14:07 25.08.2022
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։00-ին, Արագածոտնի մարզի Լեռնարոտ բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարում» թեմայով վարժանք։ Գործարկվելու է բնակավայրի շչակը: ԱԻՆ-ից, խնդրում են չանհանգստանալ:
14:01 25.08.2022
Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի ու Շահին Մուսթաֆաևի հանդիպումը նախատեսված է օգոստոսի 30-ին Մոսկվայում: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից: Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձևաչափով Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2022 թվականի մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին:
13:47 25.08.2022
Թուրքիայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի միջև ստորագրված եռակողմ հուշագրի շրջանակներում ստեղծված մշտական համատեղ մեխանիզմի առաջին նիստը տեղի է ունենալու օգոստոսի 26-ին Ֆինլանդիայում, փոխանցում է Ermenihaber-ը։ Մշտական համատեղ մեխանիզմի թուրքական պատվիրակությունը կգլխավորեն Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը և փոխարտգործնախարար Սեդաթ Ունալը։ Նիստին քննարկվելու է 10 կետանոց համատեղ հայտարարությունը, որը ստորագրվել էր հունիսի 28-ին Թուրքիայի ու սկանդինավյան […]
13:42 25.08.2022
Օգոստոսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Արագածոտնի մարզի Ավան բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարում» թեմայով վարժանք։ Գործարկվելու է բնակավայրի շչակը: ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ:
13:35 25.08.2022
Ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 13.1%: Դիտարկվող ժամանակահատվածում տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ. ✔️ծառայություններ՝ 27.5%, ✔️շինարարություն՝ 13.6%, ✔️առևտրի շրջանառություն՝ 12.5%, ✔️արդյունաբերական արտադրանքի ծավալ՝ 7%: 2022թ.-ի հունվար-հուլիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 47.7%-ով. արտահանումն աճել է 43.9%-ով, […]
13:29 25.08.2022
Բրյուսելում օգոստոսի 31-ին նախատեսվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնել են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
13:25 25.08.2022
Սույն թվականի օգոստոսի 19-ին Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Հ.Զ-ն, շրջանցելով ՀՀ սահմանային «Մեղրի» անցակետը, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերի կողմից հսկվող տարածքում, հաղթահարելով ինժեներատեխնիկական պատնեշը, առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության, փորձել է ապօրինի հատել ՀՀ պետական սահմանը և Հայաստանի Հանրապետության կողմից մուտք գործել Իրանի Իսլամական Հանրապետություն։ ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ […]
13:13 25.08.2022
Նոր փաթեթը Կիևին թույլ կտա ստանալ հակաօդային պաշտպանության համակարգեր, հրետանային համակարգեր և զինամթերք, համակարգեր ԱԹՍ-ների դեմ և ռադարներ, որոնց շնորհիվ, ըստ Բայդենի, Ուկրաինան կկարողանա «երկարաժամկետ պաշտպանվել»։
13:00 25.08.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պատվիրակությանը՝ նախագահ Աշոտ Սաղյանի գլխավորությամբ: Ինչպես հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից, քննարկվել են Արցախում կրթության և գիտության զարգացմանն առնչվող հարցեր: Նախագահը գոհունակություն է հայտնել Արցախի գիտական կենտրոնի հետ Հայաստանի բարձրագույն գիտական հաստատության ինստիտուտների արդյունավետ համագործակցության կապակցությամբ՝ ընդգծելով գիտակրթական առաջընթացի առանցքային դերը Արցախի Հանրապետության […]
12:49 25.08.2022
Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, օգոստոսի 24-ին, ժամը 05.20-ին, Բագրատունյաց և Արարատյան փողոցների խաչմերուկում ձերբակալել և բաժին են ներկայացրել 26-ամյա մի երիտասարդի: Պարզվել է, որ նա դիմակավորված մտել է վարկային կազմակերպություններից մեկի Բագրատունյաց փողոցի մասնաշենք և «Ֆ-1» տեսակի նռնակի սպառնալիքով փորձել գումար հափշտակել, սակայն կազմակերպության աշխատակիցների կողմից ազդանշանային համակարգը միացնելու պատճառով […]
12:39 25.08.2022
Արմավիրի մարզպետարանում կայացել է 2022-2023 ուսումնական տարվա օգոստոսյան խորհրդակցությունը, որին մասնակցել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, նախարարության և մարզպետարանի ոլորտային պատասխանատուները: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ողջունել է Արմավիրի մարզի դպրոցների տնօրեններին և որպես առաջնահերթություն՝ […]
12:35 25.08.2022
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնված վարույթով քննությունը շարունակվում է: Քրեական գործի շրջանակում Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանը միջնորդագրեր է ուղարկել ՀՀ քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին՝ հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները պարզելու և վերացնելու ուղղությամբ: «Սուրմալու» առևտրի կենտրոնում 06.04.2021թ. տեղի ունեցած հրդեհի և 14.08.2022թ. տեղի ունեցած պայթյունի դեպքերի առթիվ […]
12:26 25.08.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային Տրանշ-2 ծրագրի շրջանակներում հայտարարել է Մ-1, Երևան-Գյումրի-Բավրա (կմ 37+545-ից մինչև կմ 71+435) շուրջ 34 կմ ավտոճանապարհի շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցույթ։ Աշխատանքները պետք է իրականացվեն մանրամասն նախագծին և տեխնիկական բնութագրերի պահանջներին համապատասխան, որոնք հանդիսանում են պատվիրատուի կողմից տրամադրվող մրցութային փաստաթղթի անբաժան մաս: Միջազգային մրցակցային ընթացակարգն անցկացվում է Ասիական զարգացման […]
12:20 25.08.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 24-ից 25-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 70 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման և ընտանեկան բռնության՝ 10-ական, անձնական ունեցվածքի գողության ու խարդախության՝ 8-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, արգելված, հոգեմետ խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 4, խուլիգանության և կենդանիների նկատմամբ […]
12:11 25.08.2022
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է Երևանում ու մարզերում ցերեկային խնամքի ծառայություններ տրամադրել տարեց և/կամ hաշմանդամություն ունեցող անձանց։ Երևանում և մարզերում անհրաժեշտ ծառայությունների տրամադրման նպատակով 2022 թվականին հատկացվել է ավելի քան 155 մլն դրամ։ Այս պահի դրությամբ՝ ցերեկային խնամքի ծառայություններ է ստանում շուրջ 1335 շահառու. 714՝ տարեց, 621՝ հաշմանդամություն ունեցող անձ։ Մատուցվող ծառայությունները ներառում […]
12:06 25.08.2022
Պետական եկամուտների կոմիտեն, իրեն վերապահված գործառույթների շրջանակում, հարկային տարվա ավարտից հետո ուսումնասիրում ու վերլուծում է հարկ վճարողների ներկայացրած տարեկան շահութահարկի յուրաքանչյուր հաշվարկ և հայտարարագրված ցանկացած տվյալ: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շահութահարկի հաշվարկների վերլուծություններում առավել շատ հանդիպող ռիսկերը վերաբերվում են ծախսերի ուռճացման և եկամուտների թերհայտարարագրման դեպքերին: Ամենօրյա մշտադիտարկման արդյունքում հայտնաբերված ռիսկերի մասին ՊԵԿ հարկային տեղեկատվության […]
11:54 25.08.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այցելել է Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, որտեղ մեծ թափով ընթանում են վերանորոգման աշխատանքներ: Մեծ ավանդույթներ ունեցող և ըմբշամարտի դարբնոցներից մեկը համարվող մարզադպրոցը հիմնադրվել է 1960-ական թվականներին Նորայր Մուշեղյանի կողմից և վերջին 20 տարվա ընթացքում ենթարկվել է միայն մասնակի վերանորոգման: Հիմնարար վերանորոգման աշխատանքները […]
11:45 25.08.2022
Իրանն իր պատասխանում հրաժարվել էր «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից հանելու պահանջից:
11:41 25.08.2022
Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) խմբակցության էներգետիկ քաղաքականության համակարգող Թիմոն Գրեմելսը գնահատել է «Հյուսիսային հոսք-2»-գազատարի սառեցման հավանականությունը։ Նրա մեկնաբանությունը մեջբերում է «Իզվեստիան»: Գրեմելսը հնարավոր է համարել «Հյուսիսային հոսք-2»-ի ընդմիշտ սառեցումը: Այնուամենայնիվ, նա ընդգծել է, որ դաշնային կառավարությունը ներկայումս լուրջ երկխոսություններ չի վարում նախագծի հնարավոր ապամոնտաժման շուրջ։ «Բացարձակ ճիշտ է, որ «Հյուսիսային հոսք-2» նախագիծը անորոշ ժամանակով չի […]
11:27 25.08.2022
Մեկնարկում է բուհերի հեռակա ուսուցման ընդունելության քննությունների հայտագրման գործընթացը: ՀՀ պետական և հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման ընդունելության կանոնների համաձայն՝ դիմորդը հայտագրումն իրականացնում է Գնահատման և թեստավորման կենտրոնի «dimord.am» կայքում՝ սեպտեմբերի 5-ից մինչև սեպտեմբերի 25-ը՝ ժամը 18:00-ն: Հեռակա ուսուցման ընդունելության քննությունները կազմակերպում և անցկացնում է Գնահատման և թեստավորման կենտրոնը: […]
11:19 25.08.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահ Լուիս Լակաժե Պոուին՝ Անկախության տոնի առթիվ: Ուղերձում ասված է. «Ձերդ գերազանցություն, Հայաստանի Հանրապետության կառավարության, հայ ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Անկախության տոնի առթիվ: Վստահ եմ, որ մեր պետությունների և ժողովուրդների միջև պատմականորեն առկա բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ […]
11:03 25.08.2022
ԱՄՆ-ն հետաքրքրված է տարածաշրջանով և տարածաշրջանային խաղացողների հետ մրցակցության մեջ է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն՝ անդրադառնալով Ֆիլիպ Ռիքերի՝ Կովկասյան բանակցություններում ԱՄՆ ներկայացուցիչ նշանակվելուն։ Նա, մասնավորապես, գրել է. «Փոփոխություն Մինսկի խմբում. Ֆիլիպ Ռիքերը նշանակվել է Կովկասյան բանակցություններում ԱՄՆ ներկայացուցիչ Նորանշանակ դեսպանը ոչ միայն լինելու է ՄԽ համանախագահ, այլև աշխատելու է […]
10:54 25.08.2022
Արցախի ներքին գործերի նախարարությունն իրազեկում է, որ Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհահատվածը երկկողմանի բաց է: Արցախի Հանրապետություն մտնող և դեպի ՀՀ ելք կատարող քաղաքացիների ազատ ու անվտանգ երթևեկությունն ապահովում են ռուս խաղաղապահները:
10:52 25.08.2022
Օգոստոսի 26-ին՝ ժամը 15:00-ին, Արմավիրի մարզի Խոյ համայնքի Գեղակերտ բնակավայրում անցկացվելու է (Պատսպարման կազմակերպումը (Օդային տագնապ) ազդանշանի դեպքում) թեմայով ուսումնավարժություն: Գործարկվելու է բնակավայրի շչակը: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՀՀ ԱԻՆ հաղորդագրության մեջ։