13:44 20.10.2022
Ուկրաինայի սահմաններից դուրս ուկրաինացի զինվորականների համար ուսումնական առաքելության ծավալումն ու ռազմական օգնությունը, որը ԵՄ երկրները ցուցաբերում են Կիևին, մեծացնում են Եվրամիության ներգրավվածությունը Ուկրաինայի հակամարտության մեջ, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հինգշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Այդ քայլը գնում է Կիևի ռեժիմին մահացու սպառազինությունների մատակարարման հետ մեկտեղ և որակապես բարձրացնում է Եվրամիության ներգրավվածությունը՝ այն […]
13:35 20.10.2022
Իտալական Սարդինիա կղզու Կալա Գոնոնե բնակավայրում ընթացող մինչև 20 տարեկանների շախմատի աշխարհի առաջնությունում կայացան 8-րդ տուրի մրցախաղերը: Մարիամ Մկրտչյանը 5-րդ հաղթանակը տարավ մրցաշարում: Այս անգամ սպիտակներով 43-րդ քայլին նա պարտության մատնեց ղազախ Լիա Կուրմանգալիևային: Մինչև 18 տարեկան աղջիկների աշխարհի գործող չեմպիոնուհին վաստակեց 6 միավոր: Մարիամը մեկ միավոր է զիջում աղյուսակը գլխավորող ադրբեջանցի Գովհար Բեյդուլաևային, որի […]
13:28 20.10.2022
Հոկտեմբերի 20-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը: Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը: Այցի ընթացքում ԻԻՀ ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր […]
13:24 20.10.2022
Օղին, որը Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նրան նվիրել է ծննդյան օրվա առթիվ, կարող է խախտել Եվրամիության սահմանափակումները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի ներկայացուցչին: «Եվրամիության երկրները պատասխանատվություն են կրում պատժամիջոցների պահպանման համար», — նշվում է հրապարակման մեջ: ԵՀ-ում նշել են, որ 2022 թվականի ապրիլից որոշում է կայացվել արգելել ալկոհոլային […]
13:15 20.10.2022
Ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 6-րդ տեղը: Մեր հավաքականը վաստակել է 70 միավոր: Հիշեցնենք, որ Մալխաս Ամոյանը նվաճել էր ոսկե մեդալ (25 միավոր), Գևորգ Թադևոսյանը՝ արծաթե (20 միավոր) և Հրաչյա Պողոսյանը՝ բրոնզե մեդալ (15 միավոր): 77 կգ քաշայինների պայքարում Մալխաս Ամոյանը եզրափակչում 7:2 հաշվով առավելության էր հասել Մոլդովայի ներկայացուցիչ […]
13:09 20.10.2022
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի բժշկական կենտրոնի դիմացի ճանապարհին, որտեղ արդեն մի քանի ամիս է ընթանում են նաեւ ճանապարհաշինական աշխատանքներ, hոկտեմբերի 19-ի ժամը 19:00-ի սահմաններում ողբերգական դեպք է գրանցվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է «Գավառի ՃՇՇ»-ի գլխավոր ինժեներ Բաղդասար Նազեյանը, նորակառույց ճանապարհի դիտահորի դուրս ընկած կափարիչը տեղադրելիս «Լեքսիուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի են ենթարկվել ճանապարհաշինական ընկերության […]
13:04 20.10.2022
Հոկտեմբերի 19-ին` ժամը 08.15-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ անրակային շրջանի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել Մասիս քաղաքի մի բնակչուհի: Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 65-ամյա կնոջը դանակահարել է 19-ամյա թոռը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից՝ նա ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին:
12:59 20.10.2022
Հայաստանը 3-րդ մեդալն է ապահովել Բուդվայում ընթացող բռնցքամարտի կանանց Եվրոպայի մեծահասակների առաջնությունում: Կիսաեզրափակիչ է դուրս եկել նաև մեր ընտրանու լեգիոները՝ Եկատերինա Սիչևան: 54 կգ քաշային մարզուհուն ¼ եզրափակիչում շատ բարդ մրցակից էր բաժին հասել: Ֆին Վիլմա Վիտանեն առաջին իսկ ռաունդից գրոհում էր ու փորձում առաջին համարով գործել: Մեկնարկային ռաունդը ֆիննուհին շահեց 4:1 հաշվով: Երկրորդում Եկատերինան […]
12:50 20.10.2022
Այս տարի ձմեռային զորակոչը տեղի կունենա 2022 թվականի հոկտեմբերի 24-ից մինչև 2023 թվականի հունվարի 31-ը ներառյալ։ Համապատասխան որոշումը ներառված է եղել կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերի շարքում: Մինչև 2023թ․ մարտի 31-ը ներառյալ կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողները:
12:49 20.10.2022
Վարչապետ Փաշինյանը կառավարության նիստին ողջունել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության աշխատանքի մեկնարկը Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով՝ հիշեցնելով, որ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման ընթացքում: «Եվ պետք է հաճույքով արձանագրեմ, որ ԵՄ-ի գործընկերները շատ օպերատիվ են արձագանքել և որոշումներ կայացրել: Նախապատրաստող խումբն արդեն Հայաստանում է: Հիմնական խումբը՝ 40 հոգուց կազմված դիտորդական առաքելությունը, առաջիկայում […]
12:44 20.10.2022
Եվրամիությունը 23 միլիոն եվրոյի դրամաշնորհային աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ուղղված ներառական և դիմակայուն սոցիալ-տնտեսական վերականգմանն ու զարգացմանը: Կառավարությունն այսօրվա նիստումը հավանություն է տվել համապատասխանի համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ներկայացմամբ՝ ԵՄ աջակցության շրջանակներում նախատեսվում է Սյունիքի մարզում զարգացնել ձեռնարկատիրությունը ու ներդրումներ անել։ «Ծրագրի առաջին բաղադրիչի շրջանակներում աջակցություն կտրամադրվի Սյունիքի մարզում ՓՄՁ-ների ստեղծմանը, զարգացմանը և գործող […]
12:42 20.10.2022
ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Նվարդ Վարդանյանն ընդունել է Օփեն Օուներշիփի և Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) պատվիրակությանը, որի կազմում են եղել Օփեն Օուներշիփի քաղաքականության գծով տնօրեն Լուիզ Ռասել-Պրիվատան, ԱՃԹՆ միջազգային քարտուղարության երկրի համակարգող Օլեսյա Նեխորոշկոն ԱՃԹՆ հաղորդակցության գծով պատասխանատու Վերա Նյաշաձամվարին: Հանդիպման ընթացքում անդրադառնալով համատեղ աշխատանքների ներկա ընթացքին՝ Նվարդ Վարդանյանը նշել է, որ […]
12:39 20.10.2022
ՀՀ կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 20-ի հերթական նիստում որոշում է կայացվել 145 991,9 դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի 10 սուբվենցիոն ծրագրերի համար։ 8 337,8 դրամ հատկացվել է Արծվանիստ համայնքի նոր կապտաժի կառուցում և որոշակի հատվածներում երկաթյա խողովակների նորով փոխարինման, 7 504,2 դրամ՝ Ակունք համայնքի մշակույթի տան վերանորոգման, 28 187,7 դրամ՝ Մարտունի համայնքի «Մանկական արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի […]
12:30 20.10.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Բուլղարիա կատարած պետական այցի շրջանակում այցելել է բարձր տեխնոլոգիական ոլորտի մի շարք առաջատար ընկերություններ: Նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Եվրոպայի ամենաարագ զարգացող ՏՏ ընկերություններից մեկը՝«EnduroSat»-ը, որը բացառիկ ծառայություններ է մատուցում նանոարբանյակների և տիեզերական գործունեության բնագավառում։ EnduroSat-ը նպատակ է հետապնդում փոխակերպել բարդ արբանյակային արդյունաբերությունը տվյալների պարզեցված ծառայության՝ թույլ տալով ակնթարթային մուտք և […]
12:22 20.10.2022
Հայաստանի ու Արցախի շուրջ ծավալվող քաղաքական զարգացումները, Արցախի խնդրի լուծման շուրջ սրվող իրավիճակը, որից, առանց չափազանցության, կախված են և՛ Հայաստանի, և՛ Հայկական աշխարհի ճակատագրերը, ինձ չափազանց մտահոգում են: Այս մասին գրել է գործարար Ռուբեն Վարդանյանը։ «Ես գիտակցում եմ, որ այլևս երկար մտածելու ժամանակ չկա, և այս իրավիճակում այլ ճանապարհ չունեմ, քան արցախցիների կողքին գտնվելն ու […]
12:19 20.10.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփել է «Տարվա լավագույնները» մրցույթի արդյունքները, որոնց հիման վրա կպարգևատրվեն ծրագրերի հեղինակները: Մրցույթի նպատակն է խրախուսել հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների մասնագիտական խորը պատրաստվածություն ցուցաբերած, ստեղծագործական աշխատանք կատարող մանկավարժներին, տնօրեններին և ուսումնաօժանդակ անձնակազմի աշխատակիցներին, նպաստել նրանց կողմից նոր նախագծերի իրականացմանը, տարածել նրանց առաջավոր փորձը, ինչպես նաև նպաստել հասարակության մեջ […]
12:18 20.10.2022
ՀՀ Կառավարության որոշմամբ Ախուրյան համայնքի Արևիկ բնակավայրի թիվ 1 փողոցի մոտ 1.3 կմ և թիվ 8 փողոցի մոտ 0․2 կմ հատվածների հիմնանորոգման և ասֆալտապատման համար 94 մլն 303 հազար դրամ գումար է հատկացվել։ 2021- 2022 թվականների սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 235 մլն 759 հազար դրամ, որից կառավարության համամասնությունը 40 տոկոս է։ Շինարարական աշխատանքներն […]
11:51 20.10.2022
Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության տվյալներով՝ ոչնչացվել է Վրաստան ներկրված 52 տոննա սառեցված հավի միս, փոխանցում է Aliq.ge-ն։ Եկամուտների ծառայության փոխանցմամբ` պատճառը սանիտարական նորմերի խախտումներն են եղել։ «Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային վարչության սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական վերահսկողության բաժնի աշխատակիցները մաքսային անցակետում Լեհաստանի Հանրապետությունից ներկրված սառեցված հավի մսի (52 հազար կիլոգրամ) լաբորատոր զննության արդյունքում «Փոթիի […]
11:42 20.10.2022
Հոկտեմբերի 13-ին, կեսգիշերից քիչ անց, ոստիկանության Արտաշատի բաժնում ստացվեց ահազանգ, որ Երևան-Երասխ ճանապարհի հարևանությամբ գործող ռեստորաններից մեկում կրակոցներ են, անհրաժեշտ է ոստիկանների օգնությունը: Բաժնից դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ հարսանեկան արարողության ժամանակ ռեստորանում վեճ է եղել մի խումբ երիտասարդների միջև, որը շարունակվել է ավտոկայանատեղիում: Ըստ տեղեկության` այդտեղ վիճողներին մոտեցել է «Մերսեդես» մակնիշի մի […]
11:33 20.10.2022
Ադրբեջանն այսօր գիշերը ավելացրել է հայկական զինված ուժերի դեմ հրադադարի ռեժիմի խախտումների քանակը՝ այս անգամ օգտագործելով նաև ականանետեր, գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը: «Նշենք, որ Ադրբեջանն այսօր գիշերը ավելացրել է հայկական զինված ուժերի դեմ հրադադարի ռեժիմի խախտումների քանակը՝ այս անգամ օգտագործելով նաև ականանետեր։ Դա նշանակում է, որ Բաքուն գնում է իրավիճակի աստիճանական սրման ու […]
11:26 20.10.2022
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Ազատ Գևորգյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի պաշտոնից: Արդարադատության առաջին դասի խորհրդական Ազատ Լյուդվիգի Գևորգյանի կենսագրությունը Ծնվել է 1984 թվականի հունիսի 12-ին, Գյումրի քաղաքում: 2005թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի […]
11:21 20.10.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջան կատարած այցի ընթացքում հինգշաբթի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կքննարկի իրավիճակը տարածաշրջանում և միջազգային ասպարեզում, հայտնում է Anadolu գործակալությունը: Նշվում է, որ բանակցությունների շրջանակներում նախատեսվում է քննարկել թուրք-ադրբեջանական կապերի ողջ սպեկտրը և համագործակցության հետագա խորացման ուղիները: «Բացի այդ, Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարները կարծիքներ կփոխանակեն տարածաշրջանում և միջազգային ասպարեզում տիրող […]
11:09 20.10.2022
Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը, որպես քաղաքապետի թեկնածու, կմասնակցի հաջորդ տարի կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։ «Ես, որպես «Երևան 2805» նախաձեռնության հիմնադիր, որոշում եմ կայացրել, որպես քաղաքապետի թեկնածու մասնակցել հաջորդ տարի կայանալիք` Երևանի ավագանու ընտրություններին: Պատրաստվում եմ հանդիպումներ և կոնսուլտացիաների շարք սկսել տարբեր ՀԿ-ների, և […]
10:58 20.10.2022
Հոկտեմբերի 20-ին, ժամը 02:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խորենացի փողոցի թիվ 168 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան կողաշրջվել է. առկա է վառելիքի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Խ. Վ.) բախվել […]
10:55 20.10.2022
ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոթը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ դիտորդական առաքելություն տեղակայելու ԵՄ որոշումից երկու օր անց ԵԱՀԿ-ն որոշում է կայացնում կարիքների գնահատման առաքելություն ուղարկել Հայաստան՝ Ադրբեջանի հետ սահմանամերձ շրջաններում։ «Այս որոշումը նշանավորում է Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոննայի քայլերի արդյունքը՝ հայկական տարածքում Ադրբեջանի զինված հարձակումներից հետո։ ԵԱՀԿ-ի այս առաքելության տեղակայումը […]
10:50 20.10.2022
Ամերիկայի Միացյալ Նահանգների վերջնանպատակը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորումն է: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Պատելը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք հայ-ադրբեջանական սահմանին Հայաստանի կողմից ԵՄ առաքելության դիտորդների տեղակայումը կնպաստի տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը, փոխանցում է «Արմենպրես»-ը: «Դա մեր հույսն է: Եվ դա այն է, ինչ պետքարտուղարը […]
10:46 20.10.2022
ԱՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ), «Առաջադեմ բժշկություն» ՀԿ-ի հետ համատեղ «Բժիշկներ Արցախի համար» ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 24-ից մինչև 28-ը ներառյալ «Արևիկ» բուժմիավորումում նյարդաբանական խորհրդատվություններ կիրականացնեն Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոնից ժամանած մանկական նյարդաբաններ Անի Գևորգյանը և Անահիտ Հովհաննիսյանը, տեղեկացնում է Արցախի առողջապահության նախարարությունը: