19:01 11.03.2025
Երուսաղեմի հայոց պատրիարքությունը կոչով դիմել է միջազգային հանրությանը, կառավարություններին, կրոնական և մարդասիրական կազմակերպություններին, անհատներին` նրանց ուշադրություն հրավիրելով Սիրիայում բնակվող բոլոր քրիստոնյաների պաշտպանության վրա: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Մեզ խորապես հուզում է մեր հայ քրիստոնյա եղբայրների և քույրերի ծանր վիճակը, ովքեր սերունդներ շարունակ ապրել են այդ հողում, որտեղ ապաստանել են 1915 թվականի սարսափելի Հայոց ցեղասպանությունից […]
18:49 11.03.2025
«Համագործակցության տարիների փորձ ունենք, և պատրաստ ենք քննարկելու ոչ միայն հեպատիպների դեմ պայքարում տարվող աշխատանքները, այլև ընդլայնելու գործակցությունն առողջապահության ոլորտում»,- ողջունելով «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության պատվիրակությանը` նշել է առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։ «Հյուրերը ներկայացրել են իրենց կողմից իրականացվող ծրագրերը, այդ թվում` hեպատիտ Ց-ի հայտնաբերման ու կանխարգելման ուղղությամբ: […]
18:36 11.03.2025
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ծրագրում է մոտ ապագայում սկսել «Օլդ Թրաֆորդին» փոխարինող նոր մարզադաշտի կառուցումը։ Այդ մասին հայտնում է The Athletic-ը։ Ըստ աղբյուրի՝ նոր մարզադաշտը պետք է ունենա 100 հազար նստատեղ։ «Նորման Ֆոսթերը՝ մանչեսթերցի, աշխարհի մեծագույն ճարտարապետներից մեկը, ստեղծել է «Մանչեսթեր Յունայթեդի» ապագայի մարզադաշտի դիզայնը: 3-5 տարի հետո «Մանչեսթեր Յունայթեդը» կլինի աշխարհի ամենաշահութաբեր ակումբը, նրանք կունենան […]
18:30 11.03.2025
Պոլ Պոգբայի որակազրկման ժամկետն ավարտվել է, նա կարող է ֆուտբոլ վերադառնալ, գրում է Le Parisien-ը: 2023 սեպտեմբերին ֆրանսիացու դոպինգ թեստի արդյունքը դրական էր եղել: 2024-ի փետրվարին Պոգբան որակազրկվել էր 4 տարով, սակայն հետագայում պատիժը կրճատվել էր մինչև 1,5 տարի: 31-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը «Յուվենտուսն» էր, որը նրա հետ պայմանագիրը խզել է 2024 թ-ի հոկտեմբերին: Պոգբան […]
18:25 11.03.2025
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացած օպերատիվ տվյալներն իրացրին Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ-հետախուզական բաժնի ծառայողների, Արաբկիրի համայնքային ոստիկանների և մայրաքաղաքի պարեկների հետ: Մարտի 6-ին, ժամը 6.35-ին, ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, Երևանի Բաղրամյան պողոտայում ձերբակալվեց և իր վարած «Հոնդա» […]
18:15 11.03.2025
Արագածոտնի մարզի Աշտարակ խոշորացված համայնքին է վերադարձվել Օրգով համայնքի գյուղատնտեսական նշանակության 4 հա մակերեսով հողամասը. Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հունվարի 13-ի վճիռը մտել է օրինական ուժի մեջ: Գլխավոր դատախազությունը 2025 թվականի փետրվարի 18-ին տեղեկացրել էր, որ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Արագածոտնի մարզի դատախազության՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցը: Դատախազությունը հայցով պահաջել էր անվավեր ճանաչել Օրգով համայնքի նախկին […]
18:05 11.03.2025
Արարատի բաժնի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Երևանի Րաֆֆու փողոցի բնակիչ 34-ամյա երիտասարդը, որը մեքենայով գտնվում էր ՈԿՖ բանավանում, իր մոտ և մեքենայում պահում և օգտագործում է թմրանյութ: Մարտի 5-ն, ժամը 20.50-ին, բանավանից ցեմենտի գործարան տանող ճանապարհին համայնքային ոստիկանները ձերբակալեցին և, «Հյունդայի» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին տեղափոխեցին 34-ամյա երևանցուն: Պարզվեց, որ պահելուց և […]
17:50 11.03.2025
Գյումրիի Բարեկամության այգում տափօղակով հոկեյի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում է անցկացրել չեխական թիմի դեմ, որի կազմում եղել են սիրողական հոկեյիստներ ու վետերաններ: Հանդիպումն ավարտվել է Հայաստանի հավաքականի հաղթանակով` 6-3։ Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը պատրաստվում է Երևանում կայանալիք աշխարհի առաջնության չորրորդ դիվիզիոնի մրցաշարին:
17:45 11.03.2025
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մարտի 11-ին հանդիպել է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի եւ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի քաղաքագիտության ամբիոնի ուսանողների հետ, որոնք պրակտիկա են անցնում Ազգային ժողովում: Հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձեւաչափով: Պատասխանելով Կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի ընձեռած հնարավորություններին վերաբերող հարցին՝ ԱԺ փոխնախագահը նշել է, որ այն լայն արձագանք է […]
17:42 11.03.2025
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին: Խոսելով տարիներ ի վեր ձևավորված համագործակցության օրինակելի ավադույթներից՝ կողմերն արձանագրել են երկու երկրների արդարադատության նախարարությունների միջև առկա սերտ փոխգործակցությունը: Հանդիպմանը կարևորվել է արդարադատության ոլորտում լավագույն փորձի փոխանակումը՝ ներառյալ արդարադատության համակարգի թվայնացման, դատաիրավական, անձնական տվյալների պաշտպանության, տեղեկատվության ազատության ապահովման և մի […]
17:34 11.03.2025
«Աջակցություն Հայաստանում իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում Հայաստան ժամանած Լիտվայի Հանրապետության Հանրային անվտանգության ծառայության հրամանատար, միջազգային փորձագետ, գեներալ-մայոր Վիկտորաս Գրաբաուսկասի գլխավորած պատվիրակությունը մարտի 7-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հյուրերին դիմավորել է ՀՑԹԻ-ի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ-ի տնօրենն անդրադարձ է […]
17:25 11.03.2025
«Սանթոսի» ու Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարը նոր վնասվածքի պատճառով է բաց թողել «Կորինտիանսի» դեմ Պաուլիստա լիգայի կիսաեզրափակչի հանդիպումը (1-2)։ Այս մասին հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Ցավոք, նախորդ շաբաթ ցավեր ունեի։ Շատ էի ցանկանում օգնել թիմին, բայց հանդիպումից առաջ բուժզննում անցա, և կրկին ցավեր կային»,- նշել է 33-ամյա ֆուտբոլիստը։ Նեյմարը «Կորինտիանսի» դեմ խաղում եղել […]
17:18 11.03.2025
Հանրապետությունում դիտվող բարձր ջերմաստիճանի պայմաններում, արևի ճառագայթների ազդեցությամբ ձյան զանգվածները լեռնային շրջաններում սկսում են ակտիվորեն հալվել, դրանց ջրապարունակությունը և զանգվածը մեծանում է, ինչը հանգեցնում է ձնահյուսերի վտանգի հավանականության բարձրացման: Մարտի 11-18-ը հանրապետությունում կանխատեսվում է օդի ջերմաստիճանի բարձրացում 6-10 աստիճանով, ինչով պայմանավորված հանրապետության լեռնային և բարձրալեռնային շրջաններում (2500 մետրից ավել բարձրություններում) մեծ թեքություն ունեցող լեռնալանջերում մեծանալու […]
17:15 11.03.2025
Բաքվում տեղի է ունեցել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ կեղծ դատավարության հերթական նիստը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ներկաները լսել են վկաներից մեկի ցուցմունքը։ Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանը փետրվարի 19-ից հացադուլ է սկսել՝ իր բողոքն արտահայտելով իր նկատմամբ անցկացվող շինծու դատավարության վերաբերյալ:
17:08 11.03.2025
«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում», հայտնում է Sport Diario-ն։ Ֆուտբոլիստի ներկայացուցիչներն արդեն նրա ծառայություններն են առաջարկել կատալոնական ակումբի ղեկավարությանը։ Աղբյուրը հայտնում է, որ եթե նա տեղափոխվի կատալոնական ակումբ, ապա հարձակվողը ստիպված կլինի աշխատավարձի զգալի կրճատում կատարել, որպեսզի իսպանական թիմը կարողանա բավարարել Լա Լիգայի ֆինանսական պահանջները։ Հաղորդվում է նաև, որ «Բարսելոնան» դեմ […]
17:00 11.03.2025
2025 թվականի հունվարի 1-ից ներդրվել է հարկային պարտավորությունների հաշվառման նոր համակարգ, ինչի արդյունքում պարզեցվել և առավել համակարգված է դարձել հարկային պարտավորությունների ու դեբետային գումարների հաշվառման գործընթացը: Այսուհետ, հարկային հաշվարկներով առաջացող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի փոխհատուցվող գումարները, որպես դեբետային գումարներ, Կառավարության սահմանած չափանիշներին համապատասխան կդասակարգվեն որպես՝ ռիսկային և ոչ ռիսկային: Ոչ ռիսկային համարվող դեբետային գումարները տնտեսվարողի […]
16:52 11.03.2025
«Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում մարտի 15-ին տեղի կունենա համանուն բանախոսությունների շարքի առաջին միջոցառումը։ Մեկնարկային հանդիպման խոսնակն է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով հանդես կգա «Իմանալ՝ ինչպես» խորագրով ելույթով։ Միջոցառմանը հրավիրված են շարժման մասնակիցները, ովքեր նախկինում մասնակցել են ՀՀ վարչապետի տիկին և «Իմ քայլը» հիմանդրամի գործադիր տնօրեն տիկին Աննա Հակոբյանի հետ «Կրթվելը նորաձև է» շարժման […]
16:51 11.03.2025
Մարտի 11-ին, ժամը 15:26-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած լեռան հյուսիսային գագաթին տեղի է ունեցել ձնահյուս․ 9 անձից բաղկացած արշավախումբը մնացել է ձնահյուսի տակ, 8 անձ դուրս է եկել, իսկ 1-ն անհետ կորել է։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ […]
16:44 11.03.2025
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոթը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում ՊՍԺ-ի դեմ առաջիկա պատասխան խաղի մասին, հայտնում է անգլիական ակումբի կայքը: «Մեզ հարկավոր է լավագույն հանդիպումն անցկացնել, որովհետև մրցելու ենք ամենակատարյալ մրցակցի հետ: Մենք խաղացել ենք «Արսենալի» ու «Մանչեսթեր Սիթիի» հետ, բայց ՊՍժ-ն զգալի գերազանցում է նրանց, առաջին հերթին ինտենսիվությամբ և խաղային որակներով: ՊՍԺ-ն […]
16:37 11.03.2025
ՆԳՆ ոստիկանության ղեկավարության անունից էլ․ փոստի միջոցով կեղծ հաղորդագրություններ են տարածվում, որոնցում նշվում է, թե իբր ձեր համակարգչից մուտք եք գործել որոշ կայքեր, պահպանել տեսանյութեր և նկարներ ու տարածել դրանք։ Խարդախները պահանջում են, որ 24 ժամվա ընթացքում պատասխանեք և ընտրեք առաջարկվող տարբերակներից մեկը՝ վճարել 400 000 դրամ՝ իբր դատական գործից խուսափելու համար։ «Տեղեկացնում ենք, որ […]
16:30 11.03.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների հավատարմագրման կարգն ու չափորոշիչները հաստատելու մասին» որոշման նախագիծը: Ըստ որոշման հիմնավորման՝ ներկայում ՀՀ-ում գործում են մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող պետական և մասնավոր կազմակերպություններ, որոնք մինչ այժմ հավատարմագրված չեն: Առաջարկվող նոր կարգավորմամբ մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող կազմակերպությունները պետք է անցնեն […]
16:21 11.03.2025
Ջրային ռեսուրսների պահպանմանն ուղղված միջոցառումների շրջանակում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արարատի մարզի Հայանիստ բնակավայրում գործող «Մ.ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ում արձանագրել են խախտումներ։ Ճանապարհաշինություն իրականացնող Ընկերությունը տարածքի փոշենստեցման և լվացման նպատակով՝ առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորից կատարել է ապօրինի ջրառ։ Տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի խորքային հորի շահագործումը կասեցվել է։ Տնտեսավարողը ենթարկվել է […]
16:11 11.03.2025
Տոլյատիի «Ակրոնի» հարձակվող Արտյոմ Ձյուբան «Կռիլյա Սովետովի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի խաղում գրավել է մրցակցի դարպասն ու պատմական ռեկորդ սահմանել։ 36-ամյա ֆուտբոլիստը խփել է կարիերայի 234-րդ գոլն ու դարձել ռուսական ֆուտբոլի պատմության գլխավոր ռմբարկուն։ Նա շրջանցել է Սանկտ Պետերբուրգի «Զենիթի», «Սևիլիայի» և Ռուսաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ալեքսանդր Կերժակովին։
16:00 11.03.2025
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նորմալ պրակտիկա է անվանել այն, որ ԱՄՆ-ը Ռուսաստանին կտեղեկացնի ուկրաինական կողմի հետ բանակցությունների արդյունքների մասին։ «Իհարկե, Միացյալ Նահանգները, որպես Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի խաղաղ կարգավորման ուղիներ գտնելու նախաձեռնող երկիր, Ջիդդաում այսօրվա շփումներից հետո արդյունքների մասին կտեղեկացնի ռուսական կողմին, դա նորմալ պրակտիկա է: Իսկ երբ և ինչպես դա կանի ամերիկյան […]
15:37 11.03.2025
«Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն բացատրել է, թե ինչու է «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսսին «Շարլոթի» դեմ կանոնավոր առաջնության խաղում մնացել պահեստայինների նստարանին: «Ցանկանում էինք խաղաժամանակ տրամադրել Լեոյին, բայց քանի որ կարմիր քարտ ստացանք, իսկ Մեսսին խաղային պրակտիկայի խնդիր ուներ, որոշեցինք խնայել նրան ու ռիսկի չդիմել»,- արգենտինացու խոսքերը մեջբերում է ESPN-ը։ 37-ամյա Մեսսին […]
15:25 11.03.2025
Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հանդիպել է Ադրբեջանի Հանրապետության Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Վրաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության հիմնական ոլորտները։ Ընդգծվել է տարբեր միջազգային և տարածաշրջանային ձևաչափերում երկրների միջև հաջող համագործակցության կարևորությունը։ Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին։ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, […]
15:16 11.03.2025
Մարտի 10-ի գիշերը Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնում ստացվել էր տեղեկություն, որ Արտաշատի գիշերային ակումբներից մեկի դիմաց անվտանգության աշխատակցի հետ վիճող երկու տղամարդկանցից մեկի մոտ հրազեն կա: Ոստիկանները շտապ մեկնեցին վիճաբանության վայր: Պարզվեց վիճող տղամարդկանց ինքնությունը. Նոյակերտ գյուղի 46-ամյա և Արագածոտնի մարզի Աղձք գյուղի 25-ամյա բնակիչներ էին: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվեց, որ ժամը 4.30-ի սահմաններում տղամարդիկ, […]