Բոլոր լուրերը – Page 3833 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+28.09 oC

Բոլոր լուրերը

Գեղակերտում գործարկվելու է շչակ

10:52 25.08.2022

Օգոստոսի 26-ին՝ ժամը 15:00-ին, Արմավիրի մարզի Խոյ համայնքի Գեղակերտ բնակավայրում անցկացվելու է (Պատսպարման կազմակերպումը (Օդային տագնապ) ազդանշանի դեպքում) թեմայով ուսումնավարժություն: Գործարկվելու է բնակավայրի շչակը: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՀՀ ԱԻՆ հաղորդագրության մեջ։

̰
Աշոտ Սմբատյանը նշանակվել է Վրաստանում Հայաստանի դեսպան

10:41 25.08.2022

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Ռուբեն Սադոյանը հետ է կանչվել Վրաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնից: Նախագահի մեկ այլ հրամանագրով Վրաստանում Հայաստանի դեսպան է նշանակվել Աշոտ Սմբատյանը: Համապատասխան հրամանագրերը հրապարակվել են ՀՀ նախագահի պաշտոնական կայքում:

̰
Ըմբշամարտի ԱԱ-ում ազգային հավաքականների նախնական հայտացուցակը հայտնի է

10:27 25.08.2022

Ըմբշամարտի աշխարհի առաջնության մեկնարկից երկու շաբաթ առաջ միջազգային ֆեդերացիան ներկայացրել է հավաքականների նախնական հայտերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` աշխարհի առաջնությանը մասնակցող Հայաստանի հավաքականներն ունեն հետևյալ կազմերը` ազատ ոճ. Մանվել Խնձրցյան (57 կգ), Արսեն Հարությունյան (61 կգ), Վազգեն Թեւանյան (65 կգ), Արման Անդրեասյան (70 կգ), Հրայր Ալիխանյան (74 կգ), Արման Ավագյան (79 կգ): Հունա-հռոմեական ոճ. Ռուդիկ Մկրտչյան (55 […]

̰
Շախմատի ԵԱ-ի կանանց անհատական առաջնության 5-րդ տուրում հաղթեցին Գևորգյանը, Սարգսյանը և Մկրտչյանը

10:14 25.08.2022

Հայաստանը ներկայացնող շախմատիստուհիները շարունակում են մասնակցությունը Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Պրահայում ընթացող Եվրոպայի առաջնության 5-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից Էլինա Դանիելյանը և Սուսաննա Գաբոյանը իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի, իսկ Մարիա Գևորգյանը, Աննա Սարգսյանը և Լիլիթ Մկրտչյանը հաղթանակներ տարան: Մարիամ Մկրտչյանը պարտվեց: Այժմ էլինա Դանիելյանը, Մարիա Գևորգյանը և Լիլիթ Մկրտչյանն ունեն 4-ական միավոր և առաջատարից […]

̰
Սիլվեստր Ստալոնեի կինը ամուսնալուծության հայց է ներկայացրել 25 տարվա համատեղ կյանքից հետո

10:05 25.08.2022

Սիլվեստր Ստալոնեի կինը՝ Ջենիֆեր Ֆլավինը, ամուսնալուծության դիմում է ներկայացրել 25 տարվա ամուսնությունից հետո, գրում է TMZ պորտալը՝ վկայակոչելով դատական փաստաթղթերը։ Ստալոնեի ամուսնալուծության մասին լուրեր սկսկել էին շրջանառվել անցյալ շաբաթ: Դերասանի երկրպագուները նկատել էին, որ նրա կնոջ դաջվածքն աղավաղվել է՝ փոխարինվելով սիրելի շան կերպարով։ Սակայն այն ժամանակ Ստալոնեի ներկայացուցիչը հերքել էր բաժանման մասին լուրերը՝ ասելով, որ […]

̰
Ողբերգական վթար Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին. թարմացված

09:49 25.08.2022

Օգոստոսի 25-ին, ժամը 07։59-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժած և արգելափակված քաղաքացիներ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են «Chrysler» (վարորդ՝ Մ․ Հ․, ծնված […]

̰
ԱՄՆ առաջին տիկինը կրկին վարակվել է կորոնավիրուսով

09:38 25.08.2022

ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը կրկնակի վարակվել է կորոնավիրուսով՝ թեստի բացասական արդյունք ստանալուց 4 օր անց: Չորեքշաբթի թեստը կրկին դրական է եղել, հայտնում է CNN հեռուստաալիքը: ԱՄՆ նախագահի կնոջ առաջին քովիդ թեստը դրական էր եղել օգոստոսի 15-ին, որից հետո նա ինքնամեկուսացել էր: Օգոստոսի 21-ին նա երկու թեստ է հանձնել՝ բացասական արդյունքով:

̰
Ֆիլիպ Ռիկերը կկատարի ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահի գործառույթները

09:23 25.08.2022

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը դեսպան Ֆիլիպ Ռիկերին նշանակել է որպես Կովկասի հարցերով բանակցություններում գլխավոր խորհրդական։ Այս պաշտոնում Ռիկերը կատարելու է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահի գործառույթներն ու հանդես գալու որպես Ժնևի միջազգային բանակցություններում ԱՄՆ պատվիրակության գլխավոր բանակցող։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ԱՄՆ պետդեպարտամենտը։ «Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել Հայաստանին ու Ադրբեջանին՝ […]

̰
ՄԱԿ-ում հակառուսական հայտարարությանը միացել է անդամ երկրների մոտ 1/3-ը

09:11 25.08.2022

Ուկրաինայում տիրող իրադրության վերաբերյալ ՄԱԿ-ի կենտրոնակայանում հնչեցված հակառուսական հայտարարությանը միացել է կազմակերպության անդամ պետությունների մոտ 1/3-ը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: ՄԱԿ-ի կազմի մեջ մտնում է 193 երկիր: Հայտարարության տակ ստորագրել է 54 պետություն: Դրանց թվում են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ալբանիան, Ավստրալիան, Կանադան, Չեխիան, Վրաստանը, Ֆրանսիան, Ճապոնիան, Լատվիան, Լիտվան, Իտալիան, Իսպանիան և Ուկրաինան: Հայտարարությունն […]

̰
Գերմանիան հայտնել է զենքի դեֆիցիտի մասին. սպառնալիքի տակ են հայտնվել մատակարարումները դեպի Ուկրաինա

09:01 25.08.2022

Բունդեսվերը բախվել է զենքի պաշարների բացարձակ դեֆիցիտի: Այս մասին ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոկը: Դիվանագետը նշել է, որ հենց այդ պատճառով էլ Գերմանիայից Ուկրաինա զենքի մատակարարումները կատարվւմ են «բարակ գծով»: «Ցավոք, իրավիճակն այնպիսին է, որ մենք ունենք սեփական պաշարների բացարձակ դեֆիցիտ»,-ասել է Բերբոկը: Նրա խոսքով՝ Գերմանիայում զենքի հետ կապված […]

̰
Սիրիայում ամերիկյան բազաների հրթիռակոծման հետևանքով 3 զինվորական է տուժել

08:42 25.08.2022

Սիրիայի հյուսիս-արևելքում ամերիկյան Green Village և Conoco բազաների հրթիռակոծման հետևանքով 3 զինվորական է տուժել: Այս մասին հայտնում է ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM): Հարձակումները տեղի են ունեցել Սիրիայի ժամանակով երեկոյան: Նախնական տեղեկություններով՝ «հարձակումներից առնվազն մեկի հետևում կանգնած են եղել Իրանի աջակցությունը վայելող զինյալները», որոնց մի մասը ոչնչացվել է պատասխան կրակից: Նշվում է, որ պատասխան հարվածի […]

̰
Մահվան ելքով վրաերթ Ավշար գյուղում

08:28 25.08.2022

Օգոստոսի 25-ին, ժամը 00։49-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավշար գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Խորենացի փողոցում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Ռ․ Ա․-ին (ծնված 1978 թ.), ով տեղում մահացել է։ Փրկարարները հոսանքազրկել […]

̰
Հրդեհ Երվանդ Քոչար փողոցի տնտեսական խանութում

08:19 25.08.2022

Օգոստոսի 25-ին, ժամը 04։14-ին «ՍՕՍ ՍԻՍԹԵՄՍ» հակահրդեհային ազդարարման համակարգով ահազանգ է ստացվել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն՝ Երևանի Երվանդ Քոչարի փողոցի «ՈՒՐԱՐՏՈՒ» խանութից։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ջրատար, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչություն հերթապահ […]

̰
Իսակովի պողոտայում ավտոմեքենա է այրվել

08:09 25.08.2022

Օգոստոսի 25-ին, ժամը 05։18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։47-ին, մարվել՝ 06։00-ին։ Այրվել է «Audi Q3» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1974 թ․)։

̰
Օրերս Իտալիայի ափերի մոտ խորտակված զբոսանավը պատկանել է ռուսաստանաբնակ հայ գործարար Գենադի Այվազյանին

00:12 25.08.2022

Օրերս Իտալիայի ափամերձ ջրերում՝ Կատանզարո քաղաքի մոտ խորտակված 40 մետրանոց զբոսանավը պատկանում էր ռուսաստանաբնակ հայ գործարար Գենադի Այվազյանին, ով հայտնի է որպես Կուզբասի ածխահանքի համասեփականատեր: Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները՝ հղում անելով իտալական La Gazzetta Del Mezzogiorno թերթին: Saga զբոսանավը եղել է Կայմանյան կղզիների դրոշով։ Նավաբեկությունը տեղի է ունեցել Գալիպոլի նավահանգստից Սիցիլիայի հյուսիսարևելյան ափ […]

̰
Օգոստոսի 25-ին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 6 մարզում

23:59 24.08.2022

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Բաշինջաղյան փ. 172, 176, 180 շենքեր, Սվաճյան փ. 20 և 22 շենքեր, «Արմենիա Մարիոթ» հյուրանոց միակողմանի, 11:00-16:00 Տիգրան Մեծի պող. 59, 59ա շենքեր, Աճեմյան փ. 89-129 սեփական տներ, 11:00-17:00 «Արմենիա Մարիոթ» […]

̰
Շիրակի Ազատան գյուղի տարածքում մեքենան կողաշրջվել է ու բախվել ծառին

23:46 24.08.2022

Օգոստոսի 24-ին ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում Գյումրիի բնակիչ, 32-ամյա Դավիթ Շահնազարյանն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի Ազատան գյուղի վարչական տարածքում՝ «Կարկաչան» ռեստորանային համալիրի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով՝ բախվել ծառին: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վթարի փաստով Շիրակի մարզի […]

̰
Լոռու մարզում Opel-ը գլխիվայր շրջվել է. բժիշկները պայքարում են վարորդի կյանքի համար

23:32 24.08.2022

Օգոստոսի 24-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 04:30-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ, 31-ամյա Կամո Բարաբաշն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Բլագոդարնոյե- Տաշիր ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Կ. Բարաբաշը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Տաշիր» բժշկական կենտրոն: Նախաձեռնվել է վարույթ: […]

̰
Հրդեհ Գորիս քաղաքում

23:15 24.08.2022

Օգոստոսի 24-ին, ժամը 14։52-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի «Սանդի ձոր» կոչվող տարածքում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:28-ին, մարվել՝ 22:19-ին: Այրվել են մոտ 1200 հակ անասնակեր և մոտ 200 քմ խոտածածկույթ:

̰
Հնդկաստանում արջը հոշոտել է մի կնոջ, խեղել օգնության հասած ամուսնուն ու աղջկան

23:00 24.08.2022

Հնդկաստանի անտառներից մեկում արջը հոշոտել է մի կնոջ, խեղել նրա ամուսնուն ու աղջկան, ովքեր փորձել են օգնության ձեռք մեկնել։ Այս մասին հայտնում է Prameyanews.com-ը։ Հարձակումը տեղի է ունեցել երկուշաբթի՝ օգոստոսի 22-ին, Օդիշա նահանգում։ Թանգամ գյուղի տարեց բնակիչ Բուդուլի Մալլիկը գնացել է անտառ՝ վառելափայտ հավաքելու։ Հնդկուհին տնից ոչ հեռու է եղել, երբ արջը հարձակվել է նրա […]

̰
Փետրվարի 24-ից Ուկրաինայում 5614 խաղաղ բնակիչ է զոհվել. ՄԱԿ

22:48 24.08.2022

Փետրվարի 24-ից Ուկրաինայում 5614 խաղաղ բնակիչ է զոհվել, 7946-ը՝ տուժել: RIA Novosti-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ռոզմարի ԴիԿարլոն կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստում՝ նշելով, որ սրանք միայն ճշտված տվյալներն են: Նրա խոսքով՝ կողմերի ռազմագերիների վիճակը խիստ անհանգստացնում է ՄԱԿ-ին: «Բոլոր ռազմագերիները գտնվում են միջազգային մարդասիրական իրավունքի պաշտպանության ներքո», – […]

̰
Սաուդյան Արաբիան համոզված է, որ նավթի շուկան հոգեվարքի մեջ է

22:38 24.08.2022

Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար, արքայազն Աբդուլազիզ բեն Սալման Ալ Սաուդը հայտարարել է, որ նավթի համաշխարհային շուկան հոգեվարքի մեջ է։ Այս մասին նա ասել է Bloomberg-ին տված հարցազրույցում։ «Առանց բավարար իրացվելիության շուկաները չեն կարող ռացիոնալ արտացոլել իրողությունները և կարող են ստեղծել անվտանգության կեղծ զգացում այն ​​ժամանակ, երբ պահեստային կարողությունները խիստ սահմանափակ են: Խափանումների մեծ վտանգ կա», […]

̰
Մեծ Բրիտանիայում ուժի մեջ է մտնում ռետինե խողովակների կիրառության արգելքը

22:29 24.08.2022

Մեծ Բրիտանիայում ուժի մեջ է մտնում ռետինե խողովակների կիրառության արգելքը: Արգելքը հայտարարվել է անցյալ շաբաթ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում և Անգլիայի հարավի մի շարք շրջաններում Thames Water ընկերության կողմից: Բրիտանացիները, ովքեր շարժունակության խնդիր ունեն, կկարողանան շարունակել ջրի խողովակներն օգտագործել իրենց այգիները ջրելու և մեքենաներն ու գույքը լվանալու համար: Ավելի վաղ ոռոգման համար ճկուն խողովակների օգտագործման արգելք […]

̰
ԱՄՆ-ում կատուն երկերես ձագ է լույս աշխարհ բերել

22:22 24.08.2022

ԱՄՆ Արկանզաս նահանգի Գարիսոն քաղաքում կատուն հազվագյուտ երկերես ձագ է լույս աշխարհ բերել։ Այս մասին հայտնում է New York Post-ը։ Կատվի տեր Արիել Կոնտրերասը պատմել է, որ ինքը լվացք էր անում, երբ կատվի ձագը ծնվել է: Կինը զանգահարել է ամուսնուն: Երկրորդ ձագուկը երկերես է եղել «Երբ նա ծնվեց, ամուսինս ասաց. «Սիրելի՛ս, երկու գլուխ ունի»,- հիշում […]

̰
ԱՄՆ Օրեգոն նահանգում շները ծամել են վիճակախաղի շահած տոմսը

22:10 24.08.2022

ԱՄՆ Օրեգոն նահանգում բնակվող մի զույգ վիճակախաղի կազմակերպիչներին է ուղարկել շան ծամած վիճակախաղի տոմսն ու ստացել շահումը։ Այս մասին հայտնում է 11 News-ը։ Նաթան և Ռեյչել Լամեթները 3 դոլարանոց վիճակախաղի տոմս են գնել և թողել տանը։ Այնտեղ տոմսը գտել են նրանց շները՝ Էփլը և Ջեքը, և ծամել այն: Չնայած տոմսից գրեթե ոչինչ չէր մնացել, զույգը […]

̰
Հորիզոն 22.00

22:00 24.08.2022

̰
SHANTNEWS

22:00 24.08.2022

̰
ԱԻՆ-ն ամփոփում է «Սուրմալու» առևտրի կենտրոնում իրականացրած աշխատանքները

21:57 24.08.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունն ամփոփում է «Սուրմալու» առևտրի կենտրոնում իրականացրած աշխատանքները։ Օգոստոսի 14-23-ը ընկած ժամանակահատվածում «Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքներին հերթափոխերով մասնակցել են ՓԾ տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումներից 1133 փրկարարական ծառայող։

̰ ̰
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կմեկնի տասնօրյա արձակուրդ

21:36 24.08.2022

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կմեկնի արձակուրդ։ Այս մասին որոշում է ստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Որոշման մեջ ասված է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով եւ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին եւ 4-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար […]

̰
BACK_TO_TOP