Բոլոր լուրերը – Page 3622 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+20.09 oC

Բոլոր լուրերը

Գողացել էր տերմինալը, հանել գումարը՝ տերմինալը թողնելով դաշտամիջյան հատվածում

13:01 29.10.2022

Հոկտեմբերի 27-ին ոստիկանության Մուշի բաժին հաղորդում է ստացվել, որ գողացել են Գյումրիի Մ. Թետչերի փողոցի վճարային տերմինալը: Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, գողությունը կատարելու կասկածանքով, հոկտեմբերի 28-ին հայտնաբերվել, ձերբակալվել և Մուշի բաժին է տեղափոխվել Սարակապ գյուղի 25-ամյա մի բնակիչ: Նա խոստովանել է, որ տերմինալը գողացել է ինքը և իր վարձակալած «Նիսան Տիդա» […]

̰
Երևանի Համաշխարհային հայկական գագաթնաժողովը սկսավ ջերմ ընդունելութեամբ մը. Կարո Փայլան

12:54 29.10.2022

Թուրքական մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Հայաստանում է, մասնակցում է Համաշխարհային հայկական գագաթնաժողովին: Այսօր նա լուսանկար է հրապարակել մի խումբ հայ երիտասարդ մասնակիցների հետ և կից գրառմամբ հայտնել իր գոհունակությունը ընդունելությունից, նշել է, որ գտնվում է համաժողովի վայրում, որտեղ հանդիպում են աշխարհասփյուռ հայերը։ «Երևանի Համաշխարհային հայկական գագաթնաժողովը սկսավ ջերմ ընդունելութեամբ մը»,-գրել է նա։

̰
20-ամյա երիտասարդը հրաժարվել էր կատարել զինվորական ծառայության պարտականությունները

12:46 29.10.2022

Ոստիկանության Սիսիանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 28-ին Սյունիքի մարզի Անգեղակոթ բնակավայրի վարչական տարածքում հայտնաբերվել և դատարան է ներկայացվել 20-ամյա Մհեր Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի (Զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը) մեղադրանքով: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված […]

̰
Արտարժույթի փոխարժեքները տարադրամի փոխանակման կետերում

12:35 29.10.2022

Տարադրամի փոխանակման կետերում այսօր ԱՄՆ մեկ դոլարը գնվում է առավելագույնը 398 դրամով (նվազագույնը 393 դրամ), վաճառվում՝ 405 դրամով (նվազագույնը 402 դրամ)։ Մեկ եվրոն գնվում է առավելագույնը 390 դրամով (նվազագույնը 382 դրամ), վաճառվում՝ 410 դրամով (նվազագույնը 400 դրամ)։ Ռուսական մեկ ռուբլին գնվում է առավելագույնը 6.20 դրամով (նվազագույնը 5․46 դրամ), վաճառվում՝ 6․75 դրամով (նվազագույնը 6.50) դրամով։  

̰
ՀՀ-ն այսօր վստահ և հպարտորեն դասվում է աշխարհի ժողովրդավարական երկրների շարքին. Փաշինյանի ելույթը «ՔՊ» կուսակցության 6-րդ համագումարում

12:31 29.10.2022

ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնում, որ կուսակցության գործունեության արդյունքում Հայաստանն այսօր վստահ և հպարտորեն դասվում է աշխարհի ժողովրդավարական երկրների շարքին: Փաշինյանն այս մասին ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ համաժողովի իր ելույթում, փոխանցում է «Արմենպրես»-ը: Համաժողովի շրջանակում պետք է ընտրվի կուսակցության նոր ծրագիրը, պետք է ընդունվի կանոնադրության, վարչության նոր […]

̰
Հրազենը բաժին բերած անձը հայտնել էր, որ այն պատկանել է հանգուցյալ հորը. ապօրինի զենքի կամավոր հանձնում

12:25 29.10.2022

Օրերս ոստիկանության Արմավիրի և Շիրակի մարզային վարչությունների տարածքային բաժիններում արձանագրվել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Մասնավորապես, Արմավիրի բաժնի քրեական հետախույզների և հերթապահ մասի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բաժնում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգի, ատրճանակի և զինամթերքի, այդ թվում՝ նռնակների կամավոր հանձնումներ։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև Վաղարշապատի բաժնում՝ շնորհիվ Քրեական ոստիկանության, […]

̰
Հիվանդանոցում մահացել է Իրանում դամբարանի վրա հարձակված ահաբեկիչը

12:16 29.10.2022

Իրանի հարավում գտնվող Շիրազ քաղաքի Շահ Չերախի դամբարանի վրա հարձակված ահաբեկիչը մահացել է հիվանդանոցում։ Այս մասին շաբաթ գիշերը հայտնել է իրանական IRNA գործակալությունը՝ վկայակոչելով տեղի պաշտոնյային։ «Չնայած բոլոր ջանքերին, ահաբեկիչը, ով հարձակվել էր Շիրազի Շահ Չերախի դամբարանի ուխտավորների վրա, մահացել է», – ուրբաթ երեկոյան IRNA-ին ասել է Ֆարս նահանգի փոխնահանգապետ Իսմայիլ Մոհաբիփուրը: Զինյալը վիրավորվել է […]

̰
ՊԵԿ հարկային տեսուչ Դավիթ Ներսիսյանը Թուրքիայիում դարձել է բազկամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն

12:07 29.10.2022

Դավիթ Ներսիսյանը Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացված բազկամարտի աշխարհի 43-րդ առաջնության +60 տարիքային խմբի 80 կգ քաշային կարգի եզրափակչում հաղթել է Իտալիայի ներկայացուցչին, նվաճել է ոսկե մեդալն ու ճանաչվել մարզաձևի աշխարհի կրկնակի չեմպիոն (ձախ ձեռքի մրցույթ), հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը: Մրցաշարն անցկացվել է հոկտեմբերի 13-ից 24-ը. մասնակցել են 56 պետության՝ ընդհանուր 1100 մարզիկ: ՊԵԿ հարկային […]

̰
SHANTNEWS

11:59 29.10.2022

̰
Գանգուղեղային վնասվածքը ծառից ընկնելու հետևանք չէր. ոստիկանների բացահայտումը

11:57 29.10.2022

Հոկտեմբերի 26-ի առավոտյան «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գանգուղեղային վնասվածքով բուժօգնության է դիմել Վերին Դվին գյուղի 36-ամյա մի բնակիչ: Նա հայտնել էր, որ ծառից ընկել է: Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 8-ի սահմաններում Այգեստան գյուղում հիվանդանոց տեղափոխված տղամարդն ու […]

̰
«Կայուն տեխնոլոգիաներ» ցուցահանդեսով քաղաքապետարանն ամփոփել է ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակում նախաձեռնած միջոցառումները

11:45 29.10.2022

«Կայուն տեխնոլոգիաներ» ցուցահանդեսը ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակում Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած ամփոփիչ միջոցառումն էր: Տաղավարներով շրջել և ցուցահանդեսին ծանոթացել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը՝ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանի և քաղաքապետարանի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանի հետ:

̰
Շուրջ 80 անձ անցել է ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի, վիրուսային հեպատիտներ Բ-ի և Ց-ի անվճար, գաղտնի և անանուն հետազոտություն

11:39 29.10.2022

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը, Առողջապահություն Եվ Դեղագործություն EXPO 2022 ցուցահանդեսի շրջանակում, իր բուժախտորոշիչ շարժական կլինիկայում շուրջ 80 անձանց հնարավորություն է ընձեռել անցնելու ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի, վիրուսային հեպատիտներ Բ-ի և Ց-ի անվճար, գաղտնի և անանուն հետազոտություններ, որոնց վերաբերյալ պատասխանները քաղաքացիներն ստացել են 15-20 րոպեի ընթացքում։ «Հոգալով ձեր և ձեր մտերիմների առողջության մասին՝ մի՛ մոռացեք տարեկան առնվազն մեկ […]

̰
Ուկրաինական զորքերը օրական կորցնում են մինչև 50 մարդ. ԼԺՀ

11:31 29.10.2022

Ուկրաինական զորքերը վերջին մեկ օրվա ընթացքում կորցրել են մինչև 50 մարդ, վեց զրահափոխադրիչ և երկու անօդաչու թռչող սարք, շաբաթ օրը հայտնել է ԼԺՀ-ի ժողովրդական միլիցիան։ «Վերջին օրվա ընթացքում ԼԺՀ-ի ժողովրդական միլիցիայի ստորաբաժանումների ակտիվ հարձակողական գործողությունների ընթացքում հակառակորդը կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի մեծ կորուստներ է կրել, ոչնչացվել է մինչև 50 հոգի, վեց զրահափոխադրիչ, երկու անօդաչու […]

̰
Կեմերովոյի մարզում բեռնատարի հետ բախման հետևանքով մահվան ելքով վթար է տեղի ունեցել

11:23 29.10.2022

Կեմերովոյի մարզի Բելովսկի թաղամասում մայրուղիներից մեկում բախվել են արտասահմանյան ավտոմեքենան և բեռնատարը, ինչի հետևանքով երեք մարդ է զոհվել, հայտնում է երկրամասի ՆԳՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։ Վթարի մասին հաղորդագրությունը Բելովսկի շրջանի հերթապահությունը ստացել է մոտավորապես ժամը 05.00-ին : Անմիջապես դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանությունը և քննչական խումբը։ «Պարզվել է, որ Բելովո-Կոնովալովո-Պրոկոպիևսկ ճանապարհի 14-րդ կիլոմետրին […]

̰
Եղեգնուտ գյուղի 27-ամյա բնակիչը բենզասղոցով հատել էր մոտ 15 կանգուն ծառ

11:10 29.10.2022

Հոկտեմբերի 24-ի երեկոյան ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Լոռու մարզի Եղեգնուտ գյուղում ստուգել են նույն գյուղի 27-ամյա բնակչի «ԳԱԶ» մակնիշի բեռնատարը: Մոտ 3,5 խմ փայտանյութով բեռնված մեքենան առանց հաշվառման համարանիշի էր: Տղամարդը հայտնել է, որ փայտանյութն իրենն է: Նույն օրն առավոտյան գյուղի հանդամասում բենզասղոցով հատել էր մոտ 15 կանգուն ծառ: Վարորդը փայտանյութի օրինականության […]

̰
̰
Ուկրաինական զորքերը ՆԱՏՕ-ի տրամաչափի արկերով գնդակոծել են Դոնեցկը

10:54 29.10.2022

Ուկրաինական զորքերը Դոնեցկի ուղղությամբ արձակել են ՆԱՏՕ-ի տրամաչափի 12՝ 155 միլիմետրանոց արկ, հաղորդում է Ուկրաինայի պատերազմական հանցագործությունների հետ կապված հարցերի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոնում (JCCC) ԴԺՀ ներկայացուցչությունը։ «Ուկրաինայի զինված կազմավորումներից կրակ է գրանցվել 08.32-ին՝ Նետայլովո բնակավայր-Դոնեցկ քաղաք (Կույբիշևսկի, Կիևի շրջաններ) ուղղությամբ արձակվել է 155 միլիմետր տրամաչափի հինգ արկ…, 08.55-ին՝  Նետայլովո բնակավայր- քաղաք Դոնեցկ (Կույբիշևսկի, […]

̰
Վիճաբանության վայրում հայտնաբերվել են կասկածելի իրեր. դանակահարություն Ուջան գյուղում

10:48 29.10.2022

Հոկտեմբերի 25-ին «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ստացվել էր հաղորդում, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել Ուջան գյուղի բնակիչ, 23-ամյա երիտասարդ: Նա հայտնել էր, որ սարում ծառ կտրելիս ընկել է: Հիվանդանոց մեկնեց բաժնի օպերատիվ խումբը և շատ արագ պարզեց, որ երիտասարդը պարզապես շեղում է իրավապահներին: Երիտասարդի մոտ ապօրինի բաներ կային՝ ծալովի դանակ, մարիխուանայի նմանվող […]

̰
Պետք է մեկընդմիշտ մերժվեն այն առաջարկներն ու սկզբունքները, որոնք ժխտում են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը. Արայիկ Հարությունյան

10:43 29.10.2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական բանակցությունների ներկայիս ակտիվ ընթացքին: Մասնավորապես գրել է. «Վերջին ժամանակներս, առանց չափազանցության, ողջ հայության ուշադրությունը սևեռված է հայ-ադրբեջանական բանակցություններին։ Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին մի քանի ուժային կենտրոնների կողմից ներկայացվել են առաջարկություններ՝ կարգավորման առանցքային հարցերի վերաբերյալ։ Առաջարկված սկզբունքներն ու մոտեցումները, դրանց ընդունման և իրացման […]

̰
Աղավնիների կեղծ ժանտախտը, որը թռչուններին վերածում է զոմբիների, փոխանցվում է նաև մարդուն

10:26 29.10.2022

Թռչունների կեղծ ժանտախտը, որը, հավանաբար, առաջացրել է Մեծ Բրիտանիայում զոմբի աղավնիների հայտնվելը, երբեմն գրանցվում է մարդկանց մոտ, սակայն հիվանդությունը թեթև է և վտանգ չի ներկայացնում, ասել է Դաշնային բյուջետային հիմնարկի Եկատերինբուրգի վիրուսային վարակների գիտահետազոտական ​​ինստիտուտի ղեկավարը։ Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ռոսպոտրեբնադզորի ՊԵԿ ՎԲ «Վեկտորը», կենսաբանական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Սեմյոնովը: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել […]

̰
Գլխուղեղի կաթվածի հիմնական ախտանիշներն ու բուժման հնարավորությունները ՀՀ-ում

10:10 29.10.2022

Այսօր գլխուղեղի կաթվածի դեմ պայքարի համաշխարհային օրն է. հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունն ու տեղեկացնում. Կաթվածն ուղեղի արյան շրջանառության սուր խանգարումն է: Աշխարհում այն մահվան և հաշմանդամության հանգեցնող հիմնական պատճառներից է: Հիվանդության ընդհանուր ախտանշաններն են` հանկարծակի ծռվածություն դեմքի շրջանում, թուլություն ձեռքի կամ ոտքի շրջանում` առավել հաճախ մարմնի մի կողմում, գիտակցության հանկարծակի մթագնում, խոսքի հետ կապված […]

̰
Արքայազն Հարրին հրաժարվում է Սուրբ Ծննդյան տոներին այցելել թագավորական ընտանիք

09:59 29.10.2022

Արքայազն Հարրին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, չեն պատրաստվում Սուրբ Ծննդին այցելել թագավորական ընտանիք՝ վատ հարաբերությունների պատճառով։ Այս մասին հայտնում է Mirror-ը՝ հղում անելով աղբյուրներին, փոխանցում է Լենտա.ռու-ն: «Նրանք [աղբյուրները] ասացին, որ հարաբերությունները «գրեթե ամենացածր մակարդակի վրա են», և Սասեքսի դուքսը կհրաժարվի Չարլզ թագավորի հրավերից»,- գրում է թերթը։ Նշվում է, որ արքայազնի հուշագրության բովանդակության մանրամասները, […]

̰
2008 թվականի ճգնաժամը կանխատեսած տնտեսագետը հայտարարել է երրորդ համաշխարհայինի սկզբի մասին

09:50 29.10.2022

Երրորդ համաշխարհային պատերազմն իրականում սկսվել է, Spiegel-ին տված հարցազրույցում ասել է ամերիկացի տնտեսագետ Նուրիել Ռուբինին, ով կանխատեսել է 2008 թվականի ճգնաժամը, փոխանցում է Ռիա Նովոստին: «Ազգային անվտանգության խորհրդականները մտահոգված են, որ ՆԱՏՕ-ն միջամտում է Ուկրաինայի հակամարտությանը, և Իրանի ու Իսրայելի միջև կան սուր տարաձայնություններ: Եվ այսօր առավոտյան ես կարդացի, որ Բայդենի վարչակազմն ակնկալում է, որ […]

̰
Համաշխարհային հայկական գագաթնաժողովը ուղիղ եթերում. Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը կոչ է անում միանալ քննարկումներին

09:38 29.10.2022

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը տեղեկացնում է, որ Համաշխարհային հայկական գագաթնաժողովին ուղիղ եթերում հետևելու հնարավորություն կա: «Միացեք և դիտեք ուղիղ հեռարձակումներ պանելային քննարկումներից և գագաթնաժողովի նիստերից»,-ասվում է հաղորդագրությունում: Հիշեցնենք, որ սույն թվականի հոկտեմբերի 28-31-ին Երևանում իրականացվում է Համաշխարհային հայկական գագաթնաժողով: Այն կազմակերպվում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից: Այն որպես նոր ձևաչափ և դինաﬕկ […]

̰
Բայդենը Փելոսիի ամուսնու վրա հարձակումը համեմատել է Կապիտոլիումը գրոհելու հետ

09:30 29.10.2022

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի ամուսնու վրա հարձակումը համեմատել է Կապիտոլիումի գրոհի հետ և մեղադրել իր քաղաքական հակառակորդներին «անհավասաակշիռ» մարդկանց համար վնասակար գաղափարներ քարոզելու մեջ։ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախօրեին ելույթ ունենալով դեմոկրատական ​​կուսակցության անդամների հետ՝ Բայդենը ասել է, որ ինքը տեղի ունեցածը վերլուծում է միայն լրատվամիջոցների հաղորդումներից և չի կարող երաշխավորել […]

̰
Սննդաբանը խորհուրդ է տվել, թե ինչպես ընտրել թթու կաղամբ

09:18 29.10.2022

Դիետոլոգ Ալեքսանդր Անդրեևը Gazeta.Ru-ին տված հարցազրույցում ասել է, որ շուկայում թթու կաղամբ գնելիս պետք է ուշադրություն դարձնել մի շարք գործոնների վրա, որոնք պայմանավորում են արտադրանքի որակը։ «Պետք է հրաժարվել գնելուց, եթե կաղամբը, թեկուզ գազարով, գունատ է, և հյութը թափանցիկ է, կամ եթե կաղամբը կարծես թե պինդ է, բայց չի ճռճռում»,- ասել է մասնագետը։ Անդրեևը նաև […]

̰
Զապորոժիեի շրջանում հայտարարել են Չեչնիայից ներգաղթած զինյալների ոչնչացման մասին

09:05 29.10.2022

Զապորոժիայում ոչնչացվել են մի խումբ զինյալներ՝ Չեչնիայից, որոնք կռվում էին ուկրաինական զորքերի կողմից, ՌԻԱ Նովոստիին ասել է «Մենք Ռուսաստանի հետ ենք» շարժման նախագահ,  Զապորոժիեի շրջանի վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ, Վլադիմիր Ռոգովը: «Զապորոժիայում չեչեն գրոհայինների խումբը, որոնք եկել էին հանցավոր ահաբեկչական խմբավորումներից, ոչնչացվել են ռազմական օբյեկտներին դիպուկ հարվածի ժամանակ»,- ասել է Ռոգովը։ Բացի դրանից, ըստ նրա, […]

̰
Փրկարարները բացել են փակ դռները

08:56 29.10.2022

Հոկտեմբերի 27-29-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 24 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Կոտայքի մարզի Աբովյան, Լոռու մարզի Վանաձոր, Տավուշի մարզի Դիլիջան և Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում, Ախուրյան գյուղում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները։

̰
Մարսի վրա հայտնաբերել են հալած հրահեղուկ զանգված

08:47 29.10.2022

Գիտնականների միջազգային թիմը Մարսի վրա վերջերս հրաբխային ակտիվության նշաններ է հայտնաբերել: Մոլորակի մակերևույթի տակ՝ Cerberus Fossae խզվածքների շրջանում, հավանաբար կա հալված լավայի թրոմբ(մագմա), որն առաջացնում է սեյսմիկ ցնցումներ, այն գրանցվել է InSight տիեզերանավի վրա տեղադրված սեյսմաչափով: Այս մասին հաղորդվում է Nature Astronomy ամսագրում հրապարակված հոդվածում։ 2018 թվականից ի վեր, երբ ՆԱՍԱ-ի InSight առաքելությունը գործի դրեց […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

08:36 29.10.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
BACK_TO_TOP