15:36 03.11.2022
Համաձայնագրին վերադառնալու մասին Ռուսաստանի հայտարարությունից հետո համաշխարհային շուկայում հացահատկի գինը կտրուկ նվազել է։
15:30 03.11.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Շվեդիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Արին Կարապետին, ով Երևան է ժամանել՝ մասնակցելու Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովին: Վարչապետը ողջունել է պարոն Կարապետի այցը Հայաստան և Հայրենիքի հետ մշտական կապի պահպանումը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայ-շվեդական միջխորհրդարանական և միջկառավարական հարաբերությունների զարգացումը, այդ թվում՝ տնտեսության, Հայաստանի՝ ժողովրդավարական օրակարգի առաջմղման և […]
15:23 03.11.2022
Գովելի է Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի հեղինակության բարձրացման հանգամանքը: Այս բոլոր ձեռքբերումներն ուղղակի դրական ազդեցություն են ունենում ՀՀ տնտեսության վրա: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը: Նոյեմբերի 3-ին ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Վաղարշակ Հակոբյանի […]
15:16 03.11.2022
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 3-ին հանդես է եկել պետական նախարարի պաշտոնում իր գործունեությունն ամփոփող մամուլի ասուլիսով: Արտակ Բեգլարյանը մի շարք ուղղություններով ներկայացրել է հաշվետու ժամանակաշրջանում իրականացված համակարգային ձեռքբերումները, անդրադարձել առանձին խնդիրների ու բացթողումների՝ ճգնաժամային իրավիճակում առանձին ոլորտների կենսունակության ու հասարակության վարքագծի դիտանկյուններից: Հետպատերազմյան իրավիճակում ստանձնելով պատասխանատվությունը՝ Արտակ Բեգլարյանը առանձնացրել է հատկապես սոցիալական, […]
15:08 03.11.2022
Երևանում նոյեմբերի 3-ին մեկնարկել է «Ֆինտեխ360»(Fintech360) միջազգային կոնֆերանսը։ Միջոցառման մասնակիցներին և հյուրերին ողջունել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, Կենտրոնական բանկի նախագահ Հովհաննես Խաչատրյանը, «Յունիբանկ»-ի խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը։ Դավիթ Սահակյանն իր խոսքում անդրադարձել է միջոցառման կարևորությանը, նշել, որ բացի շատ հետաքրքիր և ուսանելի դասախոսություններից, այն նաև հնարավորություն է նոր ծանոթությունների հաստատման, […]
14:46 03.11.2022
Հայաստանի համար օրակարգի առաջնային հարցերի շարքում են շարունակում մնալ Հայաստանի և Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի տարաբնույթ հետևանքների վերացումը, ադրբեջանական ԶՈՒ-ի դուրսբերումը ՀՀ տարածքից, հակամարտության վերջնական կարգավորումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ պետբյուջեի նախագծի քննարկմանը: […]
14:38 03.11.2022
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ֆինանսավարկային և մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնում ստացվել էին տեղեկություններ կեղծ վարորդական վկայականներ տրամադրելու վերաբերյալ, որոնց հիման վրա Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ: Հետագա համատեղ գործողությունների արդյունքում ձեռք բերվեցին փաստական տվյալներ, որ մի խումբ անձինք չարաշահել են չորս քաղաքացու վստահությունը և հափշտակել խոշոր չափերով գումար՝ խարդախության հետևյալ […]
14:20 03.11.2022
Ավստրալիայի Սիդնեյ նահանգի Նոր Հարավային Ուելս արվարձանում գտնվող ընտանիքը վերադարձել է արձակուրդից և պարզել, որ իրենց բացակայության ժամանակ իրենց պատկանող տանն անծանոթ մարդ է հաստատվել: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Անկոչ հյուրը նստած էր բազմոցին և հեռուստացույց էր դիտում տան տիրուհուն պատկանող հագուստով։ Տան ապշած տերերը ոստիկանություն են կանչել, և օպերատիվ կերպով դեպքի վայր […]
14:08 03.11.2022
Թաթարստանի Ազնակաևո քաղաքի մանկապարտեզների դայակը գաղտնի նկարահանել է ուսուցչուհիներից մեկի՝ երկու տարեկան երեխաների հանդեպ վատ վերաբերմունքը և ձայնագրությունը ցույց տվել ծնողներին, ինչպես նաև ոստիկանությանը։ Այս մասին հայտնում է Mash Iptash Telegram ալիքը։ Ըստ հրապարակման՝ դայակը, ով փոխարինել է հիվանդ աշխատակցին, ականատես է եղել, թե ինչպես է դաստիարակը հարվածում երեխաների դեմքին, բղավում նրանց վրա, հրում ու […]
14:00 03.11.2022
Հայաստանի գործող չեմպիոն «Փյունիկը» կարող է եվրագավաթային փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր նվաճել։ Թիմն այսօր սեփական հարկի տակ կընդունի շվեյցարական «Բազելին»։ Խաղը կմեկնարկի ժամը 21։45-ին։ Խաղից առաջ «Փյունիկի» մամուլի քարտուղարությունը գրառումներ է կատարել՝ երկրպագուներին կոչ անելով մարզադաշտ գալ հանդիպման մեկնարկից 2 ժամ առաջ․ «Բազելի» հետ խաղում մենք ակնկալում ենք ռեկորդային քանակի հանդիսատես: Շնորհակալություն ենք հայտնում ձեզ աջակցության […]
13:51 03.11.2022
Հնդկաստանի Բուլանդշահր քաղաքի 23-ամյա հղի բնակչուհին վթարի է ենթարկվել և առողջ երեխա է լույս աշխարհ բերել յոթ ամիս անց ՝ կոմայի մեջ գտնվելու ընթացքում: Այս մասին հայտնում է The Times of India-ն։ Կինը հղիության վեցերորդ շաբաթում էր, երբ ամուսնու հետ մոտոցիկլետ էր վարել և վթարի ենթարկվել։ Նա առանց սաղավարտի էր և գլխի բազմաթիվ վնասվածքներ էր […]
13:42 03.11.2022
Շախմատի Աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովը հոկտեմբերի 29-ին հոսպիտալացվել է։ Գրոսմայստերը հիվանդանոց է տեղափոխվել կենցաղային բնույթի վնասվածքի հետևանքով։ Նա բուժվում է Սկլիֆոսովսկու անվան ինստիտուտի նյարդա-վերակենդանացման բաժանմունքում։ Կարպովի կինը՝ Նատալյա Բուլանովան, պատմել է, թե ինչպես են բժիշկները գնահատում շախմատիստի վիճակը։ Նրա խոսքերը մեջբերում է «Ռոսիյսկայա գազետա»-ն։ «Բուժող բժիշկն արձանագրել է դրական դինամիկա բոլոր ուղղություններով, բայց առայժմ […]
13:35 03.11.2022
Մոսկվայի ավտոմոբիլաճանապարհային պետական տեխնիկական համալսարանը հայտարարել է միջազգային ինտելեկտուալ մրցույթ՝ «Все дороги ведут в МАДИ-2023»: Մրցույթի հաղթողները հնարավորություն կունենան ստանալու անվճար կրթություն: Գրանցման և դիմումների ընդունման ժամկետներն են՝ բակալավրի և դիպլոմավորված մասնագետի կրթական ծրագրերով ուսանելու համար՝ մինչև 2023թ. հունվարի 27-ը, մագիստրատուրա և ասպիրանտուրա ընդունելության համար՝ մինչև 2023 թվականի հունվարի 17-ը: Առցանց թեստավորումը կանցկացվի 2023 թվականի […]
13:28 03.11.2022
Նոյեմբերի 2-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ըստ Թուրքիայի նախագահականի տարածած հաղորդագրության՝ Ադրբեջանի նախագահը շնորհավորել է Էրդողանին Թուրքիայի տեղական ավտոմեքենայի՝ «Թոգգի» զանգվածային արտադրության մեկնարկի կապակցությամբ և նշել, որ դա թուրքական արդյունաբերության նոր հաջողությունն է։ Еrmenihaber-ի փոխանցմամբ՝ նրանք բանակցել են Ալիևի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ […]
13:20 03.11.2022
Նոյեմբերի 2-ին` ժամը 04.40-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կտրած-պատռած վերքով բուժօգնության է տեղափոխվել 29-ամյա երիտասարդ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէ բացատրություն տալու: Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սիսիանցի երիտասարդը մարմնական վնասվածքը ստացել է Տերյան փողոցի սրճարաններից մեկում. անձնական հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ նրան բաժակով խփել էր […]
13:12 03.11.2022
Ծնելիության վրա ազդող առողջապահական գործոններում առաջնահերթ նշանակություն ունի անպտղությունը, որի հաղթահարմանն ուղղված ռազմավարությունների համար անհրաժեշտ են անպտղության տարածվածության և պատճառագիտության վերաբերյալ փաստահեն տվյալներ: Այս մասին հոդված է հրապարակել Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը: «Հերացի» վերլուծականը շարունակում է ժողովրդագրական վիճակի և վերջինի վրա ազդող գործոնների ուսումնասիրությունը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն անպտղությունը սահմանում է, որպես տղամարդու […]
13:04 03.11.2022
Ադրբեջանը առաջ է քաշում այն վարկածը, որ Լեռնային Ղարաբաղում դարեր շարունակ ապրող հայերը պետք է կա՛մ մնան ադրբեջանական պայմաններով, կա՛մ գնան երրորդ երկիր։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Հայաստանի Հանրապետության հատուկ հանձարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը: «Ադրբեջանն առաջ է քաշում այն վարկածը, որ Լեռնային Ղարաբաղում դարեր շարունակ ապրող հայերը պետք է կա՛մ մնան […]
12:55 03.11.2022
Ուկրաինայում սպանվել է վրացի վարձկան Լևան Սախելաշվիլին, ով կռվել է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից։ Այս մասին հայտնի է դարձել «Նովոստի-Գրուզիա» պորտալին։ Տեղի ունեցածի մանրամասները հայտնի չեն։ Ինչպես նշում է թերթը, Սախելաշվիլին դարձել է 24-րդ վրացին, ով մահացել է Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության սկզբից ի վեր։ Հոկտեմբերի 22-ին Mtavari հեռուստաալիքը հայտնել է, որ օրվա ընթացքում Դոնբասում […]
12:46 03.11.2022
ԿԺԴՀ-ն հերթական բալիստիկ հրթիռն է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։ Այս գործարկման պատճառով Ճապոնիայում տագնապ է հայտարարվել։ «Հյուսիսային Կորեան նոյեմբերի 3-ին չպարզված բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ», – հաղորդում է «Ռենհապ» գործակալությունը: Նշվում է, որ դա միջին կամ մեծ հեռահարության հրթիռ է ։
12:41 03.11.2022
Այսօր՝ նոյեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 00։10-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 31-ամյա Վլադիկ Հ․-ն իր վարած VAZ 21013 մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենայով Բամբակաշատ գյուղի սկբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով Վլադիկ Հ․-ն, նրա ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ 37-ամյա Ծաղիկ Ս․-ն մարմնական […]
12:34 03.11.2022
Ըստ Ռուսաստանի Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար Իգոր Կիրիլովի՝ Ուկրաինայի տարածքում ձևավորվել է ավելի քան 30 կենսաբանական լաբորատորիաների ցանց, որոնք աշխատում են հօգուտ Պոնտագոնի։
12:26 03.11.2022
ԱՊՀ-ի երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարները Մոսկվայի հանդիպմանը կքննարկեն միջուկային անվտանգության ապահովման և միջուկային զենքի չտարածման հարցերը: Այդ մասին հայտարարել Է ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։ «Կլսենք միջուկային անվտանգության ապահովման եւ միջուկային զենքի չտարածման հարցերի շուրջ տեղեկատվություն»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է Պատրուշևը:
12:21 03.11.2022
Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզները նոյեմբերի 2-ին Արզնի գյուղի տարածքում շրջագայության ժամանակ լսել են կրակոցի ձայներ և շարժվելով այդ ուղղությամբ՝ Արզնու խճուղու հարակից դաշտամիջյան հատվածում նկատել են, որ մի տղամարդ կրակում է: Նրա մոտ «Սայգա ՄԿ» տիպի ակոսափող հրացաններ էին, որոնց վերաբերյալ առկա էր համապատասխան թույլտվություն, և մարտական ինքնաձիգի փամփուշտներ: Առինջ գյուղում հաշվառված 48-ամյա տղամարդը […]
12:13 03.11.2022
Ռուսաստանի և Մոսկվայի ամենաթանկ փայտե տան մասին պատմել է փայտե քանդակների վիրտուալ թանգարանի հիմնադիր Իվան Խաֆիզովը: Տան արժեքը գերազանցում է 145 միլիոն ռուբլին։ «Չերնիշևսկի նրբանցքում գտա մի հետաքրքիր փայտե տուն: 2018 թվականին ընկերներիցս մեկն ինձ գրեց, որ գտել են 145-150 միլիոն ռուբլով վաճառվող փայտե տան գովազդ։ Ինձ հետաքրքրեց, և ես գնացի դիտելու։ Պարզվեց, որ սա […]
12:07 03.11.2022
Ավարտվել են Բաղրամյան համայնքի Դալարիկ բնակավայրի Շահումյան փողոցի ասֆալտապատման աշխատանքները: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 14.6 մլն դրամ, որի 60%-ը համաֆինանսավորվել է համայնքի, իսկ 40%-ը՝ պետության կողմից: 314գծ.մ երկարությամբ՝ 1625քմ ընդհանուր մակերեսով փողոցի ասֆալտապատման աշխատանքներն իրականացվել են «Սամի» ՍՊԸ կապալառու կազմակերպության կողմից, իսկ տեխնիկական հսկողությունն իրականացրել է՝ «Վահրամ Կնյազյան» ԱՁ-ն:
12:00 03.11.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը A Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի նկատմամբ համաշխարհային առաջնորդների սխալ վերաբերմունքի մասին։ Ինչպես ասել է Էրդողանը, Պուտինի դեմ ելույթ են ունեցել բոլորը, ում հետ նա խոսել է Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում։ «Ես ասացի, որ դա սխալ է: Եթե դուք սխալ մոտեցումներ ցուցաբերեք Ռուսաստանի […]
11:44 03.11.2022
Արժույթի միջազգային հիմնադրամը կաջակցի Հայաստանի կառավարության տնտեսական ծրագրին, որպեսզի երկիրը կարողանա ներդրումների, արտահանման վրա հիմնված տնտեսական աճ արձանագրել՝ միաժամանակ պահպանելով մակրոտնտեսական, հարկաբյուջետային և ֆինանսական կայունությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արժույթի միջազգային հիմնադրամը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ Հայաստանի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել 3-ամյա համաձայնագիր կնքելու վերաբերյալ, որը դեռևս ենթակա է Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհրդի հաստատմանը. […]