10:36 20.10.2022
Հոկտեմբերի 19-ին Երևան քաղաքում ծնվել է 50 երեխա՝ 28 աղջիկ և տղա, հայտնում է Երևանի քաղաքապետարանը:
10:30 20.10.2022
Իրկուտսկում երկու տղամարդ են բերման ենթարկվել հայաստանցու նկատմամբ խոշտանգումների և սպանության փորձի համար. Այս մասին հայտնել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի մարզային վարչությունը։ Ըստ հետաքննության՝ հաշվեհարդարի կազմակերպիչը 35-ամյա Միրո Ուսուբի Միրոյանն է, ով իր հանցակիցների հետ բռնել է տուժողին և սկսել դաժանորեն խոշտանգել։ Սկզբում տղամարդուն ծեծի են ենթարկել, իսկ հետո սառը զենքի օգնությամբ կտրել են նրա […]
10:28 20.10.2022
ԱՊՀ երկրների Անտառարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության միջկառավարական խորհրդի 21-րդ նիստին մասնակցել են միջկառավարական խորհրդի պատվիրակությունների անդամներ, ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչը, ԱՊՀ անտառային համակարգի արհմիությունների ֆեդերացիայի նախագահը, ինչպես նաև Շրջակա միջավայրի նախարարության, Անտառային կոմիտեի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ղեկավար կազմի և տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ։ Անտառարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության միջկառավարական խորհրդի նիստի բացումը կատարել է խորհրդի […]
10:23 20.10.2022
Այսօր մի խումբ շահառուներ, վերարտադրողական առողջության պետական ծրագրերից օգտվելով, երեխեներ են ունեցել. այդ շահառուների ցանկի ընդլայնման ուղղությամբ ևս աշխատանքներ են տարվում, հայտնում է առողջապահության նախարարությունը։ Բայց չնայած դրան` ոչ պակաս կարևոր է կանխարգելիչ բուժօգնությունն ու անպտղության ցուցանիշների նվազեցումը: Վերարտադրողական բժշկության հայկական ասոցացիայի 19-րդ գիտաժողովը նվիրված է եղել վերարտադրողական բժշկության և անդրոլոգիայի ուղեցույցների ստանդարտիզանցիային և այլ […]
10:17 20.10.2022
Graph Ventures վենչուրային ընկերության ներկայացուցիչ, ամերիկահայ Ռազմիգ Հովագիմյանը կգլխավորի ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի նոր նեդրումային ընկերությունը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեսսին իր սեփական ներդրումային ընկերությունն է հիմնել, որը կոչվում է Play Time։ Այն նեդրումներ կկատարի սպորտում, նորագույն տեխնոլոգիաներում և մեդիայում։ Play Time-ը կտեղակայվի Սան-Ֆրանցիսկոյում։ Ընկերությունը կկարողանա աջակցություն ցուցաբերել […]
10:11 20.10.2022
Չինաստանի Գուանսի-Չժուան շրջանի բժիշկները մահացած տղամարդու սրտի աշխատանքը կարողացել են վերականգնել մահից մեկ ժամ անց։ Այս մասին հայտնում է SCMP-ը։ 61-ամյա տղամարդու մոտ ախտորոշվել է սրտի իշեմիկ հիվանդություն: Նրա կինը շտապօգնություն է կանչել, երբ ամուսինը կորցրել է գիտակցությոնը: Հասնելով դեպքի վայր՝ բժիշկները պարզել են, որ տղամարդու մոտ սրտի կանգ է գրանցվել։ Հիվանդանոցի ճանապարհին բժիշկները դեֆիբրիլյատորով […]
10:05 20.10.2022
«ԱԺ պատգամավորների և աշխատակիցների հետ մասնակցեցինք հրաձգության դասընթացին»,- ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը։ Տեղելացրել է, որ պաշտպանության նախարարության կողմից կազմակերպվող հրաձգության դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել https://shooting.mil.am կայքում։
09:54 20.10.2022
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է իր հնարավոր հեռացման մասին։ «Կհասկանամ, եթե ղեկավարությունը որոշի հեռացնել ինձ։ Սա ֆուտբոլ է։ Բայց մարդիկ դրսում բռունցք են պարզում ինձ՝ ի նշան աջակցության։ Պետք է շարունակենք աշխատել և միևնույն ժամանակ ճշմարտության աչքերին նայենք, ես լավտեսորեն եմ նայում ապագային։ Ակումբի ու թիմի գործադրած ջանքերի շնորհիվ մենք պետք է պայքարենք տիտղոսների […]
09:43 20.10.2022
Սև ծովում ուկրաինացի դիվերսանտների դեմ պայքարելու համար Ռուսաստանը կարող է օգտագործել մարտական դելֆիններ: Ռուսական կողմի «գաղտնի զենքի» մասին հայտնել է փորձագետ Բլեյք Սթիլվելը 19Fortyfive-ի իր հոդվածում։ Սթիլվելը, հղում անելով ԱՄՆ ռազմածովային ինստիտուտի տվյալներին, ընդգծել է, որ հատուկ վարժեցված կենդանիները հաջողությամբ օգտագործվում են ստորջրյա ականները հայտնաբերելու համար։ Նրա խոսքերով՝ դիվերսանտներին և հատուկ ջոկատայիններին նավահանգիստներից հեռու պահելը […]
09:37 20.10.2022
Գերմանիայի հյուսիսում գտնվող Գրոս-Ստրոմկենդորֆ (Մեկլենբուրգ-Արևմտյան Պոմերանիա դաշնային նահանգ) կոմունայում անհայտ անձինք հրկիզել են Ուկրաինայից փախստականների համար նախատեսված ապաստարանը։ Հրդեհի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Այս մասին հինգշաբթի հայտնել է Bild թերթը։ Հրատարակության տվյալներով՝ հրդեհը բռնկվել է չորեքշաբթի՝ ժամը 21։20-ի սահմաններում «Շեֆերբեկ» հյուրանոցային համալիրի գլխավոր մասնաշենքի արտաքին պատից ։ Բոցը արագ հասել է տան ծղոտե տանիքին, […]
09:30 20.10.2022
Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերին երկուսին ընկերական խաղ կանցկացնի։ Աս մասին հայտնել է ArmSport-ը: Լրատվականին հայտնի է դարձել, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նախնական համաձայնություն է ձեռք բերել Կոսովոյի և Ալբանիայի ֆուտբոլի ֆեդերացիաների հետ՝ այդ երկրների հավաքականների հետ ընկերական խաղեր անցկացնելու վերաբերյալ։ Ըստ նախնական համաձայնության, նոյեմբերի 16-ին Հայաստանի հավաքականը կմրցի Կոսովոյի, իսկ նոյեմբերի 19-ին՝ Ալբանիայի ընտրանիների հետ։
09:26 20.10.2022
Հինգերորդ սերնդի F-35 կործանիչը կործանվել է ԱՄՆ Յուտա նահանգում, Twitter-ում հայտնում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի 388-րդ ռազմաօդային թևը, որը տեղակայված է Սոլթ Լեյք Սիթիի մոտակայքում գտնվող Հիլ ռազմաօդային բազայում։ «388-րդ F-35 ինքնաթիռը վթարի է ենթարկվել թռիչքուղու հյուսիսային ծայրում: Օդաչուն ցած է նետվել: Փրկարարները արձագանքում են»,- ասվում է զեկույցում: Օդաչուի ճակատագրի և կործանիչի կործանման պատճառների մասին […]
09:12 20.10.2022
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հոկտեմբերի 19-ին մասնակցել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կազմակերպած «Կանայք իրական շահառուների թափանցիկության գործընթացում» խորագրով պանելային քննարկմանը։ Քրիստիննե Գրիգորյանի խոսքով՝ ըստ 2021թ.-ին գենդերային հավասարության թեմայով կատարված մի ուսումնասիրության՝ կանանց սեփականության իրավունքով պատկանող ընկերություններն ավելի քիչ հասանելիություն ունեն փոխառություններին ու կապիտալի հնարավորություններին, այդ ընկերություններն ավելի «երիասարդ» են։ Կանայք Հայաստանում գործող բիզնեսների […]
09:00 20.10.2022
2020 թվականի դեկտեմբերի 15-ից մինչև 2022 թվականի մայիսը աշխարհի տարբեր երկրներում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների անձեռնմխելիության նկատմամբ ավելի քան 150 ոտնձգություններ են տեղի ունեցել: Վիճակագրությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի վեցերորդ կոմիտեի նիստում ներկայացրել է կառույցում ՌԴ ներկայացուցիչ Աննա Անտոնովան: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Այլ մանրամասներ չեն հրապարակվել:
08:52 20.10.2022
Հոկտեմբերի 20-ին, ժամը 00։12-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական գյուղի Ամատունու փողոցի տներից մեկում և ավտոտնակում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկհարկանի տան առաջին հարկում գտնվող ավտոտնակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։46-ին, մարվել՝ […]
08:40 20.10.2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ռազմավարական պահուստից նավթի նոր թողարկումը քաղաքական դրդապատճառներ չունի Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախօրեին, և հանրապետականները, ովքեր մեղադրում են իրեն, քնած են վերջին ամիսներին։ «Խնդիրն այն է, որ այս տղաները քնած էին, ես չեմ հասկանում, թե որտեղ էին նրանք: Բենզինի գինը պետք է արտացոլի նավթի գինը», – ասել է Բայդենը […]
08:27 20.10.2022
Հոկտեմբերի 19-ին, ժամը 20։46-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալիշկա գյուղից Կարմրաշեն գյուղ տանող ճանապարհին մթության պատճառով քաղաքացին մոլորվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարները Մալիշկա գյուղի «Այդալիկ» կոչվող տարածքում հայտնաբերել են Մ. Մ․-ին (ծնված 2004 թ.)։
08:16 20.10.2022
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հոկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 00:05-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ ականանետերից, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները լռեցրել են հակառակորդի կրակը: Հայկական կողմը կորուստներ չունի: Այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է:
08:09 20.10.2022
Գնաճի և պարենային ապրանքների գների աճի պատճառով գերմանական Ֆրայբուրգը տարրական դպրոցների և մանկապարտեզների երեխաների համար սնունդը կդարձնի միայն բուսական, հայտնել են քաղաքային իշխանությունները։ Նշվում է, որ ավելի վաղ քաղաքի տարրական դպրոցներն ու մանկապարտեզները ճաշացանկի համար առաջարկում էին երկու տարբերակ, և ծնողները կարող էին ընտրել կա՛մ մսով և ձկով կերակուր, կա՛մ բուսական տարբերակ իրենց երեխաների համար: […]
08:03 20.10.2022
Բլոգեր Մելիսան անճանաչելիորեն փոխվել է դիմահարդարման միջոցով և վեճի առիթ դարձել համացանցում։ Այս մասին տեսանյութը հայտնվել է նրա TikTok էջում։ Տեսանյութի սկզբում melissaexotic մականունով համացանցի մի օգտատեր, ում բլոգն ունի ավելի քան 258 հազար բաժանորդ, ցույց է տվել իր դեմքն առանց դիմահարդարման, ներկայացել հավաքած մազերով՝ նստած մոխրագույն բազմոցի վրա։ Այնուհետև օգտատերը ներկայացել է կերպարանափոխությունից հետո. […]
23:58 19.10.2022
Բրիստոլի համալսարանի ղեկավարած գիտնականների միջազգային խումբը ապացույցներ է գտել քարե դարում կաթի ամենավաղ սպառման մասին, որը սկիզբ է առել վաղ նեոլիթյան դարաշրջանից՝ մոտ 7400 տարի առաջ: Այս մասին հաղորդվում է Proceedings of the National Academy of Sciences (PNAS) ամսագրում հրապարակված հոդվածում։ Հետազոտողները ուղղակիորեն թվագրել են մ.թ.ա. մի քանի հազարամյակ Կենտրոնական Եվրոպայում պատրաստված հնագույն կավե անոթների […]
23:51 19.10.2022
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վրա պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 20-ին ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 21-ը ժամը 22.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Նուբարաշեն վարչական շրջանը՝ ամբողջությամբ, Էրեբունի վարչական շրջանը` բացառությամբ` Արցախի պողոտայի և Սարի Թաղի, Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Ծատուրյան, Զավարյան փողոցների և նրբանցքների, Ալեք Մանուկյան փող. […]
23:39 19.10.2022
Ֆրանսիայի ազգային ժողովի անդամ և Մարսելի փոխքաղաքապետն Վալերի Բուայեն Թվիթերի իր միկրոբլոգում ներկայացրել է Սենատում իր ելույթը, որի ժամանակ ներկաների ուշադրությունն է հրավիրել ադրբեջանցիների կողմից Հայաստանի նկատմամբ սանձազերծած լայածավալ գործողություններին: «Արդյո՞ք հայերի կյանքն ավելի քիչ արժե, քան ուկրաինացիներինը: Այն, ինչ վավեր է Ռուսաստանի համար, պետք է վավեր լինի ադրբեջանական ինքնավարության համար: Այս պատժամիջոցներից հրաժարվելը նշանակում […]
23:21 19.10.2022
Ֆրանսիայի ԱԳՆ-ը արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մեկնաբանությանը՝ կապված Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունների հետ։ «Այս խոսքերը ոչ մի կերպ չեն ազդում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության առաջմղման ուղղությամբ Ֆրանսիայի ջանքերի համակողմանի մոբիլիզացիայի վրա։ Հոկտեմբերի 6-ին Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովի շրջանակներում Շառլ Միշելի, նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ կազմակերպված քառակողմ հանդիպումը կարողացավ […]
23:16 19.10.2022
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է արել, մասնավորապես ասել է. «Ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր Հայաստանը միջանցք տրամադրելու պարտավորություն չի ստանձնել։ Բոլոր նրանք, ովքեր պնդում են, թե Հայաստանը նման բան է խոստացել, իրենց ցանկությունը ներկայացնում են որպես իրականություն»։ Neither in writing nor verbally Armenia did not make any commitments about providing […]
23:08 19.10.2022
Հոկտեմբերի 21-27-ը Հայաստանի Հանրապետության կառավարության հրավերով ԵԱՀԿ-ն երկիր կուղարկի կարիքների գնահատման խումբ, հայտնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը: Հաղորդագրությունում նշվում է, որ թիմի այցի նպատակն է գնահատել իրավիճակը որոշ սահմանամերձ շրջաններում՝ ԵԱՀԿ մանդատի ու փորձի համաձայն և նրա ինտեգրված անվտանգության հայեցակարգի շրջանակներում։ Միջազգային փորձագետներից և ԵԱՀԿ քարտուղարության ներկայացուցիչներից կազմված տեխնիկական թիմը կայցելի հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տարածքներ […]
23:04 19.10.2022
Marie Claire ամսագրի խմբագիրներն նշել են 2000-ականների երկարաճիտ կոշիկների հինգ մոդելներ, որոնք կրկին նորաձև են: Նշված մոդելները հայտնվել են հրատարակության կայքում։ Մասնագետներն առաջին հերթին առանձնացրել են փայլուն լաքապատ կաշվից պատրաստված երկարաճիտ կոշիկներ, որոնք հատկապես տարածված էին 2000-ականների ժամանակաշրջանում։ Ըստ նրանց՝ այս կոշիկները հիանալի համադրվում են ջինսե կիսաշրջազգեստների և տրիկոտաժե զգեստների հետ։ Ցանկում ներառվել են նաև […]
22:48 19.10.2022
Արցախի բժիշկները հերթական անգամ են հաստատել, որ ի վիճակի են անել ավելին, երբեմն անգամ՝ անհավանական թվացողը, ներկայացրել է Արցախի Առողջապահության նախարարությունը: Խոսքը 20-ամյա երիտասարդի ամպուտացված վերջույթը վերականգնելու մասին է: Մանրամասները՝ տեսանյութում:
22:33 19.10.2022
Բուլղարիան չի մասնակցի 2023 թվականին կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթին, քանի որ BNT ազգային հանրային հեռարձակողը չունի բավարար միջոցներ։ Այս մասին հոկտեմբերի 19-ին հայտնել է 24chasa պորտալը։ Մրցույթին մասնակցելու որոշումը կայացնում է հեռուստաալիքի խորհուրդը։ Զեկույցում նշվում է, որ մերժման պատճառը զուտ ֆինանսական բնույթ ունի: Ինչպես նշվում է, մրցույթին մասնակցության արժեքը բարձրացել է մի շարք մասնակիցների դուրս […]
22:20 19.10.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի քաղաքի՝ 10:00-16:00 Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Բագրևանդ թաղամասի առանձնատներ, Ջրվեժ՝ «Սիրող Սրտեր» թաղամասի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մոլդովական փ. 44/2, 44/3, 44/4, 46, 46/1, 48, 48/1, 48/2, 48/3 շենքեր, թիվ 139 դպրոց […]