17:47 25.10.2022
Առաջիկայում նախատեսված է Հայաստանի և Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպում, որի ընթացքում քննարկվելու են ուղիղ ավիաբեռնափոխադրումներ սկսելու և երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու պայմանավորվածությունների իրագործումը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը: «Առաջիկայում նախատեսված է հանդիպում երկու երկրների համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների միջև սահմանին՝ քննարկելու համար հուլիսին ձեռք բերված երկու պայմանավորվածությունների […]
17:38 25.10.2022
Օրերս Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքում տեղի է ունեցել «Գուպար» ազգային ավանդական խաղերի մրցույթը, որին մասնակցել են Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի, Հադրութի, Քաշաթաղի, Շուշիի և Շահումյանի շրջանները ներկայացնող 7 թիմեր՝ տարբեր տարիքի շուրջ 60 պատանիներ ու երիտասարդներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Կազմակերպվել են 4 ազգային ավանդական խաղեր (Լախտի, Աքլորակռիվ, Քաշոցի, Պարանի ձգում)։ Արդյունքում՝ առաջին […]
17:27 25.10.2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը սխալ է արտասանել Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակի անունը՝ կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու առթիվ նրան շնորհավորելու ժամանակ, հայտնում է The Telegraph-ը։ «Բայդենը Սպիտակ տանը կազմակերպված միջոցառման ժամանակ, որը կազմակերպվել էր հնդկական Դիվալի տոնի առթիվ, ընդգծել է այն փաստի կարևորությունը, որ առաջին անգամ Հնդկաստանից ներգաղթյալների ժառանգներին հաջողվել է զբաղեցնել երկրի […]
17:16 25.10.2022
Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ քննարկվել է Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, նախագծի վերաբերյալ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Նարեկ Գրիգորյանը: […]
17:08 25.10.2022
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ վարչապետի 2022 թվականի հոկտեմբերի 20-ի «Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, դրա կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 1236-Ա որոշման 1-ին հավելվածի համաձայն՝ միջգերատեսչական հանձնաժողովի կազմում կարող է ընդգրկվել գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով […]
16:56 25.10.2022
2023 թվականի հունվարի 1-ից բոլոր իրավաբանական անձինք (անկախ կազմակերպաիրավական տեսակից) պարտավոր են Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն ներկայացնել իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: «Նշված պարտավորության ժամկետը լրանում է 2023 թվականի մարտի 1-ին։ Իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից օրենքով սահմանված ժամկետում իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ չներկայացնելը` […]
16:49 25.10.2022
Մեծ Բրիտանիայի իշխող Պահպանողական կուսակցության նոր առաջնորդ Ռիշի Սունակը ստանձնել է երկրի վարչապետի պաշտոնը՝ Չարլզ III թագավորից կառավարություն կազմելու մանդատ ստանալով։ Նա պատրաստվում է ուղևորվել Դաունինգ սթրիթում գտնվող վարչապետի նստավայր, որտեղ ելույթով կդիմի Միացյալ Թագավորության ժողովրդին։ Սունակը միակ թեկնածուն էր, ով առաջադրել էր իր թեկնածությունն այն բանից հետո, երբ Համայնքների պալատի ղեկավար Փեննի Մորդոնտը դուրս […]
16:46 25.10.2022
Հոկտեմբերի 25-ին, ժամը 14:07-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զովունի գյուղի 3-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ տան բակում այրվել է անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։36-ին, մարվել՝ 14։39-ին։ Այրվել է մոտ 350 […]
16:36 25.10.2022
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի հավաստմամբ օրենսդրական նախաձեռնության ընդունմամբ կվերանայվեն ծխախոտի արտադրանք համարվող տարբեր ապրանքատեսակների ակցիզային հարկով հարկման մոտեցումները: Հարկային օրենսգրքում փոփոխություններով Կառավարությունն առաջարկում է էլեկտրոնային ծխախոտը հարկել ակցիզային հարկով՝ 2022 թ. ընթացքում 1մլ համար՝ 50 դրամ դրույքաչափով, իսկ 2023 թ. ընթացքում 1մլ համար՝ 55 դրամով, ինչպես նաև այդ արպրանքները դրոշմավորել դրոշմապիտակով, հավասարեցնել ԱՏԳ […]
16:30 25.10.2022
Հոկտեմբերի 25-ին Հռոմում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Մալթայի Ինքնիշխան Ուխտի Մեծ կանցլեր (ԱԳ նախարար) Ռիկարդո Պատեռնո Դի Մոնտեկուպոյին։ Զրուցակիցներն ընդգծել են, որ Հայաստանի և Մալթայի Ինքնիշխան Ուխտի միջև երկկողմ հարաբերությունները հիմնված են վաղեմի պատմական կապերի և քրիստոնեական նույնակունք արժեքների վրա՝ պատրաստակամություն հայտնելով առավել խորացնել տարբեր ոլորտներում հաստատված համագործակցությունը: ԱԳ նախարարը և Մեծ […]
16:25 25.10.2022
Հայաստանի հավաքականի և «Սլովանի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը չի մասնակցի Երևանի «Փյունիկի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի հանդիպմանը։ Ինչպես հայտնում է Sport.sk-ն, Բարսեղյանը մարզման ժամանակ ոտքի վնասվածք է ստացել։ Հիշեցնենք, որ «Սլովան»-«Փյունիկ» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 27-ին՝ Բրատիսլավայում։ Այս պահի դրությամբ խմբային փուլի ավարտից երկու տուր առաջ «Փյունիկն» իր ակտիվում ունի 6 միավոր և երկրորդն է մրցաշարային աղյուսակում։ «Սլովանը» […]
16:20 25.10.2022
Շվեյցարիայի նախագահ Իգնացիո Կասիսը վերահաստատել է, որ իր երկիրը զենք չի մատակարարի Ուկրաինային իր չեզոքության պատճառով, նույնիսկ եթե Շվեյցարիան աջակցի Կիևին։ «Շվեյցարիան մնում է հուսալի գործընկեր: Մենք մեր ջանքերը կենտրոնացնում ենք այն ոլորտների վրա, որտեղ մեր հավելյալ արժեքը ամենակարևորն է, և որտեղ մեր փորձն ամենաօգտակարն է: Որպես չեզոք երկիր՝ մենք զենք չենք մատակարարում»,- ասել է […]
16:14 25.10.2022
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, հետևողականորեն իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքով հետախուզվողի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ստացան։ Տեղեկությունը ստուգվեց և իրացվեց հոկտեմբերի 24-ին։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Հրազդանի բաժնի ծառայողները մեկնեցին Վանաձոր։ Վանաձորի Աբովյան փողոցի հարակից զբոսայգում հայտնաբերեցին ու ձերբակալեցին 20-ամյա մի երիտասարդի։ Այս տարվա հուլիսի 10-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով «Հրազդան» […]
16:08 25.10.2022
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 20:10-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի դիտաշտարակներից մեկում ծառայություն իրականացնող պահպանության ապահովման բաժնի ծառայողն ահազանգել է հնարավոր ներնետման մասին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ քրեակատարողական ծառայությունից, անմիջապես իրականացված տեղազննության արդյունքում հիմնարկի պահակետերից երկուսի միջնամասում հայտնաբերվել է փաթեթ, որում առկա է եղել բջջային հեռախոս, բջջային հեռախոսի էկրան և պատյան, ականջակալ, USB […]
16:00 25.10.2022
Առաջարկվում է նվերներ ընդունելու սահմանափակումների խախտման դեպքում կարգապահական պատասխանատվության փոխարեն հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ հանրային ծառայողների համար սահմանել վարչական պատասխանատվություն: Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ հանրային ծառայողների կողմից նվերներ ստանալու սահմանափակումներ նախատեսող կարգավորումները կներկայացվեն մեկ իրավական ակտում: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը հոկտեմբերի 25-ին գումարված ԱԺ հերթական նիստի ընթացքում՝ […]
15:59 25.10.2022
Ներկայում համացանցում գործող, անհայտ անձանց կողմից ստեղծված կեղծ կայքերը, որոնք քաղաքացիներին առաջարկում են շահույթ ստանալ «Գազպրոմ Արմենիա»-ի «բաժնետոմսերի ձեռքբերման, նախագծերում ներդրումներ կատարելու» միջոցով, ընկերության հետ որևէ առնչություն չունեն։ Այս մասին հայտնեցին «Գազպրոմ Արմենիա»-ից:
15:52 25.10.2022
Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների շուրջ 10 ամիս տևած ծավալուն օպերատիվ-հետախուզական և որոնողական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 7-ի երեկոյան Արշակունյաց պողոտայում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել Երևան քաղաքի բնակիչ, 24-ամյա մի երիտասարդ։ Նա 2021 թ. դեկտեմբերի 8-ից հետախուզվում էր ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից։ Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերի 7-ին Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի քրեական […]
15:46 25.10.2022
Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության (The International Association of Genocide Scholars-IAGS) գործադիր մարմինը հոկտեմբերի 24-ին ընդունել է «Հայաստանի Հանրապետության և Հարավային Կովկասի բնիկ հայերի դեմ ադրբեջանական ագրեսիայի մասին» հայտարարություն, որով խստորեն դատապարտում է Ադրբեջանի ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք և շարունակվող ագրեսիան Արցախի դեմ՝ մտահոգություն հայտնելով, որ Արցախի ժողովուրդը կանգնած է ցեղասպանության վտանգի առաջ: Ցեղասպանության վտանգը վերացնելու նպատակով […]
15:41 25.10.2022
Երեկ՝ հոտեմբերի 24-ին, Երևանից Դիլիջանի բժշկական կենտրոն ժամանած շտապօգնության ավտոմեքենան Երևանի հիվանդանոցներից մեկն է տեղափոխել Երևանի բնակիչ 42-ամյա Ալեքսան Հ․-ին։ Վերջինս հոկտեմբերի 23-ին իր վարած Toyota Land Cruiser Prado մակնիշի ավտոմեքենայով Դիլիջան քաղաքի սկզբնամասում, դեպի Երևան ընթանալիս, վթարի էր ենթարկվել, ինչի հետևանքով իրեն և ևս 3 ուղևորների տեղափոխել էին հիվանդանոց։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ երեկ […]
15:36 25.10.2022
Գործող կարգավորմամբ տուգանքի չափը բոլոր դեպքերում նույնն է՝ 200.000 դրամ: Առաջարկվող փոփոխությամբ որքան շատ լինի թույլատրելիից ավելի բեռի քաշը, այնքան տուգանքի չափը մեծ է լինելու, տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից։ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող […]
15:28 25.10.2022
ՀՀ վարչապետի որոշմամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հոկտեմբերի 23-27-ը գործուղվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու «Հայաստանի խոստում» խորագրով կրթական համաժողովին: Համաժողովն անցկացվում է ԿԳՄՍ նախարարության, «Դասավանդի’ր, Հայաստան» ՀԿ-ի, Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) կրթության և տեղեկատվական հետազոտությունների դպրոցի, ինչպես նաև «Փրոմիս» հայկական ինստիտուտի կազմակերպմամբ: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա […]
15:21 25.10.2022
«Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման եւ օգտագործման ոլորտում համագործակցության մասին Անկախ պետությունների համագործակցության» կոնվենցիայի շրջանակում հնարավորություն կտրվի համագործակցել արբանյակային նավիգացիոն համակարգերի, դրանց հետ կապված տեխնոլոգիաների եւ ծառայությունների ոլորտներում: Այն հնարավորություն կտա նաեւ տիեզերական գործունեության արդյունքներն օգտագործել սոցիալ-տնտեսական զարգացման տարբեր ոլորտներում, պաշտպանել տիեզերական միջավայրը: Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ […]
15:14 25.10.2022
Հոկտեմբերի 24-ին ոստիկանության Նաիրիի բաժին զանգած 74-ամյա տղամարդը հայտնել էր, որ իր տան ուղղությամբ կրակել են, խնդրել էր ոստիկան մոտենա: Ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը մեկնել է նշված հասցե: Պարզվել է, որ հոկտեմբերի 23-ի ժամը 23.00-ից հոկտեմբերի 24-ի ժամը 09.00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը որսորդական հրացանից կրակել և վնասել է Եղվարդ քաղաքի Կոմիտասի փողոցի նշված […]
15:09 25.10.2022
Հոկտեմբերի 25-ին` ժամը 14:07-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զովունի գյուղի 3-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է անասնակեր։
15:05 25.10.2022
ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը հայտնել է, որ Հայաստանի խորհրդարանն անցանկալի է համարել նրա մուտքը երկիր Հայաստանի հասցեին հայտարարություններ հնչեցնելու համար: Telegram-ի ալիքում Զատուլինը հայտնել է, որ երեքշաբթի նամակ է ստացել Հայաստանի խորհրդարանից։ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ղեկավարության հանձնարարությամբ տեղեկացնում ենք ձեզ, որ, ցավոք, Հայաստանի Հանրապետության հասցեին վերջին շրջանի Ձեր հրապարակային […]
14:50 25.10.2022
Հոկտեմբերի 22-23-ը կայացել է Հայաստանի սեղանի թենիսի թիմային առաջնությունը, որին մասնակցել են տղամարդկանց 11 և կանանց 10 թիմեր ՀՀ մարզերից, Երևանից և Արցախից: Կանանց մրցապայքարում հաղթողի տիտղոսը նվաճել է «Հայաստան» մարզական ընկերության թիմը, երկրորդ տեղը զբաղեցրել է Մալաթիա համայնքի մարզադպրոցի թիմը, լավագույն եռյակը եզրափակել է «Դինամո» մարզական ընկերության թիմը: Տղամարդկանց պայքարում ոսկե մեդալին արժանացել է […]
14:45 25.10.2022
Երաժշտական գործիքների արտադրության ոլորտում տնտեսական կապեր են հաստատվում Հայաստանի և Գերմանիայի Բավարիա երկրամասի Բուբենրոյթ համայնքի միջև: «Bayern – Fit for Partnership» ծրագրի նպատակն է ուշադրություն հրավիրել տնտեսական կատարողականի վրա, հնարավորություն ընձեռել սեմինարների մասնակցելու, հաստատել կապեր և համագործակցության հնարավորություններ: «Հայաստանը երաժշտական մշակույթի երկիր է, ունի երկարամյա ավանդույթներ և մեծ թվով ճանաչված նվագախմբեր: Բավարիայի տնտեսության համար մեծ […]
14:40 25.10.2022
Այս տարվա Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) Կլիմայական ծառայությունների վիճակի վերաբերյալ տարեկան զեկույցը նվիրված է էներգետիկայի ոլորտին, քանի որ հենց էներգետիկան է հանդիսանում կայուն զարգացման և կլիմայի փոփոխության վերաբերյալ միջազգային համաձայնագրերի և մոլորակի առողջության բանալին: Զեկույցի համաձայն՝ մաքուր աղբյուրներից էլեկտրաէներգիայի արտադրությունը պետք է կրկնապատկվի առաջիկա ութ տարիների ընթացքում՝ սահմանափակելու համար գլոբալ ջերմաստիճանի աճը: Հակառակ դեպքում, վտանգ […]
14:38 25.10.2022
ԱՄՆ-ը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ։ Նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Պետության ղեկավարի խոսքերը մեջբերվել են Point պարբերականում։ Ֆրանսիայի նախագահը վստահ է, որ միայն այդ դեպքում Ուկրաինայում հակամարտության կարգավորման գործընթացը կարող է շարժվել մեռյալ կետից: Ֆրանսիայի նախագահը Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարին խնդրել է զանգահարել Ռուսաստանի և ԱՄՆ առաջնորդներ Վլադիմիր Պուտինին և […]