13:00 25.08.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պատվիրակությանը՝ նախագահ Աշոտ Սաղյանի գլխավորությամբ: Ինչպես հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից, քննարկվել են Արցախում կրթության և գիտության զարգացմանն առնչվող հարցեր: Նախագահը գոհունակություն է հայտնել Արցախի գիտական կենտրոնի հետ Հայաստանի բարձրագույն գիտական հաստատության ինստիտուտների արդյունավետ համագործակցության կապակցությամբ՝ ընդգծելով գիտակրթական առաջընթացի առանցքային դերը Արցախի Հանրապետության […]
12:51 25.08.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն: Հայաստանի վարչապետը Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին։
12:49 25.08.2022
Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, օգոստոսի 24-ին, ժամը 05.20-ին, Բագրատունյաց և Արարատյան փողոցների խաչմերուկում ձերբակալել և բաժին են ներկայացրել 26-ամյա մի երիտասարդի: Պարզվել է, որ նա դիմակավորված մտել է վարկային կազմակերպություններից մեկի Բագրատունյաց փողոցի մասնաշենք և «Ֆ-1» տեսակի նռնակի սպառնալիքով փորձել գումար հափշտակել, սակայն կազմակերպության աշխատակիցների կողմից ազդանշանային համակարգը միացնելու պատճառով […]
12:39 25.08.2022
Արմավիրի մարզպետարանում կայացել է 2022-2023 ուսումնական տարվա օգոստոսյան խորհրդակցությունը, որին մասնակցել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, նախարարության և մարզպետարանի ոլորտային պատասխանատուները: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ողջունել է Արմավիրի մարզի դպրոցների տնօրեններին և որպես առաջնահերթություն՝ […]
12:35 25.08.2022
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնված վարույթով քննությունը շարունակվում է: Քրեական գործի շրջանակում Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանը միջնորդագրեր է ուղարկել ՀՀ քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին՝ հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները պարզելու և վերացնելու ուղղությամբ: «Սուրմալու» առևտրի կենտրոնում 06.04.2021թ. տեղի ունեցած հրդեհի և 14.08.2022թ. տեղի ունեցած պայթյունի դեպքերի առթիվ […]
12:26 25.08.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային Տրանշ-2 ծրագրի շրջանակներում հայտարարել է Մ-1, Երևան-Գյումրի-Բավրա (կմ 37+545-ից մինչև կմ 71+435) շուրջ 34 կմ ավտոճանապարհի շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցույթ։ Աշխատանքները պետք է իրականացվեն մանրամասն նախագծին և տեխնիկական բնութագրերի պահանջներին համապատասխան, որոնք հանդիսանում են պատվիրատուի կողմից տրամադրվող մրցութային փաստաթղթի անբաժան մաս: Միջազգային մրցակցային ընթացակարգն անցկացվում է Ասիական զարգացման […]
12:20 25.08.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 24-ից 25-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 70 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման և ընտանեկան բռնության՝ 10-ական, անձնական ունեցվածքի գողության ու խարդախության՝ 8-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, արգելված, հոգեմետ խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 4, խուլիգանության և կենդանիների նկատմամբ […]
12:11 25.08.2022
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է Երևանում ու մարզերում ցերեկային խնամքի ծառայություններ տրամադրել տարեց և/կամ hաշմանդամություն ունեցող անձանց։ Երևանում և մարզերում անհրաժեշտ ծառայությունների տրամադրման նպատակով 2022 թվականին հատկացվել է ավելի քան 155 մլն դրամ։ Այս պահի դրությամբ՝ ցերեկային խնամքի ծառայություններ է ստանում շուրջ 1335 շահառու. 714՝ տարեց, 621՝ հաշմանդամություն ունեցող անձ։ Մատուցվող ծառայությունները ներառում […]
12:06 25.08.2022
Պետական եկամուտների կոմիտեն, իրեն վերապահված գործառույթների շրջանակում, հարկային տարվա ավարտից հետո ուսումնասիրում ու վերլուծում է հարկ վճարողների ներկայացրած տարեկան շահութահարկի յուրաքանչյուր հաշվարկ և հայտարարագրված ցանկացած տվյալ: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շահութահարկի հաշվարկների վերլուծություններում առավել շատ հանդիպող ռիսկերը վերաբերվում են ծախսերի ուռճացման և եկամուտների թերհայտարարագրման դեպքերին: Ամենօրյա մշտադիտարկման արդյունքում հայտնաբերված ռիսկերի մասին ՊԵԿ հարկային տեղեկատվության […]
11:54 25.08.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այցելել է Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, որտեղ մեծ թափով ընթանում են վերանորոգման աշխատանքներ: Մեծ ավանդույթներ ունեցող և ըմբշամարտի դարբնոցներից մեկը համարվող մարզադպրոցը հիմնադրվել է 1960-ական թվականներին Նորայր Մուշեղյանի կողմից և վերջին 20 տարվա ընթացքում ենթարկվել է միայն մասնակի վերանորոգման: Հիմնարար վերանորոգման աշխատանքները […]
11:41 25.08.2022
Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) խմբակցության էներգետիկ քաղաքականության համակարգող Թիմոն Գրեմելսը գնահատել է «Հյուսիսային հոսք-2»-գազատարի սառեցման հավանականությունը։ Նրա մեկնաբանությունը մեջբերում է «Իզվեստիան»: Գրեմելսը հնարավոր է համարել «Հյուսիսային հոսք-2»-ի ընդմիշտ սառեցումը: Այնուամենայնիվ, նա ընդգծել է, որ դաշնային կառավարությունը ներկայումս լուրջ երկխոսություններ չի վարում նախագծի հնարավոր ապամոնտաժման շուրջ։ «Բացարձակ ճիշտ է, որ «Հյուսիսային հոսք-2» նախագիծը անորոշ ժամանակով չի […]
11:36 25.08.2022
Նրա խոսքով՝ ամենից արդյունավետն ինքնաթիռների օգտագործումն է, բայց հաշվի առնելով ամբողջ Եվրոպայում հրդեհների տարածումը՝ հազիվ թե հնարավոր է սպասել, որ Վրաստանին ինքնաթիռներ կտրվեն։
11:27 25.08.2022
Մեկնարկում է բուհերի հեռակա ուսուցման ընդունելության քննությունների հայտագրման գործընթացը: ՀՀ պետական և հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման ընդունելության կանոնների համաձայն՝ դիմորդը հայտագրումն իրականացնում է Գնահատման և թեստավորման կենտրոնի «dimord.am» կայքում՝ սեպտեմբերի 5-ից մինչև սեպտեմբերի 25-ը՝ ժամը 18:00-ն: Հեռակա ուսուցման ընդունելության քննությունները կազմակերպում և անցկացնում է Գնահատման և թեստավորման կենտրոնը: […]
11:19 25.08.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահ Լուիս Լակաժե Պոուին՝ Անկախության տոնի առթիվ: Ուղերձում ասված է. «Ձերդ գերազանցություն, Հայաստանի Հանրապետության կառավարության, հայ ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Անկախության տոնի առթիվ: Վստահ եմ, որ մեր պետությունների և ժողովուրդների միջև պատմականորեն առկա բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ […]
11:03 25.08.2022
ԱՄՆ-ն հետաքրքրված է տարածաշրջանով և տարածաշրջանային խաղացողների հետ մրցակցության մեջ է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն՝ անդրադառնալով Ֆիլիպ Ռիքերի՝ Կովկասյան բանակցություններում ԱՄՆ ներկայացուցիչ նշանակվելուն։ Նա, մասնավորապես, գրել է. «Փոփոխություն Մինսկի խմբում. Ֆիլիպ Ռիքերը նշանակվել է Կովկասյան բանակցություններում ԱՄՆ ներկայացուցիչ Նորանշանակ դեսպանը ոչ միայն լինելու է ՄԽ համանախագահ, այլև աշխատելու է […]
10:52 25.08.2022
Օգոստոսի 26-ին՝ ժամը 15:00-ին, Արմավիրի մարզի Խոյ համայնքի Գեղակերտ բնակավայրում անցկացվելու է (Պատսպարման կազմակերպումը (Օդային տագնապ) ազդանշանի դեպքում) թեմայով ուսումնավարժություն: Գործարկվելու է բնակավայրի շչակը: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՀՀ ԱԻՆ հաղորդագրության մեջ։
10:41 25.08.2022
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Ռուբեն Սադոյանը հետ է կանչվել Վրաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնից: Նախագահի մեկ այլ հրամանագրով Վրաստանում Հայաստանի դեսպան է նշանակվել Աշոտ Սմբատյանը: Համապատասխան հրամանագրերը հրապարակվել են ՀՀ նախագահի պաշտոնական կայքում:
10:27 25.08.2022
Ըմբշամարտի աշխարհի առաջնության մեկնարկից երկու շաբաթ առաջ միջազգային ֆեդերացիան ներկայացրել է հավաքականների նախնական հայտերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` աշխարհի առաջնությանը մասնակցող Հայաստանի հավաքականներն ունեն հետևյալ կազմերը` ազատ ոճ. Մանվել Խնձրցյան (57 կգ), Արսեն Հարությունյան (61 կգ), Վազգեն Թեւանյան (65 կգ), Արման Անդրեասյան (70 կգ), Հրայր Ալիխանյան (74 կգ), Արման Ավագյան (79 կգ): Հունա-հռոմեական ոճ. Ռուդիկ Մկրտչյան (55 […]
10:14 25.08.2022
Հայաստանը ներկայացնող շախմատիստուհիները շարունակում են մասնակցությունը Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Պրահայում ընթացող Եվրոպայի առաջնության 5-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից Էլինա Դանիելյանը և Սուսաննա Գաբոյանը իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի, իսկ Մարիա Գևորգյանը, Աննա Սարգսյանը և Լիլիթ Մկրտչյանը հաղթանակներ տարան: Մարիամ Մկրտչյանը պարտվեց: Այժմ էլինա Դանիելյանը, Մարիա Գևորգյանը և Լիլիթ Մկրտչյանն ունեն 4-ական միավոր և առաջատարից […]
10:05 25.08.2022
Սիլվեստր Ստալոնեի կինը՝ Ջենիֆեր Ֆլավինը, ամուսնալուծության դիմում է ներկայացրել 25 տարվա ամուսնությունից հետո, գրում է TMZ պորտալը՝ վկայակոչելով դատական փաստաթղթերը։ Ստալոնեի ամուսնալուծության մասին լուրեր սկսկել էին շրջանառվել անցյալ շաբաթ: Դերասանի երկրպագուները նկատել էին, որ նրա կնոջ դաջվածքն աղավաղվել է՝ փոխարինվելով սիրելի շան կերպարով։ Սակայն այն ժամանակ Ստալոնեի ներկայացուցիչը հերքել էր բաժանման մասին լուրերը՝ ասելով, որ […]
09:49 25.08.2022
Օգոստոսի 25-ին, ժամը 07։59-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժած և արգելափակված քաղաքացիներ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են «Chrysler» (վարորդ՝ Մ․ Հ․, ծնված […]
09:38 25.08.2022
ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը կրկնակի վարակվել է կորոնավիրուսով՝ թեստի բացասական արդյունք ստանալուց 4 օր անց: Չորեքշաբթի թեստը կրկին դրական է եղել, հայտնում է CNN հեռուստաալիքը: ԱՄՆ նախագահի կնոջ առաջին քովիդ թեստը դրական էր եղել օգոստոսի 15-ին, որից հետո նա ինքնամեկուսացել էր: Օգոստոսի 21-ին նա երկու թեստ է հանձնել՝ բացասական արդյունքով:
09:23 25.08.2022
Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը դեսպան Ֆիլիպ Ռիկերին նշանակել է որպես Կովկասի հարցերով բանակցություններում գլխավոր խորհրդական։ Այս պաշտոնում Ռիկերը կատարելու է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահի գործառույթներն ու հանդես գալու որպես Ժնևի միջազգային բանակցություններում ԱՄՆ պատվիրակության գլխավոր բանակցող։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ԱՄՆ պետդեպարտամենտը։ «Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել Հայաստանին ու Ադրբեջանին՝ […]
09:11 25.08.2022
Ուկրաինայում տիրող իրադրության վերաբերյալ ՄԱԿ-ի կենտրոնակայանում հնչեցված հակառուսական հայտարարությանը միացել է կազմակերպության անդամ պետությունների մոտ 1/3-ը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: ՄԱԿ-ի կազմի մեջ մտնում է 193 երկիր: Հայտարարության տակ ստորագրել է 54 պետություն: Դրանց թվում են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ալբանիան, Ավստրալիան, Կանադան, Չեխիան, Վրաստանը, Ֆրանսիան, Ճապոնիան, Լատվիան, Լիտվան, Իտալիան, Իսպանիան և Ուկրաինան: Հայտարարությունն […]
09:01 25.08.2022
Բունդեսվերը բախվել է զենքի պաշարների բացարձակ դեֆիցիտի: Այս մասին ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոկը: Դիվանագետը նշել է, որ հենց այդ պատճառով էլ Գերմանիայից Ուկրաինա զենքի մատակարարումները կատարվւմ են «բարակ գծով»: «Ցավոք, իրավիճակն այնպիսին է, որ մենք ունենք սեփական պաշարների բացարձակ դեֆիցիտ»,-ասել է Բերբոկը: Նրա խոսքով՝ Գերմանիայում զենքի հետ կապված […]
08:42 25.08.2022
Սիրիայի հյուսիս-արևելքում ամերիկյան Green Village և Conoco բազաների հրթիռակոծման հետևանքով 3 զինվորական է տուժել: Այս մասին հայտնում է ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM): Հարձակումները տեղի են ունեցել Սիրիայի ժամանակով երեկոյան: Նախնական տեղեկություններով՝ «հարձակումներից առնվազն մեկի հետևում կանգնած են եղել Իրանի աջակցությունը վայելող զինյալները», որոնց մի մասը ոչնչացվել է պատասխան կրակից: Նշվում է, որ պատասխան հարվածի […]
08:28 25.08.2022
Օգոստոսի 25-ին, ժամը 00։49-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավշար գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Խորենացի փողոցում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Ռ․ Ա․-ին (ծնված 1978 թ.), ով տեղում մահացել է։ Փրկարարները հոսանքազրկել […]