Բոլոր լուրերը – Page 3834 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+15.09 oC

Բոլոր լուրերը

Օրերս Իտալիայի ափերի մոտ խորտակված զբոսանավը պատկանել է ռուսաստանաբնակ հայ գործարար Գենադի Այվազյանին

00:12 25.08.2022

Օրերս Իտալիայի ափամերձ ջրերում՝ Կատանզարո քաղաքի մոտ խորտակված 40 մետրանոց զբոսանավը պատկանում էր ռուսաստանաբնակ հայ գործարար Գենադի Այվազյանին, ով հայտնի է որպես Կուզբասի ածխահանքի համասեփականատեր: Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները՝ հղում անելով իտալական La Gazzetta Del Mezzogiorno թերթին: Saga զբոսանավը եղել է Կայմանյան կղզիների դրոշով։ Նավաբեկությունը տեղի է ունեցել Գալիպոլի նավահանգստից Սիցիլիայի հյուսիսարևելյան ափ […]

̰
Օգոստոսի 25-ին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 6 մարզում

23:59 24.08.2022

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Բաշինջաղյան փ. 172, 176, 180 շենքեր, Սվաճյան փ. 20 և 22 շենքեր, «Արմենիա Մարիոթ» հյուրանոց միակողմանի, 11:00-16:00 Տիգրան Մեծի պող. 59, 59ա շենքեր, Աճեմյան փ. 89-129 սեփական տներ, 11:00-17:00 «Արմենիա Մարիոթ» […]

̰
Շիրակի Ազատան գյուղի տարածքում մեքենան կողաշրջվել է ու բախվել ծառին

23:46 24.08.2022

Օգոստոսի 24-ին ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում Գյումրիի բնակիչ, 32-ամյա Դավիթ Շահնազարյանն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի Ազատան գյուղի վարչական տարածքում՝ «Կարկաչան» ռեստորանային համալիրի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով՝ բախվել ծառին: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վթարի փաստով Շիրակի մարզի […]

̰
Լոռու մարզում Opel-ը գլխիվայր շրջվել է. բժիշկները պայքարում են վարորդի կյանքի համար

23:32 24.08.2022

Օգոստոսի 24-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 04:30-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ, 31-ամյա Կամո Բարաբաշն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Բլագոդարնոյե- Տաշիր ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Կ. Բարաբաշը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Տաշիր» բժշկական կենտրոն: Նախաձեռնվել է վարույթ: […]

̰
Հրդեհ Գորիս քաղաքում

23:15 24.08.2022

Օգոստոսի 24-ին, ժամը 14։52-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի «Սանդի ձոր» կոչվող տարածքում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:28-ին, մարվել՝ 22:19-ին: Այրվել են մոտ 1200 հակ անասնակեր և մոտ 200 քմ խոտածածկույթ:

̰
Հնդկաստանում արջը հոշոտել է մի կնոջ, խեղել օգնության հասած ամուսնուն ու աղջկան

23:00 24.08.2022

Հնդկաստանի անտառներից մեկում արջը հոշոտել է մի կնոջ, խեղել նրա ամուսնուն ու աղջկան, ովքեր փորձել են օգնության ձեռք մեկնել։ Այս մասին հայտնում է Prameyanews.com-ը։ Հարձակումը տեղի է ունեցել երկուշաբթի՝ օգոստոսի 22-ին, Օդիշա նահանգում։ Թանգամ գյուղի տարեց բնակիչ Բուդուլի Մալլիկը գնացել է անտառ՝ վառելափայտ հավաքելու։ Հնդկուհին տնից ոչ հեռու է եղել, երբ արջը հարձակվել է նրա […]

̰
Փետրվարի 24-ից Ուկրաինայում 5614 խաղաղ բնակիչ է զոհվել. ՄԱԿ

22:48 24.08.2022

Փետրվարի 24-ից Ուկրաինայում 5614 խաղաղ բնակիչ է զոհվել, 7946-ը՝ տուժել: RIA Novosti-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ռոզմարի ԴիԿարլոն կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստում՝ նշելով, որ սրանք միայն ճշտված տվյալներն են: Նրա խոսքով՝ կողմերի ռազմագերիների վիճակը խիստ անհանգստացնում է ՄԱԿ-ին: «Բոլոր ռազմագերիները գտնվում են միջազգային մարդասիրական իրավունքի պաշտպանության ներքո», – […]

̰
Սաուդյան Արաբիան համոզված է, որ նավթի շուկան հոգեվարքի մեջ է

22:38 24.08.2022

Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար, արքայազն Աբդուլազիզ բեն Սալման Ալ Սաուդը հայտարարել է, որ նավթի համաշխարհային շուկան հոգեվարքի մեջ է։ Այս մասին նա ասել է Bloomberg-ին տված հարցազրույցում։ «Առանց բավարար իրացվելիության շուկաները չեն կարող ռացիոնալ արտացոլել իրողությունները և կարող են ստեղծել անվտանգության կեղծ զգացում այն ​​ժամանակ, երբ պահեստային կարողությունները խիստ սահմանափակ են: Խափանումների մեծ վտանգ կա», […]

̰
Մեծ Բրիտանիայում ուժի մեջ է մտնում ռետինե խողովակների կիրառության արգելքը

22:29 24.08.2022

Մեծ Բրիտանիայում ուժի մեջ է մտնում ռետինե խողովակների կիրառության արգելքը: Արգելքը հայտարարվել է անցյալ շաբաթ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում և Անգլիայի հարավի մի շարք շրջաններում Thames Water ընկերության կողմից: Բրիտանացիները, ովքեր շարժունակության խնդիր ունեն, կկարողանան շարունակել ջրի խողովակներն օգտագործել իրենց այգիները ջրելու և մեքենաներն ու գույքը լվանալու համար: Ավելի վաղ ոռոգման համար ճկուն խողովակների օգտագործման արգելք […]

̰
ԱՄՆ-ում կատուն երկերես ձագ է լույս աշխարհ բերել

22:22 24.08.2022

ԱՄՆ Արկանզաս նահանգի Գարիսոն քաղաքում կատուն հազվագյուտ երկերես ձագ է լույս աշխարհ բերել։ Այս մասին հայտնում է New York Post-ը։ Կատվի տեր Արիել Կոնտրերասը պատմել է, որ ինքը լվացք էր անում, երբ կատվի ձագը ծնվել է: Կինը զանգահարել է ամուսնուն: Երկրորդ ձագուկը երկերես է եղել «Երբ նա ծնվեց, ամուսինս ասաց. «Սիրելի՛ս, երկու գլուխ ունի»,- հիշում […]

̰
ԱՄՆ Օրեգոն նահանգում շները ծամել են վիճակախաղի շահած տոմսը

22:10 24.08.2022

ԱՄՆ Օրեգոն նահանգում բնակվող մի զույգ վիճակախաղի կազմակերպիչներին է ուղարկել շան ծամած վիճակախաղի տոմսն ու ստացել շահումը։ Այս մասին հայտնում է 11 News-ը։ Նաթան և Ռեյչել Լամեթները 3 դոլարանոց վիճակախաղի տոմս են գնել և թողել տանը։ Այնտեղ տոմսը գտել են նրանց շները՝ Էփլը և Ջեքը, և ծամել այն: Չնայած տոմսից գրեթե ոչինչ չէր մնացել, զույգը […]

̰
Հորիզոն 22.00

22:00 24.08.2022

̰
SHANTNEWS

22:00 24.08.2022

̰
ԱԻՆ-ն ամփոփում է «Սուրմալու» առևտրի կենտրոնում իրականացրած աշխատանքները

21:57 24.08.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունն ամփոփում է «Սուրմալու» առևտրի կենտրոնում իրականացրած աշխատանքները։ Օգոստոսի 14-23-ը ընկած ժամանակահատվածում «Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքներին հերթափոխերով մասնակցել են ՓԾ տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումներից 1133 փրկարարական ծառայող։

̰ ̰
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կմեկնի տասնօրյա արձակուրդ

21:36 24.08.2022

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կմեկնի արձակուրդ։ Այս մասին որոշում է ստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Որոշման մեջ ասված է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով եւ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին եւ 4-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար […]

̰ ̰
Մեքսիկայում հսկա կոկորդիլոսը պատառոտել է տղամարդուն

21:26 24.08.2022

Մեքսիկայում հինգ մետրանոց կոկորդիլոսը խժռել է մի տղամարդու և լողացել ափով՝ սպանվածին երախում պահած։ Այս մասին հայտնում է New York Post-ը։ Տեսանյութը նկարահանվել է լրագրող Պորֆիրիո Իբարայի կողմից հինգշաբթի՝ օգոստոսի 18-ին, Տամաուլիպաս նահանգի Տամպիկո քաղաքում։ «Տղամարդը որոշել էր լողալ ծովածոցում, գիշատիչն այդ ժամանակ էլ հարձակվել է», – ասում է Իբարան, ով խմբագիր է և աշխատում […]

̰
Նորաձևություն է վերադարձել ևս մեկ աքսեսուար 2000-ականներից

21:14 24.08.2022

Գլխի ժապավենը, որը հատկապես հայտնի էր 2000-ականներին, այս սեզոնին կրկին նորաձև է, հայտնում է Hello ամսագիրը։ Հայտնի է, որ թրենդը սահմանած հայտնիներից մեկը դերասանուհի և մոդել Նիկոլա Պելցն էր։ Պապարացիները ֆիքսել են մոդելին ամուսնու՝ Բրուքլին Բեքհեմի հետ Բևերլի Հիլզում։ Նա կրում էր մուգ շապիկ, վառ կանաչ միդի կիսաշրջազգեստ և հարթ կոշիկներ, գլխի սև ժապավեն և […]

̰
Ահա, թե որն է այս աշնանը մազերի ամենթրենդային գույնը

21:00 24.08.2022

Մեդիսոն Ռիդի վարսահարդար և առաջատար ոճաբան Շվան Պերկինսը Glamour հրատարակության կայքում նշել է 2022 թվականի աշնան համար մազերի ամենաթրենդային գույնը: Խոսքը «mocha-brunette» երանգի մասին է. դա խորը շագանակագույնն է՝ տաք շոկոլադե երանգներով։ Ըստ Պերկինսի՝ մազերի այս գույնը կատարյալ է մաշկի սառը երանգով թխահերների համար։ Որպես «մոկա թխահեր» մասնագետնօրինակ է բերել սուպերմոդել Հեյլի Բիբերին, դերասանուհի Ջեսիկա […]

̰
Վրաստանը համերաշխություն է հայտնում Ուկրաինային. ԱԳ նախարար

20:47 24.08.2022

Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին իր թվիթերյան միկրոբլոգում գրառում է արել և շնորհավորել Ուկրաինային Անկախության օրվա առթիվ։ Դարչիաշվիլին գրել է, որ Վրաստանը համերաշխություն է հայտնում Ուկրաինային և պաշտպանում է նրա ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: «Շնորհավորում եմ Ուկրաինային Անկախության հատուկ օրվա առթիվ: Թող պատերազմը շուտ ավարտվի, և թող Ուկրաինան ավելի ուժեղ դուրս գա այս փորձությունից, որպեսզի նրա […]

̰
Մոսկվայի առևտրապահեստային համալիրի տարածքում բռնկված հրդեհի հետևանքով կա զոհ

20:40 24.08.2022

Մոսկվայի հյուսիս-արևելքում գտնվող առևտրապահեստային համալիրի տարածքում բռնկված հրդեհի հետևանքով, նախնական տվյալներով, կա 1 զոհ, 2 վիրավոր: Այս մասին հայտնում է ՔԿ մայրաքաղաքային գլխավոր վարչության ղեկավարի ավագ օգնական Յուլյա Իվանովան, փոխանցում է RIA Novosti-ն: ՌԴ ԱԻՆ տվյալներով՝ հրդեհն ընդգրկել է 1500 քառակուսի կմ տարածք, կրակի դեմ պայքարում է ավելի քան 150 մարդ: Քիչ առաջ տեղեկություններ են […]

̰
ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի տարածքում տեղադրված մեղվափեթակների թիվն ավելացել է

20:23 24.08.2022

Բնապահպանական նախագծերի շրջանակում ՆԱՏՕ-ի` Բրյուսելում տեղակայված կենտրոնակայանն իր տարածքում չորս մեղվափեթակ է տեղադրել: Այս մասին հայտնում է դաշինքի կայքը: «Սեզոնի ընթացքում յուրաքանչյուր փեթակ արտադրում է մոտ 80-100 կիլոգրամ մեղր, որի մեծ մասը մնում է մեղուների կենսագործունեության ապահովման համար: Յուրաքանչյուր փեթակից մեղվաբույծները տարեկան հավաքում են մոտ 25 կիլոգրամ մեղր», – ասվում է հաղորդագրության մեջ: Փեթակների տեղադրման […]

̰
Ռուսաստանը դեմ է արտահայտվել ՄԱԿ ԱԽ նիստին Զելենսկու վիրտուալ մասնակցությանը

20:12 24.08.2022

ՄԱԿ-ում Ռուսաստանի պատվիրակությունը դեմ է արտահայտվել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վիրտուալ մասնակցությանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այսօրվա նիստին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Անվտանգության խորհրդի դահլիճում պետք է լինի նրա ֆիզիկական ներկայությունը: Դա մեր քմահաճույքը չէ, այլ կանոններ, որոնք կարգավորում են խորհրդի աշխատանքը: Այստեղ ոչ թե քաղաքականության, այլ ընթացակարգի հարց է»,- ասել է ՌԴ […]

̰
Հորիզոն 20.00

20:00 24.08.2022

̰
Գյումրիի շուկայամերձ տարածքներում բացօթյա առևտուրը կասեցվել է․ առաջարկվող այլ տարածքներ վաճառականների մի մասը հրաժարվում է տեղափոխվել

20:00 24.08.2022

Գյումրիի շուկայամերձ հատվածներն ու փողոցները, որոնք բացօթյա առևտրի վայրեր էին, արդեն 20 օր է մաքրված են տաղավարներից, գետնին վաճառվող միրգ ու բանջարեղեն, կենդանական ծագման մթերքներ չկան։ Փողոցներն ու Հաղթանակի պողոտային հարող մայթերն անցուդարձի համար ազատ են։ Բացօթյա առևտրով զբաղվողներից շատերն իրենց առևտուրն այլ տեղ են կազմակերպում։ «Մի քանի հոգի արդեն տեղափոխվել է Միկրոյի շուկա, մի […]

̰
SHANTNEWS

19:59 24.08.2022

̰
Մարտունի համայնքի հողօգտագործողներին և ֆերմերային տնտեսություններին ներկայացվել է աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022 թվականի աջակցության ծրագիրը

19:54 24.08.2022

Կառավարության կողմից հաստատված աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022 թվականի աջակցության ծրագրի վերաբերյալ հանրային իրազեկման աշխատանքներ իրականացնելու նպատակով Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հանձնարարությամբ մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության մասնագետները օգոստոսի 23-ին այցելել են Մարտունի համայնք, որտեղ հանդիպում են ունեցել տեղի ֆերմերային տնտեսությունների ղեկավարների, բնակավայրերի վարչական ղեկավարների, հողօգտագործողների և շահառուների հետ։ Ծրագիրը իրականացվում է 1 հա աշնանացան […]

̰
Աչաջուր գյուղում այրվել է մոտ 50 հա խոտածածկույթ

19:50 24.08.2022

Օգոստոսի 24-ին, ժամը 16։16-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աչաջուր գյուղում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:20-ին, մարվել՝ 18:50-ին: Այրվել է մոտ 50 հա խոտածածկույթ:

̰
Վաղն ամենակարևոր խաղն է մեզ համար. «Շերիֆ»-ի գլխավոր մարզիչը՝ «Փյունիկ»-ի դեմ սպասվող խաղի մասին

19:44 24.08.2022

«Շերիֆ»-ի գլխավոր մարզիչ Ստեպան Թոմասը խոսել է «Փյունիկ»-ի դեմ սպասվող խաղի մասին. «Սպավում է դժվար հանդիպում։ «Փյունիկը» լավ թիմ է։ Պետք է հանդիպման սկզբից խաղանք ագրեսիվ և կենտրոնացված։ Ցավոք չկարողացանք գոլ խփել նախորդ խաղում։ Բայց կարևոր է, որ գոլ ևս բաց չենք թողել։ Հաղթելու համար պետք է գոլ խփել։ Մենք լավ ենք պատրաստվել առաջիկա խաղին, վաղն […]

̰
BACK_TO_TOP