Բոլոր լուրերը – Page 3638 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+31.09 oC

Բոլոր լուրերը

ԱԺ պատգամավորները Կանադայի Ներկայացուցիչների պալատի քարտուղարին են ներկայացրել ադրբեջանական վերջին ագրեսիայի մանրամասները

22:41 24.10.2022

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Կանադայում հանդիպել են Նեկայացուցիչների պալատի խորհրդարանական քարտուղար Էնթոնի Ռոտային՝ ներկայացնելով ադրբեջանական վերջին ագրեսիայի մանրամասները։ «Անդրադարձ կատարվեց նաև հայ-կանադական բարեկամության, Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման, Հայաստանում Կանադայի դեսպանատան բացման, միջխորհրդարանական կապերի ամրապնդման և այլ հարցերին»,-գրել է Պապոյանը:

̰
ԵԱՀԿ ներկայացուցիչները Գորիսում քննարկել են սեպտեմբերի 13-ից հետո ստեղծված իրավիճակը

22:31 24.10.2022

ԵԱՀԿ կարիքների գնահատման թիմի անդամները հանդիպել են Գորիս համայնքի ղեկավարին, այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է Գորիսի քաղաքապետարանը: ԵԱՀԿ քարտուղարության ներկայացուցիչները (նախագահող՝ Լեհաստանի ներկայացուցիչ գնդապետ Ռոբերտ Արկադիուշ Տկաչիկ) Գորիսում հանդիպել են համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին, քննարկել սեպտեմբերի 13-ից հետո համայնքում ստեղծված իրավիճակը: Հանդիպան ընթացքում ԵԱՀԿ պատվիրակությանը ներկայացվել են սեպտեմբերի 12-13-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից կողմից […]

̰ ̰
Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

22:20 24.10.2022

Երևանում հոկտեմբերի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը: Մարզերում հոկտեմբերի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, հոկտեմբերի 24-ին սպասվում է քամու ուժգնացում` 15-17մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 25-27-ը ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով: Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
Պուտինը նշել է կառավարության ամենակարևոր խնդիրը

22:11 24.10.2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ամենակարևոր խնդիրն է անվանել բնակչության պահպանման, քաղաքացիների առողջության ու բարեկեցության ազգային նպատակը, փոխանցում է Ռիա Նովոստին: Երկրի ղեկավարի հետ հանդիպմանը փոխվարչապետ Դմիտրի Չերնիշենկոն զեկուցել է իր վերահսկողության տակ գտնվող սպորտի զարգացման ոլորտում իրադրության մասին: «Շնորհիվ ազգաբնակչության, քաղաքացիների առողջության և բարեկեցության պահպանման ազգային նպատակի, որտեղ ձեր հանձնարարականով սիստեմատիկորեն սպորտով զբաղվողների թիվը հասցնել […]

̰
Հորիզոն 22.00

22:00 24.10.2022

̰
SHANTNEWS

21:59 24.10.2022

̰
Ադրբեջանի ԶՈւ-ն կրկին կրակել է հայ-ադրբեջանական սահմանին տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

21:48 24.10.2022

Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 20:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է Պաշտպանության նախարարությունը: Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 21:30-ի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է:

̰
Հնդկաստանում տեղի է ունեցել Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 90-րդ վեհաժողովը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության պատվիրակությունը

21:43 24.10.2022

Հոկտեմբերի 18-ից 21-ը Հնդկաստանի քաղաք Նյու Դելիում կայացել է Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության՝ Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 90-րդ վեհաժողովը: Վեհաժողովի աշխատանքներին մասնակցել են 174 երկրների 700-ից ավելի ներկայացուցիչներ, հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը: Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին բացման խոսքում կարևորել է միջազգային մակարդակով հանրության անվտանգությանն ուղղված ջանքերն ու համագործակցությունը: Ինտերպոլի Գլխավոր ասամբլայի 90-րդ նստաշրջանի աշխատանքներին […]

̰
Լեհերն ավելի շատ են սկսել դիմել գրավատներին և վարկային կազմակերպություններին

21:36 24.10.2022

Սեպտեմբերին Լեհաստանում գնաճը կազմել է 17,2% նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ, ինչը ռեկորդային ցուցանիշ էր 1997թ.-ից ի վեր, երբ գնաճը կազմել էր 17,8%:

̰
«Դժվար լուծելի խնդիրներով անձամբ եմ զբաղվում». լրացել է Տիգրան Ավինյանի պաշտոնավարման մեկ ամիսը

21:30 24.10.2022

Հոկտեմբերի 22-ին լրացավ Տիգրան Ավինյանի՝ Երևանի փոխքաղաքապետի պաշտոնում ընտրվելու մեկ ամիսը: Մայրաքաղաքի առջև ծառացած և արագ լուծում պահանջող բազում խնդիրներ. մեկ ամսում ի՞նչ է հասցրել անել նորընտիր փոխքաղաքապետը, և ո՞րն է եղել նրա գլխավոր խնդիրը: Հեռուստամեկնաբան Վահագն Հակոբյանը զրուցել է «Հեռանկարի» տաղավարում հյուրընկալված Տիգրան Ավինյանի հետ: «Այս մեկ ամսում ես հասցրել եմ լինել երեք վարչական […]

̰
Զուրաբիշվիլին տեղեկացված չի եղել Ալիևի այցի մասին․ նրանց հանդիպումը չի կայացել

21:21 24.10.2022

Վրաստանի նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Վրաստան կատարած այցի վերաբերյալ և նշում, որ Սալոմե Զուրաբիշվիլին տեղեկացված չի եղել Իլհամ Ալիևի՝ Վրաստան կատարած աշխատանքային այցի մասին, փոխանցում է 1Tv.ge-ն։ «Վրաստանի նախագահը ողջունում է Ադրբեջանի Հանրապետության նախագահ պարոն Իլհամ Ալիևի աշխատանքային այցը Վրաստան։ Խնդրի կարևորությունից ելնելով` Վրաստանի նախագահի աշխատակազմը նպատակահարմար է գտնում հանրությանը […]

̰
Արցախի ներքին գործերի նախարարության հավաքական թիմը հաղթել է ոստիկանության սամբո-ըմբշամարտի առաջնությունում. տեղի է ունեցել պարգևատրման արարողություն

21:10 24.10.2022

Կարեն Սարգսյանը պարգևատրել է ՀՀ-ում կայացած սամբո-ըմբշամարտի առաջնությանը մասնակցած՝ ՆԳՆ հավաքական թիմին: Հոկտեմբերի 19-ից 21-ը Երևանի «Դինամո» մարզական-հասարակական կազմակերպության համալիրում անցկացվեց ոստիկանության սամբո-ըմբշամարտի առաջնություն, որին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Արցախի ներքին գործերի նախարարության ծառայողները։ Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Թիմային հաշվարկով հաղթող է ճանաչվել Արցախի ներքին գործերի նախարարության […]

̰
Երևանի «Շտապբուժօգնություն» ծառայությունում բոլորը՝ բժշկից մինչև վարորդ պատվաստվում են սեզոնային գրիպի դեմ

21:01 24.10.2022

Սեզոնային գրիպով չհիվանդանալու, հիվանդանալու դեպքում բարդություններից խուսափելու համար պատվաստումը լավագույն և արդյունավետ միջոց է, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը, նշում, որ Երևանի «Շտապբուժօգնություն» ծառայությունում բոլորը՝ բժշկից մինչև վարորդ պատվաստվում են: Բուժանձնակազմի հետ տեղում պատվաստվել են Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը, քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի ժ/պ Յակով Ասատրյանը, նաև Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը: Պատվաստվել կարող են […]

̰
ԲԴԽ-ում ընդունել են Ֆրանսիայի փաստաբանական պալատի ներկայացուցիչներին. տեղի է ունեցել փորձի փոխանակում

20:54 24.10.2022

Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Ստեփան Միքայելյանը, Նաիրա Հովսեփյանն ու Դավիթ Խաչատուրյանն այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ընդունել են Ֆրանսիայի Մոնպելիե քաղաքի Փաստաբանների պալատի նախագահ Նիկոլա Բըդել դե Բյուզաղեգին, փաստաբանական պալատի նախկին նախագահ Լյուկ Կիղքյաշաղյանին, փաստաբանական պալատին կից գործող Մարդու իրավունքների ինստիտուտի նախագահ Ամին ֆաղաժին, Ինստիտուտի փոխնախագահ Նաիրա Զորոյանին և փաստաբան Դոա Բենժաբեղին: Խորհրդի անդամները պատվիրակությանը ներկայացրել են […]

̰
Մեկ տարվա ընթացքում ՀՀ հակակառուպցիոն կոմիտեի վարույթում քննվել է 1042 քրեական վարույթ. կառույցն ամփոփել է կազմավորման և գործունեության մեկ տարին

20:42 24.10.2022

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի` որպես իրավապահ նոր մարմնի ստեղծման և ձևավորման ուղղությամբ կատարված մեկ տարվա աշխատանքներն ամփոփելու նպատակով այսօր կազմակերպվել էր Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատողի օրվա և Կոմիտեի կազմավորման առաջին տարեդարձին նվիրված  միջոցառում, որին ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ […]

̰
Ք. Գրիգորյանը ՄԻ ազգային ինստիտուտների բարձրաստիճան հանդիպմանն առաջարկել է կենտրոնոնալ դատական անկախ մարմինների քաղաքականացման միտումներին

20:30 24.10.2022

Հոկտեմբերի 24-ին Սոֆիա քաղաքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մասնակցել է «Վերանայելով օրենքի գերակայության շուրջ համատեղ աշխատանքի մոտեցումը» խորագրով Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի (ENNHRI) բարձրաստիճան հանդիպմանը, հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Հանդիպումը նպատակ ուներ ինտերակտիվ քննարկում անցկացնել մարդու իրավունքների ազգային ինստիտուտների ղեկավարների և Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի (ENNHRI) բարձրաստիճան փորձագետների միջև՝ […]

̰
Էկոակտիվիստները հարձակվել են Չարլզ III-ի արձանի վրա

20:23 24.10.2022

Այս կերպ ակտիվիստները պահանջել են «դադարեցնել նավթի ու գազի արդյունահանման բոլոր նոր լիցենզիաներն ու համաձայնությունները»։

̰
Պաշտպանության նախարարությունը կազմակերպում է մարտական հրաձգության դասընթացներ, որոնց մասնակցելու են զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները

20:19 24.10.2022

Հաշվի առնելով քաղաքացիներից ստացվող բազմաթիվ խնդրանքներն ու առաջարկները, պաշտպանության նախարարությունը կազմակերպում է մարտական հրաձգության դասընթացներ, որոնց մասնակցելու են զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները, հայտնում է ՀՀ ՊՆ-ն: Հրաձգության դասընթացներին մասնակցության հայտ ներկայացնելու վերջնաժամկետին մնացել է մեկ շաբաթ: «Դասընթացները ներառելու են հրաձգության տեսական, ինչպես նաև գործնական պարապմունքներ՝ մարտական զենքով։ Առաջին փուլի հերթագրումն իրականացվելու է Երևան քաղաքի բնակիչների […]

̰
Արցախի Ճարտար քաղաքում բացվել է բազմաֆունկցիոնալ մարզահամալիր. ներկա է եղել նախագահ Ա. Հարությունյանը

20:12 24.10.2022

Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Ճարտար քաղաքում մասնակցել է բարերար Վլադիրմիր Ավագյանի միջոցներով կառուցված բազմաֆունկցիոնալ մարզահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին նա հայտնել է Ֆեյսբուքի իր էջում: «Այն բարերարի հերթական հայրենանվեր նախաձեռնությունն էր՝ այս անգամ միտված մատաղ սերնդի առողջ ապրելակերպի և հագեցած առօրյայի ապահովմանը»,-գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
SHANTNEWS

20:00 24.10.2022

̰
Տարածաշրջանում ամենացածր տարեկան գնաճը Հայաստանում է. Վրաստանը երկրորդն է

19:57 24.10.2022

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, Վրաստանում 2022 թվականի սեպտեմբերին բարձր գնաճ է նկատվել։ Հաղորդում է aliq.ge-ն։ Վիճակագրության համաձայն՝ 2022 թվականի սեպտեմբերին երկրում տարեկան գնաճը կազմել է 11,5 տոկոս, մինչդեռ օգոստոսին այդ ցուցանիշը կազմել է 10,9 տոկոս։ Հարևան Թուրքիայում 2022 թվականի սեպտեմբերին տարեկան գնաճը կազմել է 83,5 տոկոս: Ադրբեջանում սեպտեմբերին գնաճի ընդհանուր մակարդակը բնութագրվում է […]

̰
Պենտագոնը հայտնել է, որ պատրաստ է խոսել ՌԴ ՊՆ ներկայացուցիչների հետ

19:50 24.10.2022

ԱՄՆ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները մնում են բաց, և Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը պատրաստ է ռուսական կողմի հետ խոսակցություններ ունենալ, որքան անհրաժեշտ է: «Հաղորդակցության ուղիները բաց են: Եվ, իհարկե, նախարարը պատրաստ է այնքան զրույցներ վարել, որքան անհրաժեշտ է, ոչ միայն Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչների, այլ նաև մեր գործընկերների հետ: […]

̰
Սեպտեմբեր ամսվա ընթացքում Կոտայքի մարզում ծնվել է 157 երեխա

19:45 24.10.2022

Կոտայքի մարզի ծննդօգնության ծառայություններ իրականացնող բուժհաստատություններում 2022 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում ծնվել է 157 երեխա՝ 78 տղա և 79 աղջիկ: Տեղեկացնում է Կոտայքի մարզպետարանը։ Ծնունդների թիվը՝ ըստ մարզի ծննդատների Չարենցավանի ծննդատուն – 26 երեխա Նաիրիի ծննդատուն – 7 երեխա Աբովյանի ծննդատուն – 58 երեխա Հրազդանի ծննդատուն – 66 երեխա:

̰
Ջերմուկում նախատեսված բոլոր ծրագրերն ընթացքի մեջ են. համայնքի ղեկավար

19:39 24.10.2022

Անկախ վերջին իրադարձություններից՝ ընթացքի մեջ են 2022 թվականին Ջերմուկում նախատեսված բոլոր ծրագրերը թե՛ ՀՀ կառավարության, թե՛ մասնավոր ներդրողների կողմից իրականացվող։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը։

̰
ԱՄՆ-ը վիզաներ չի տրամադրել ռուսական պատվիրակությանը ՄԱԳԱՏԷ-ի համաժողովին մասնակցելու համար

19:31 24.10.2022

ԱՄՆ-ը վիզաներ չի տրամադրել ռուսական պատվիրակությանը ՄԱԳԱՏԷ-ի «Միջուկային էներգիան 21-րդ դարում» միջազգային նախարարական համաժողովի ներկա գտնվելու համար, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Հոկտեմբերի 26-28-ը Վաշինգտոնում տեղի կունենա ՄԱԳԱՏԷ-ի «Միջուկային էներգիան 21-րդ դարում» միջազգային նախարարական համաժողովը, որին նախատեսված էր ռուսական պատվիրակության մասնակցությունը՝ բաղկացած «Ռոսատոմ» պետական ​​կորպորացիայի և «Ռոստեխնադզոր»-ի ներկայացուցիչներից։ «ԱՄՆ-ը վիզաներ չի տրամադրել ռուս […]

̰
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային բեռնաշրջանառությունը պետք է մեծացնել. Ալիև

19:24 24.10.2022

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքով՝ Վրաստանի ու Ադրբեջանի միջև բեռնաշրջանառությունն աճել է 75 տոկոսով։ Ալիևը նշել է, որ երկաթուղային տրանսպորտը՝ Բաքու-Թբիլիսի-Կարս, կարելի է օգտագործել հինգ միլիոն տոննա բեռնելու համար: Գրում է aliq․ ge-ն։ «Հաջորդ տարի մենք ավելի շատ կապիտալ ներդրումներ կանենք այս ուղղությամբ։ Այդ միջանցքում ավելի շատ ֆինանսական միջոցներ կհատկացվեն։ Մենք պատրաստվում ենք օգտագործել այս […]

̰
Դիարբեքիրում Էրդողանին դիմել են Օջալանի պատվանունով՝ Սերոք Էրդողան

19:18 24.10.2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը քրդաբնակ Դիարբեքիրում մասնակցել է «Առաջին քվես Էրդողանին, առաջին քվես ԱԶԿ-ին» միջոցառմանը, որի ընթացքում հանդիպել է տեղի երիտասարդների հետ: Դահլիճում հավաքվածների հետ հարցուպատասխանի ժամանակ երիտասարդներից մեկը Թուրքիայի նախագահին դիմել է՝ ասելով «Բարով եկաք, Սերոք (առաջնորդ, նախագահ) Էրդողան»: Դրանից հետո էլ ներկաները բղավել են քրդերեն «Բիժի Սերոք Էրդողան»՝ (Կեցցե՛ առաջնորդ Էրդողանը): Ermenihaber. am-ի […]

̰
Ռումինիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունների օգտին հայտարարությունների պատճառով

19:12 24.10.2022

Ռումինիայի պաշտպանության նախարար Վասիլե Դինկուն հրաժարական է տվել Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսի հետ տարաձայնությունների պատճառով։ Այդ մասին նա հոկտեմբերի 24-ին գրել է Facebook-ի իր էջում՝ հրապարակելով համապատասխան նամակ՝ ուղղված Ռումինիայի վարչապետ Նիկոլաե Չուկեին։ Խորհրդարանական «Միություն հանուն Ռումինիայի փրկության» կուսակցությունը ավելի վաղ խնդրել էր վարչապետ Նիկոլաե Չուկեին հեռացնել Դինկուին զբաղեցրած պաշտոնից՝ նրա հայտարարություններից հետո, թե ուկրաինական […]

̰
Ուկրաինայում թույլատրվել է անցկացնել զանգվածային մոբիլիզացիա

18:56 24.10.2022

  Ուկրաինան կարող է զանգվածային մոբիլիզացիա սկսել՝ ի պատասխան Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիայի։ IZ.ru -ի փոխանցմամբ՝ այս մասին Strana.ua-ին հայտնել է ռազմական շրջանակների աղբյուրը։ Ըստ աղբյուրի, Ուկրաինայում արդեն հայտարարվել է համընդհանուր մոբիլիզացիա, սակայն դրա իրականացումը փաստացի դեռ չի սկսվել։ Ուկրաինայի Զինված ուժերը  ձևավորվել են հիմնականում պահեստազորի, կամավորների և տարածքային պաշտպանության հաշվին։ Զինվորական կոմիսարները չունեն նաև տղամարդկանց […]

̰
BACK_TO_TOP