Բոլոր լուրերը – Page 3633 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+18.09 oC

Բոլոր լուրերը

Խորհրդարանն ընդունել է քննարկված նախագծերը

14:00 26.10.2022

Հոկտեմբերի 26-ին Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները քվեարկություններով ընդունել են նախորդ օրը քննարկված բոլոր օրենքների նախագծերը: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ խորհրդարանն աշխատանքը կշարունակի 16:30-ին: Տեղի կունենա ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը: Հիշեցնենք, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն` ԱԺ հերթական նիստերի չորեքշաբթի օրվա վերջին հիմնական նիստում վարչապետը եւ Կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին:

̰
Բանգլադեշում «Սիտրանգ» ցիկլոնի պատճառով առնվազն 35 մարդ է զոհվել

13:52 26.10.2022

Բանգլադեշում առնվազն 35 մարդ է զոհվել երկրի հարավային հատվածներին հարվածած «Սիտրանգ» ցիկլոնից հետո: «Զեկույցներ են եղել 16 (64 վարչական) շրջաններից 35 մահվան մասին»,- հաղորդում է Պրոտոմ Ալոն։ Մահվան դեպքերի ամենամեծ թիվը գրանցվել է երկրի հարավարևմտյան ափին` Չիտագոնգ քաղաքի մոտ, որտեղ Բենգալյան ծոցում ավազով բեռնված նավը խորտակվել է, ինչի հետևանքով մահացել է ութ աշխատող: Տարերային աղետների […]

̰
Հայ-վրացական գիտական համագործակցություն. ԵՄ «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության ծրագրին կներկայացվեն համատեղ հայտեր

13:44 26.10.2022

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի և Վրաստանի Շոթա Ռուսթավելիի անվան գիտության ազգային հիմնադրամի միջև ստորագրվել է «Գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին» հուշագիր: Հուշագրի նպատակն է ձևավորել ու հետագայում նաև ամրապնդել Հայաստանի և Վրաստանի գիտնականների ու գիտահետազոտական խմբերի միջև համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: Նախատեսվում են իրականացվել համատեղ հետազոտական ծրագրեր, գիտական անձնակազմի, հատկապես՝ երիտասարդ գիտնականների փոխանակման […]

̰
Փորձել էր բանկում կեղծ դոլար իրացնել

13:38 26.10.2022

Հոկտեմբերի 25-ին` ժամը 20.55-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել բանկերից մեկի վերահսկողության ծառայողը և հայտնել, որ մի քաղաքացի բանկի մասնաճյուղում փորձել է մանրել կեղծ հիսունդոլարանոցներ: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկային ծառայության գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի ոստիկանները, կեղծ թղթադրամ իրացնելու հիմքով, ոստիկանության Շենգավիթի բաժին են տարել 22-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել […]

̰
Փաշինյանը Սոչիում կհանդիպի Ալիևի հետ

13:30 26.10.2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին մեկնելու է Սոչի, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Սիմոնյանը ենթադրում է, որ Սոչիում Փաշինյանը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հարցին՝ արդյո՞ք Հայաստանն ակնկալում է առարկայական արդյունք Փաշինյան-Ալիև հանդիպումից, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ակնկալում եմ, որ բոլոր մեր գործընկները ՀԱՊԿ-ում և մեր հիմնական […]

̰
Սեպտեմբերին շուրջ 41,740 կենսաթոշակառուի և նպաստառուի անկանխիկ գործարքների դիմաց փոխանցվել է շուրջ 118,8 մլն դրամ հետվճար

13:13 26.10.2022

Կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրի շրջանակում սեպտեմբեր ամսին շուրջ 41,740 կենսաթոշակառուի և նպաստառուի կատարած անկանխիկ գործարքների դիմաց պետբյուջեից փոխանցվել է ընդհանուր առմամբ շուրջ 118,8 մլն դրամ հետվճար, հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: 2022-ի սեպտեմբերին, ընդհանուր առմամբ, անկանխիկ գործարք են կատարել շուրջ 46000 կենսաթոշակառու և նպաստառու: Այս պահին 10% հետվճարի ծրագրի շրջանակում […]

̰
Հավատարմագրման վկայականներ են հանձնվել հանրային գրադարանի կարգավիճակ ստացած 5 գրադարանների

13:05 26.10.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել 2022 թվականին հանրային գրադարանի կարգավիճակ ստացած 5 գրադարանների հավատարմագրման վկայականների հանձնման արարողությունը: ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի հուլիսի 7-ի N 1245-Ա հրամանով 5 տարի ժամկետով հանրային գրադարանի կարգավիճակ են ստացել Երևանի «Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան», «Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգ», ՀՀ Արարատի մարզի «Արտաշատի […]

̰
Հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները

12:58 26.10.2022

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ընդունել է ադրբեջանցի պաշտոնակից գործընկերոջը՝ Զաքիր Հասանովին։ Վերջինս Թուրքիայւոմ մասնակցում է պաշտպանական և օդատիեզերական արդյունաբերության ցուցահանդեսին: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ նշվում է, որ նախարարները մտքեր են փոխանակել ռազմական կրթության, երկկողմ և տարածաշրջանային պաշտպանության անվտանգության, համագործակցության և ռազմարդյունաբերության հարցերի շուրջ: Հանդիպման ընթացքում Հուլուսի Աքարն ասել է, որ […]

̰
Գործարք կատարելուց հետո մոռացել է վերցնել քարտը. գտնողը իր քարտով գնումներ է կատարել

12:51 26.10.2022

Հոկտեմբերի 24-ին, երեկոյան ժամը 10-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել մի քաղաքացի և հայտնել, որ նույն օրը Մարգարյան փողոցի բանկոմատում գործարք կատարելուց հետո մոռացել է վերցնել քարտը, իսկ քիչ անց հաղորդագրություններ է ստացել, որ իր քարտով գնումներ են անում: Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Մաշտոցի բաժին: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված քարտով գնումներն […]

̰
Ալեն Սիմոնյանը՝ Զատուլինի և Մարգարիտա Սիմոնյանի՝ Հայաստան մուտքի արգելքի մասին

12:44 26.10.2022

«ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ և ՀՀ-ի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորած, հայտարարություններ արած յուրաքնաչյուր անձ, անկախ նրանից, որևիցե այլ երկիր կներկայացնի, թե ոչ, բնական է՝ ՀՀ-ն չի կարող դրան անտարբեր լինել։ Հայաստանի Հանրապետությունը և իր սահմանները մեզ համար կարմիր գիծ են։ Ուստի, բոլոր ընկերները, գործընկերները պետք է հաշվի նստեն այդ իրողության հետ»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել […]

̰
Տեղի կունենա արարողություն՝ նվիրված հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին

12:30 26.10.2022

Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ Ազգային ժողովի այգում՝ 1999 թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ, տեղի կունենա հիշատակի արարողություն, որին կմասնակցեն պատգամավորներ եւ ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից։

̰
Վթար Մարտունի-Բերդաշեն ճանապարհին․ վարորդը տեղում մահացել է

12:21 26.10.2022

2022թ. հոկտեմբերի 25-ին ահազանգ էր ստացվել որ Մարտունի-Բերդաշեն ավտոճանապարհին ճանապահատրանսպորտային պատահար է տեղի ունեցել։ Ինչպես տեղեկացնում են ԱՀ քննչական կոմիտեից՝ դեպքի վայր մեկնած ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնի ավագ քննիչը պարզել է, որ սույն թվականի հոկտեմբերի 25-ին ժամը 20:50-ի սահմաններում՝ Մարտունի-Բերդաշեն ավտոճանապարհի 10-րդ կիլոմետրին 1992թ ծնված Գ.Ս.-ի վարմամբ «Օպել վեկտրա» մակնիշի […]

̰
Ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Ավետիք Կարճիկյանի եղբայրը՝ Ավետը

12:16 26.10.2022

Էջմիածնի բժշկական կենտրոնում ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Ավետիք Կարճիկյանի եղբայրը, ում անվանակոչել են Ավետ: Մայրիկի՝ Անժելա Եղիազարյանի խոսքով՝ ընտանիքի համար կյանքը նոր իմաստ է ստացել:  

̰
Մեր միակ նպատակն է օգնել Հայաստանին և Ադրբեջանին տևական խաղաղության հասնելու հարցում. ԱՄՆ պետդեպի խոսնակ

12:12 26.10.2022

ԱՄՆ-ն հավատարիմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին, տարածաշրջանում ԱՄՆ-ի միակ նպատակն է օգնել երկու երկրներին՝ հասնելու համապարփակ և տևական խաղաղության: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վստահեցրել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը՝ անդրադառնալով Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը: Փրայսին հիշեցրեցին Զախարովայի հայտարարությունն առ այն, որ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում Վաշինգտոնի և […]

̰
Աջափնյակ կայարանի կառուցման ծրագիրը մտել է գործնական փուլ

12:08 26.10.2022

Խորհրդային միության տարիներին մշակված ու տասնամյակներ շարունակ թղթի վրա մնացած Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ Աջափնյակ կայարանի կառուցման ծրագիրը մտել է գործնական փուլ: Աշխատանքների ընթացքն ու ծրագրի մանրամասները մետրոշինարարաներն ու «Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Աբրամսոնը ներկայացրել են Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանին:

̰
SHANTNEWS

12:00 26.10.2022

̰
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Սամարղանդ

11:59 26.10.2022

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 26-28-ը կլինի Սամարղանդում: Խորհրդարանականները կմասնակցեն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի և լիագումար նիստերի, ԱՊՀ ՄԽՎ մշտական հանձնաժողովների, ինչպես նաև ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի նիստերին: «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով` կարգադրում եմ. 1. […]

̰
Էդգար Պենյա Պառան պարգևատրվել է Բարեկամության շքանշանով

11:54 26.10.2022

Հոկտեմբերի 25-ին Վատիկանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ (փոխվարչապետ) Էդգար Պենյա Պառայի և Սուրբ Աթոռի այլ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Զրուցակիցները ջերմությամբ են վերհիշել շուրջ մեկ տարի առաջ Էդգար Պենյա Պառայի այցը Հայաստան։ Կողմերը բարձր են գնահատել պատմական առնչությունների և ընդհանուր արժեքների վրա խարսխված Հայաստանի և Սուրբ […]

̰
ՊԵԿ-ը ներկայացրել է 2022-ի առաջին 8 ամիսներին եկամուտ ապահոված աշխատատեղերը՝ ըստ ոլորտների

11:45 26.10.2022

2022 թվականի 8 ամիսների տվյալներով եկամուտ (hարկման բազա) ապահոված աշխատատեղերի ամսական միջին թվաքանակը կազմել է շուրջ 663 հազար, ինչը նախորդ տարվա համադրելի ժամանակաշրջանի ցուցանիշը գերազանցում է 36.8 հազարով կամ 6%-ով։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊԵԿ-ից՝ ընթացիկ տարվա 8 ամիսների արդյունքներով աշխատատեղերի գծով հայտարարագրված միջին ամսական եկամուտը (հարկման բազան) կազմել է 159.4 մլրդ դրամ, ինչը գերազանցում […]

̰
Խոշոր վթար Բաքվի մայրուղային ջրատարում․ փողոցները հեղեղվել են

11:37 26.10.2022

Բաքվում վթար է տեղի ունեցել մայրաքաղաքի կենտրոնական ջրամբարները միացնող 1,4 հազար միլիմետր տրամագծով մայրուղային ջրատարի վրա, ինչի հետևանքով հեղեղվել են փողոցները, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից: «Ազերսու» ԲԲԸ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Անար Ջաբրաիլայի խոսքով՝ դեպքի վայր են մեկնել Բաքվի ջրմուղի վարչության և Յասամալի շրջանի Ջրմուղ կոյուղու վարչության վթարային […]

̰
Արտարժույթների փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ

11:28 26.10.2022

Rate.am-ը ներկայացրել է հոկտեմբերի 26-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 396.94 դրամ է, վաճառքը՝ 406.29 դրամ: Եվրոյի առքը միջինը 388.56 դրամ է, վաճառքը՝ 406.68 դրամ։ Ռուբլու առքը միջինը 5.97 դրամ է, վաճառքը՝ 6.70 դրամ:

̰
Խոշոր հրդեհ Սանկտ Պետերբուրգի շինանյութերի պահեստում

11:20 26.10.2022

Սանկտ Պետերբուրգի հյուսիսային անցումում երեքշաբթի երեկոյան շինարարական նյութերի պահեստ է այրվել է: Գիշերը հրդեհը մեկուսացվել է։ Կրակի մարմանը մասնակցել են 123 մասնագետ և 27 միավոր տեխնիկա։ Հնարավոր տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել։ Ինչպես չորեքշաբթի օրը հստակեցրել են Սանկտ Պետերբուրգի Ռոսպոտրեբնադզորի վարչությունում, մթնոլորտային օդի նմուշառված նմուշները չեն ցույց տվել աղտոտիչների կոնցենտրացիայի նորմատիվների գերազանցումն արտակարգ դրության վայրի […]

̰
ՌԴ 11 օդանավակայաններում թռիչքների սահմանափակումը երկարաձգվել է

11:11 26.10.2022

«Ռոսավիացիան» կրկին երկարաձգել է թռիչքների սահմանափակման ռեժիմը, որը գործում է փետրվարի 24-ից Ռուսաստանի Դաշնության հարավում և կենտրոնական մասում գտնվող 11 օդանավակայաններում: Քաղաքացիական ինքնաթիռները այնտեղ թռիչքներ չեն կատարի մինչև նոյեմբերի 3-ը։ Այս մասին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից: Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստայի օդանավակայանները 8 ամիս ուղևորափոխադրումներ չեն […]

̰
Կհիմնանորոգվի և կվերակառուցվի 4 ավագ դպրոց, 200 դպրոցում կստեղծվեն բնագիտական և ՏՏ լաբորատորիաներ

11:00 26.10.2022

Ազգային ժողովը կողմ քվեարկեց «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծին: Հունիսի 9-ին ստորագրված համաձայնագրով նախատեսվում է Հայաստանին հատկացնել 22,6 մլն եվրո գումար: Վարկի մարումը նախատեսված է 25 տարի ժամկետով. 14,5 տարին արտոնյալ է: Տոկոսադրույքը տարեկան 0,25 տոկոս է: Վարկի մարումը կսկսվի […]

̰
17-ամյա պատանին դանակահարել էր 23-ամյա համագյուղացուն

10:56 26.10.2022

Հոկտեմբերի 25-ին «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել Ուջան գյուղի բնակիչ, 23-ամյա երիտասարդ, հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը: Տուժածը հայտնել էր, որ սարում ծառ կտրելիս ընկել է: Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ Աշտարակ քաղաքի Վարդգես Պետրոսյան փողոցում տեղի ունեցած […]

̰
Երեկ Երևանում ավելի շատ տղաներ են ծնվել

10:48 26.10.2022

Հոկտեմբերի 25-ին Երևան քաղաքում ծնվել է 83 երեխա, այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը: Նշվում է, որ ծնվածներից 44 տղա է, 39-ը՝ աղջիկ:

̰
Զապորոժիեի շրջանում հայտնել են Մելիտոպոլի պայթյունից տուժած 12-ամյա աղջկա մասին

10:45 26.10.2022

Մելիտոպոլի հեռուստակենտրոնի մոտ պայթյունից տուժած 12-ամյա աղջիկն այդ պահին քայլում էր դեպի դպրոց։ Ինչպես հոկտեմբերի 26-ին ասել է Զապորոժիեի «Մենք Ռուսաստանի հետ ենք» շարժման նախագահ Վլադիմիր Ռոգովը, երեխան պայթյունի էպիկենտրոնից ոչ հեռու է եղել։ «Վեց մարդ վիրավորվել է, այդ թվում՝ երեխա՝ 12-ամյա մի աղջիկ, ով դպրոց էր գնում և գտնվում էր պայթյունի էպիկենտրոնից մի քանի […]

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 25-ից 26-ը

10:36 26.10.2022

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 25-ից 26-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 60 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 12, թմրանյութի հայտնաբերման՝ 9, անձնական ունեցվածքի գողության՝ 8, խարդախության՝ 4, սառը զենքի հայտնաբերման՝ 3, ապօրինի ծառահատման, ընտանեկան բռնության և ֆիզիկական ներգործության՝ 2-ական, անձի առևանգման, գույքը դիտավորությամբ վնասելու, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, […]

̰ ̰
Թուրքիան առաջարկել է կազմակերպել Ռուսաստանի Դաշնության և Գերմանիայի էներգետիկայի նախարարների հանդիպումը

10:19 26.10.2022

Թուրքիան ցանկանում է դեկտեմբերին Ստամբուլում կազմակերպել Ռուսաստանի և Գերմանիայի էներգետիկայի նախարարների հանդիպումը։ Այս մասին չորեքշաբթի, հոկտեմբերի 26-ին, հայտնում է Aydınlık թերթը՝ վկայակոչելով Ստամբուլի տնտեսական գագաթնաժողովի գործադիր կոմիտեի նախագահ Աբդուլլահ Դեգերին։ «Մենք կարող ենք միավորել հակամարտող երկրներն ու կազմակերպությունները։ Փաստորեն, մենք կցանկանայինք համախմբել Գերմանիայի և Ռուսաստանի էներգետիկայի նախարարներին։ Սա մեծ հաջողություն կլինի Թուրքիայի և Ստամբուլի տնտեսական […]

̰
BACK_TO_TOP