20:35 02.11.2022
Նոյեմբերի 1-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Մուրացանի փողոցի թիվ 109 շենքի նկուղներից մեկում մի խումբ անձինք պահում են ապօրինի զենք-զինամթերք և թմրանյութ: Տվյալներն իրացվեցին նույն օրը՝ երեկոյան, Էրեբունու բաժնի հատուկ նշանակության գումարտակի ծառայողների հետ։ Նկուղային հարկում հայտնաբերվեց ու ձերբակալվեց 9 անձ, ինն էլ Երևանի բնակիչ տղամարդիկ։ Նոր […]
20:26 02.11.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Շիրազի փ. 34, 38, 44, 46, 48, 52, 50 շենքերի բնակիչ-բաժանորդներ, 11:00-15:00 Խաղաղ Դոնի փ. 1, 1/1, 1/2 շենքեր և 7-125 առանձնատներ, 11:00-17:00 Ա.Արմենակյան փ. 1-67 առանձնատներ, Նորքի Այգիներ փ. 301-305 […]
20:15 02.11.2022
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 3-ին ժամը 10:00-22:00 կդադարեցվի Երևանի Արաբկիր և Կենտրոն վարչական շրջանների հետևյալ տարածքների ջրամատակարարումը: Հյուսիսային ճառագայթ, Արաբկիրի 33-51, Բաբայան, Վ.Դավթյան, Վերին Անտառային, Ներքին Անտառային, Գ.Էմին, Սարմեն, Զարոբյան, Դեմիրճյան, Ալիխանյան, Ազգալդյան, Ֆրիկի, Կոնդի փողոցների, Սարյան 2, 14, 20/1, 22, 24, 24/1, 26, […]
20:00 02.11.2022
Իրանը գազ կգնի Ռուսաստանից և իր գազը կվաճառի այլ երկրներին, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Մեհդի Սաֆարին։ Այս մասին հայտնում է ISNA գործակալությունը։ «Ռուսաստանի հետ Իրանի գազի առևտրի սցենարն այս երկրից գազ գնելն է, իսկ հետո սեփական գազը հարևան երկրներ արտահանելը։ Եթե մենք չգնենք կամ չփոխանակենք ռուսական գազը, Ռուսաստանը կհամագործակցի այլ երկրների հետ. Վերջերս […]
19:55 02.11.2022
Կոտայքի մարզպետարանը, մասնագիտական կողմնորոշման շրջանակներում համագործակցելով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի, ինչպես նաև «Armenian Army» հայրենասիրական հասարակական կազմակերպության հետ՝ կազմակերպել և իրականացրել է մարզի մի խումբ աշակերտների այց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Նրանց ուղեկցել է Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Հունանյանը: Աշակերտները ծանոթացել են ինստիտուտի պատմությանը, ուսումնական ծրագրերին, գործող […]
19:48 02.11.2022
Ուգանդայում հաստատվել է Էբոլա տենդի 130 վարակման և 43 մահվան դեպք: Այս մասին չորեքշաբթի օրը՝ նոյեմբերի 2-ին, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը՝ ԱՀԿ YouTube-ի ալիքում հեռարձակված ճեպազրույցում։ Նրա խոսքով, հիվանդության տարածման վտանգը մեծանում է, քանի որ հիվանդության դեպքերի մեծ մասը գրանցվում է Ուգանդայի մայրաքաղաք Կամպալայում և այլ խիտ բնակեցված […]
19:40 02.11.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետ համագործակցությամբ Դիլիջանում կայացել է ՀՀ հյուսիսային համայնքների տնտեսական զարգացման համաժողովը։ Մեկտեղելով Լոռու, Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի և Տավուշի մարզերի համայնքների և մարզպետարանների շուրջ 110 ներկայացուցիչների՝ համաժողովը հնարավորություն է ստեղծել արծարծելու համայնքներում տնտեսական զարգացման խնդիրները, առկա հնարավորությունները և իրականացված աշխատանքները։ Համաժողովին մասնակցել են […]
19:31 02.11.2022
Հեղինակավոր կանաչ Jaguar X-Type-ը, որը ժամանակին պատկանել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդին, աճուրդի կհանվի ուշ աշնանը՝ առանց մեկնարկային գնի։ Այս մասին նոյեմբերի 2-ին հայտնել է բրիտանական Daily Mail թերթը։ Մեքենան աճուրդի «մուրճի տակ» հայտնվի նոյեմբերի 26-ին՝ Ուեյբրիջում։ Այն կվաճառվի ցանկացած առաջարկած գնով, նույնիսկ եթե այն լինի ընդամենը 1 ֆունտ ստերլինգ, գրում է թերթը։ […]
19:22 02.11.2022
Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն ընդունել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ներկայացուցիչներին՝ գլխավորությամբ բանկի փոխտնօրեն Յան Ջեննինգսի։ Հյուրերի կազմում են եղել նաև «Կանաչ քաղաքներ» ծրագրի քաղաքային տրանսպորտի գծով խորհրդական Վիհի Մոհան, եվրասիական ենթակառուցվածքի խմբի անդամ Անդրեյ Մաքսիմովը և (ՎԶԵԲ) բանկի ֆինանսական վերլուծաբան Կարինե Լալաֆարյանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև Գյումրու համայնքապետարանի ոլորտային պատասխանատուներ: Տեղեկացնում […]
19:13 02.11.2022
Արևմտյան երկրներից Ուկրաինային մատակարարվող զենքերը հայտնվել են Եվրոպայի սև շուկաներում։ Այս մասին նոյեմբերի 2-ին գրել է իսպանական ABC թերթը։ Նշվում է, որ Հյուսիսային Եվրոպայի երկրների անօրինական գործող շուկաներում հայտնվել են նախկինում Կիև տեղափոխված ֆիննական զենքեր։ Այս կապակցությամբ մտահոգություններ են հնչել Եվրոպոլի (Եվրամիության ոստիկանական ծառայություն) և Ինտերպոլի ղեկավարություններից։ Զենքի ծավալն ու անունը չի բացահայտվում՝ գաղտնի […]
19:02 02.11.2022
Շիրակի մարզպետի գլխավորությամբ Աշոցքի համայնքապետարանում այսօր անցկացվել է արտագնա աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են 2022-ի սուբվենցիաների ընթացքը, ինչպես նաև 2023-ին ներկայացված ծրագրերի նպատակայնությունն ու իրատեսականությունը, համայնքային համաֆինանսավորմանն առնչվող հարցեր։ Տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։ «Որպես մարզպետ ինձ համար կարևորն այն է, որ մարզի համայնքները ներկայացնեն այնպիսի սուբվենցիոն ծրագրեր, որոնց իրականացմամբ համայնքի ու բնակավայրերի համար առաջնային […]
18:54 02.11.2022
Ուկրաինան պատրաստ չէ կրկին փոխզիջումների գնալ Ռուսաստանի հետ։ Նման որոշումները նախկինում եղել են Ուկրաինայի ամենամեծ սխալը, ասել է նախագահ Վլադիմիր Զելենսկին չեխական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ համաշխարհային որոշ առաջնորդներ կցանկանային, որ Ուկրաինան համաձայնի Ռուսաստանի պայմաններին։ «Կարծում եմ, որ երկրների որոշ առաջնորդներ, իհարկե, կցանկանային փոխզիջումներ Ուկրաինայից, ես չեմ ուզում հիմա իմ գնահատականը տալ սրա վերաբերյալ, […]
18:45 02.11.2022
ԱԻՆ մարզային փրկարարական վարչությունից հայտնում են, որ այսօրվանից սկսած (մի քանի օր շարունակ) Սյունիքի մարզի Քարաշեն եւ Խնձորեսկ գյուղերի տարածքում կիրականացվեն չպայթած արկերի վնասազերծման աշխատանքներ, որոնց հետեւանքով լսելի կլինեն պայթյունների ձայներ։ Այս մասին տեղեկացնում են Սյունիքի մարզպետարանից։ «Բնակիչներին խնդրում ենք խուճապի չմատնվել»,- ասվում է տարածած հաղորդագրությունում։
18:38 02.11.2022
Ադրբեջանի Հանրապետության հարավային սահմաններին հարող տարածքներում սկսվել են հատուկ նշանակության ջոկատների զորամասերի զորավարժությունները։ Զորավարժություններին ներգրավված ՌՕՈՒ ստորաբաժանումները և հրթիռահրետանային զորքերը, որոնք կենտրոնացած են համապատասխան օդանավակայաններում և տարածքներում։ Ըստ պլանի՝ զորավարժությունների հետագա փուլերում հատուկ նշանակության ստորաբաժանումները կկատարեն մի շարք առաջադրանքներ՝ համագործակցելով ռազմաօդային ուժերի և նրանց աջակցող հրթիռահրետանային ստորաբաժանումների հետ։
18:30 02.11.2022
ՄԻՊ աշխատակազմին «ՀՀ 2023 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով կհատկացվի 612 մլն 307 հազար դրամ: Այս տարվա սպասվող ծախսերի հանրագումարը կազմում է 542 մլն 400 հազար դրամ, իսկ 2021 թ. փաստացի ծախսերը կազմել են 531 մլն 272 հազար դրամ: Կիրականացվի մեկ ծրագիր՝ հինգ միջոցառմամբ: ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու ֆինանսավարկային եւ […]
18:24 02.11.2022
ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին արհամարհում է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի օգնականի զանգերը։ Իսպանական ակումբը ցանկանում է վերադարձնել 35-ամյա արգենտինացուն, սակայն պարզվել է, որ նա բանակցություններ է վարում «Ինտեր Մայամիի» հետ։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեսսիի և ամերիկյան ակումբի ներկայացուցիչներն արդեն մի քանի տարի է քննարկում են ունենում տեղափոխության վերաբերյալ, […]
18:20 02.11.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Օրբելի եղբայրների տուն-թանգարանը ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ անցկացրել է «Ակադեմիկոս Հովսեփ Օրբելու գիտական ժառանգությունը» խորագրով գիտաժողով: Այն նվիրված էր ականավոր գիտնականի 135-ամյակին: Գիտաժողովին բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը։ Գիտաժողովի […]
18:12 02.11.2022
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հոկտեմբերի 31-ին հանդիպել է ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար, դեսպան Էրին Էլիզաբեթ ՄըՔիի գլխավորած պատվիրակությանը: Քննարկվել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակն ու մարտահրավերները: Զրուցակիցները փոխանակվել են մտքերով համագործակցության զարգացման վերաբերյալ:
18:07 02.11.2022
Հոկտեմբերի 19-ին ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում էր տվել Գորիսի մի բնակիչ. կոտրել էին հանգուցյալ եղբոր տան երկրորդ հարկի պատուհանի ճաղավանդակը, բացել պատուհանն ու գողություն արել: Օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր, ուսումնասիրեց տարածքը, ձեռնարկեց անհրաժեշտ գործողություններ: Նույն օրը Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, և Գորիսի քրեական հետախույզներն անցան գործի: Շուտով ստացվեց օպերատիվ տեղեկություն, որ ոչ […]
17:56 02.11.2022
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները հոկտեմբերի 𝟐𝟔-ից նոյեմբերի 𝟏-ն ընկած ժամանակահատվածում վերահսկողական գործառույթներ են իրականացրել մայրաքաղաքի 𝟏𝟏 վարչական շրջանում, ինչպես նաև՝ Կոտայքի, Արագածոտնի, Արարատի և Արմավիրի մարզերում գործող գազալցակայաններում՝ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների գազաբալոնների պարբերական վկայագրման և ճնշափորձարկում անցած տրանսպորտային միջոցների լիցքավորման նկատմամբ։ Վերահսկողական գործառույթների […]
17:50 02.11.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այցելել են «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամ (ԿԶՆԱԿ) և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն (ԿՏԱԿ)՝ հանդիպելու աշխատակազմերին և քննարկելու աշխատանքային առկա խնդիրները: Նախարար Վահրամ Դումանյանը «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնում» ողջունել է հիմնադրամի աշխատակիցներին՝ ընդգծելով, որ կառույցին վերապահված է […]
17:42 02.11.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը: Նա անդրադարձել է ուսուցիչների աշխատավարձերին: «Դուք տեղյակ եք, թե կառավարությունն ինչքան մեծ ուշադրություն և կարևորություն է տալիս կրթության ոլորտում իրականացվող քաղաքականությանը: Առիթներ ունեցել եմ ասել, թե ինչու, չեմ ուզում կրկնել: Ընդամենը ուզում եմ արձանագրել, որ 2023 թվականի բյուջեով […]
17:33 02.11.2022
Նոյեմբերի 2-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի արտագնա նիստը: Հանձնաժողովի նիստը բացել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Ողջունելով նիստի մասնակիցներին՝ Ալեն Սիմոնյանը, մասնավորապես, նշել է. «Վերջին տարիներին հանձնաժողովի նախագահությունը վստահվել է ինձ եւ փաստում եմ, որ համատեղ աշխատանքը եղել է դինամիկ եւ կառուցողական: Հանձնաժողովի […]
17:21 02.11.2022
Պետական-իրավական հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել են 2023 թ. պետբյուջեի քննարկումները: ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, աշխատակազմի ղեկավարի լիազորությունները կատարող Խաչատուր Պողոսյանը ներկայացրել է ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից 2023 թ. իրականացվելիք ծրագրերն ու գերակայությունները: Նախագահի աշխատակազմը կանոնադրական լիազորությունների իրականացման համար 2023 թ. ներկայացրել է 1 մլրդ 686 մլն դրամի […]
17:14 02.11.2022
Հոկտեմբերի 30-ի գիշերը պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի ոստիկանները Վանաձորի Նարեկացու փողոցի սկզբնամասում ստուգման են ենթարկել 31-ամյա տղամարդու վարած «Նիսան» մակնիշի մեքենան։ Այդ ընթացքում պարեկները նկատել են, որ նա ցանկանում է գրպանից ինչ-որ բան նետել։ Վարորդը, թմրանյութ պահելու կասկածանքով, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Տարոնի բաժին։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված։ Դեպքի վերաբերյալ […]
17:08 02.11.2022
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային այլ գործողություններ՝ արագ սննդի կետում տեղի ունեցած զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով, 2022 թվականի նոյեմբերի 1-ին՝ ժամը 18։00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի մի խումբ բնակիչներ, […]
17:00 02.11.2022
Հայաստանի ԱԳՆ-ն տեղին չի համարում մեկնաբանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ հախուռն, բանակցությունների տրամաբանությունից կտրված և ամենևին ոչ դաշնակցային-գործընկերային հայտարարությունները, որոնք հարցականի տակ են դնում ՀԱՊԿ շրջանակներում իր իսկ ստորագրած պարտավորությունները: Այս մասին «Լուրերին» հայտնել է ՀՀ ԱԳ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը: Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահն արդարացրել էր Արցախի դեմ Ադրբեջանի 2020 թ. սանձազերծած ագրեսիան, Հայաստանի […]
16:56 02.11.2022
Նոյեմբերի 1-ին, ժամը 15.05-ին, ոստիկանության Բազումի բաժին Վանաձորի մի բնակչից ահազանգ է ստացվել, որ բնակարանում հայտնաբերել է 82-ամյա մոր դիակը՝ երակները կտրած վիճակում: Տղամարդը նաև հայտնել էր, որ մայրը ինքնասպան է եղել: Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ 82-ամյա կնոջը սպանել է 18-ամյա թոռը: Ժամը 16.00-ին Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում 18-ամյա […]