Բոլոր լուրերը – Page 367 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+20.09 oC

Բոլոր լուրերը

Ռուսաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Գրենադայի թիմի հետ

15:05 11.03.2025

Ռուսաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Գրենադայի թիմի հետ, հայտնում է ՌՖՄ պաշտոնական կայքը։ Խաղը կկայանա մարտի 19-ին Մոսկվայում։ Գրենադան գտնվում է Կարիբյան ծովի ավազանում և ներկայացնում է ԿՈՆԿԱԿԱՖ-ի գոտին։ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում այդ երկիրը զբաղեցնում է 174-րդ տեղը։ Հիշեցնենք, որ Ռուսաստանի հավաքականը ռուս-ուկրաինական հակամարտության պատճառով հեռացված է ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի ներքո անցկացվող մրցաշարերից ու […]

̰
SHANTNEWS

15:00 11.03.2025

̰
ՆԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՄԱԿ-ի Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 68-րդ նստաշրջանին

14:52 11.03.2025

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մասնակցել է ՄԱԿ-ի Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 68-րդ նստաշրջանին։ Արմեն Ղազարյանն իր ելույթում անդրադառնալով Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին ու այդ ուղղությամբ մշակված քաղաքականությանը՝ նշել է, որ 2024 թվականին ՄԱԿ-ի Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 67-րդ նիստում ՀՀ կառավարությունը հանձն է առել մշակել նոր ազգային ռազմավարություն։ Նախագիծն արդեն […]

̰
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ

14:46 11.03.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵԽ գործընկերությանը, կազմակերպության աջակցությամբ Հայաստանում իրականացվող բարեփոխումներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը և տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցերի։

̰
Երմակը հրաժարվել է ասել, թե ինչ զիջումների է պատրաստ Ուկրաինան գնալ խաղաղ համաձայնագրի հասնելու համար

14:42 11.03.2025

Ուկրաինան ձգտում է խաղաղության և պատրաստ է բանակցել պատերազմի ավարտի համար։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը Սաուդյան Արաբիայում իր ամերիկացի գործընկերների հետ բանակցությունների ժամանակ, հաղորդում է CNN-ը։ «Այժմ մենք կարծում ենք, որ պետք է քննարկենք ամենակարևորը՝ ինչպես սկսել այս գործընթացը: Եվ մենք շատ բաց ենք, շատ բաց: Եվ մենք ցանկանում […]

̰
Վիճակահանությամբ որոշվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները

14:33 11.03.2025

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 11-ի հերթական նիստում  մարտի 30-ին նշանակված ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակ­ցու­թյուն­նե­րի դաշինքներին հերթական համարներ տրամադրելու համար իրականացրել է վիճակահանություններ։ Վիճակահանություններն իրականացվել են յուրաքանչյուր համայնքի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակ­ցու­թյուն­նե­րի դաշինքների միջև առանձին՝ մեկնարկելով Փարաքար համայնքից, որտեղ առաջադրված կուսակցությունների և կուսակ­ցու­թյուն­նե­րի դաշինքների թիվը ամենափոքրն է։ Այն կուսակցությունը կամ կուսակցությունների դաշինքը, որը մասնակցել […]

̰
Ջիդդայում մեկնարկել է ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը

14:22 11.03.2025

 Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում բանակցություններ են սկսվել ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև, հաղորդում է AP-ն: Հանդիպմանը մասնակցում է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Լրագրողներին կարճ ժամանակով թույլ տվեցին մտնել հյուրանոցի կոնֆերանսի սենյակ, սակայն հանդիպման մասնակիցները ոչ մի հարցի չպատասխանեցին։ Նախօրեին Ռուբիոն ասել էր, որ Սաուդյան Արաբիայում կայացած հանդիպմանը ԱՄՆ-ը հույս ունի հասկանալ Ուկրաինայի մտադրությունները և Կիևի […]

̰
FT. ՆԱՏՕ-ն կողմ է ԵՄ-Թուրքիա ավելի խոր համագործակցությանը

14:11 11.03.2025

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն մասնավոր կերպով կոչ է արել Եվրամիության առաջնորդներին ակտիվացնել հարաբերությունները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ մի կողմ թողնելով տարաձայնությունները՝ ամրապնդելու անվտանգության ոլորտում համագործակցությունը: Այս մասին հայտնում է Financial Times-ը (FT)՝ հղում անելով նրա հայտարարություններին համառոտ տեղեկացված պաշտոնյաներին։ Հրատարակության տվյալներով՝ դա պայմանավորված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա վարչակազմի դիրքորոշմամբ՝ […]

̰
Շվեյցարիայի խորհրդարանի վերին պալատը կքննարկի ԼՂ-ի հակամարտության շուրջ խաղաղության միջազգային համաժողով կազմակերպելու վերաբերյալ բանաձևը

13:55 11.03.2025

Շվեյցարիայի խորհրդարանի վերին պալատում՝ Կանտոնների խորհրդում մարտի 18-ին տեղի է ունենալու քննարկում՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը և բռնի տեղահանված հայերի վերադարձի ապահովմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Շվեյցարիայի խորհրդարանի պաշտոնական կայքում։ Դեռևս 2024 թվականի դեկտեմբերին Շվեյցարիայի խորհրդարանի Ազգային խորհուրդն (խորհրդարանի ստորին պալատ)  ընդունել էր համապատասխան բանաձև՝ կոչ անելով երկրի կառավարությանը Լեռնային Ղարաբաղի […]

̰
ԵԱՀԿ-ի նպատակներն ու սկզբունքները կոպտորեն խախտվում են․ Լավրով

13:48 11.03.2025

ԵԱՀԿ-ի բոլոր սկզբնական նպատակներն ու սկզբունքներն այժմ կոպտորեն խախտվում և անտեսվում են, ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի երկրները կազմակերպությանը հասցրել են ճգնաժամի, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Կազմակերպության ստեղծման բոլոր սկզբնական նպատակները և այն սկզբունքները, որոնց վրա հիմնված է, որոնք համաձայնեցվել են կոնսենսուսով, այժմ կոպտորեն խախտվում և անտեսվում»,- ասել է Լավրովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն […]

̰
Իրանում հայտնել են, թե երբ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կվարեն

13:39 11.03.2025

Թեհրանը Վաշինգտոնի հետ կբանակցի միայն այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկի Իսլամական Հանրապետության դեմ ամերիկյան բոլոր պատժամիջոցները։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի անդամ Ֆադա Հոսեյն Մալեքին։ «Եթե Թրամփն իսկապես հավատում է բանակցություններին, ապա այդ ուղղությամբ առաջին քայլը պետք է լինի դաժան պատժամիջոցների ամբողջական վերացումը, […]

̰
ԵՀ ղեկավարը խոստովանել է, որ ԵՄ պաշտպանական արդյունաբերությունը զիջում է ռուսականին

13:34 11.03.2025

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը խոստովանել է, որ ԵՄ պաշտպանական արդյունաբերությունը զիջում է Ռուսաստանին: Նա ելույթ է ունեցել երեքշաբթի Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում: «Եթե նայենք ռազմական ծախսերին իրական արտահայտությամբ, ապա Ռուսաստանն ավելի շատ է ծախսում, քան ամբողջ Եվրոպան միասին վերցրած: Եվրոպայի արտադրությունը դեռևս ավելի ցածր է: Եվ ավանդական հնարավորություններից դուրս, սպառնալիքների շրջանակը, որին բախվում […]

̰
Փոփոխություններ Երևանի մետրոպոլիտենում

13:18 11.03.2025

Վերջին երկու տարիների ընթացքում Երևանի մետրոպոլիտենը արդիականացվում և վերազինվում է: Ծրագրերի շրջանակում ներդրվել է շուրջ 6 միլիարդ 300 միլիոն դրամ։ Մետրոյի դեպոն նոր շունչ է ստանում. տանիքն ու դռները թարմացվել են, որի համար ներդվել է է 153,7 միլիոն դրամ, 825 վոլտ մալուխների միացման կետերը վերազինվել են, որի ընդհանուր ծախսը կազմվել է 47 միլիոն դրամ։ Կայարաններում […]

̰
Մալաթիայի համայնքային ոստիկաններն արագ բացահայտեցին մեքենայից գողությունները

13:03 11.03.2025

Մարտի 10-ին, ժամը 8.05-ին, Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին է զանգահարել Սեբաստիայի փողոցի մի բնակիչ և հայտնել, որ գիշերը գողացել են բակում կայանված «Նիսան» մակնիշի իր մեքենայի հետևի համարանիշը: Ստացած օպերատիվ տվյալներն իրացնելիս Մալաթիայի բաժնի ծառայողները պարզել են, որ հանցագործությունը կատարել է նույն փողոցում հաշվառված 36-ամյա մի երիտասարդ: Նույն օրը, ժամը 9.40-ի սահմաններում, գողություն կատարելու կասկածանքով […]

̰
«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային մրցույթ

12:58 11.03.2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» 2025 թ․ ծրագրի իրականացման դրամաշնորհային մրցույթ: Մրցույթի հիմնական նպատակն է հայկական մշակույթի տարածումն ու հանրահռչակումը Հայաստանի սահմաններից դուրս, պատմաիրավական խեղաթյուրումների և ապատեղեկատվության չեզոքացումը, արտասահմանյան առաջատար գրադարանների ֆոնդերի համալրումը հայկական մշակույթն ու պատմությունը ներկայացնող օտարալեզու հրատարակումներով։ Հաղթող մասնակիցը (մասնակիցները) հրատարակելու է (են) […]

̰
Պարզաբանում Գառնիի 3-րդ դարի բաղնիքի վերականգնման վերաբերյալ

12:48 11.03.2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Գառնու տաճարի բաղնիքի վերականգնման նպատակով համագործակցում է Իտալիայի առաջատար վերականգնող մասնագետների հետ։ Նախարարության նախաձեռնությամբ պետական հատկացումներով պատվիրվել է վերականգնման նախագիծ։ 2019 թ․ իտալացի վերականգնող ճարտարապետ Լուչիո Սպեկայի կողմից կազմվել և նախարարություն է ներկայացվել «Գառնիի բաղնիքի արժևորման և վերականգնման նախագիծ», որով նախատեսվում է խճանկարի ամրակայում և վերականգնում, ինչպես նաև […]

̰
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

12:40 11.03.2025

Երևանում մարտի 11-ի ցերեկը, 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում մարտի 11-ի ցերեկը, 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևելյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 11-ի ցերեկը, 12-16-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

̰
Պեսկով. Ուկրաինան բավականաչափ զենք ունի նույնիսկ առանց ԱՄՆ-ի նոր մատակարարումների

12:35 11.03.2025

Շատ զենքեր կմնան Ուկրաինայում, եթե նույնիսկ դադարեցվեն Արևմուտքի մատակարարումները Կիև։ Նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այնքան սպառազինություն է բերվել, որ նույնիսկ մատակարարումների դադարեցումից հետո ուկրաինացիները դեռ շատ ու շատ ամիսներ կունենան պայքարելու զենք»,- կարծում է Կրեմլի ներկայացուցիչը։

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 10-11-ը

12:17 11.03.2025

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 10-11-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 147 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 55, թմրանյութի հայտնաբերման՝ 21, խարդախության՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու՝ 10, անձնական ունեցվածքի գողության՝ 8, ֆիզիկական ներգործության՝ 6, […]

̰
Անտառուտ բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

12:05 11.03.2025

Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ից մինչև 11։30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Բյուրական, իսկ ժամը 12։00-ից մինչև 13։00-ն ընկած ժամանակահատվածում, Անտառուտ բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով ուսումնավարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։

̰
SHANTNEWS

12:00 11.03.2025

̰
Եվս մեկ տափօղակ․ Օվեչկինն ընդամենը 8 գոլով է զիջում  լեգենդար Ուեյն Գրեցկիին

11:53 11.03.2025

Հոկեյի ազգային լիգայի (NHL) կանոնավոր առաջնության հերթական խաղային օրն Արևելյան կոնֆերենցիայի առաջատար «Վաշինգտոն Քեփիթալզը» տնային խաղում 4-2 հաշվով հաղթել է «Սիեթլ Քրաքենին»։ «Վաշինգտոն Քեփիթալզի» վերջին տափօղակը մրցակցի դարպասն է ուղարկել թիմի ավագ Ալեքսանդր Օվեչկինը։ Ռուս վարձակվողը NHL-ում խփել է 886-րդ գոլը։ 39-ամյա Օվեչկինն արդեն ընդամենը 8 գոլով է զիջում NHL-ի պատմության գլխավոր ռմբարկու, լեգենդար Ուեյն […]

̰
Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքը ժամանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

11:47 11.03.2025

Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքը ժամանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Մայր Տաճարում միաբանների հետ համատեղ աղոթքից հետո Վեհարանում տեղի է ունեցել Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Պոլսո Հայոց Պատրիարքի հանդիպումը, ապա առանձնազրույցը: Առաջիկա օրերին Սահակ Պատրիարքը կմասնակցի Մայր Աթոռում գումարվելիք Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին:

̰
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ հանդիպել է ներդրումային ընկերությունների ներկայացուցիչների հետ

11:43 11.03.2025

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը հանդիպել է ներդրումային ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են Կապիտալի շուկայի զարգացման ծրագիրը, ոլորտի ներկայիս մարտահրավերներն ու հնարավորությունները, ներդրումային միջավայրի կայունության ապահովման, շուկայի դյուրին հասանելիության, նոր գործիքների և հարթակների ներդրման, ինչպես նաև քաղաքացիների ֆինանսական գրագիտության բարձրացման և ներդրողների ակտիվ ներգրավման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Անդրադարձ է կատարվել նաև Էկոնոմիկայի նախարարության կողմից […]

̰
ԱԱ-2030-ին կարող են մասնակցել 64 հավաքականներ

11:37 11.03.2025

ՖԻՖԱ-ն կքննարկի 2030 թվականին երեք մայրցամաքներում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցների թվի ավելացման հարցը, հաղորդում է The New York Times-ը։ Ի նշանավորումն առաջին աշխարհի առաջնության հարյուրամյակի` Մունդեալ-2030-ի մասնակիցների թիվը կարող է դառնալ 64: ՖԻՖԱ-ի Խորհրդի նիստին արդեն բարձրացվել է այս հարցը: ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյին հետաքրքրել է այս առաջարկը: Հիշեցնենք, որ 2026 թվականին ԱՄՆ-ում, Մեքսիկայում […]

̰
Ալիևի հետ քննարկել ենք Հայաստանի հետ խաղաղ բանակցությունները․ Էրդողան

11:32 11.03.2025

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների հարցը։ «Հնարավորություն է ստեղծվել եղբայր Իլհամ Ալիևի հետ քննարկելու շատ կարևոր թեմաներ, մասնավորապես՝ Հայաստանի հետ խաղաղ բանակցությունների հարցը»,-ասել է Էրդողանը։

̰
ՊԵԿ նախագահն աշխատանքային շրջայցով եղել է մաքսային և հարկային ստորաբաժանումներում

11:25 11.03.2025

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն աշխատանքային այցով եղել է Գոգավան մաքսային անցման կետում, շրջել տարածքում՝ մաքսային ծառայության աշխատանքային գործընթացների կազմակերպմանը տեղում հետևելու նպատակով։ Կոմիտեի ղեկավարին ներկայացվել են անցակետի ամբողջ ենթակառուցվածքը, ընթացակարգերի կիրառման և կազմակերպման հերթականությունը, ինչպես նաև գործարկված էլեկտրոնային համակարգերը: ՊԵԿ նախագահն այնուհետև շրջայց է կատարել Սևան և Հրազդան քաղաքների հարկ վճարողների սպասարկման սրահներում, […]

̰
Մոսկվայի և Վաշինգտոնի միջև շփումները ներկայումս բավականին ինտենսիվ են․ Զախարովա

11:17 11.03.2025

Մոսկվայի և Վաշինգտոնի միջև շփումները ներկայումս բավականին ինտենսիվ են, և դրանց մակարդակն ու ձևաչափը հաճախ համաձայնեցվում են օպերատիվ կերպով: Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Վիթքոֆի՝ Մոսկվա այցի հնարավորությունը։ «ԱՄՆ-ի հետ երկկողմ շփումները ներկայումս բավականին ինտենսիվ են, դրանց մակարդակն ու ձևաչափերը հաճախ շատ արագ […]

̰
Տրիբունայից պահեստայինների նստարան․ Սվեն Ուլրայխը անսովոր իրավիճակում է հայտնվել

11:12 11.03.2025

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Բավարիա» – «Բայեր» առաջին խաղում մյունխենցիների դարպասապահ Սվեն Ուլրայխը անսովոր իրավիճակում է հայտնվել, գրում է Sky.de-ն: Չնայած նրան, որ գերմանացին հայտավորված է եղել խաղին՝ նա հանդիպման առաջին կեսը դիտել է տրիբունայից՝ սովորական հագուստով: Երկրորդ կեսում վնասվածք է ստացել դարպասապահ Մանուել Նոյերը և նրան փոխարինել է թիմի նորեկ Յոնաս Ուրբիգը: Այդ պատճառով […]

̰
Յուրաքանչյուր կին ծառայող իր մոտեցմամբ և փորձով պետք է ոգեշնչի համակարգ ընդունվող ծառայողներին. ՆԳ նախարարը հանդիպել է նախարարության կին ծառայողների հետ

11:03 11.03.2025

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մարտի 10-ին հանդիպել է նախարարության տարբեր ստորաբաժանումների կին ծառայողների հետ, քննարկել նրանց կարիերայի առաջխաղացման հնարավորություններն ու ոլորտում առկա մարտահրավերները։ Կլոր-սեղան քննարկմանը ներկա էին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը և միջազգային այլ գործընկերներ: Արփինե Սարգսյանն ընդգծելով բաց ձևաչափով հանդիպումների […]

̰
BACK_TO_TOP