Հայաստանի գլխավոր հարկադիր կատարողը շնորհավորել է Արցախի իր գործընկերոջը մասնագիտական տոնի առիթով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+19.88 oC

Հայաստանի գլխավոր հարկադիր կատարողը շնորհավորել է Արցախի իր գործընկերոջը մասնագիտական տոնի առիթով

17:21 10.09.2022

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի իր գործընկերոջը մասնագիտական տոնի առիթով:

«Հարգելի՛ պարոն Գրիգորյան,

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Արցախի Հանրապետության հարկադիր կատարման ծառայության ողջ անձնակազմին` մասնագիտական տոնի առթիվ:

Կարևոր ու առանցքային է Հարկադիր կատարման ծառայության դերն ու նշանակությունը իրավունքի գերակայության հաստատման, դատական ակտերի կատարման օրինականության ապահովման, քաղաքացու օրինական շահերի պաշտպանության գործում: Արցախի Հանրապետության համար այսօր կարևոր է պետական համակարգի կայուն գործունեության ապահովումն ու ինստիտուցիոնալ շարունակական զարգացումը։

Համոզված եմ, որ Ձեր նվիրումի և սրտացավ աշխատանքի շնորհիվ նպաստելու եք Ծառայության զարգացմանն ու առաջընթացին՝ հաղթահարելով դժվարություններն ու խնդիրները։ Պատրաստակամ ենք՝ առավել խորացնելու հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումների իրագործման ուղղությամբ մեր երկու կառույցների միջև փոխգործակցությունը։

Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ առողջություն, խաղաղություն, նորանոր ձեռքբերումներ և բարի ծառայություն` հանուն Արցախի Հանրապետության և Արցախի ժողովրդի»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հետևել է ապագա պարեկների ընդունելության գործընթացին

16:00 16.05.2025

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հետևել է ապագա պարեկների ընդունելության գործընթացին

ՆԳ նախարարության կրթահամալիրում մայիսի 12-16-ը տեղի է ունեցել Ոստիկանության հենասյունային ուղղություններից մեկում՝ Պարեկային ծառայությունում ընդունելության եզրափակիչ փուլը՝ հարցազրույցները։ Այս փուլին մասնակցում են ֆիզիկական պատրաստականության և մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգումները հաղթահարած դիմորդները։ Գործընթացին հետևել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն՝ Ոստիկանության ղեկավար կազմի ուղեկցությամբ այցելելով ՆԳՆ կրթահամալիր։ Նախարարը շրջել է ուսումնական հաստատությունում, զրուցել հանձնաժողովների անդամների […] ...

Ինչ են քննարկել Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը

15:55 16.05.2025

Ինչ են քննարկել Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը

Տիրանայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Երկուստեք կարևորվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը։ Կողմերը քննարկել են ընթացիկ վիճակը և կարևորել ստորագրման ուղղությամբ գործընթացի շարունակականությունը: ...

Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում

15:51 16.05.2025

Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում

Եվրամիությունն ակնկալում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտափույթ կստորագրեն երկու երկրների միջև արդեն իսկ համաձայնեցված խաղաղության համաձայնագիրը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ իր ու Եվրոպական խորհրդարանի նախագահ Անտոնիո Կոշտայի ունեցած հանդիպումներին։ «Եվրոպական խորհրդի նախագահն ու […] ...

Ֆիդանը կարծում է, որ Ստամբուլի բանակցությունները կարող են հանգեցնել Ուկրաինայում խաղաղության

15:47 16.05.2025

Ֆիդանը կարծում է, որ Ստամբուլի բանակցությունները կարող են հանգեցնել Ուկրաինայում խաղաղության

Անկարան հավատում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Ստամբուլում երեք տարվա ընթացքում առաջին բանակցությունները կարող են հանգեցնել խաղաղության, եթե կողմերը կառուցողական մոտեցում ցուցաբերեն, ուրբաթ օրը հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։ Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի միջև եռակողմ հանդիպումը մեկնարկել է ուրբաթ օրը, որին մասնակցել է նաև թուրքական հետախուզության ղեկավար Իբրահիմ Քալինը, հայտնում է […] ...

«Մանչեսթեր Սիթին» Դե Բրույնեին փոխարինող է փնտրում «Բարսելոնայում»

15:41 16.05.2025

«Մանչեսթեր Սիթին» Դե Բրույնեին փոխարինող է փնտրում «Բարսելոնայում»

Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ձեռք բերել «Բարսելոնայի» հարձակողական ոճի կիսապաշտպան Դանի Օլմոյին, գրում է ինսայդեր Մատեո Մորետոն: Իսպանացի ֆուտբոլիստի տեղափոխությամբ հետաքրքրված է անգլիական թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան: «Մանչեսթեր Սիթին» փոխարինող է փնտրում Կևին Դե Բրույնեին, որը 1 ամսից հեռանալու է ակումբից: Նրան փոխարինողը պետք է հաջող խաղա «10 համարի» դիրքում, կապի թիմի կիսապաշտպանությունն ու […] ...

Reuters. Ռուբիոն Ստամբուլում հանդիպել է բրիտանացի և ֆրանսիացի պաշտոնյաների հետ

15:37 16.05.2025

Reuters. Ռուբիոն Ստամբուլում հանդիպել է բրիտանացի և ֆրանսիացի պաշտոնյաների հետ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ուկրաինական պատվիրակության հետ հանդիպումից հետո հանդիպում է անցկացրել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ազգային անվտանգության խորհրդականների հետ՝ քննարկելու Ուկրաինայի և Իրանի հարցերը, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ականատեսին։ ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Թուրքիայի միջև առաջին հանդիպումը տեղի է ունեցել ուրբաթ օրը Ստամբուլում։ Այժմ ընթանում է Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպումը: «ԱՄՆ […] ...

BACK_TO_TOP