Բոլոր լուրերը – Page 3631 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+26.09 oC

Բոլոր լուրերը

Հիմնանորոգվել է Վարդավանք-Խդրանց-Ագարակ ավտոճանապարհի 0-ից մինչև 13.1կմ հատվածը

20:31 26.10.2022

Հիմնանորոգվել է Տ-8-22, (Մ-2)-Վարդավանք-Խդրանց-Ագարակ ավտոճանապարհի 0-ից մինչև 13.1կմ հատվածը։ Հիմնանորոգման շրջանակում կատարվել են հողային, նոր ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ։ Կառուցվել են հենապատեր, իրականացվել է ճանապարհի կահավորում, նորոգվել է նաև ճանապարհին առկա երկաթբետոնե կամուրջը։ Կատարվել են այլ աշխատանքներ նույնպես։ Շինարարական աշխատանքները կատարել է «Ապառաժ» ՍՊԸ-ն, իսկ տեխնիկական հսկողությունը՝ «Սուֆետ» ՍՊԸ-ն։ Ֆինանսավորումը հատկացվել է ՀՀ պետական բյուջեից։

̰
Երեք հայ բռնցքամարտիկներ «Արծաթե գոտի» միջազգային մրցաշարի եզրափակիչում են

20:26 26.10.2022

3 հայ բռնցքամարտիկ դուրս է եկել Սլովենիայում ընթացող «Արծաթե գոտի» անվանումը կրող միջազգային մրցաշարի եզրափակիչ, ևս 4-ը եզրափակիչի ուղեգրի համար կպայքարեն վաղը։ Մեր բռնցքամարտիկներից կիսաեզրափակիչի արգելքն այսօր հաղթահարել են 60 կգ քաշային Արթուր Ղազարյանը, 63,5 քաշային Նարեկ Հովհաննիսյանը և 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը։

̰
«Ինտեր»-«Վիկտորիա Պլզեն»․ Մխիթարյանը մեկնարկային կազմում է

20:20 26.10.2022

Չեմպիոնների լիգայի խաղարկության C խմբի նախավերջին՝ 5-րդ տուրում Միլանի «Ինտերը» կընդունի չեխական «Վիկտորիա Պլզենին»: Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում է: «Ինտեր». Օնանա, Դյումֆրիս, Աչերբի, Դիմարկո, Շկրինյար, Բաստոնի, Մխիթարյան, Բարելա, Չալհանօղլու, Ջեկո, Մարտինես: «Վիկտորիա Պլզեն». Ստանյեկ, Հեյդա, Տիջանի, Պերմիկա, Մոսկուերա, Բուչա, Կալվաչ, Հավել, Յիրկա, Վիկանովա, Բասե: Խաղը կմեկնարկի Հայաստանի ժամանակով 20:45-ին:

̰
Արդարադատության փոխնախարարը ՄԻՊ գրասենյակի և դիտորդների խմբի ներկայացուցիչների հետ այցելել է «Աբովյան» ՔԿՀ

20:13 26.10.2022

Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի նախաձեռնությամբ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում տեղի է ունեցել հիմնարկում արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքների դիտարկման և բարձրաձայնված հարցերի համատեղ քննարկմանը նվիրված հանդիպում՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի ներկայացուցիչների մասնակցությամբ: Փոխնախարար Արփինե Սարգսյանի և Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Սերգեյ Ատոմյանի ուղեկցությամբ ՄԻՊ գրասենյակի […]

̰
Էներգետիկ ճգնաժամը Ավստրիայում հանգեցրել է արդյունաբերության մի շարք ճյուղերի փակման

20:00 26.10.2022

Ավստրիայում էներգետիկ ճգնաժամը հանգեցրել է մի շարք արդյունաբերությունների փակմանը։ Այս մասին չորեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 26-ին, հայտարարել է Վիեննայում Ռուսաստանի դեսպան Դմիտրի Լյուբինսկին։ Դիվանագետի խոսքով, ավստրիական էներգետիկ ընկերությունների, առաջին հերթին  նավթագազային OMV ընկերության ջանքերով,  գազի տեղական պահեստարանները հոկտեմբերի վերջին պետք է լցված լինեն 87,5%-ով։ Սակայն այս գազի միայն մի մասն է նախատեսված Ավստրիայի կարիքների համար, արդյունքում […]

̰
Ռուսաստանի ավելի քան 100 հազար քաղաքացի դեռ Վրաստանում է

19:53 26.10.2022

Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) տվյալների համաձայն՝ 2022 թվականին Վրաստան մուտք գործած Ռուսաստանի քաղաքացիներից 112 հազար 733-ը չի լքել երկիրը: Հաղորդում է Aliq Media-ն։ Նույն ժամանակահատվածում Վրաստան մուտք գործած Ուկրաինայի քաղաքացիներից 25 հազար 779-ը չի լքել երկիրը: Ստացվում է, որ չորս անգամ ավելի շատ ՌԴ քաղաքացի է մնացել Վրաստանում, քան Ուկրաինայի: ՆԳՆ-ի փոխանցմամբ, Վրաստանում է […]

̰
Կառլսենն արձագանքել է Հանս Նիմանի՝ իր դեմ դատական հայց ներկայացնելուն

19:46 26.10.2022

Աշխարհի չեմպիոն, նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կառլսենն արձագանքել է ամերիկացի շախմատիստ Հանս Նիմանի կողմից իր դեմ դատական հայց ներկայացնելուն: «Ես դեռ կենտրոնացած եմ շախմատի վրա: Եվ դա որպես պատրվակ չի օգտագործվի՝ անկախ նրանից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները»,- Կառլսենի խոսքը մեջբերում է NRK-ն։ Նիմանը դատական հայցով, որպես փոխհատուցում, պահանջում է Կառլսենից 100 միլիոն դոլար: Կառլսենն ամերիկացուն մեղադրել […]

̰
Իրանի Շիրազ քաղաքում հրաձգության հետևանքով 15 մարդ է զոհվել

19:40 26.10.2022

Իրանի Շիրազ քաղաքում զինված հանցագործները կրակ են բացել Շահ Չերախի դամբարանի մոտ, ինչի հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորվել, հայտնում է տեղական Fars գործակալությունը։ Հաղորդվում է, որ երեք զինված անձինք կրակ են բացել դամբարանի հարակից տարածքում։ Նրանցից երկուսը բերման են ենթարկվել։ Գործողություններ են ընթանում երրորդ անձին ձերբակալելու ուղղությամբ։ «Շահ-Չերախի դամբարանի վրա հարձակման հետևանքով […]

̰
Ուկրաինան ԱՄՆ-ից հարձակողական անօդաչու սարքերի է սպասում

19:36 26.10.2022

  Ուկրաինան ակնկալում է Switchblade 600 մարտավարական հարվածային անօդաչու թռչող սարքերի մատակարարում ԱՄՆ-ից, արտասահմանյան լրագրողներին ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը։ «Մենք դեռ սպասում ենք Switchblade 600 անօդաչուներին: Միացյալ Նահանգները խոստացել է օգնել Կիևին մեծացնել զինամթերքի մատակարարումը, որը կարող է թիրախին որսալ և հարվածել», – ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարարը։ Անօդաչու սարքերի AeroVironment ընկերությունը […]

̰
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Ռուսաստանին կոչ է արել երկարաձգել հացահատիկի գործարքը

19:30 26.10.2022

  ՆԱՏՕ-ն կոչ է անում Ռուսաստանին երկարաձգել հացահատիկի գործարքը, հոկտեմբերի 26-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ «Մենք կոչ ենք անում Ռուսաստանին երկարաձգել ՄԱԿ-ի հացահատիկի գործարքը Թուրքիայի մասնակցությամբ՝ ապահովելու սննդի անխափան մատակարարումը առավել կարիքավորներին», – ասել է Ստոլտենբերգը։ Հոկտեմբերի 24-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ մինչ հացահատիկի գործարքի […]

̰
Լեհաստանի Սենատը ՌԴ իշխանություններին ահաբեկչական ճանաչելու բանաձև է ընդունել

19:30 26.10.2022

Սենատը՝ Լեհաստանի խորհրդարանի վերին պալատն ընդունել է Ռուսաստանի իշխանություններին «ահաբեկչական ռեժիմ» ճանաչելու մասին բանաձև։ Ավելի վաղ համանման բանաձև հավանության էր արժանացրել ԵԽԽՎ-ն։ ՌԴ ԱԳՆ-ն նշել է, որ վեհաժողովը հավատարիմ է Ռուսաստանի նկատմամբ չափազանց ագրեսիվ գծին։ Դահլիճում ներկա բոլոր սենատորները կողմ են քվեարկել բանաձևի ընդունմանը, որի քննարկումը հեռարձակվել է Սենատի կայքում։ «Ռուսաստանի Դաշնության կառավարությունը ճանաչեք որպես […]

̰
«Սլովանի» մարզիչը խոսել է Տիգրան Բարսեղյանի վնասվածքի մասին

19:25 26.10.2022

Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Սլովանը» կհյուրընկալի Հայաստանի չեմպիոն «Փյունիկին»։ Բրատիսլավան ներկայացնող ակումբի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը նախախաղային ասուլիսի ժամանակ խոսել է «Սլովանի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանի մասին։ Հիշեցնենք, որ Բարսեղյանը լուրջ վնասվածք է ստացել մարզման ժամանակ և ըստ նախնական տվյալների՝ բաց կթողնի 2-3 ամիս։ «Տիգրանը մեկնարկային կազմի խաղացող է։ Նա […]

̰
Շիրակի մարզպետը ԵՄ դեսպանի հետ հանդիպմանն անդրադարձել է շիրակցի գերիների հայրենադարձման խնդրին

19:19 26.10.2022

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական Միության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակությանը։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ «Ձերդ գերազանցություն, տիկին դեսպան, ուրախ եմ Ձեզ կրկին հյուրընկալելու Շիրակի մարզում։ Մեզ համար առանձնակի կարևորություն ունեն այն նախաձեռնությունները, որոնք իրականացնում է Եվրոպական Միությունը մեր մարզում։ Ինձ համար, որպես մարզպետ, կարևոր է, որ իրականացված ծրագրերը հասանելի […]

̰
ԱՄՆ մի քանի նահանգներում երեխաների շրջանում տրիդեմիայի աճ է գրանցվել

19:12 26.10.2022

  Միացյալ Նահանգներում գրանցվել է «տրիդեմիայի»՝ երեխաների շրջանում գրիպի, շնչառական սինցիցիալ վիրուսի և COVID-19-ի միաժամանակյա հիվանդության աճ է գրանցվել։ Այս մասին հոկտեմբերի 25-ին հայտնել է NBC News-ը։ «Բուժհաստատությունների անձնակազմը հայտնում է հիվանդանոցների ծանրաբեռնվածության և հիվանդասենյակներում մահճակալների բացակայության մասին։ Որպես կանոն, նման հիվանդություններով վարակման պիկը տեղի է ունենում ձմռանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հաղորդվում է, որ […]

̰
Անահիտ Ավանեսյանը Շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրեր է հանձնել ԱՆ խորհրդատուներին

19:05 26.10.2022

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտում Շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրեր է հանձնել ԱՆ խորհրդատուներին` կրթության նոր մոտեցումների ամրագրման, բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավման նպատակով: Նախարարն ընդգծել է ՇՄԶ հավաստագրերի կարևորությունը, որը բուժաշխատողի մասնագիտական գործունեությունը շարունակելու թույլտվությունն է: Նախարարությունը հիշեցնում է՝ այն տրվում է օրենքով նախատեսված դեպքերում՝ ՇՄԶ կրեդիտներ հավաքելու և յուրաքանչյուր […]

̰
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թուրքիայում կհանդիպի Էրդողանին

18:58 26.10.2022

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դաշինքի կենտրոնակայանում Ռումինիայի վարչապետ Նիկոլաե Չուկայի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում գոհունակություն է հայտնել Թուրքիայի և Շվեդիայի համագործակցության կապակցությամբ, հաղորդում է Anadolu գործակալությունը։ Նա հավելել է, որ շուտով կմեկնի Թուրքիա և կհանդիպի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Ռումինիայի վարչապետ Նիկոլաե Չուկայի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում […]

̰
Հյուսիսային Մակեդոնիայի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

18:50 26.10.2022

Հոկտեմբերի 26-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Կրում Եֆրեմովին՝ (նստավայրը՝ Կիև) հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: ԱԳ նախարարի տեղակալ Հովհաննիսյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և հաջողություն մաղթել իր պատասխանատու պաշտոնում՝ կարևորելով Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի միջև հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտությունը։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ վերջինս, լինելով […]

̰
Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի նոր թաղամասում 120 նոր բնակարան է կառուցվում

18:43 26.10.2022

Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի տարածքում կառուցվող նոր թաղամասում 15 բազմաբնակարան շենքերից 10-ը պատրաստ կլինեն մինչև տարեվերջ, որոնք ընդհանուր թվով կունենան 120 բնակարան։ Տեղեկացնում է Արցախի քաղաքաշինության նախարարությունը։ Շենքերի մի մասում շինարարական աշխատանքներն արդեն ավարտվել են, իսկ մյուսներում շարունակվում են ներքին և արտաքին հարդարման աշխատանքները։ ️️Նշված 10 բազմաբնակարան շենքերի կառուցապատման աշխատանքներին ներգրավված են 7 շինարարական կազմակերպություններ՝ […]

̰
Իսրայելի պաշտպանության նախարարը մեկնել է Թուրքիա

18:38 26.10.2022

Հոկտեմբերի 26-ին պաշտոնական այցով Թուրքիա է մեկնել Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը: Թուրք պաշտոնակից Հուլուսի Աքարի հետ հանդիպմանը նախատեսվում է քննարկել 1994թ. և 1996թ. երկու երկրների միջև կնքված պայմանագրերով անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղությունների թարմացման հարցը: Կողմերը կկենտրոնանան 12 տարի սառեցված ռազմական, անվտանգության ու պաշտպանական անվտանգության ոլորտում համագործակցության աշխուժացման, նորացման ու թարմացման վերաբերյալ ձևավորելիք […]

̰
Կամո Շառոյանը նշանակվել է ՀՀ ՔԿ տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ

18:30 26.10.2022

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Կամո Շառոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնից: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:

̰
Կայացել է «Արհեստական բանականությունը սոցիալական պաշտպանության ոլորտում» հետազոտական նախագծի շնորհանդեսը

18:26 26.10.2022

Այսօր տեղի է ունեցել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Ասիական զարգացման բանկի և «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի կողմից համատեղ իրականացված «Արհեստական բանականությունը սոցիալական պաշտպանության ոլորտում» հետազոտական նախագծի շնորհանդեսը։ Միջոցառմանը մասնակցել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատին, «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Անահիտ Պարզյանը և այլք։ Շնորհանդեսի […]

̰
Երիտասարդի մոտ մարիխուանա կար

18:21 26.10.2022

Հոկտեմբերի 22-ի գիշերը Շենգավիթում ծառայություն իրականացրած պարեկներն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել։ Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին վաշտի ծառայողները Թամանցիների փողոցում ձերբակալել և բաժին են տեղափոխել մայրաքաղաքում բնակվող 27-ամյա մի երիտասարդի։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ՝ մի քանի գրամ քաշով։ Երիտասարդը ներկայացվել է տարածքային քննչական բաժին: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ […]

̰
Պարգևատրվել են «Դելփյան խաղերի» հայաստանյան մեդալակիրների ուսուցիչները

18:16 26.10.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այսօր հանդիպել է Դուշանբեում կայացած ԱՊՀ երկրների երիտասարդական 16-րդ «Դելփյան խաղերի» հայաստանյան մասնակիցների հետ: Հանդիպման ընթացքում կայացել է նաև հաղթող մասնակիցների ուսուցիչների պարգևատրման արարողությունը: Պարգևները հանձնել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Նախարարի տեղակալը ողջունելով ներկաներին՝ նշել է, որ օրը տոնական է, որովհետև հայ պատանիները միջազգային երաժշտական ասպարեզում, […]

̰
Կցանկանամ, որ խաղաղության պայմանագիրը կնքվի մինչև տարեվերջ. Փաշինյան

18:11 26.10.2022

Հայաստանի կառավարությունը կգործադրի բոլոր հնարավոր ջանքերը, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրվի մինչև տարեվերջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն` ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ՔՊ-ից Լուսինե Բադալյանի հարցին: Բադալյանը հետաքրքրվել է, թե որ փուլում են այս պահին բանակցությունները, արդյոք մինչև այս տարվա վերջ հավանական է խաղաղության պայմանագրի կնքումը: Պատգամավորը […]

̰
Մուշի ոստիկանները հայտնաբերել են թմրամիջոցով փաթեթներ տեղադրած անձին

18:06 26.10.2022

Հոկտեմբերի 14-ին ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում, ապօրինի թմրանյութ պահելու, պատրաստելու և իրացնելու կասկածանքով, Ախուրյան գյուղի Գյումրու խճուղում ձերբակալեցին և, մեքենայով հանդերձ, բաժին տեղափոխեցին նույն գյուղի 37-ամյա մի բնակչի և նրա 63-ամյա մորը։ Ձերբակալված տղամարդու անձնական խուզարկությամբ ոչինչ չհայտնաբերվեց։ Նա հայտնեց, որ հոկտեմբերի 12-ին տելեգրամյան կայքից, առցանց վաճառելու նպատակով, ձեռք է […]

̰
Կենտրոնական տոնածառի մոնտաժման աշխատանքները կսկսվեն սովորականից ավելի վաղ. Երևանի քաղաքապետարան

18:01 26.10.2022

Այս տարի կենտրոնական տոնածառի մոնտաժման աշխատանքները կսկսվեն սովորականից ավելի վաղ: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: «Հարգելի երևանցիներ և մայրաքաղաքի հյուրեր, հաշվի առնելով այս տարի Երևանի քաղաքապետարանի կողմից մեծամասշտաբ ամանորյա լուսավորության նախագծի իրականացումը և այն, որ Երևանում անցկացվելու է 2022 թվականի Մանկական Եվրատեսիլը, ու մեր քաղաքը բազմաթիվ հյուրեր է ընդունելու՝ Ամանորին ընդառաջ կենտրոնական տոնածառի մոնտաժման […]

̰
SHANTNEWS

17:55 26.10.2022

̰
Ադրբեջանն արդեն 30 տարի է իր սպառնալիքներով փակ է պահում Ստեփանակերտի օդանավակայանը՝ զրկելով Արցախի ժողովրդին ազատ տեղաշարժի իրավունքից. Արցախի ՄԻՊ

17:49 26.10.2022

Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության և անվտանգության խոստումներ տվող Ադրբեջանն արդեն 30 տարի է իր սպառնալիքներով փակ է պահում Ստեփանակերտի օդանավակայանը՝ զրկելով Արցախի ժողովրդին ազատ տեղաշարժի իրավունքի իրացման այս կարևորագույն հնարավորությունից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը: «2012-ին, երբ վերանորոգումից հետո շահագործման է հանձնվել Ստեփանակերտի օդանավակայանը, Բաքվի իշխանություններն ուղիղ […]

̰
ՌԴ պատվիրակությունը ՀՀ մարզային դպրոցներում ծանոթացել է «Դպրոցական սնունդ» ծրագրի ընթացքին

17:42 26.10.2022

Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ ֆինանսների փոխնախարար Տիմուր Մաքսիմովի գլխավորած պատվիրակությունը շրջել է ՀՀ մարզերի մի շարք դպրոցներում՝ ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի կողմից ներդրված «Դպրոցական սնունդ» ծրագրի ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, այցին մասնակցել են նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Անուշ Լալազարյանը, ՌԴ ճյուղային […]

̰
Հայաստանը ՀԱՊԿ-ից ակնկալում է ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու ճանապարհային քարտեզի ընդունում. Փաշինյան

17:35 26.10.2022

Հայաստանը ՀԱՊԿ-ից երկու շատ հստակ ակնկալիք ունի՝ նախ, որ ՀԱՊԿ-ն հստակ քաղաքական գնահատական տա ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիային և երկրորդը՝ ընդունի ճանապարհային քարտեզ Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանի հարցին: Վարչապետ Փաշինյանը […]

̰
BACK_TO_TOP