09:33 12.03.2025
Մարտի 13-ին՝ ժամը 14։15-ին, «Երևանի թիվ 105 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Հակառակորդի հարձակման դեպքում ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ, հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։
09:27 12.03.2025
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունները կարող են «շրջադարձային կետ» լինել խաղաղության ճանապարհին: «Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև այսօրվա բանակցությունների արդյունքը կարող է կարևոր շրջադարձային կետ դառնալ Ուկրաինայի կայուն խաղաղության և անվտանգության ձգտման մեջ, Գերմանիան, մեր գործընկերների հետ, կաջակցի ուկրաինացի ժողովրդին այս ճանապարհին»,-ասել է Բերբոքը X-ի […]
09:17 12.03.2025
Ուկրաինայի իշխանությունները պատրաստ են ցանկացած վայրում շարունակել շփումները ԱՄՆ-ի հետ՝ երկկողմ հարաբերությունները պահպանելու համար։ Այս մասին հայտնել է Վլադիմիր Զելենսկիի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։ Ջիդայում ամերիկյան պատվիրակության հետ բանակցություններից հետո Երմակը հույս է հայտնել շարունակական շփումների համար։ «Իհարկե, մենք կհանդիպենք, հուսով եմ, ԱՄՆ-ում, Ուկրաինայում և այլ վայրերում, եթե մեզ հրավիրեն Սաուդյան Արաբիա, մենք ուրախ կլինենք […]
09:07 12.03.2025
Երևանի մանկական երկաթուղու թունելի լուսավորության ցանցը հիմնովին արդիականացվել է։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Ամբողջությամբ փոխվել է մալուխային համակարգը, տեղադրվել են նոր, ժամանակակից լուսատուներ, որոնք ապահովում են 5 անգամ ավելի շատ լուսավորություն և 10 անգամ ավելի մեծ էներգախնայողություն»,-ասված է տեսանյութում։
09:00 12.03.2025
Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները կվերսկսեն հարձակումները Իսրայելի հետ կապված նավերի վրա Կարմիր և Արաբական ծովերում՝ փորձելով ճնշում գործադրել հրեական պետության վրա՝ վերականգնելու մարդասիրական օգնության մատակարարումները Գազայի հատված: Այս մասին հայտարարել է ապստամբների կողմից ստեղծված զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Միջնորդներին տրված վերջնաժամկետի ավարտի կապակցությամբ՝ ճնշում գործադրելու իսրայելական թշնամու վրա՝ անցակետեր բացելու և Գազայի հատված […]
08:53 12.03.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է մարտի 12-ից Կանադայից ԱՄՆ պողպատի և ալյումինի մատակարարումների մաքսատուրքերը մինչև 50% բարձրացնելու իր որոշումից։ Այդ մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել է Սպիտակ տան խոսնակ Քուշ Դեսաին։ «Այն բանից հետո, երբ նախագահ Թրամփը սպառնաց օգտագործել իր գործադիր լիազորությունները Կանադայի վրա հսկայական 50 տոկոս մաքսատուրք սահմանելու համար, Օնտարիոյի նահանգապետ Դագ Ֆորդը առևտրի […]
08:43 12.03.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել․ «Ինչո՞ւ ենք հեծանիվ քշում և դա ի ցույց դնում․ 1․ Քաջալերելու համար վաղ արթնանալու սովորությունը, 2․ Քաջալերելու համար առողջ ապրելակերպը և ֆիզիկական ակտիվությունը, 3․ Քաջալերելու համար տեղաշարժվելու այլընտրանքային եղանակները, 4․ Քաջալերելու համար մարդկային հաղորդակցության՝ սնվելու վրա չհիմնված եղանակները, 5․ Ընդգծելու համար ածխածնային արտանետումների նվազեցման օրակարգը, 6․ Քաջալերելու […]
08:38 12.03.2025
Գերմանիայի բնակիչների ավելի քան 80%-ն այլևս չի հավատում, որ Միացյալ Նահանգները հուսալի գործընկեր է Գերմանիայի համար։ Այս մասին են վկայում Forsa սոցիոլոգիական ծառայության անցկացրած հարցման արդյունքները՝ RTL եւ NTV հեռուստաալիքների պատվերով։ Հարցման համաձայն՝ նման կարծիք է հայտնել հարցվածների 82%-ը։ Հարցվածների միայն 15%-ն է ԱՄՆ-ին անվանել Գերմանիայի հուսալի գործընկեր։ Սա նշանակում է, որ գերմանացիների տեսակետներն այս […]
08:22 12.03.2025
Մադրիդի «Ռեալի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուայի նախկին սիրելին` Էլզան, որդու հետ Անգլիայում բնակվում է սարսափելի պայմաններում, հաղորդում է The Sun-ը: 7-ամյա Էնցոն 32-ամյա Տիբոյի և 50-ամյա Էլզայի որդին է: Կինը հայտնել է, որ իրենց տան առաստաղը բորբոսներից կարող է փլվել, իսկ հիփոթեքային վարկը չվճարելու դեպքում այդ բնակարանը կարող են վերցնել իր ձեռքից: «Մեր տունը քանդվում […]
08:17 12.03.2025
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ողջունում է Ուկրաինայում 30-օրյա հրադադարի մասին առաջարկը։ «Ես ողջունում եմ Ջիդդայում ամերիկա-ուկրաինական բանակցություններում ձեռք բերված առաջընթացը և, մասնավորապես, հնարավոր 30-օրյա զինադադարի գաղափարը»,-գրել է Ֆրանսիայի ղեկավարն X-ի իր էջում։ Նրա խոսքով՝ «հիմա գնդակը ակնհայտորեն Ռուսաստանի դաշտում է»։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը մտադիր է […]
08:00 12.03.2025
Լևերկուզենի «Բայերի» նիգերիացի հարձակվող Վիկտոր Բոնիֆեյսը կյանքում մեծ դրամա է ապրել։ Ըստ AfricanHub-ի, Բոնիֆեյսին լքել է իր ընկերուհին՝ Ռիկեն հարսանիքից անմիջապես առաջ: Ռիկեն պնդել է ամուսնական պայմանագիր կնքել, ինչին Բոնիֆեյսը համաձայնել է դրան։ Սակայն պայմանագիրը կազմելու ընթացքում պարզվել է, որ ֆուտբոլիստի ողջ ունեցվածքը գրանցված է նրա մոր անունով։ Սա չափազանց մեծ հարված է եղել աղջկա […]
01:17 12.03.2025
Apple Music-ը հիրապարակել է «His Majesty King Charles III’s Playlist», որը կազմվել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի կողմից։ Այս մասին ծառայության ներկայացուցիչները հայտնել են պաշտոնական կայքում։ Թագավորի սիրելի երգերի ցանկը գլխավորում է Ճամայկացի ռեգգի երգիչ Բոբ Մարլիի «Could You Be Loved» հիթը: Բացի այդ, երգացանկը ներառում է ավստրալացի փոփ երգչուհի Քայլի Մինոուգի, ամերիկուհի Գրեյս […]
01:08 12.03.2025
Մարտի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մեծամորի վարչական տարածքում, Արմավիրի մարզի բնակիչ 28-ամյա Աշոտ Գ․-ն իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյուներին և հայտնվել գնացքի գծերի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 ուղևոր հետազոտման նպատակով դիմել են «Արմավիր» […]
00:59 12.03.2025
Խորվաթիայի Օսիեկ քաղաքում ընթացող մեծահասակների Եվրոպայի առաջնությունում մեր հավաքականը նվաճեց առաջին մեդալը։ 10մ օդամղիչ ատրճանակ սոլո մրցաձևի կանանց պայքարում Էլմիրա Կարապետյանը դարձավ փոխչեմպիոն։ Այս մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։ Մեր մարզուհին որակավորման փուլում 48 միավորով սահմանեց Եվրոպայի ռեկորդ և առաջին հորիզոնականով անցավ եզրափակիչ փուլ։ Ոսկե մեդալի համար պայքարում Կարապետյանը 13:15 հաշվով զիճեց չեզոք դրոշի […]
00:48 12.03.2025
Երևանի մշակութային կյանքի կարևոր իրադարձություններից մեկը՝ «Երևան» պետական փողային նվագախմբի 60-ամյակի հոբելյանական համերգը, կայացավ Արամ Խաչատրյան համերգասրահում։ Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «1964-ից ի վեր նվագախումբը դարձել է հայկական ու միջազգային երաժշտության լավագույն կատարողներից մեկը՝ հարստացնելով Երևանի երաժշտական մշակույթը բազմաժանր ծրագրերով: Երևանի քաղաքապետարանը կարևորում է երաժշտության ու մշակույթի դերը քաղաքի […]
00:39 12.03.2025
Մարտի 10-ին, ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը մասնակցեց կինոռեժիսոր և արվեստագետ Սերգո Փարաջանովի անվան ամենամյա ստեղծագործական մրցույթի մասնակիցների մրցանակաբաշխության արարողությանը, որն ավանդաբար կայանում է Թբիլիսիի Սակրեբուլոյում։ Այս մասին հայտնել են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։ Մրցույթի տասնամյա հոբելյանի կապակցությամբ, ՀՀ դեսպանը շնորհավորեց «Վրացահայերի միություն» հասարակական կազմակերպությանը, մրցույթի բոլոր մասնակիցներին, ինչպես նաև Թբիլիսիի Սակրեբուլոյի ղեկավարությանը՝ ի դեմս նախագահ Գիորգի […]
00:34 12.03.2025
Այսօր՝ մարտի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում Գայի պողոտայում բախվել են «BMW» «Mazda», «Nissan», և «Lada» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
00:27 12.03.2025
Բրազիլական «Սանթոսի» հարձակվող Նեյմարը մեկնաբանել է տևական ընդմիջումից հետո ազգային թիմից հրավեր ստանալը, հայտնում է Goal.com-ը: «Երջանիկ եմ վերադարձիս համար»,- սոցցանցերում գրել է 33-ամյա ֆուտբոլիստը: Վերջին անգամ նա Բրազիլիայի հավաքականի կազմում խաղադաշտ էր դուրս եկել 2023-ի հոկտեմբերի 18-ին: Այդ ժամանակ բրազիլացիները 0-2 հաշվով պարտվել էին Ուրուգվայի թիմին: Բրազիլիայի հավաքականը մարտի 21-ին Մունդիալ-2026-ի որակավորման փուլի հերթական […]
00:16 12.03.2025
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է աշխարհի ամենախոր լճերի ցանկը: Աշխարհում հաշվարկվում է մոտ 304 միլիոն լիճ։ Նրանք տարբերվում են ոչ միայն իրենց ծագմամբ, այլ նաև խորությամբ, որը կարող է մեծապես տատանվել մի քանի մետրից մինչև մեկուկես կիլոմետր: Աշխարհի ամենախորը լճերից են. 10.ՄԱՏԱՆՈ Երկիր՝ Ինդոնեզիա Խորություն՝ 590 մ Մատանո լիճը տեկտոնական քաղցրահամ լիճ է […]
00:09 12.03.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
00:04 12.03.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։
23:56 11.03.2025
Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսն X-ի իր միկրոբլոգում գրել է, որ ուշադիր հետևում է Հայաստանում ձնահյուսից տուժած իսպանացի լեռնագնացների խմբի փրկությանն ուղղված ջանքերին։ «Շնորհակալ եմ Հայաստանի իշխանություններին, Արարատ Միրզոյանին համագործակցության համար։ Հյուպատոսական շտապ օգնության ստորաբաժանումը մոբիլիզացվել է՝ մեր քաղաքացիներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու համար»,- գրել է Իսպանիայի ԱԳ նախարարը։
23:47 11.03.2025
ՀՀ Պաշտպանության նախարարությունը տեսանյութ է ներկայացրել բռնցքամարտի Հայաստանի առաջնության չեմպիոն բանակայինների մասին։
23:38 11.03.2025
Ամերիկացի շախմատիստ Հանս Նիմանը կարծում է, որ հսկայական ներդրում ունի շախմատի ճանաչման գործում, հաղորդում է Sport Express-ը: «Ես աշխարհի ամենահայտնի շախմատիստն եմ, այս մարզաձևն ավելի ճանաչելի եմ դարձնում հանրության շրջանում: Միլիոնավոր մարդիկ իմ շնորհիվ են իմացել շախմատի մասին: Նայե՛ք իմ վարկանիշին, տեսեք՝ ինչ արդյունքների եմ հասել վերջին տարիներին: Տեսեք, թե ինչ մրցակիցների եմ հաղթել: Հասկանում […]
23:26 11.03.2025
Բաքվում այսօր շարունակվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարությունը: Վարդանյանը ավելի քան 20 օր է, ինչ շարունակում է իր հացադուլը: Ի համերաշխություն Բաքվում ապօրանաբար դատվող հայ ռազմագերիների Եվրոպայում տարբեր ակցիաներ են տեղի ունեցել: Արդյո՞ք սկսել է ինչ-որ բան փոխվել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Իսկապես տպավորություն է ստեղծվում, որ ինչ-որ […]
23:17 11.03.2025
Վրաստանի ՊԵՀ ճանապարհային դեպարտամենտի և Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն, միջազգային նշանակության (Մ-3) Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (դեպի Ռուսաստանի Դաշնության սահման) ավտոճանապարհի 132-135 կմ հատվածում գտնվող Դեվդորակիի թունելում իրականացվող պրոֆիլակտիկ աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ մարտի 13-ին, ժամը՝ 10։00-17։00-ը կսահմանափակվի բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը։ Այս մասին հայտնել են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։ Թունելի փակման ընթացքում ավտոտրանսպորտի երթևեկությունը կիրականացվի ներպետական […]
23:08 11.03.2025
Մարտի 11-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են Գյումրու և Փարաքարի ՏԻՄ ընտրություններին, իրավապահ համակարգի բարեփոխումների ընթացքին առնչվող, ինչպես նաև կուսակցական բնույթի հարցեր։ ՀՀ վարչապետը նիստից տեսանյութ է հրապարակել:
22:55 11.03.2025
Մարտի 11-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիական ակադեմիայի մշտական քարտուղար, գրող Ամին Մալուֆի հետ։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Ֆրանսիայի և Հայաստանի միջև մշակույթի ու գրականության ոլորտներում պատմական կապերին, ինչպես նաև` ընթացիկ աշխարհաքաղաքական հիմնախնդիրներին։