Բոլոր լուրերը – Page 3614 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+25.09 oC

Բոլոր լուրերը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավորներին

17:39 01.11.2022

Նոյեմբերի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր, Արցախի հետ ԵԽ բարեկամության խմբի համահիմնադիր Պետեր Վան Դալենին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: «Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ […]

̰
ԱԳ նախարարի տեղակալը ՄըկՔիին ներկայացրել է ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

17:32 01.11.2022

Նոյեմբերի 1-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ/USAID) կառավարչի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ, դեսպան Էրին Էլիզաբեթ ՄըկՔիին: Զրուցակիցներն անդրադարձել են ԱՄՆ ՄԶԳ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերին, մտքեր փոխանակել համագործակցության հետագա ընդլայնման և նոր նախաձեռնությունների իրականացման շուրջ։ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է ԱՄՆ և, մասնավորապես, ԱՄՆ ՄԶԳ հետ […]

̰
Ապօրինի ծառահատումներ Ծաղկաձոր համայնքում

17:22 01.11.2022

Հոկտեմբերի 31-ին ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ երկու տղամարդ, որոնցից մեկը՝ Հանքավանի, մյուսը՝ Մեղրաձորի բնակիչ, ապօրինի հատել են ծառեր և պատրաստվում են հանքավանցու կողմից շահագործվող «ԶԻԼ-131»-ով տեղափոխել նրա տուն: Հրազդանի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Հանքավան բնակավայրում հայտնաբերվել է մոտ 10 խմ փայտանյութով բեռնված «ԶԻԼ-131»-ը: Վարորդը հայտնել է, որ մեղրաձորցի ընկերոջ հետ Հանքավան բնակավայրի հարակից […]

̰
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի կարճատև այցը Իրան. ՀՀ-ի և ԻԻՀ-ի միջև ստորագրվել է Բնական գազի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր

17:16 01.11.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև աշխատանքային այց է կատարել Իրանի Իսլամական Հանրապետություն: Թեհրանի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է ԻԻՀ փոխնախագահ Մասուդ Միր Քազեմին: Այնուհետև վարչապետ Փաշինյանն ուղևորվել է Սաադաբադ պալատ: Այստեղ ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին ողջունել է վարչապետ Փաշինյանին, և տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը: Մինչ բանակցությունների սկսվելը` Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել […]

̰
Պերմի մարդակերը ազատվել է բանտից

17:09 01.11.2022

Պերմի երկրամասից մարդակեր Միխայիլ Մալիշևը լքել է գաղութը, որտեղ նա անցկացրել է 23 տարի՝ երկու սպանության համար։ Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, 56-ամյա մոլագարը պատիժ էր կրում Չուսովոյ քաղաքի խիստ ռեժիմի գաղութում և ազատ է արձակվել հոկտեմբերի 28-ին։ Տղամարդը ձերբակալվել էր 2000 թվականին: Հետաքննությունը կարողացել է ապացուցել երկու անձի՝ ուսանողուհու և սեփական ընկերոջ սպանությունը։ Նա […]

̰
Բյուջետային քննարկումների առանցքում են եղել էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման, գազամատակարարման ու էլեկտրոնային հաղորդակցության համակարգերի խնդիրները

17:00 01.11.2022

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2023 թ. բյուջեն 1 միլիարդ 109 մլն դրամ է, որից 80 տոկոսն ուղղվելու է աշխատանքի վարձատրությանը, իսկ շուրջ 16 տոկոսը հանձնաժողովի բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ ապրանքների, ծառայությունների ձեռքբերմանը: Վերոնշյալ 16 տոկոսի 6,2 տոկոսն ուղղվելու է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» եւ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունների կողմից նախորդ տարի իրականացված ներդրումների տեխնիկական աուդիտի ձեռքբերմանը: […]

̰
Համաշխարհային տնտեսությունից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում են թույլ գնաճային ազդեցություններ

16:55 01.11.2022

Սեպտեմբերին տասներկուամսյա գնաճն ավելացել է և կազմել 9.9 տոկոս, տասներկուամսյա բնականոն գնաճը ևս ավելացել է՝ կազմելով 10.5 տոկոս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: «Համաշխարհային տնտեսությունում դիտարկվում են տնտեսական ակտիվության դանդաղման միտումներ: Զարգացած երկրների կենտրոնական բանկերը շարունակում են էականորեն խստացնել դրամավարկային պայմանները: Սա արտահայտվում է միջազգային ապրանքահումքային […]

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

16:49 01.11.2022

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար, դեսպան Էրին Էլիզաբեթ ՄըՔիի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել ԱՄՆ ՄԶԳ հետ ձևավորված կառուցողական համագործակցությունը՝ երկրի համար առանցքային բարեփոխումների շրջանակներում և շնորհակալություն հայտնել ժողովրդավարության ամրապնդման և տնտեսական զարգացման ուղղություններով Հայաստանին տրամադրված աջակցության համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հիմնական […]

̰
Լրատվամիջոցները հայտնում են ԱՄՆ-ում դեղերի, սննդի, վառելիքի և աշխատուժի պակասի մասին

16:42 01.11.2022

ԱՄՆ-ում դեղերի, սննդի, վառելիքի և աշխատուժի պակաս կա, հաղորդել է Newsweek ամսագիրը: «ԱՄՆ դիզելային վառելիքի մատակարարումների կրճատումը սրվում է ռուսական էներգառեսուրսների ներմուծման արգելքով»,- Նոտր Դամի համալսարանի դոցենտ Քեյթլին Վովակի խոսքերն է մեջբերում ամսագիրը: Վովակը հավելել է, որ ուկրաինական հակամարտությունը ազդում է այլ ոլորտների վրա, քանի որ դանդաղ ընթացող համաշխարհային մատակարարման շղթան խանգարում է մատակարարներին ժամանակին […]

̰
̰
Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջում ուսուցումն իրականացվելու է ֆրանսիական մոդելի տեղայնացմամբ

16:27 01.11.2022

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն, Ֆրանսիայի Օը-դը-Սեն նահանգի պատվիրակությունը` նահանգապետ Ժորժ Սիֆրեդիի գլխավորությամբ, այցելել են Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջ: Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ողջունել է ներկաներին` շնորհակալություն հայտնելով համագործակցության համար. «Մենք […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հյուսիսային Մակեդոնիայի դեսպանը

16:21 01.11.2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կրում Եֆրեմովը (նստավայրը՝ Կիև): Հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպանին և հույս հայտնել, որ դեսպան Եֆրեմովը, որպես մեր երկրում Հյուսիսային Մակեդոնիայի առաջին դեսպան, իր պաշտոնավարման ընթացքում զգալի ներդրում կունենա առկա բարեկամական հարաբերությունների ամրապնդման և երկկողմ փոխգործակցության իրական ներուժի իրացման […]

̰
Քննարկվել է Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունը հնարավորինս արագ ավարտելու հարցը

16:12 01.11.2022

Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբյանի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել են էներգետիկայի ոլորտում երկկողմ համագործակցության մի շարք հարցեր, մասնավորապես՝ համագործակցության նոր ուղղություններ նախանշելու, էլեկտրաէներգիայի արտահանման ծավալների ավելացման, Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունը հնարավորինս արագ ավարտելու վերաբերյալ, ինչը հնարավորություն […]

̰
Էրեբունու ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող ինքնաձիգ ու փամփուշտներ

16:08 01.11.2022

Հոկտեմբերի 29-ին ոստիկանության Էրեբունու բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները հավաստի տեղեկություն ստացան, որ Աթոյան փողոցի բնակիչներից մեկը հողամասում ապօրինի զենք-զինամթերք է թաքցրել։ Նույն օրը տարածքային քննչական մարմնում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Ոստիկանության Էրեբունու բաժնի և տարածքային քննչական մարմնի ծառայողներն այցելեցին Աթոյան փողոց։ Տեղեկությունները հաստատվեցին։ Իրավապահները հայտնաբերեցին գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու փամփշտատուփեր՝ […]

̰
ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները ԵԽ պատգամավորների հետ անդրադարձել են ՀՀ-ի մասին զեկույցին, որը քննարկվելու է ԵԽ-ում

16:01 01.11.2022

Արցախի՝ Ադրբեջանի կազմում թողնելը հղի է էթնիկ զտումներով. նշել են ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Պետեր վան Դալենի, Ֆաբիո Մասիմո Կաստալդոյի եւ Լարս Պատրիկ Բերգի հետ կայացած հանդիպման ժամանակ, տեղեկացնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից։ Հյուրերը Հայաստանում են՝ ծանոթանալու այն իրականությանը, որին առերեսվում է մեր երկիրը, ինչպես նաեւ՝ այս դժվարին ժամանակներում իրենց համերաշխությունը […]

̰
Հայաստանի վարչապետի այցը Իրան շրջադարձային կլինի երկու երկրների զարգացման համար. Էբրահիմ Ռայիսի

15:59 01.11.2022

Իրանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը վերջին ամիսներին աճել է 43 տոկոսով, մեր նպատակն է այն հասցնել 3 միլիարդ դոլարի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Mehrnews»-ը, այս մասին ասել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ: Իրանի նախագահն ասել է, որ անշուշտ, Հայաստանի վարչապետի այցը Իրանի Իսլամական Հանրապետություն շրջադարձային կլինի երկու […]

̰
Հոկտեմբերին Շիրակի մարզում ծնվել է 314 երեխա

15:58 01.11.2022

Հոկտեմբեր ամսին Շիրակի մարզում ծնվել է 314 երեխա։ Մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում լույս աշխարհ է եկել 167 տղա, 147 աղջիկ։ Ծնունդներից 3-ը զույգ է եղել։ Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։

̰
Սպորտային մարզիչները նույնպես կամավոր ատեստավորման միջոցով կարող են աշխատավարձի բարձրացում ունենալ

15:57 01.11.2022

Ազգային ժողովում կայացել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ «Մարզական ֆեդերացիաների ֆինանսական խնդիրները» թեմայով քննարկումը, որին մասնակցել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Քննարկումը վարել է հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը: Նա նշել է, որ սպորտային մարզիչները նույնպես 2023 թ. ապրիլի 1-ից կարող են կամավոր ատեստավորման միջոցով աշխատավարձի […]

̰
Հայաստանը և Իրանը հուշագիր են ստորագրել էլեկտրաէներգետիկայի և գազի համաձայնագրի երկարաձգման վերաբերյալ

15:55 01.11.2022

Հայաստանը և Իրանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել էլեկտրաէներգետիկայի և գազի վերաբերյալ համաձայնագրի երկարաձգման վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Mehrnews»-ը, Թեհրանում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հայաստանի վարչապետը բարձր է գնահատել Իրանի հայ համայնքի նկատմամբ Իրանի նախագահ Ռայիսիի մոտեցումը: Նիկոլ Փաշինյանի խոսքով ՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը կարող է լինել տարբեր կրոնների հետևորդների […]

̰
ԱՊԼ գագաթնաժողովում հնարավոր է Թուրքիայի վերաբերյալ հայտարարություն ընդունվի

15:55 01.11.2022

Նոյեմբերի 1-ին Ալժիրում տեղի կունենա Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) անդամ երկրների ղեկավարների նիստ: Հաղորդվում է, որ 2019-ից այս կողմ տեղի ունեցող այդ հավաքի օրակարգը բավականին հագեցած է լինելու հատկապես արաբական երկրների խնդիրներով: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ օրակարգում կարող են տեղ գտնել նաև Թուրքիան ու Իրանը՝ տարածաշրջանում իրենց գործողությունների համատեքստում: Նշվում է, որ ԱՊԼ անդամ երկրների արտգործնախարարները կքննարկեն […]

̰
Վրաերթի ենթարկված երիտասարդը մահացել է

15:53 01.11.2022

Հոկտեմբերի 30-ին` ժամը 22.25-ին, Երևանի Ագաթանգեղոսի փողոցում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 20-ամյա Էդգար Իշխանյանին: Նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Կատարվում է նախաքննություն:

̰
Էրդողանը հեռախոսազրույց կունենա Պուտինի հետ

15:50 01.11.2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցներ կունենա ռուս և ուկրաինացի գործընկերներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ: Ինչպես հաղորդում է АПА գործակալությունը՝ այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն։

̰
iPhone-ը թողել էր տաքսու մեջ․ վարորդը զանգերին չէր պատասխանել

15:46 01.11.2022

Հոկտեմբերի 31-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ ընկերոջ բջջային հեռախոսը գողացել են: Ըստ ահազանգողի` ժամեր առաջ ընկերը Զարուբյան փողոցում նկատել էր, որ իր այֆոնը թողել է «Միցուբիշի» մակնիշի տաքսի մեքենայում, ինչից հետո զանգել էին վարորդին, սակայն նա չէր պատասխանել, իսկ որոշ ժամանակ անց հեռախոսն անջատել էր: Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Արաբկիրի բաժին: Բաժնի քրեական […]

̰
Գեղարքունիքի մարզպետը ԵՄ առաքելության անդամներին լուսանկարներով ներկայացրել է թշնամու վայրագությունները

15:42 01.11.2022

Նոյեմբերի 1-ին Գեղարքունիքի մարզպետարանում մարզպեն Կարեն Սարգսյանն ընդունել է ԵՄ առաքելության դիտորդական թիմի անդամներին, գլխավորությամբ աշխատանքային թիմի ղեկավար Լինն Նետտելվիկի։ «Ի շարունակություն նախորդ օրը՝ հոկտեմբեր 31-ին Վարդենիսում և հրետակոծությունից տուժած մի շարք բնակավայրերում տեղի ունեցած աշխատանքային քննարկումների և շրջայցի ընթացքում տրամադրած տեղեկատվության, մանրամասներ ներկայացրի 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի թշնամու ռազմական ագրեսիայի, վայրագությունների, հրետակոծությունից տուժած բնակավայրերում […]

̰
15-ամյա պատանին հայտնել էր, թե ֆիզկուլտուրայի դասին ընկել է, պարզվել է՝ նրան դանակահարել են

15:32 01.11.2022

Հոկտեմբերի 31-ին` ժամը 10.50-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին ստացվել է հաղորդում, որ «նախաբազկի և գոտկային շրջանի կտրած, թափանցող վերքեր» ախտորոշմամբ «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Արարատի մարզի Նորամարգ գյուղի բնակիչ, 15-ամյա պատանի: Նա հայտնել էր, թե քոլեջում ֆիզկուլտուրայի դասի ժամանակ ընկել է: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Նոր Նորքի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության […]

̰
Հայտնի է՝ երբ Երևանում տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը

15:28 01.11.2022

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը տեղի կունենա նոյեմբերի 23-ին Երևանում։ Այս մասին տեղեկացնում են ՀԱՊԿ մամուլի ծառայությունից։ Հիշեցնենք՝ հոկտեմբերի 28-ին տեղի է ունեցել Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջան։ ՀԱՊԿ անվտանգության խորհուրդը վերահաստատել է քաղաքական-դիվանագիտական միջոցներով վիճելի հարցերը լուծելու անհրաժեշտությունը։

̰
Գործարկվելու է Կոշ բնակավայրի շչակը

15:22 01.11.2022

Նոյեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Արագածոտնի մարզի Կոշ բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարում» թեմայով վարժանք: Գործարկվելու է բնակավայրի շչակը։ ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ:

̰
Անուղղակի ֆիքսվել է, որ հարցը փակված չէ. Արցախի ԱԳ նախարարը մեկնաբանել է Սոչիի եռակողմ հանդիպման արդյունքները

15:19 01.11.2022

Պաշտոնական Ստեփանակերտում կարևորում են Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ եռակողմ հանդիպումը, սակայն նշում են՝ դրանից չպետք է ակնկալել վերջնական կարգավորում ու խաղաղություն: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքները մեկնաբանել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը: «Նախ և առաջ պետք է գիտակցել, որ մի հանդիպման ժամանակ չի կարող համապարփակ […]

̰
ՀՀ ՊԵԿ նախագահն անդրադարձել է ոլորտում իրականացվող բարեփոխումներին

15:15 01.11.2022

ՀՀ ֆինանսների նախարարության վերջին տվյալներով 2023 թ. անվանական ՀՆԱ-ն կանխատեսվում է 9,3 տրիլիոն, ՀՆԱ-ի իրական աճը 7 տոկոս՝ 2022 թ. համար սպասվող 11 տոկոսի դիմաց. նշել է ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում գալիք տարվա բյուջետային գլխավոր փաստաթղթի մանրամասները ներկայացնելիս: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ […]

̰
Ստեփանակերտի տներից մեկում հրդեհ է բռնկվել

15:10 01.11.2022

Հոկտեմբերի 31-ին ժամը 21:22-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Վ.Օվյան փողոցում հրդեհ է բռնկվել, նախնական տվյալներով այրվում է բնակելի տուն։ Նույն ժամին ահազանգը փոխանցվել է Ոստիկանության հերթապահ մասին, «Արցախէներգո» և «Արցախգազ» ՓԲ ընկերություններին, շտապ օգնության կայանի դիսպետչերներին։ Այնուհետև բնակչությանն օգնություն ցուցաբերելու և շիջման աշխատանքներ կատարելու նպատակով ժամը 21:23-ին փրկարար ուժերի վարչության […]

̰
BACK_TO_TOP