Բոլոր լուրերը – Page 3624 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+13.09 oC

Բոլոր լուրերը

Շոյգուն հայտարարել է մասնակի մոբիլիզացիոն միջոցառումների ավարտի մասին

20:22 28.10.2022

Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է մասնակի մոբիլիզացիոն միջոցառումների ավարտի մասին։ «Այսօր ավարտվել է զորահավաքը։ Քաղաքացիների ծանուցումը դադարեցվել է։ Ձեր առաջադրած խնդիրը՝ 300 հազար մարդու զորահավաքն ավարտված է։ Լրացուցիչ առաջադրանքներ չեն նախատեսվում»,- զեկուցել է Շոյգուն։ Այժմ, ըստ ՊՆ ղեկավարի, վերապատրաստվում է 218 հազար մարդ։ 82․000 մարդ ավարտել է իր վերապատրաստումը և ուղարկվել […]

̰
Ռուսական քաղաքում որոշել են Ստալինի հուշարձանը տեղադրել

20:11 28.10.2022

Վլադիվոստոկում կկանգնեցվի Ստալինի հուշարձանը։ Նման որոշում է կայացրել քաղաքի ղեկավարին կից մշակույթի խորհուրդը, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։ Ըստ  աղբյուրի՝ խորհրդի վեց անդամները որոշմանը կողմ են  քվեարկել, երեքը՝ դեմ,իսկ երկուսը ձեռնպահ են մնացել։ Դեռ մայիսին Խորհրդային սպաների միությունը դիմել էր քաղաքային դումային՝Ստալինի հուշարձան տեղադրելու  նախաձեռնությամբ։ Ստալինը ԽՍՀՄ-ի  առաջնորդն է եղել 1924-1953 թվականներին։ Ստալինի կողմնակիցները պնդում են, […]

̰
Պենտագոնը հայտարարել է Ուկրաինային 275 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի մասին

20:03 28.10.2022

Պենտագոնը հայտարարել է Ուկրաինային 275 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի մասին։ Կիևին օգնություն հատկացնելու մասին ավելի վաղ հայտնել էր Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին CNN-ին տված հարցազրույցում։ Նա հավելել է, որ ընդհանուր առմամբ ԱՄՆ-ն արդեն ավելի քան 20 օգնության փաթեթ է հատկացրել Կիևին։ Քիրբին նաև հիշեցրել է Սպիտակ տան […]

̰
SHANTNEWS

19:59 28.10.2022

̰
Եղեգնաձոր քաղաքում անցկացվել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն

19:55 28.10.2022

ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում գտնվող Գլաձոր հյուրանոցում անցկացվել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացումը գազի պայթյունի հետևանքով հյուրանոցի մասնակի փլուզված մասնաշենքում» թեմայով: Այն ղեկավարել է ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը: Միջոցառումն անցկացվել է ԱԻՆ ՓԾ տնօրենի ուսումնական խմբի շրջանակներում, մասնակցել են կառուցվածքային և մարզային փրկարարական բոլոր վարչությունների ղեկավարները, […]

̰
Արարատ Միրզոյանը և Տոյվո Կլաարը կարևորել են ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանում

19:47 28.10.2022

Հոկտեմբերի 28֊ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության ու կայունության խնդիրների, մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի շուրջ։ Արարատ Միրզոյանը և Տոյվո Կլաարը կարևորել են ԵՄ […]

̰
Թբիլիսին Երևանին և Բաքվին միավորելու մեծ ներուժ ունի․ Տոյվո Կլաար

19:39 28.10.2022

Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կարծում է, որ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև եռակողմ համագործակցության մեծ ներուժ կա, որը օգուտ կբերի բոլորին։ «Վրաստանը մեծ ներուժ ունի երկու հարևաններին միավորելու համար: Թբիլիսին կարող է օգնել հարևներին համագործակցել այնպիսի ոլորտներում, որտեղ նախկինում համագործակցությունը  անհնար էր թվում, բայց հիմա ավելի հնարավոր է […]

̰
Արդարադատության նախարարության և ԱՄՆ ՄԶԳ համագործակցության արդյունքում մեկնարկել է դատարանների կառավարման և էլեկտրոնային արդարադատության նոր ծրագիրը

19:30 28.10.2022

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրենի տեղակալ Ռեբեկա Ուայթի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԱՄՆ ՄԶԳ նոր ծրագրերի, մասնավորապես, դատարանների կառավարման և էլեկտրոնային արդարադատությանն առնչվող հարցերը: Գրիգոր Մինասյանը կարևորել է ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերն ու դրանց նկատելի արդյունավետությունը: Անդրադարձ է կատարվել նոր ստեղծվող արբիտրաժային […]

̰
ԵԱՀԿ աջակցությամբ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների համար վերապատրաստում է կազմակերպվել

19:24 28.10.2022

Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացման ԵԱՀԿ ծրագրի շրջանակներում 2022 թվականի հոկտեմբերի 25-ից 28-ը Երևանում անցկացվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական ստորաբաժանման աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացմանը միտված երկրորդ վերապատրաստումը: Այն կազմակերպվել է ԵԱՀԿ քարտուղարության Տնտեսական և բնապահպանական գործունեության հարցերով ԵԱՀԿ համակարգողի գրասենյակի, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության, Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության ու Հակակոռուպցիոն կոմիտեի համատեղ ջանքերով և իրականացվել […]

̰
Աղավնիների մոտ հայտնաբերվել է հիվանդություն, որը նրանց վերածում է զոմբիների

19:18 28.10.2022

Լա Մանշի Ջերսի կղզում աղավնիների մոտ ախտորոշվել է հիվանդություն, որը նրանց վերածում է զոմբիների։ Այս մասին հայտնում է Daily Mirror-ը։ Կենդանիների խնամքի կենտրոնի ներկայացուցիչը պարզաբանել է, որ թռչունները վարակված են պարամիքսովիրուսով։ Այս վարակը վտանգավոր է աղավնիների համար, սակայն չի փոխանցվում այլ տեսակի թռչուններին։ Հիվանդության դրսևորումներից մեկը նյարդաբանական է. վարակված աղավնիների մոտ պարանոցը խիստ կորացած է, […]

̰
COVID-19-ի իմունակայուն նոր շտամը հասել է Ավստրալիա

19:12 28.10.2022

COVID-19 XBB-ի նոր իմունակայուն և արագ տարածվող տարբերակը հասել է Ավստրալիա, հաղորդում է ABC հեռուստաալիքը։ Ավստրալիայի առողջապահական մարմինները հայտնել են, որ այս շաբաթ երկրում գրանցվել է COVID-19-ի 31,636 նոր դեպք, ինչը 2,2 տոկոսով ավելի է անցյալ շաբաթվա համեմատ: Միևնույն ժամանակ, XBB տարբերակով վարակվածության համամասնությունը բոլոր դեպքերի մեկ երրորդն է: XBB շտամը, որը համարվում է դիմացկուն […]

̰
Ամենօրյա ստահոդ քարոզչությունը չի կարող թաքցնել Ադրբեջանի ռազմական հանցագործությունները. Մարուքյան

19:02 28.10.2022

Ադրբեջանը փորձում է թաքցնել սեփական հանցագործությունները Բարդայի ռմբակոծությունների մասին կեղծ քարոզչությամբ: Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը: «Ադրբեջանը, որը ագրեսիա է գործել, գլխատել ու գնդակահարել խաղաղ բնակիչներին, սպանել ու հազարավոր մարդկանց էթնիկ զտումների ենթարկել, այժմ փորձում է թաքցնել սեփական հանցագործությունները Բարդայի ռմբակոծությունների մասին կեղծ քարոզչությամբ։ Ամենօրյա ստահոդ քարոզչությունը […]

̰
Փոխվարչապետ Մաթևոսյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կանանց հարցերով խորհրդի նիստ

18:52 28.10.2022

Փոխվարչապետ Համարձում Մաթևոսյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կանանց հարցերով խորհրդի նիստը, որին մասնակցում էին ինչպես խորհրդի անդամները, այնպես էլ միջազգային մեր գործընկերները և հասարական կազամակերպությունների ներկայացուցիչները։ Ողջունելով նիստի մասնակիցներին՝ փոխվարչապետն ընդգծել է խորհրդի նշանակությունը, որը կոչված է աջակցելու երկրի հասարակական, սոցիալական, տնտեսական և քաղաքական հարթակներում կանանց և տղամարդկանց հավասար ներգրավմանը, կանանց ու […]

̰
Ավստրալիայում 34-ամյա մի կին ապօրինի բնակություն է հաստատել բազմազավակ ընտանիքի տանը

18:43 28.10.2022

Սիդնեյից մի ընտանիք արձակուրդից տուն է վերադարձել և հայտնաբերել այնտեղ ապրող մի անծանոթ կնոջ, հաղորդում է News.com.au-ն: Պորտալի տվյալներով՝ տեղի բնակիչները հանցագործին տվել են «Ոսկեծամիկ» մականունը, որը հղում է «Ոսկեծամիկն ու երեք արջը» հայտնի հեքիաթին (ռուսերեն տարբերակով՝ «Մաշան և երեք արջերը»)։ Սիդնեյի ոստիկանության տվյալներով՝ անցած շաբաթ մի կին կոտրել է բազմազավակ ընտանիքին պատկանող տան փականը։ […]

̰ ̰
ՀԱՊԿ անվտանգության խորհուրդը վերահաստատել է քաղաքական-դիվանագիտական միջոցներով վիճելի հարցերը լուծելու անհրաժեշտությունը

18:32 28.10.2022

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը հայտարարություն է տարածել վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի արդյունքների վերաբերյալ: Հայտարարության մեջ նշվում է, որ նիստի ընթացքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը տեղեկատվություն է ներկայացրել 2022 թվականի սեպտեմբերի 15-ին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ Հայաստանի Հանրապետություն ուղարկված կազմակերպության առաքելության աշխատանքի մասին ՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին […]

̰
«Այսօր մենք կրկին վկան ենք Կլոդ Արմեն Մութաֆյանի հերթական մեծ աշխատանքի ներկայացմանը». Վահրամ Դումանյան

18:28 28.10.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր մասնակցել է անվանի հայագետ, պատմաբան Կլոդ Արմեն Մութաֆյանի «Երուսաղեմը և հայերը» գրքի շնորհանդեսին: Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում (Մատենադարան) տեղի ունեցած միջոցառմանը ԿԳՄՍ նախարարը կատարած աշխատանքի համար առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել Կլոդ Արմեն Մութաֆյանին, նաև շնորհավորել ծննդյան 80-ամյակի կապակցությամբ: «Պարո՛ն Արմեն Մութաֆյան, թեև […]

̰
Մեծ Բրիտանիան բախվում է «հիգիենիկ» ճգնաժամի. ԶԼՄ-ներ

18:17 28.10.2022

Մեծ Բրիտանիայում հազարավոր մարդիկ ամաչում են աշխատանքի գնալ, քանի որ չեն կարող ձեռք բերել տարրական հիգիենայի ապրանքներ, ասվում է բարեգործական Hygiene Bank-ի հաղորդագրությունում: Ինչպես նշվում է հոդվածում, մարդիկ չեն կարողանում նույնիսկ օճառ և դեզոդորանտ գնել, այլապես այլ հաշիվների համար վճարելու ոչինչ չեն ունենա։ «Մոտ 3,2 միլիոն մարդ Բրիտանիայում ապրում է հիգիենիկ աղքատության շեմից ցածր, նրանցից […]

̰
Հիմա ես պարզապես ցանկանում եմ տեղափոխվել «Չելսի». Արսեն Զախարյան

18:08 28.10.2022

Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը «Коммент.Шоу» հաղորդման ժամանակ խոսել է Լոնդոնի «Չելսի» ձախողված տրանսֆերի մասին: «Իհարկե, ամոթալի էր տրանսֆերի ձախողումը: Սա իմ երազանքն է։ Բայց ժամանակի ընթացքում դադարում ես մտածել այդ մասին: Չստացվեց, բայց պետք է խաղալ: Չեմ կարծում, որ ոչ արդյունավետ խաղալս կապված էր տրանսֆերի խափանման հետ։ Միգուցե հոգեբանորեն ճնշող էր, […]

̰
SHANTNEWS

18:00 28.10.2022

̰
Գնել Սանոսյանը ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի ներդրումային վարկերի խմբի անդամներին

17:56 28.10.2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի ներդրումային վարկերի խմբի անդամներին։ Նախարարը ողջյունել հյուրերին և կարևորել է հիմնադրամի հետ համագործակցությունը։ Հիմնադրամի ներդրումային վարկերի նախագծային խմբի տնօրեն Արմեն Պողոսյանը շնորհակալություն է հայատնել ընդունելության համար և նախարարին է ներկայացրել իրենց կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են մի […]

̰
Նոյեմբերի 5-ին Հայաստանի ամբողջ տարածքում կիրականացվի համապետական ծառատունկ

17:52 28.10.2022

Նոյեմբերի 5-ին կայանալիք աշնանային համապետական ծառատունկին ընդառաջ այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի մոտ տեղի է ունեցել նախապատրաստական աշխատանքների ամփոփում-քննարկում։ Նախարարության Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանը նախարարին են ներկայացրել ծառատունկի նախապատրաստական աշխատանքների ընթացքը։ Նախարարին են ներկայացվել ծառատունկի իրականացման համար նախատեսված տարածքների, մարդկային և տեխնիկական ռեսուրսի հավասարաչափ բաշխման վերաբերյալ մի […]

̰
Մոտոցիկլետի սաղավարտների մասին օրենքի չեղարկմանը հասած փաստաբանը վթարի է ենթարկվել և մահացել առանց սաղավարտի մոտոցիկլետ վարելու ժամանակ

17:46 28.10.2022

Ամերիկացի փաստաբանը, ով ավելի քան մեկ տասնամյակ դեմ էր մոտոցիկլետների սաղավարտների պարտադիր կրման մասին օրենքին և կարողացավ հասնել դրա չեղարկմանը, մահացել է առանց սաղավարտ մոտոցիկլետ վարելիս վթարի ենթարկվելու հետևանքով: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ ԱՄՆ Ֆլորիդա նահանգի բնակիչ, 66-ամյա Ռոն Սմիթը 62-ամյա ընկերուհու՝ Բրենդա Ջինան Վոլպի հետ մեկ այլ բայքերի հուղարկավորությանն էր գնում: Նա […]

̰
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների պատվիրակությանը

17:40 28.10.2022

Հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների պատվիրակությանը: Ողջունելով ֆրանսիացի պատգամավորների պատվիրակության այցը Հայաստան՝ ԱԳ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Հայաստանին ու հայ ժողովրդին ցուցաբերած բացառիկ համերաշխության, ինչպես նաև նրանց հայանպաստ շարունակական ու ակտիվ գործունեության համար։ Պարույր Հովհաննիսյանն ընդգծել է ֆրանսիացի պատգամավորների հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրապնդման գործում նրանց […]

̰
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի զեկույցը մեծապես արտահայտում է առկա իրողությունները՝ ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժման փաստը և դրա կրկնության վտանգը․ Փաշինյանը՝ ՀԱՊԿ նիստին

17:36 28.10.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով: Նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: Նիստում քննարկվել են Հավաքական անվտանգության խորհրդի […]

̰
Ադամյանի «Քյոլնը» հաղթեց. ԿԼ

17:30 28.10.2022

Գերմանական «Քյոլնը» Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի հետաձգված խաղում մրցակցի հարկի տակ հաղթեց Չեխիան ներկայացնող «Սլովացկոյին»։ Հիշեցնենք, որ այս հանդիպումը պետք է կայանար երեկ, սակայն հետաձգվել էր եղանակային պայմանների պատճառով։ Այսօր կայացած հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 1-0 հաշվով։ 11 մետրանոցից աչքի ընկավ Անդրեյ Դուդան։ Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը հյուրերի մեկնարկային կազմում էր և […]

̰
Եկող տարվա ապրիլից կամավոր կատեստավորվեն նաև մարզիչները. Սիսակ Գաբրիելյան

17:26 28.10.2022

2023 թ. ապրիլի 1-ից սպորտային մարզիչները նույնպես կամավոր կատեստավորվեն, ինչի արդյունքում կբարձրանա նրանց աշխատավարձը. ասել է Սիսակ Գաբրիելյանը հոկտեմբերի 28-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում «Մարզական ֆեդերացիաների ֆինանսական խնդիրները» թեմայով քննարկմանը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը, հանձնաժողովի նախագահը նաև հավելել է, որ Կառավարությունը մարզիչներին կտրամադրի սուբսիդավորված աշխատավարձ: […]

̰
Մի խումբ քաղաքացիներ Գորիսի ՌՈ բաժին ինքնակամ հանձնել են մեծ քանակությամբ զինամթերք. ՊՆ խոսնակ

17:21 28.10.2022

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների արդյունքում, մի խումբ քաղաքացիներ Գորիսի ՌՈ բաժին ինքնակամ հանձնել են 6 ինքնաձիգ, 2 «Մուխա» նռնականետ և մեծ քանակությամբ զինամթերք: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը:

̰
Մեծավան գյուղում բռնկված հրդեհը մարվել է. այրվել է մոտ 8 տոննա անասնակեր

17:16 28.10.2022

Հոկտեմբերի 28-ին, ժամը 14:34-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծավան գյուղի Կամոյի փողոցում այրվում է պահեստավորած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։04-ին, մարվել՝ 17։02-ին։ Այրվել է մոտ 8 տոննա անասնակեր։

̰
Նենսի Փելոսիի ամուսինն իր տանը հարձակման է ենթարկվել

17:14 28.10.2022

Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի ամուսին Փոլ Փելոսին ուրբաթ վաղ առավոտյան հարձակման է ենթարկվել Սան Ֆրանցիսկոյում գտնվող տանը, CNN-ի փոխանցմամբ՝ ասվում է Դեմոկրատական ​​կուսակցության խոսնակի գրասենյակի հաղորդագրության մեջ: Նենսի Փելոսիի խոսնակ Դրյու Հեմիլն ասել է, որ հարձակվողը ձերբակալվել է, իսկ շարժառիթները պարզվում են: CNN-ի փոխանցմամբ՝ Փելոսին այդ ժանանակը տանը չի եղել։

̰
BACK_TO_TOP