12:39 25.08.2022
Արմավիրի մարզպետարանում կայացել է 2022-2023 ուսումնական տարվա օգոստոսյան խորհրդակցությունը, որին մասնակցել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, նախարարության և մարզպետարանի ոլորտային պատասխանատուները:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ողջունել է Արմավիրի մարզի դպրոցների տնօրեններին և որպես առաջնահերթություն՝ կարևորել է հանրակրթության նոր պետական չափորոշչի ներդրմանն ուղղված նախապատրաստական աշխատանքների ապահովումը: Նա տեղեկացրել է, որ 2023 թվականի սեպտեմբերից փուլային կարգով այն կներդրվի հանրապետության բոլոր դպրոցներում: Որպես նախապատրաստական քայլ` նախատեսվում են ուսուցիչների վերապատրաստումներ: Նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ հանրակրթության նոր չափորոշչում ԲՏՃՄ ուղղության վրա շեշտադրում է արված, և այս համատեքստում հատուկ ուշադրություն է դարձվելու բնագիտական լաբորատորիաների արդյունավետ կիրառմանն ուսուցման գործընթացում: Ժաննա Անդրեասյանի հավաստմամբ` այս բոլոր խնդիրները հաշվի են առնված դպրոցների ֆինանսավորման նոր բանաձևում:
Անդրադառնալով մարզի ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ արդեն 28 մանկավարժ ատեստավորվել է, ևս 300-ն էլ մասնակցելու հայտ է ներկայացրել: Նրա խոսքով՝ 2022 թվականի ուսուցիչների կամավոր ատեստավորումը տեղի է ունենալու սեպտեմբերին: Ըստ առարկաների` ուղեցույցներն արդեն հրապարակվել են, իսկ ժամանակացույցը կհաստատվի առաջիկայում։
«Մենք հույս ունենք, որ հաշվի առնելով նաև այս տարվա արդյունքները՝ հետագա տարիներին կամավոր ատեստավորմանը մասնակցելու դիմումներն ավելի շատ կլինեն»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:
Նա նաև հիշեցրել է, որ կամավոր ատեստավորման արդյունքում ուսուցչի դրույքաչափը սահմանվել է 200 հազար դրամ, որի նկատմամբ կիրառվում է 30-50% հավելավճար` ըստ ուսուցչի՝ ատեստավորման ընթացքում ստացած միավորների: Ժաննա Անդրեասյանի խոսքով` կամավոր ատեստավորման և որակավորման տարակարգի համադրմամբ` մանկավարժը կարող է ստանալ ավելի քան 400 հազար դրամ աշխատավարձ: Նա նաև հավելել է, որ զուգահեռաբար մշակվում են նոր մեխանիզմներ, որոնց ներդրմամբ կբարելավվի մանկավարժների վարձատրությունը: Գյուղական փոքր դպրոցներում բնագիտական և ՏՏ ուղղությունների առարկաներ դասավանդող բոլոր ուսուցիչների համար նախատեսվում է ներդնել հավելավճարի համակարգ` անկախ ատեստավորումից:
Փոխնախարարը տեղեկացրել է, որ Արմավիրի մարզից այս տարի բարձրագույն ուսումնական հաստատություններ է ընդունվել շուրջ 714 դիմորդ` մարզի ընդհանուր դիմորդների 71.9%-ը:
Կարևորելով կրթական գերատեսչության նախաձեռնությամբ օգոստոսյան խորհրդակցության կազմակերպումը՝ փոխմարզպետ Առնակ Ավետիսյանը նշել է, որ այն միտված է ոլորտի առջև ծառացած խնդիրների, նոր ուսումնական տարվա հիմնական անելիքների քննարկմանն ու պարզաբանմանը:
Պատասխանելով խորհրդակցության մասնակիցների հարցերին` ԿԳՄՍ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև տնօրենների աշխատավարձերի նախատեսվող բարձրացմանը՝ նշելով, որ այժմ մշակվում է նոր կարգ, որը ենթադրաբար ուժի մեջ է մտնելու 2023 թվականի սեպտեմբերից և հնարավորություն է տալու բարձրացնելու տնօրենների, փոխտնօրենների և վարչական մյուս աշխատողների աշխատավարձերը:
ԿԶՆԱԿ-ի տնօրեն Արտաշես Թորոսյանն էլ ներկայացրել է հանրակրթության նոր չափորոշչի ներդրմանն առնչվող մի շարք պարզաբանումներ։
Խորհրդակցությունն ամփոփվել է հարց ու պատասխանով:
09:20 12.05.2025
AFP. Նիգերիայում հրազենային հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 23 մարդՆիգերիայի կենտրոնական Բենուե նահանգում զինված հարձակումների հետևանքով առնվազն 23 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Կարմիր խաչին։ Գործակալության տվյալներով՝ դրանք առանձին միջադեպեր են, որոնք տեղի են ունեցել շաբաթ օրը չորս գյուղերում։ «Տեղական հաղորդագրությունները հաստատում են, որ առնվազն 23 մարդ է զոհվել տարբեր հարձակումների հետևանքով»,- ասել է տեղի Կարմիր խաչի ներկայացուցիչ Էնթոնի […] ...
09:10 12.05.2025
Գերմանիան ևս 30 միլիոն եվրոյի մարդասիրական օգնություն կհատկացնի Պաղեստինի բնակչությանըԳերմանիան ևս 30 միլիոն եվրոյի մարդասիրական օգնություն է տրամադրում պաղեստինյան տարածքների խաղաղ բնակչությանը։ Այս մասին Ռամալլահում Պաղեստինի վարչապետ Մուհամեդ Մուստաֆայի հետ հանդիպումից հետո հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը, փոխանցում է DPA գործակալությունը։ Միջոցները, ի թիվս այլ բաների, կօգտագործվեն պարենային օգնության, ջրամատակարարման, առողջապահության և ժամանակավոր կացարանների կառուցման համար։ Այսպիսով, Գերմանիան կդառնա պաղեստինյան տարածքների […] ...
09:00 12.05.2025
Զիմբաբվեի նախագահը Ռուսաստան կատարած իր այցը հաջող և արդյունավետ է անվանելԶիմբաբվեի Հանրապետության նախագահ Էմերսոն Մնանգագվան իր այցը Ռուսաստան և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները հաջող և արդյունավետ է որակել։ Այս մասին նա հայտարարել է պետական ZBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Կարծում եմ, որ այս այցը հաջող և արդյունավետ էր, քանի որ մենք կարողացանք Վլադիմիր Պուտինի հետ քննարկել այն կարիքները, որոնք ունեն զիմբաբվեցիները, և որոնք, կարծում […] ...
08:50 12.05.2025
Էրդողանը կառավարության հետ կքննարկի Ուկրաինայի բանակցություններըՌուսաստանի նախաձեռնությամբ Ստամբուլում ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսումը կլինի երկուշաբթի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ կայանալիք կառավարության նիստի քննարկման թեմաներից մեկը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է թուրքական դիվանագիտական աղբյուրը։ Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է, որ չի բացառում իրական զինադադարի ձեռքբերումը, որը կպահպանվի Կիևի ռեժիմի կողմից։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն, իր հերթին, լուրջ […] ...
08:38 12.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 12.05.2025
ԱՄՆ նախագահը մեկնում է մերձավորարևելյան շրջագայությանԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շրջագայության կմեկնի Մերձավոր Արևելք, որի պաշտոնական մասը տեղի կունենա մայիսի 13-16-ը, կայցելի Սաուդյան Արաբիա, Կատար և Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ): Բացի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության համար Հռոմ կատարած կարճատև այցից, սա նախագահի առաջին լիիրավ արտասահմանյան շրջագայությունն է հունվարի 20-ին պաշտոնը ստանձնելուց հետո: Նրա առաջին նախագահական ժամկետում (2017-2021) Սաուդյան Արաբիան դարձավ նաև […] ...