Բոլոր լուրերը – Page 3606 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+21.09 oC

Բոլոր լուրերը

Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

00:38 05.11.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Ուրեմն՝ չկա ՀԱՊԿ, եթե չի ընդունվում ՀՀ-ի սահմանը․ մտածելու բան չունենք, ՀԱՊԿ-ն պիտի մտահոգվի․ Գրիգորյանը՝ Factor.am-ին

00:35 05.11.2022

Նոյեմբերի 23-ին Երևանում ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունենալու, որի ընթացքում ճանապարհային քարտեզ պիտի ընդունվի, կամ՝ ոչ։ Դրված է Հայաստանի տարածքների՝ ադրբեջանական զավթումից ազատելու հարցը։ Բայց նիստից առաջ Բելառուսի նախագահն անում է Հայաստանի դեմ ուղղված հայտարարություններ, թե հայ-ադրբեջանական հարաբերությունը ՀԱՊԿ-ի խնդիրը չէ, թե Իլհամն իրենց եղբայրն է և այլն։ Factor TV-ն ՀՀ Անվտանգության […]

̰
Հնդկաստանում տղամարդը խոստման պատճառով 26 տարի բերանում ձիթապտղի կորիզ է պահել

00:12 05.11.2022

Հնդկաստանի Արևմտյան Բենգալիայի նահանգի Աշոկնագար Կալյանգարխ քաղաքի բնակիչը 26 տարի բերանում ձիթապտղի կորիզ է պահել քրոջը տված խոստման պատճառով: Այս մասին հայտնում է News 18-ը։ 1996 թվականին Ջայդև Բիսվասը, որն այժմ 68 տարեկան է, վերջին անգամ փորձել է չուտնիի սոուսը, որը պատրաստել է հարևանի աղջիկը՝ Ագնիսվինա Դևին։ Տղամարդը նրան համարում էր իր քույրը և սիրում […]

̰
Ավստրիայի քաղաքացին Renault-ով դեպի Ծովագյուղ ընթանալիս կողաշրջված վիճակում հայտնվել է առվակում

23:59 04.11.2022

Այսօր` նոյեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Ավստրիայի քաղաքացի՝ 63-ամյա Արա Ուգուրլուօգլուն. իր վարած Renault Duster մակնիշի ավտոմեքենայով Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում, դեպի Ծովագյուղ ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց և կիսակողաշրջված վիճակում հայտնվել առվակում։ Ըստ նախնական տեղեկությունների` բարեբախտաբար, տուժածներ չկան։ Վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում։  

̰
Հնդկաստանում կապիկը կախվածություն է ձեռք բերել ալկոհոլից և սկսել է թալանել ալկոհոլ վաճառող խանութները

23:51 04.11.2022

Հնդկաստանի Ռայ-Բարելի քաղաքում գտնվող Ուտար-Պրադեշ նահանգի կապիկը կախվածություն է ձեռք բերել ալկոհոլից և սկսել է թալանել ալկոհոլ վաճառող խանութները: Այս մասին հայտնում է IndiaTimes-ը։ Վաճառակետերից մեկի սեփականատերը բողոքել է, որ հարբեցող կապիկը կորցրել է իրեն։ Կենդանին ագրեսիվ է դառնում, եթե փորձում են կանխել նրան ալկոհոլի շշերը վերցնելուց: Որոշ դեպքերում պրիմատը նույնիսկ խմիչքներ էր վերցնում հաճախորդներից։ […]

̰
Երևանում Ford Transit-ը բախվել է Nissan XTrail-ին, անցել մայթով և հայտնվել գերեզմանոցում

23:44 04.11.2022

Նոյեմբերի 4-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում Արցախի Հանարապետությունում հաշվառված 28-ամյա Մուշ Ա-ն իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Դավիթ Բեկի փողոցում բախվել է կայանված Nissan XTrail մակնիշի ավտոմեքենային, ապա դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե սյանը, ապա բազալտե եզրաքարին, անցել հետիոտնի համար նախատեսված մայթով և մոտ 1.5 մետր բարձրությունից […]

̰
Սննդաբանը նախազգուշացրել է կոֆեինի վտանգի մասին

23:30 04.11.2022

Կոֆեինի վտանգի մասին Sputnik ռադիոյին տված հարցազրույցում նախազգուշացրել է բժիշկ-սննդաբան Նատալյա Նեֆեդովան։ Նրա խոսքով՝ մարդկանց որոշ խմբեր պետք է հատկապես զգույշ լինեն օրական խմած սուրճի և թեյի քանակով։ «Կոֆեինի քանակը կարևոր է այն մարդկանց համար, ովքեր զգայուն են դրա նկատմամբ. շատ սուրճ կամ թեյ խմելով՝ նրանք կարող են զգալ սրտի բաբախյունի աճ: Սա կարևոր է […]

̰
Քոնոր Մաքգրեգորը որոշել է փոխել իմիջը և հրաժարվել է մորուքից

23:20 04.11.2022

UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը նոր լուսանկար է հրապարակել սոցցանցերում։ Իռլանդացի մարտիկը սափրվել է՝ հրաժարվելով երկար ժամանակ խնամած մորուքից։ «Մորուքն անհետացավ, մանկիկ, իսկ հացը՝ ոչ»,- լուսանկարին կից գրել է Մաքգրեգորը։ 34-ամյա մարզիկը խառը մենամարտերում անցկացրել է 28 հանդիպում ու տարել 22 հաղթանակ։ Մաքգրեգորը ծրագրում է հաջորդ մենամարտն անցկացնել 2023 թվականի սկզբին:

̰
Հայաստանում ստացվել է կեղծ դեղի հայտնաբերման ահազանգ

23:12 04.11.2022

2022 թվականի նոյեմբերի 04-ին «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ ՀՀ տարածքում ստացվել է կեղծ դեղի հայտնաբերման ահազանգ։ Ըստ այդմ. «ՏԵՑԵՆՏՐԻՔ ԱՏԵԶՈԻԶՈՒՄԱԲ» խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 60մգ/մլ, 20մլ ապակե սրվակ, Շվեցարիա Ֆ. Հոֆման-Լա Ռոշ ՍՊԸ, 4303 Կայզերաուգստ-երկրորդային փաթեթավորող, բաց թողնման հսկող, Ռոշ Դիագնոստիկս ԳմբՀ, Սանդհոֆեր շտրասե 116, […]

̰
Կրկնակի դավաճանություն. Օսիաշվիլին պատմել է, թե ով է քանդել իր ամուսնությունը Լազարևայի հետ

23:03 04.11.2022

Երգահան Սիմոն Օսիաշվիլին և երգչուհի Սվետլանա Լազարևան 1990-ականների սկզբին զույգ էին։ Ռուսական էստրադայի ծագող աստղերը միասին նվաճեցին շոու բիզնեսը և հաստատվեցին Մոսկվայում։ Բռնկված սիրավեպը վերածվեց ամուսնական կյանքի, որի վերջը դրեց տհաճ միջադեպը։ Սիմոն Օսիաշվիլին Սվետլանա Լազարևայի համար գրված իր երգերից մեկը մարգարեական է համարում. այն սիրահարների բաժանման և բաժանումից հետո կարոտի մասին է: «Ես նույնիսկ […]

̰
«Կարողացանք արագ շտկել տնտեսության մեջքը». զրույց Սերգեյ Բագրատյանի հետ

22:48 04.11.2022

Այս օրերին ԱԺ-ում 2023 թվականի բյուջեի նախագիծն է քննարկվում: 2023 թվականի համար կառավարությունը տնտեսական աճի թիրախ է սահմանել 7 տոկոսը: Տնտեսական բնույթի խնդիրների շուրջ հեռուստամեկնաբան Արտակ Հովհաննիսյանը «Հորիզոնի» տաղավարում զրուցել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ: Հարցին՝ ինչքանո՞վ է իրատեսական թիրախ սահմանված 7 տոկոսը՝ հաշվի առնելով նաև համաշխարհաին տնտեուսության միտումներն ու […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

22:33 04.11.2022

Հանրապետության տարածքում նոյեմբերի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 4-7-ն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: Քամին՝ արևմտյան` 3-6 մ/վ, նոյեմբերի 5-6-ն առանձին հատվածներում սպասվում է նաև քամու ուժգնացում` 15-18 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում նոյեմբերի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
Հայտնի են Եվրոպա լիգայի ու Կոնֆերենցիաների լիգայի շաբաթվա լավագույն գոլերը

22:22 04.11.2022

Իսպանական «Բետիսի» հարձակվող Այտոր Ռուիբալը քվեարկության արդյունքում ճանաչվել է Եվրոպա լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի լավագույն գոլի հեղինակ, հաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։ ՀԻԿ-ի դեմ խաղում (3-0) նա դարձել էր դուբլի հեղինակ: Լավագույնն է ճանաչվել 26-ամյա իսպանացու խփած առաջին գոլը։ Շաբաթվա լավագույն գոլի մրցանակին հավակնում էին նաև Կիրան Տիրնին («Արսենալ»), Ռիկը («Լուդոգորեց») և Անաստասիոս […]

̰
Հայ կաթողիկե եկեղեցու պատրիարքը պարգևատրել է Ռամիլ Սաֆարովին Բաքվին արտահանձնած Հունգարիայի վարչապետին

22:15 04.11.2022

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հանդիպել է Հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդ Ռաֆայել-Պետրոս 21-րդի հետ: Հանդիպման ընթացքում պատրիարքը պարգևատրել է Հունգարիայի նախագահին եկեղեցու շքանշանով: Այդ ո՞ր արժանիքների համար, չէ որ Հայաստանը խզել էր հարաբերությունները Հունգարիայի հետ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը: «Կաթողիկե եկեղեցու առաջնորդ Ռաֆայել-Պետրոս Մինասյանը Վիկտոր Օրբանին շնորհել է եկեղեցու բարձրագույն պարգևը՝ Սուրբ […]

̰
Հակառակորդը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

22:03 04.11.2022

Նոյեմբերի 4-ին՝ Ժամը 19:40-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ «Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է»,- ասված է ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

̰
Հորիզոն 22.00

22:00 04.11.2022

̰
SHANTNEWS

21:59 04.11.2022

̰
Բժիշկը զգուշացրել է, որ մեքենայի տաքացվող նստատեղերը վտանգ են ներկայացնում առողջության համար

21:55 04.11.2022

Ռուսական ձմեռների պայմաններում մեքենայի նստատեղերի ջեռուցման համակարգը սխալ օգտագործման դեպքում կարող է լուրջ վնաս հասցնել վարորդի առողջությանը։ Այս մասին նոյեմբերի 4-ին ասել է մանկաբարձ-գինեկոլոգ Ալմազ Խաֆիզովը։ Ինչպես նշել է մասնագետը, կոնքի հատվածում ջերմության տևական ազդեցությունը վտանգավոր է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց համար։ Սա առաջին հերթին վերաբերում է նրանց, ում մոտ ախտորոշվել են բորբոքային հիվանդություններ, […]

̰
Նորակերտ գյուղում տեղի ունեցած վթարից տուժած ևս մեկ քաղաքացու կյանքը փրկել չի հաջողվել

21:51 04.11.2022

Նոյեմբերի 4-ին, ժամը 17։43-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորակերտ գյուղի ցուցանակի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ և զոհեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վարդենիս-Ճամբարակ ավտոճանապարհի 15-րդ կմ-ին բախվել են «VAZ-2107» (վարորդ՝ Է․ Մ․) և «VAZ-2101» (վարորդ՝ […]

̰
Լիվերպուլում սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությանը մարզիկները ելույթ են ունեցել կաթացող տանիքի տակ

21:42 04.11.2022

Անգլիայի Լիվերպուլում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում մարզիկները ելույթ են ունեցել կաթացող տանիքի տակ՝ անձրևաջրով ողողված գորգի վրա: Այս մասին հայտնում է Yahoo Sports-ը։ Դա տեղի  է ունեցել երեքշաբթի օրը՝ հորդառատ անձրևի ժամանակ: Հինգշաբթի օրը ամեն բան կարգավորվել է և կազմակերպիչները հայցել են մասնակիցների ներողամտությունը: Առաջնությունը շարունակվում է: Շաբաթ և կիրակի տեղի կունենան առանձին գործիքների […]

̰
«Օհան Դուրյանի երրորդ վերադարձը». Ազատության հրապարակում բացվեց կոմպոզիտորի արձանը

21:31 04.11.2022

Մինչև կյանքի վերջին շունչը հանուն ժողովրդի մշտապես պայքարի դուրս եկած կոմպոզիտորը, համաժողովրդական շարժման դիրիժորն ու ազատության ջատագովը՝ Օհան Դուրյանն այլևս կմնա Ազատության հրապարակում: Տիկինը՝ Ալիսա Դուրյանն ու կոմպոզիտորի արվեստը գնահատող ու նրա գործին քաջատեղյակ Վահան Վարդապետյանը արձանը ծածկող սպիտակ սավանը հեռացնելով՝ ազատատենչ դիրիժորի առաջ բացում են նրա սիրելի վայրի՝ Սպենդիարյանի անվան օպերային թատրոնի տեսարանը: Երուսաղեմում […]

̰
Աշխարհի առաջին ռակետը լքեց Փարիզի մրցաշարը

21:25 04.11.2022

Աշխարհի առաջին ռակետ, իսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը վնասվածքի պատճառով չկարողացավ ավարտել Փարիզում ընթացող մրցաշարի քառորդ եզրափակիչի խաղը, որտեղ նրա մրցակիցը Դանիայի ներկայացուցիչ, աշխարհի 18-րդ ռակետ Հոլգեր Ռունեն էր: Ռունեն հաղթում էր 6-3, 6-6 (3-1) հաշվով, և իսպանացին որոշեց ավարտել մրցախաղը: Երկրորդ սեթում Ալկարասը բժշկական թայմ-աութ էր վերցրել: Դրանից հետո Կառլոսն անցկացրեց 1 գեյմ, որից հետո […]

̰
Բելգիան բախվում է Ուկրաինայից փախստականների համար բնակարանների պակասի խնդրին

21:19 04.11.2022

Բելգիան, որն արդեն ընդունել է մոտ 60,000 ուկրաինացի փախստականի ուկրաինական ճգնաժամի սկզբից ի վեր, բախվում է ինչպես ժամանող ուկրաինացիների, այնպես էլ այլ երկրներից ապաստան հայցողների համար բնակարանների պակասի խնդրին: Այս մասին РИА Новости-ին հայտնել է Ապաստան հայցողների ընդունման դաշնային գործակալության պաշտոնական ներկայացուցիչ (Ֆեդասիլ) Բենուա Մանսին։ «Բելգիայում մատչելի բնակարան գտնելը մնում է խոչընդոտ ինչպես ուկրաինացի փախստականների, […]

̰
Կամերունում գետաձին հարձակվել է զբոսաշրջիկների նավակի վրա, ոչ ոք չի փրկվել

21:08 04.11.2022

Կամերունում գետաձին հարձակվել է զբոսաշրջիկների նավակի վրա: Դեպքը տեղի է ունեցել Լոգոն գետի հյուսիսային հատվածում: Չինական «Սինհուա» գործակալության տվյալներով` 5 զբոսաշրջիկ զոհվել է, 2-ը՝ վիրավորվել: Կամերունի վայրի կենդանիների պահպանության միության ներկայացուցիչների խոսքերով` գետաձին շրջել է նավակը, որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում հինգ մարդու մարմին է հայտնաբերվել։ Եվս երկուսը ծանր վնասվածքներով հոսպիտալացվել են։ Ավելի ուշ Actu Cameroun-ը, վկայակոչելով […]

̰
ԼՂ-ում խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ

21:00 04.11.2022

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը: ՌԴ խաղաղապահների կողմից 30 դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Նշվում է, որ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել։ «Պարեկություն է իրականացվել Մարտակերտի, Մարտունու շրջանների […]

̰
Դիլիջանի թունելի մոտ հրդեհ է բռնկվել

20:54 04.11.2022

Նոյեմբերի 5-ին, ժամը 13։45-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի թունելի մոտակայքում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

̰
Վրաստանում ՀՀ դեսպանին ընդունել է Հունգարիայի փոխվարչապետը

20:53 04.11.2022

Նոյեմբերի 2-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը մասնակցել է Բուդապեշտի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ կաթողիկե եկեղեցու վերաբացման և օծման արարողությանը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյան Նոյեմբերի 4-ին դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Հունգարիայի փոխվարչապետ, դոկտոր Շեմյեն Ժոլթը։ Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Հունգարիա հարաբերություններին, ինչպես նաև Հունգարիայում բնակվող հայերին առնչվող հարցերին։ Ընդգծվել […]

̰
Կառավարությունը 325 մլն 129 հազար դրամ է հատկացրել «Գյումրիի քաղաքային ճանապարհներ» ծրագրի պարտավորությունների կատարման նպատակին

20:45 04.11.2022

Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի 2022 թվականին ստանձնած պարտավորությունների ամբողջ ծավալով կատարելու նպատակով կառավարության որոշմամբ հատկացվել է 325 մլն 129 հազար դրամ, որից 275 մլն 697 հազարը դրամաշնորհ՝ ուղիղ վճարումներ կատարելու նպատակով և 49 մլն 433 հազար դրամը՝ որպես համաֆինանսավորում։ Այս մասին տեղեկացնում է Շիրակի […]

̰
Պուտինը Պատվո շքանշանով է պարգևատրել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին

20:34 04.11.2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին  պարգևատրել է Պատվո շքանշանով։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է ուրբաթ օրը տեղեկատվության պաշտոնական պորտալում։ Հրապարակված փաստաթղթի տեքստի համաձայն՝ Գարեգին Երկրորդը Պատվո շքանշանով է պարգևատրվել «Ռուսաստանի և  Հայաստանի միջև մշակութային և հումանիտար կապերի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար»։  

̰
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին զգուշացրել է նոյեմբերի 5-ին Երևանում կայանալիք հանրահավաքի մասին

20:26 04.11.2022

  Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը նոյեմբերի 5-ին Երևանում կայանալիք հանրահավաքի կապակցությամբ հաղորդագրություն է տարածել, որում զգուշացնում է իր քաղաքացիներին , որ ցույցերը անկանխատեսելի կարող են լինել, իսկ մասնակիցները՝  փոխելով ուղղությունը, կարող են  ստեղծել  երթևեկության նոր խցանումներ ու խոչընդոտներ: «Անգամ խաղաղ նպատակով նախատեսված ցույցերը կարող են վերածվել առճակատման և, հնարավոր է, նաև բռնության»,-ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ: […]

̰
BACK_TO_TOP