Բոլոր լուրերը – Page 3607 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+21.09 oC

Բոլոր լուրերը

ԲՏԱ նախարարը ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի ներկայացուցիչների հետ քննարկել է արդյունաբերության մեջ գիտական արդյունավետ լուծումների կիրառման հնարավորությունները

20:18 04.11.2022

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը նոյեմբերի 3-ին հանդիպում է ունեցել ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի ներկայացուցիչների հետ: Ռոբերտ Խաչատրյանը ողջունել է հյուրերին, ընդգծել, որ կարևորում է գիտության զարգացման մեջ ներդրում ունեցած գիտնականների հետ հանդիպումները, որի նպատակն է գիտահեն տնտեսության զարգացման ճանապարհին նախանշել առկա ռեսուրսները, քննարկել արդյունաբերության մեջ գիտական արդյունավետ լուծումների կիրառման […]

̰
Պենտագոնը հայտարարել է Ուկրաինային 400 մլն դոլարի ռազմական օգնության հերթական փաթեթի մասին

20:09 04.11.2022

ԱՄՆ-ը 400 միլիոն դոլար արժողության ռազմական օգնության հերթական փաթեթի շրջանակներում Ուկրաինային կտրամադրի 45 T-72 տանկ , ասել է Պենտագոնի խոսնակ Սաբրինա Սինգհը։ Խորհրդային արտադրության տանկերը կարդիականացվեն ԱՄՆ-ի կողմից և Նիդերլանդների և Չեխիայի հետ միասին կհանձնվեն ուկրաինական զորքերին։ «Տանկերի մի մասը Ուկրաինային կհանձնվի դեկտեմբերի վերջին։ Սպասվում է, որ մատակարարումները կավարտվեն 2023 թվականին»,- ճեպազրույցում ասել է Սինգհը։ […]

̰
Խերսոնի իշխանությունները շուրջօրյա պարետային ժամ են հայտարարել

20:00 04.11.2022

Խերսոնում շուրջօրյա պարետային ժամ է հայտարարվել,  Telegram ալիքի իր էջում տեսաուղերձով հայտնել է շրջանային վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմոուսովը։ «Խերսոն քաղաքում պարետային ժամ է հայտարարվել, որը կտևի 24 ժամ՝ շուրջօրյա: Միայն նրա համար, որ մենք կարողանանք պաշտպանել մեր քաղաքը»,- պարզաբանել է նա։ Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել էր քաղաքի բնակիչներին դուրս բերել պատերազմի […]

̰
SHANTNEWS

19:59 04.11.2022

̰
Մեր ցանկությունն է, որ փորձը՝ թարմ հայացքի հետ, բերի այն լավագույն արդյունքը, որ մենք ուզում ենք. վարչապետ

19:51 04.11.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է մաքսային ծառայողների երդման արարողությանը, ովքեր աշխատանքի են ընդունվել Պետական եկամուտների կոմիտեի բարեփոխումների շրջանակում մաքսային ծառայություն ընդունվելու նոր ընթացակարգով: Միջոցառմանը ներկա են գտնվել նաև փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, ՊԵԿ նախագահի տեղակալներ՝ Ծովինար Սողոմոնյանը և Աշոտ Մուրադյանը, պաշտոնատար այլ անձինք: Կադրային նոր քաղաքականության շրջանակում 2022 թվականի […]

̰
Առաջիկայում կհրապարակենք արտահերթ զեկույց, կներկայացնենք վերադարձած 17 ռազմագերիների հետ մեր ունեցած անհատական հարցազրույցների արդյունքները․ ՄԻՊ

19:45 04.11.2022

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը Գյումրիում մասնակցել է «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության ՀԿ-ի «անկախ կյանքի ռեսուրս» կենտրոնի բացմանը, որից հետո պատասխանել է լրագրողների հարցերին, որոնք վերաբերել են սեպտեմբերի 13-ին և 14-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած  ագրեսիայի հետևանքով  տուժած սահմանամերձ բնակավայրերում ՄԻՊ փաստահավաք խմբի իրականացրած աշխատանքների արդյունքներին։ «Գիտեք, որ մեծամասամբ Գեղարքունիքի մարզում վերադարձել […]

̰
Գյումրիում բացվել է «Ագաթ»ՀԿ-ի «Անկախ կյանքի ռեսուրս» առաջին կենտրոնը

19:38 04.11.2022

Գյումրիում բացվել է «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության «Անկախ կյանքի ռեսուրս»առաջին կենտրոնը։ Բացմանը ներկա են գտնվել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը, դոնոր կազմակերպությունների, դիվանագիտական, պետական կառույցների, մարզային և քաղաքային իշխանության  ներկայացուցիչները։ «Այս կենտրոնի առանձնահատկությունն այն է, որ այստեղ հաշմանդամություն ունեցող անձանց միջոցով աշխատանքներ են իրականացվում հաշմանդամություն ունեցող անձանց համար, սա նշանակում է, որ նրանք […]

̰
Երևանի կենդանաբանական այգու բարեկարգման համալիր աշխատանքները շարունակվում են. քաղաքապետ

19:30 04.11.2022

Երևանի կենդանաբանական այգում բարեկարգման համալիր աշխատանքներն ընթացքի մեջ են. լուծվել են ոռոգման եւ խմելու ջրի, այգու լուսավորության խնդիրները, տեղադրվել են կողմնորոշող և կենդանիների մասին պատմող տեղեկատվական ցուցանակներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: «Այգին համալրվել է նոր բնակիչներով, տարվում են նաև կանաչապատման աշխատանքներ: Շուտով կներդրվի էլեկտրոնային տոմսային համակարգ, իսկ այգին […]

̰
Վենետիկի հանձնաժողովին է ներկայացվել դատավորներին կարգապահական տույժի ենթարկելու և լիազորությունները դադարեցնելու ԲԴԽ որոշումները բողոքարկելու օրենքի նախագիծը

19:28 04.11.2022

Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը և «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը հեռակապի միջոցով մասնակցել են Եվրոպայի խորհրդի կողմից կազմակերպված քննարկմանը, որի ընթացքում Եվրոպայի խորհրդի գործընկերներին և «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) զեկուցողներին ներկայացվել է վերջերս Արդարադատության նախարարության կողմից հանրային քննարկման ներկայացված` Դատական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող փաթեթը: Փաթեթով նախատեսվում է սահմանել իրավական […]

̰
Քննարկվել է բազմազավակ ընտանիքներին խթանելուն և խրախուսելուն վերաբերող միջազգային իրավական մեխանիզմների արդյունավետ փորձը

19:22 04.11.2022

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակվում է ՀՀ ժողովրդագրության ռազմավարությունը: Նախատեսվում է նաեւ «Բազմազավակության մասին» օրենքի ընդունումը: ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի աջակցությամբ իրականացվել է օրենսդրության հետազոտություն՝ եվրոպական, ինչպես նաեւ հետխորհրդային մի շարք երկրներում գործող իրավական մեխանիզմների ու կանոնակարգերի վերաբերյալ, որոնք արդյունավետ կիրառվում են բազմազավակ ընտանիքներին խթանելու եւ խրախուսելու համար: Այս մասին ասել […]

̰
Չինաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է հնարավոր պատերազմի նախապատրաստման մասին

19:14 04.11.2022

Չինաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Թան Կեֆեյն ասել է, որ ՉԺՀ-ի զինվորականները չեն հանդուրժի Թայվանում անջատողականությունը և Պեկինի և կղզու հարաբերությունները դիտարկում են որպես ՉԺՀ-ի ներքին գործ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ուրբաթ օրը Քեֆեյը մեկնաբանել էր հոկտեմբերի վերջին հրապարակված ԱՄՆ Ազգային պաշտպանության ռազմավարությունը։ Պեկինը կարծում է, որ ԱՄՆ-ն «անցնում է բոլոր սահմանները»՝ փորձելով նվազեցնել «մեկ Չինաստան» […]

̰
Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 23-րդ տարեդարձն է

19:07 04.11.2022

Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 23-րդ տարեդարձն է: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: «Որդիական խոնարհությամբ շնորհավորում ենք Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 23-րդ տարեդարձը՝ մաղթելով, որ Բարձրյալն Աստված անսասան պահի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և Նորին Սրբությանը շնորհի քաջառողջ երկար գահակալություն և ազգօգուտ […]

̰
Պիկեն հրաժարվել է իրեն հասանելիք 52 միլիոն եվրոյից

19:00 04.11.2022

Պաշտպան Ժերար Պիկեն, ով նախօրեին անսպասելիորեն հայտարարել էր «Բարսելոնայից» հեռանալու մասին, հրաժարվել է իրեն հասանելիք 52 միլիոն եվրոյից, հայտնում է Cuatro-ն։ Աղբյուրի համաձայն՝ կատալոնական ակումբը Պիկեին պարտք է 52 մլն եվրո։ Այս գումարը ներառում է պանդեմիայի ընթացքում կուտակված պարտքը, երբ 35-ամյա խաղացողը համաձայնեց աշխատավարձի կրճատմանը: Սակայն Պիկեն որոշել է ներել «Բարսելոնային» բոլոր պարտքերը և չի […]

̰
Գեղարքունիքի Նորակերտ գյուղի մոտ ավտովթար է տեղի ունեցել

18:53 04.11.2022

Նոյեմբերի 4-ին, ժամը 17։43-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորակերտ գյուղի ցուցանակի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ և զոհեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «VAZ-2107» և «VAZ-2101» մակնիշների ավտոմեքենաները: Ըստ նախնական տվյալների՝ կա երկու զոհ […]

̰
Առաջարկվում է նվազագույն աշխատավարձը սահմանել 75000 դրամ. հանձնաժողովը կողմ է քվեարկել նախագծին

18:47 04.11.2022

Կառավարությունն առաջարկում է 2023 թ. հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձի չափը 68.000 դրամի փոխարեն սահմանել 75.000 դրամ: Հարցի հետ կապված՝ առաջարկվում է փոփոխել նաեւ գործավարձով կամ ժամավճարով վարձատրվող աշխատողների ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը: Այս մասին հայտնել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը՝ առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում […]

̰
Գնդեվազի բնակչի մոտ թմրանյութ է հայտնաբերվել

18:35 04.11.2022

Նոյեմբերի 1-ին ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողները քաղաքի Երևանյան խճուղում հայտնաբերել և, թմրանյութ պահելու և օգտագործելու անմիջական ծագած հիմնավոր կասկածով, ձերբակալել են Գնդեվազ բնակավայրի 58-ամյա մի բնակչի։ Ոստիկանության բաժնում տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է շուրջ 60 գրամ դեղնականաչավուն զանգված։ Ըստ ձերբակալված 58-ամյա տղամարդու՝ հայտնաբերվածը մարիխուանա է՝ իր օգտագործման համար։ Կատարվում է քննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […]

̰
Հռոմում ակտիվիստուհիները Վինսենթ վան Գոգի «Սերմնացանը» կտավի վրա բանջարեղենային ապուր են լցրել

18:22 04.11.2022

«Վերջին սերունդ» բնապահպանական շարժման չորս ակտիվիստուհիներ Հռոմում ցուցահանդեսի ժամանակ Վինսենթ վան Գոգի «Սերմնացանը» կտավի վրա  բանջարեղենային ապուր են լցրել: Այս մասին հայտնում է il Messaggero հրատարակությունը։ Բացի այդ, նրանք սոսնձվել են պատին և հնչեցրել ածխի օգտագործման և կլիմայի փոփոխության դեմ կարգախոսներ։ Նշվում է, որ նկարը պաշտպանված է եղել ապակիով, ուստի չի տուժել։ Հոկտեմբերի 14-ին էլ […]

̰
ԵՊՀ-ում տեղի է ունեցել «BioExpo» ցուցահանդեսը

18:14 04.11.2022

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը մասնակցել է Երևանի պետական համալսարանում այսօր կայացած «BioExpo» («ԲիոԷքսպո») ցուցահանդեսին, որը կազմակերպվել էր ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի նախաձեռնությամբ, Շրջանավարտների և կարիերայի, Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոնների աջակցությամբ: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, ցուցահանդեսի ընթացքում ներկայացվել են Կենսաբանության ֆակուլտետի յոթ ամբիոնների գործունեությունը, կրթական ծրագրերը, ֆակուլտետում իրականացվող հետազոտական աշխատանքները և նորագույն […]

̰
2023 թվականին կորոնավիրուսի հաղթահարմանն ուղղվող ծախսերի համար պետբյուջեից կհատկացվի 5 մլրդ դրամ

18:07 04.11.2022

2023 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ Հայաստանում 2023 թվականին կորոնավիրուսի հաղթահարմանն ուղղվող ծախսերի համար պետբյուջեից կհատկացվի 5 մլրդ դրամ: Ըստ Ավանեսյանի՝ մինչև 2023 թվականը կորոնավիրուսին ուղղվող ծախսերը ֆինանսավորել են հետևյալ կերպ՝ փաստացի ծախսված գումարների արդյունքում պահանջարկ են ներկայացնում պետական պահուստից միջոցներ հատկացնելու: «Սկզբնական հատվածում շատ բարդ էր […]

̰
SHANTNEWS

18:00 04.11.2022

̰
Վերացվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

17:56 04.11.2022

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Հերմինե Ղահրամանյանի պատկանող կաթնամթերքի արտադրամասի (Սյունիքի մարզ, ք. Կապան) արտադրական գործունեության կասեցումը։ Տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչների լրացուցիչ ստուգմամբ պարզվել է, որ արտադրամասում վերացրել են նախկինում հայտնաբերված բոլոր խախտումները:  

̰
Բրիտանացի տղամարդը կորոնավիրուսից ապաքինվել է միայն 411 օր անց

17:50 04.11.2022

Մեծ Բրիտանիայի 59-ամյա բնակիչը վարակվելուց 411 օր անց է միայն ապաքինվել կորոնավիրուսից։ Այս մասին հայտնում է Sky News հեռուստաալիքը։ Տղամարդու մոտ COVID-19-ի թեստը դրական է եղել 2020 թվականի դեկտեմբերին։ Չնայած ախտանիշերի անհետացմանը՝ թեստերը դրական են եղել մինչև 2022 թվականի հունվարը։ Բժիշկները հայտնել են, որ բրիտանացին վիրուսի վաղ շտամ է ունեցել: Պարզվել է, որ տղամարդու մոտ […]

̰
Սամուել Սևյանը դուրս մնաց պայքարից. Global Championship

17:40 04.11.2022

Տորոնտոյում ընթացող արագ շախմատի Global Championship մրցաշարի եզրափակիչ փուլում կայացան քառորդ եզրափակչի 5-8-րդ տուրերի պարտիաները: Սամուել Սևյանը, որն առաջին 4 պարտիաներից հետո 2,5-1,5 հաշվով առջևում էր հնդիկ Նիհալ Սարինի հետ մրցախաղում, անհաջող խաղաց: 5-6-րդ տուրերում ամերիկահայ գրոսմայստերը պարտվեց, հաջորդ երկու պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Սևյանը պարտվեց 3,5-4,5 հաշվով և դուրս մնաց հետագա պայքարից: Նա 25 հազար […]

̰
Ապօրինի պահվող փամփուշտներ ու թմրանյութ. Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումները

17:33 04.11.2022

Նոյեմբերի 1-ին Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանները երեք դեպք են բացահայտել։ Նրանք Օհանավան և Օշական համայնքներում ստուգողական գործողություններ են իրականացրել՝ Օհանավանի մի տնից հայտնաբերելով «Կալաշնիկովի» ինքնաձիգի 52 փամփուշտ, Օշականի մի տնից՝ 29 փամփուշտ՝ դարձյալ «Կալաշնիկովի» ինքնաձիգի։ Բացի այդ, նրանք նույն օրը Աշտարակի Երևանյան փողոցում ձերբակալել ու բաժին են տարել Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղում բնակվող 20-ամյա մի […]

̰
Առողջապահությանն ուղղված ծախսերի համամասնությունը չի կարող սպասարկել մեր երկրում առկա առողջապահության ոլորտի կարիքը. քննարկվել են ԱՆ 2023 թ. բյուջետային նախնական հատկացումները

17:24 04.11.2022

ՀՆԱ-ից առողջապահության ոլորտին ուղղված ծախսերի համամասնությունը չի կարող սպասարկել այն կարիքը, որն ունի մեր երկրի առողջապահության ոլորտը: Մեր հարեւան երկրներում առողջապահությանն ուղղվող բյուջետային միջոցները կազմում են ՀՆԱ-ի ոչ պակաս, քան 4 տոկոսը: Մենք ունենք կարեւորագույն թիրախ՝ մոտենալու այդ 4 տոկոսին. այս մասին ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը 2023 թ. պետբյուջեի նախնական քննարկման ժամանակ, տեղեկացնում […]

̰
Թրամփը նոյեմբերի 14-ին կարող է հայտարարել հաջորդ նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին

17:14 04.11.2022

Դոնալդ Թրամփը նոյեմբերի 14-ին կարող է հայտարարել 2024 թվականի նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին, հայտնում է Axios ինտերնետային ռեսուրսը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ինքը՝ Թրամփը, ուղղակիորեն ակնարկում է Սպիտակ տան համար մրցարշավին իր մասնակցության մասին և խոստանում շուտափույթ հայտարարություն։ «Պատրաստվե՛ք, սա այն ամենն է, ինչ ես ձեզ կասեմ, շատ շուտով, պատրաստվեք», – ասել է նա […]

̰
Անիի ոստիկանները բացահայտել են Լուսաղբյուրում կատարված գողությունը

17:09 04.11.2022

Հոկտեմբերի 27-ին ոստիկանության Անիի բաժնում ստացվել էր տեղեկություն, որ Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղի բնակիչ, 58-ամյա մի տղամարդ հոկտեմբերի լույս 17-ի գիշերը գողություն է արել համագյուղացու տնից: Ձեռնարկված միջոցառումերով տեղեկությունը հաստատվեց: Պարզվեց, որ նա բացել էր տանը կից պահեստարան-տնակի կախովի փականը և գողացել տարբեր սարքավորումներ։ Նախնական հաշվարկով՝ տուժողին պատճառել էր 400 հազար դրամի վնաս: Կասկածվողը հրավիրվել […]

̰
6-ամյա տղային վրաերթի ենթարկած վարորդը հայտնաբերվել և ձերբակալվել է

17:01 04.11.2022

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների և վետերանների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 6-ամյա տղային վրաերթի էր ենթարկել «Մերսեդես» մակնիշի 57-ամյա վարորդը: Նա ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն:

̰
Կալիֆորնիայում արջը թափառել է տեղի սրճարանում և գողացել թխվածքաբլիթներ

17:01 04.11.2022

Արջն այցելել է Կալիֆորնիայի սրճարաններից մեկը։ Քեյթրինգի աշխատակիցը տեսանկարահանել է, թե ինչպես է կենդանին, բարձրանալով վաճառասեղանի վրա, թխվածքաբլիթներ ուտում։ Միջադեպի մասին հայտնում է KCRA News-ը։ Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 3-ի երեկոյան։ Արջին տեսնելուն պես սրճարանի աշխատակիցները ոստիկանություն են կանչել։ Կենդանին իրեն ագրեսիվ չի պահել և ենթարկվել է իրավապահներին։ Սա արջի հետ կապված առաջին դեպքը […]

̰
Մառնեուլում բախվել են հայկական ու վրացական համարանիշներով ավտոմեքենաներ

16:56 04.11.2022

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, ժամը 12:30-ի սահմաններում, Մառնեուլ քաղաքի օդանավակայանի մոտ՝ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել: Aliq.ge-ի փոխանցմամբ՝ բախվել VAZ 21-07 մակնիշի վրացական պետհամարանիշով թեթև մարդատար ավտոմեքենան և հայկական պետհամարանիշով բեռնատարը։ Առկա տեղեկություններով՝ վթարի հետևանքով տուժել է VAZ 21-07-ի վարորդը. նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։ Միջադեպին ներգրավվել է ոստիկանությունը, նախաքննությունը շարունակվում է։

̰
BACK_TO_TOP