Բոլոր լուրերը – Page 3775 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+27.09 oC

Բոլոր լուրերը

SHANTNEWS

19:59 10.09.2022

̰
ԱՄՆ պետքարտուղարը և Եվրահանձնաժողովի ղեկավարը քննարկել են հակառուսական միջոցառումներն ու էներգետիկ անվտանգության հարցերը

19:51 10.09.2022

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը շաբաթ օրը հեռախոսազրույց են ունեցել։ Քննարկել են ՌԴ- ի դեմ ուղղված միջոցառումներին, Կիևին աջակցելուն և ԵՄ էներգետիկ անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր։ Այս մասին ասված է ԱՄՆ ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի գրավոր հայտարարության մեջ։ Հաղորդագրության համաձայն՝ Բլինկենը զրուցել է ֆոն դեր Լայենի հետ՝ […]

̰
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ն ընդունել է վարչապետ Թրասին և կառավարության անդամներին

19:40 10.09.2022

  Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզլ III-ը շաբաթ օրը Բուքինգհեմյան պալատում ընդունել է վարչապետ Լիզ Թրասին և բրիտանական կառավարական կաբինետի անդամներին, հաղորդում է Sky News-ը։ Սա Մեծ Բրիտանիայի թագավորի առաջին հանդիպումն է նոր վարչապետ Լիզ Թրասի կաբինետի անդամների հետ։ Թագավորը և թագուհին՝ Կամիլլան, զրուցել են կաբինետի անդամների հետ, որոնց թվում էին նաև ֆինանսների նախարար Նադիմ Զահավին, […]

̰
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում աշխարհի երկրներին օգնել ջրհեղեղից տուժած Պակիստանին

19:31 10.09.2022

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը շաբաթ օրը այցելել է Պակիստանի Սինդ նահանգի ջրհեղեղից տուժած շրջաններ և ընդգծել այլ երկրների կողմից Իսլամական Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությունը: «Այն, ինչ ՄԱԿ-ն անում է Պակիստանի համար, դա մի կաթիլ է օվկիանոսում այն ​​ամենի մեջ, ինչ պետք է արվի», –  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսքերն է մեջբերում Geo TV-ին։ Գուտերեշն ընդգծել […]

̰
Հռոմի պապը կոչ է արել աղոթել միջուկային պատերազմ թույլ չտալու համար

19:20 10.09.2022

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել աղոթել Աստվածամորը, որպեսզի աշխարհը զերծ պահի միջուկային պատերազմից։ Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, այս մասին Հռոմի պապը ասել է Գիտությունների պոնտիֆիկյան ակադեմիայի լիագումար նիստի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ: «Երկու ողբերգական համաշխարհային պատերազմներից հետո թվում էր, թե աշխարհը սովորել է առաջ գնալ ՝ հարգելով մարդու իրավունքները և միջազգային իրավունքը, ինչպես նաև փոխգործակցության բոլոր ձևերը։ Բայց, ցավոք, այժմ մենք […]

̰
Կիևը HIMARS-ի համար կարևոր զինամթերք կստանա․ Ուկրաինայի ՊՆ

19:09 10.09.2022

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը «Ռամշտայն» խմբի նիստից հետո հայտարարել է ևս 675 միլիոն դոլարի օգնության, այդ թվում՝ «կարևոր զինամթերք» HIMARS MLRS-ի տրամադրման մասին: «Ավարտվել է ուկրաինական պատվիրակության շատ հարուստ և արդյունավետ հանդիպումը Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի՝  հայտնի է «Ռամշտայն»-ի հետ։ Հանդիպման ընթացքում հայտարարվել է ևս 675 միլիոն դոլարի փաթեթ, որը պարունակում է. HIMARS-ի համար […]

̰
Իրանում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալն աճել է

18:55 10.09.2022

Համաձայն ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի զեկույցի, Իրանում օտարերկրյա ուղղակի ներդրումներն անցյալ տարի դրական աճ են գրանցել՝ երեք տարի անընդմեջ բացասական լինելուց հետո: Հայտնում է IRNA գործակալությունը։   Անցյալ տարի Իրանում օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են 1,3 միլիարդ դոլար, ինչը պատմական նվազագույնն է վերջին քսան տարվա ընթացքում: Անցած տարվա ընթացքում Իրանում օտարերկրյա ուղղակի ներդրումներն աճել […]

̰
ԵՄ երկրները Սերբիայից պահանջել են ընտրություն կատարել Ռուսաստանի և Արևմուտքի միջև

18:43 10.09.2022

ԵՄ երկրները Սերբիայից պահանջել են ընտրություն կատարել Ռուսաստանի և Արևմուտքի միջև, սեպտեմբերի 10-ին ժողովրդին ուղղված ուղերձում ասել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։ Սերբիայի նախագահն իր ելույթում մեկնաբանել է Արևմտյան Բալկաններում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Միրոսլավ Լայչակի, Գերմանիայի կանցլերի խորհրդական Յենս Պլետների և Ֆրանսիայի նախագահի խորհրդական Էմանուել Բոնիհետ բանակցությունները։ Վուչիչի խոսքով՝ «դժվար զրույցի» […]

̰
Մակրոնը և Զելենսկին քննարկել են Զապորոժիեի ատոմակայանում ստեղծված իրավիճակը

18:30 10.09.2022

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ քննարկել են Զապորոժեի ԱԷԿ-ում տիրող իրավիճակը և Կիևին նոր օգնության հատկացման հարցերը։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը։ «Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակը շարունակում է լուրջ մտահոգիչ լինել: Եկու երկրների նախագահներն իրենց աջակցությունն են հայտնել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը, հավասարապես պահանջել են […]

̰
Եվրոպան թույլ է տալիս Հունգարիային դուրս գալ ԵՄ-ից

18:18 10.09.2022

ԵՄ երկրները կարող են Հունգարիային բացառել իրենց շարքերից Ռուսաստանի նկատմամբ նրա դիրքորոշման պատճառով. Այս մասին Cesky rozhlas Plus ռադիոկայանի եթերում հայտարարել է Չեխիայի կառավարության եվրոպական հարցերով նախարար Միկուլաս Բեկը։ Նրա խոսքով՝ նման արդյունքի կարող է հանգեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չկիրառելու Բուդապեշտի դիրքորոշումը։ Ավելի վաղ Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը խոստացել էր աջակցել պատժամիջոցներին միայն երկրին ֆինանսավորելու […]

̰
Իրանը վտանգում է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերականգնման հեռանկարները․ Եվրոպական եռյակ

18:10 10.09.2022

Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան կարծում են, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերաբերյալ Թեհրանի դիրքորոշումը վտանգում է գործարքը վերսկսելու հեռանկարները, ասվում է Եվրոպական «եռյակի» համատեղ հայտարարության մեջ, որը շաբաթ օրը հրապարակել է Գերմանիայի ԱԳՆ-ն։ Հայտարարության մեջ նշվում է, որ Իրանը շարունակում է զարգացնել իր միջուկային ծրագիրը՝ « դուրս գալով շրջանակներից», ինչը […]

̰
Մենք հույների հետ խոսում ենք իրենց հասկանալի լեզվով. Էրդողան

18:00 10.09.2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է իր կողմից Հունաստանի հասցեին հնչեցրած սպառնալիքը: Էրդողանը նախ սպառնացել էր՝ խորհուրդ տալով հույներին հիշել Իզմիրի դեպքերը (փաստացի հույների կոտորածները-խմբ.), ապա ասել. «մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ»: Հունաստանին անհիմն մեղադրելով Թուրքիայի հանդեպ ոտնձգությունների մեջ՝ Էրդողանը ոչ միայն չի փորձել մեղմել իր սպառնալիքները, այլև ի պատասխան լրագրողների հարցին՝ ասել […]

̰
Հորիզոն 18.00

18:00 10.09.2022

̰
SHANTNEWS

17:59 10.09.2022

̰
 Կիևը պատրաստ է դիտարկել Լեհաստան ածխի արտահանման հնարավորությունը․ Ուկրաինայի վարչապետ

17:48 10.09.2022

Ուկրաինան պատրաստ է դիտարկել  Լեհաստան ածուխ արտահանելու հնարավորությունը։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է վարչապետ Դենիս Շմիգալը։ «Ուկրաինայի նախագահիհանձնարարությամբ և  լեհական կողմի խնդրանքով Ուկրաինան պատրաստ է դիտարկել Լեհաստան ածխի արտահանման համար քվոտաների բացման հնարավորությունը: Խոսքը սեպտեմբերին 100 հազար տոննայի մասին է, որն այժմ խիստ անհրաժեշտ է մեր լեհ գործընկերներին»,- գրել է նա Telegram-ալիքում։ Վարչապետի խոսքով՝ […]

̰
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոկը ժամանել է Կիև

17:40 10.09.2022

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկը ժամանել է Կիև։ Ռուսաստանի ռազմական գործողությունների մեկնարկից հետոսա Գերմանիայի արտգործնախարարի երկրորդ այցն է Ուկրաինա։ Բերբոկը նշել է, որ իր ներկայությունը երկրում նպատակ ունի ցույց տալ, որ Գերմանիան կշարունակի մնալ Ուկրաինայի կողքին այնքան ժամանակ, քանի դեռ դրա կարիքը կա՝ մատակարարելով զենք, ինչպես նաև մարդասիրական և ֆինանսական աջակցություն։   Անալենա Բերբոկը […]

̰
Ուզբեկստանում կստորագրվի Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցելու Իրանի պարտավորությունների մասին հուշագիր. Զախարովա

17:30 10.09.2022

Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում նախատեսվում է Իրանին պարտավորությունների հուշագրի ստորագրում՝ ՇՀԿ-ի անդամ պետության կարգավիճակ ստանալու վերաբերյալ։ IRNA գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Նախատեսվում է ընդունել մի շարք խոստումնալից որոշումներ, նախատեսվում է ստորագրել Իրանի պարտավորությունների հուշագիր՝ անդամ պետության կարգավիճակ ստանալու համար, ինչը թույլ կտա […]

̰
Հայաստանի գլխավոր հարկադիր կատարողը շնորհավորել է Արցախի իր գործընկերոջը մասնագիտական տոնի առիթով

17:21 10.09.2022

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի իր գործընկերոջը մասնագիտական տոնի առիթով: «Հարգելի՛ պարոն Գրիգորյան, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Արցախի Հանրապետության հարկադիր կատարման ծառայության ողջ անձնակազմին` մասնագիտական տոնի առթիվ: Կարևոր ու առանցքային է Հարկադիր կատարման ծառայության դերն ու նշանակությունը իրավունքի գերակայության հաստատման, […]

̰
Իզյումի բնակիչներին տարհանում են Ռուսաստան

17:12 10.09.2022

Խարկովի մարզի Իզյումի բնակիչների տարհանումը Ռուսաստանի տարածք շարունակվում է։ Այս մասին հայտնել է Իզյումսկի շրջանի ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավար Վլադիսլավ Սոկոլովը: Հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Մենք սկսել ենք տարհանումը, թեև դանդաղ տեմպերով, բայց որքան հնարավոր է նրանց տեղափոխում ենք Ռուսաստանի Դաշնության տարածք, այստեղ նրանց ընդունում են միգրացիոն կենտրոնում, հոգեբանական և հումանիտար օգնություն են ցուցաբերում։ Կարծում եմ, որ […]

̰
Գողությունների մեղադրանքով հետախուզվողը տեղափոխվել է Հայաստան

17:00 10.09.2022

Ոստիկանության ՔՈԳՎ օպերատիվ խմբի կողմից սեպտեմբերի 9-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 29-ամյա Անդրանիկ Հ.-ն, որը 2017 թ. ապրիլի 28-ից ոստիկանության Մուշի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Նա փոխանցվել է Մուշի բաժնի ծառայողներին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի […]

̰
20 տարեկանում արդեն նրա սիրեկանների թիվն անցել էր մեկ տասնյակից. Ելիզավետա I-ը համարվել է պատմության ամենաայլասերված կանանցից մեկը. Maxim

16:48 10.09.2022

Տղամարդկանց հանրահայտ Maxim ամսագիրը կազմել է պատմության ամենաայլասերված կանանց վեցյակը, որոնց թվում է Ելիզավետա I-ը: «Ելիզավետա Պետրովնային հիշում էին որպես ազատ վարկի կին: Արքայադուստրը չափազանց գեղեցիկ էր։ Նրա գեղեցկությանը ավելացրեք թագ, և դուք կհասկանաք, թե որքան հաջողակ էր նա տղամարդկանց շրջանում։ 20 տարեկանում արդեն նրա սիրեկանների թիվն անցել է մեկ տասնյակից։ Թագուհու բոլոր տղամարդիկ բարձրահասակ, […]

̰
ԱՄՆ-ն «Մեծ յոթնյակ»-ի և ԵՄ-ի հետ միասին ծովային ճանապարհով ռուսական նավթի փոխադրման արգելք կսահմանի

16:37 10.09.2022

ԱՄՆ-ն «Մեծ յոթնյակ»-ի և Եվրամիության երկրների հետ միասին դեկտեմբերի 5-ից ծովային ճանապարհով ռուսական նավթի փոխադրման արգելք կսահմանի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է ռուսական նավթի սահմանային գների կիրառման վերաբերյալ ԱՄՆ ֆինանսների նախարարության տեղեկատվական նյութերում։ Փաստաթղթի համաձայն՝ 2023 թվականի փետրվարի 5-ին արգելքը կտարածվի մնացած նավթամթերքի վրա։ Ընդ որում, այն երկրներն ու ընկերությունները, որոնք Ռուսաստանից […]

̰
«Կապուտակ Սևանի» լողափին տեղի է ունեցել Թրայ Ֆոր Օլ եռամարտի մրցույթը

16:20 10.09.2022

Այսօր «Կապուտակ Սևանի» լողափին արդեն 9-րդ անգամ տեղի ունեցավ ավանդական դարձած և հանրության շրջանում մեծ հետաքրքրություն ձեռք բերած և սիրված «Tri4All» (Թրայ Ֆոր Օլ) եռամարտի մրցույթը, տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Այն հանդիսանում է օլիմպիական մարզաձև և իր մեջ ներառում է երեք բաղադրիչ՝ լող, հեծանվային սպորտ և վազք։ Մրցույթը կազմակերպել էր TriClub Yerevan եռամարտի […]

̰
Կարմիր Խաչի տվյալներով՝ վերջին պատերազմից հետո ՀՀ-ում անհայտ կորած է համարվում 303 անձ. վիճակագրական մանրամասներ է ներկայացրել ԿԽ ներկայացուցիչը

16:11 10.09.2022

Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Հորիզոնին» տված հարցազրույցում անդրադարձել է հարցին, թե ինչ պարբերությամբ են հանդիպում գերությունից ազատվածների հետ, նաև խոսել է անհետ կորածների մասին: Նրա խոսքերով՝ գերությունից ազատվածների պարագայում կարևոր հարցերից մեկը հասարակություն նրանց ինտեգրումն է, սակայն այս խնդիրը ավելի շատ առընչվում է համայնքներին, տեղական իշխանություններին, ընդհանուր առմամբ հասարակությանը: […]

̰
Չարլզ Երրորդը խոստացել է հետևել Եղիսաբեթ Երկրորդի օրինակին

15:58 10.09.2022

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նոր միապետ Չարլզ Երրորդը ելույթ է ունեցել ի հիշատակ Եղիզաբեթ Երկրորդ թագուհու՝ խոստանալով հետևել նրա օրինակին: «Ես խորապես գիտակցում եմ ինքնիշխանի այս մեծ ժառանգությունը և պարտականություններն ու կարևոր պատասխանատվությունը, որոնք այժմ անցել են ինձ: Այս պատասխանատվությունը ստանձնելով՝ ես կձգտեմ հետևել Եղիսաբեթ Երկրորդի այս ոգեշնչող օրինակին, որը փոխանցվել է […]

̰
Շրջում են կիսամերկ. Աբխազիայի բնակիչները կոչ են անում պատժել ռուս կին զբոսաշրջիկներին արտաքին տեսքի համար

15:47 10.09.2022

Աբխազիայի բնակիչները կոչ են անում պատժել ռուս կին զբոսաշրջիկներին արտաքին տեսքի համար: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով Աբխազիայի մի քանի բնակչի։ Բնակիչների խոսքով՝ ռուս կանայք չափազանց գռեհիկ են, գայթակղիչ են հագնվում և ոչ ադեկվատ են արձագանքում քննադատությանը։ «Բողոքում են, որ ոտնձգությունների են ենթարկվել, բայց իրենք իրենց նայե՞լ են։ Նրանք շրջում են կիսամերկ, իսկ […]

̰
Սուրեն Պապիկյանն այցելել է Վիրջինիայի Արլինգտոն զինվորական պանթեոն

15:36 10.09.2022

ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Վիրջինիա նահանգում գտնվող Արլինգտոն զինվորական պանթեոն: Պաշտպանության նախարարը հարգանքի տուրք է մատուցել և ծաղկեպսակ դրել անհայտ զինվորի հիշատակը հավերժացնող հուշարձանին:

̰
Ռուդիկ Մկրտչյանը պարտվեց իր երկրորդ գոտեմարտում. Ըմբշամարտի ԱԱ

15:20 10.09.2022

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում իր երկրորդ գոտեմարտում պարտություն կրեց 55 կգ քաշային ըմբիշ Ռուդիկ Մկրտչյանը: Նա զիջեց ուզբեկ ըմբիշ Ջասուրբեկ Օրտիկբոևին: Հիշեցնենք՝ որակավորման փուլի գոտեմարտում Ռուդիկը հանդիպել էր հարավկորեացի Հյեոկջին Ջեոնի հետ և ժամանակից շուտ հաղթանակ տարել 8-0 հաշվով: Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ իր մեկնարկային գոտեմարտում պարտություն էր կրել […]

̰
Պուտինը շնորհավորել է Չարլզ III-ին բրիտանական գահին բարձրանալու առթիվ

15:08 10.09.2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Չարլզ III-ին՝ բրիտանական գահին բարձրանալու առթիվ և մաղթել հաջողություններ, քաջառողջություն և ամենայն բարիք։ «Ձերդ մեծություն, ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները գահ բարձրանալու առթիվ: Մաղթում եմ Ձերդ մեծությանը հաջողություններ, քաջառողջություն և ամենայն բարիք»,- ասված է ուղերձում։

̰
RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը անեկդոտով է արձագանքել Եղիսաբեթ II-ի մահվանը

14:53 10.09.2022

RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր, լրագրող Մարգարիտա Սիմոնյանը Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի մահվան լուրից հետո անեկդոտ է գրել իր Telegram ալիքում: Այս մասին գրել է ռուսական sport24.ru կայքը: Հիշեցնենք՝ Մեծ Բրիտանիայի միապետը կյանքից հեռացել է հինգշաբթի՝ սեպտեմբերի 8-ին, 96 տարեկանում։ -Տիչա, Մեծ Բրիտանիայում ժողովրդավարություն կա՞։ «Այո, երեխաներ»: — Իսկ ինչո՞ւ է երկիրը ղեկավարում թագուհին, որին […]

̰
BACK_TO_TOP