ միլիարդավոր դոլարներ ծախսած ամերիկյան ստարտափները դժվարությունների են հանդիպել արդյունավետ ու էժան անօդաչու թռչող սարքերի մոդելներ […]

̰
Ձնահյուս Արագած լեռան գագաթին․ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են

09:55 12.03.2025

Ժամը 06։00-ի դրությամբ որոնողափրկարարական աշխատանքները մեկնարկել են։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ «Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ օպերատիվ խումբ։ Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել են 29 փրկարարական ծառայող, Արագածի ՀԷԿ-ի մեկ աշխատակից և Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայից 4 ալպինիստ»,-ասված է հաղորդագրության […]

̰
ԱՄՆ կոնգրեսականները հաստատել են կառավարության աշխատանքը մինչև սեպտեմբերի 30-ը ֆինանսավորելու նախագիծը

09:50 12.03.2025

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը երեքշաբթի հավանություն է տվել օրինագծին, որով նախատեսվում է շարունակել դաշնային կառավարության ֆինանսավորումը մինչև ԱՄՆ ֆինանսական տարվա ավարտը, որն ավարտվում է սեպտեմբերի 30-ին։ Ամերիկյան օրենսդիր մարմնի ստորին պալատի հանդիպումը հեռարձակվել է դրա կայքում։ Այժմ, Կոնգրեսի Սենատը պետք է քվեարկի այս նախաձեռնությանը, որից հետո այն կանցնի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սեղանին, ով արդեն […]

̰
BACK_TO_TOP